Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, August 14, 2012 5:09 - 7 քննարկում

Նամակ Տիգրանից` Սմբատ Ղահրամանյանին:

Հարգելի Սմբատ, դու վրդովվել ես անիմաստ, քանի որ քեզ վրա կոնկրետ ոչ ոք հարձակում չի գործում, սա պարզապես կարծիքների և տեսակետերի փոխանակում է, պարզապես ամեն մարդ ըստ իր էներգետիկայի ու աշխարաճանաչման տարբեր կերպով է ընկալում քո ասածը: Բոլոր մարդիկ ունեն հիմնականում նույն հիմքերը, սակայն հետագա կյանքում այն ստանում է բնավորության ճյուղավորումներ և ըստ դրա ամեն մարդ ձեռք է բերում իր սեփական տեսակետը: Իհարկե, ոչ ոք իրավունք չունի վիրավորելու մարդու անձը և արժանապատվությունը, դա անթույլատրելի է, քանի որ կա շատ հստակ տիեզերական օրինաչափություն՝ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր քեզ հետ վարվեն, սա ոսկե օրենքն է: Հիմա՛ նախորդ քո հայտարարության մեջ դու ասում էիր, քանի որ Հայաստան աշխարհը գնում է դեպի եվրոպա, ուրեմն պարտավոր է ընդունել տվյալ հասարակարգը անպայման, իսկ հիմա դու ասում ես, որ ամեն մարդ պետք է ունենա իր սեփական կարծիքը և այլընտրանքի իրավունք: Եթե ասածներդ համեմատենք, նրանք իրար հակասում են բացարձակ, որովհետև դու մեկ մեխին ես հարվածում մեկ էլ նալին ինչպես ասում են… Ոչ ոք չի քարկոծում կամ սպանում սեռական բարոյականությունից և հիմքերից շեղվածներին, քանի որ չես կարող ընդհատել կամ քաոս դարձնել ինչ որ մեկի կամ մի քանիսի կյանքը, այն դեպքում, որ դու չես արարել նրանց կյանքը: Սակայն դա չի նշանակում, որ նրանց պետք է խրախուսել կամ իրավունքներ տալ, դա անընդունելի է: Պատկերացրու մի պահ, որ օրինական ճանապարհով նրանց թույլ տան մեկը մյուսի հետ ամուսնանան և հետագայում ամրագրեն նրանց իրավունքները այդ հարցում: Դա բացարձակ մարդկային դեգրադացում է, որը հետզհետե տանում է դեպի ֆիզիկական ու հոգեբանական ոչնչացման: Երբ մարդը ծնվում է, նա չի ծնվում արդեն շեղված, լինում են դեպքեր, երբ արական կամ իգական սեռերի մոտ լինում են սեռական հորմոնային շեղումներ, այսինքն տղամարդու մոտ նկատվում են կանացի հորմոնների մեծաթիվ քանակ, կամ հակառակը՝ կնոջ մոտ: Սա լրիվ այլ պատմություն է, որը առայժմ գիտությունը և կրոնը չեն կարողանում հստակեցնել այն պարզ պատճառով, որ կրոն, հավատք և գիտություն առայժմ գործում են իրարից անկախ: Մի պարզ օրինակ՝ բժշկությունը ինչ որ գիտության միջոցով հրահանգում է, որ ինչքան հաճախ սեռական հարաբերություն ունենաս կնոջդ հետ կամ չգիտեմ ընդհանուր, այնքան ավելի առողջ կլինես, բայց սա սուտ է, նման բան չկա: Մյուս տեսակետից կրոնը ասում է ճիշտ հակառակը, բայց դեռ չի կարողանում վստահորեն ապացուցել:Սա հենց մի պարզ օրինակ է, հիմա տես շատ հաճախ նման հարաբերութամբ զբաղվելու ընթացքում մարդ ծախսում է ահռելի էներգիա, որը շատ ժամանակ որպես բնակական կանոն, վերցվում է ինչպես ասում են ռեզերվից,ֆոնդից: Այդ պահին տեղի է ունենում էներգիայի կտրուկ ծախս, որը մարդուն հարկավոր է ինչ որ բան ստեղծելու, արարելու համար, այսինքն հետագայի համար: Իսկ երբ այդ էներգիան չի հերիքում հետագայում, մարդ սկսում է շուտ ծերանալ ու առաջ են գալիս տարբեր հոգե-մարմնական պրոբլեմներ, որոնք սկզբից աննկատելի են: Հիմա պատկերացրու, որ մարդ ոչ թե պարզապես նման մարմնական ցանկությանն է տրվում, որը ինչ որ տեղ կարելի է համարել նորմալ ըստ սեռական պատկանելիության, այլ կատարվում է լրիվ հակառակը, որը բնության օրենքներին դեմ է, այսինքն նույն սեռը նույնի հետ: Սա արդեն բացարձակ դեգրադացում է մարդու համար և կործանում, իսկ ամբողջ պատճառն այն , որ մարդը չի ուզում կամ չի կարողանում վերահսկել իր կամքն ու ցանկությունը: Ավելի պարզ ասած, երբ ծախսում ես էներգիան այնտեղ, որտեղ ոչ ավելի կարևոր է,քան արարչությունը, արդեն դու դառնում ես դրա պատանդը: Իսկ ինչպես գիտես պատանդ լինելը դա արդեն հավասար է գույություն չունենալու: Իսկ ընդհանրապես քո ասած ժամանակի հետ քայլել, դա չի նշանակում, որ ընդօրինակել այն, ինչ որ դեմ է տիեզերական օրենքներին, բնության օրենքներին: Արարիչը ստեղծել է տղամարդ և կին այն պարզ պատճառով, որպեսզի կատարվի սերնդի շարունակություն, որպեսզի այդ գեղեցիկ արարչականությունը չվերջանա, ինչը և հավերժ շարժման օրենքն է: Իսկ եթե գիտես հնագույն պատմություններից, արարչաբանությունից ասված է, որ երբ այսպես ասված չարը՝, ով իր էգոիզմի պատճառով դեմ դուրս եկավ արարչին ու պատժվեց, այդ չարը հետագայում մեծ ջանքեր գործադրեց, մինչ այսօր, աստծո ստեղծած մարդկանց խեղաթյուրել, շեղել ճշմարիտ ճանապարհից մի շարք միջոցներով, որպեսզի մարդիկ մոռանան իրենց պարտականությունների մասին, տրվեն հաճույքներին ու վերջապես վերանան: Դու կարող է սա ընդունես որպես հեքիաթ, սակայն կարող եմ ապացուցել մի շարք մեջբերումներով, որ դա բացարձակ ճշմարտություն է: Հեքիաթը, երգի տեքստը, պատմությունը,երաժշտությունը այս բոլորը սերնդից սերունդ հասած կոդավորված տեղեկություններ են, դրանում չկասկածես… Սխալներ թույլ տալը ամոթ բան չէ, չկա անսխալ մարդ ու չի կարող լինել նման մարդ: Անսխալ կարող է լինել նա, ով բացարձակ ոչինչ չի անում իր կյանքում, եթե չկա շարժում ապա չկա և հետևանք: Նոր մտածողության տեսակետից այնքան դրական երևույթներ կարելի է ի հայտ բերել, որը կարող է մարդուն տանել դեպի կատարելագործում, այլ ոչ թե դեպի վախճան: Հիշիր մի պարզ բան, այն ինչ համեղ է, միշտ չէ որ օգտակար է, այն ինչ անհամ է, կարող է սեփական ջանքերով դառնալ համեղ ու ընդհանրապես ամեն բան գեղեցիկ է չափերի ներդաշնակության մեջ…
Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ շփվելուց, կյանքում դեռ չկայացած անձը կարող է դառնալ զոհ, քանի որ դեմոկրատիա հասկացությունը դա շինծու ու շատ խորամանկ մի քայլ է, որը թույլ կտա բացասական երևույթների գերազանց աճ, ինչի արդյունքն է այն, որը այսօր կա: Կա ազատամտություն ու կա հոգեպես ազատություն, սրանք տարբեր բաներ են: Մի խոսքով հետագայում ամեն բան պարզ կլինի, կյանքի իմաստը դա արարումն է ու կատարելագործումը հոգու, ինչից խուսափելու անգամ կես տոկոս հնարավորություն չկա:

Tigran.

Հարգելի Տիգրան: Լույս Աշխարի համակիրների կողմից ընդունեք մեծագույն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Սմբատին այսպես մանրակրկիտ նյութը մատուցելու համար:
Հաճախակի հանդես եկեք Լույս Աշխարհում, Ձեր ներկայությունը ցանկալի է ամենուրեք: ADMIN



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Տիգրան
Aug 14, 2012 6:29


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21425') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xA3\xD5\xA5\xD5\xAC\xD5\xAB ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219