Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, August 14, 2012 2:14 - 9 քննարկում

Սմբատ Ղահրամանյանի պատասխանը իր կարծիքը մերժողներին.”Պարոնայք, ես չեմ հարմարվում հասարակությանը, ես փոխում եմ հասարակությունը”:

Հասկանալի է, որ մեր պետությունում նրանք ազատ չեն, մեր հասարակությունը նրանց չի ըդնունում, բայց մեզնից ոչ ոք իրավունք չունի նրանք քարկոծել ու նվաստացնել միայն նրւա համար, որ նրանցից մեկը նախընտրում է տղայի, կամ աղջիկը քնում է աղջկա հետ՝ հետո ինչ: 

Համբերությունս սպասռվեց գրողը տանի: Ուրմեն բոլորդ ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում: Նախ, ահասկացողների ու վատ ընկալողների համար, նորից եմ կրկնում՝ ես որևէ մեկի իմ գրառումով չեմ վիրավորել և ակնկալում եմ նույնը, քննարկում-բանավեք եք ուզում՝ խնդրեմ, բայց ոչ երբեք անձի ու ես-ի վիրավորում: Հարգելի պսեվդոհայրենասեր և Նժդեհյան ցեղակրոն գաղափարախոսության համակիրներ, դուք չեք էլ պատկերացնում, թե ես ինչ ճանապարհ եմ անցնում, թե կայացման, թե աշխարհի ընկալման, թե ուսման, թե փորձ, այսինքն ամեն առումով: Ես երկու ամիս առաջ եմ վերադարձել Արցախից, որտեղ ծառայում է Մոնթե Մելքոնյանի անվան զորամասում: Որևէ մեկը թող ինչ չբացատր, թե ինչ բան է հասարակություն, ընտանիք, Հայաստան, ազգ ու նմանատաիպ այլ արժեքներ: Ես դրանք շատ լավ գիտեմ, ես և ավանդական և պահպանողական եմ մտածում, բայց քանի որ ժամանակները փոխվել են, ես երբեք չեմ մնում հին ալիքի տակ, որովհետև եթե մնամ, չեմ կարողանան ժամանակակից աշխարհի հետ համահունչ քայլել: Հետո էս ինչ հիվանդագին երևույթ է բոլորիդ մոտ, իրար վիրավորելը, մի հատ դրանից սսկեք հարգելիներս: Որևէ մեկը թող չփորձի ծնողներիս անունհը շոշափել, նրանք մարդիկ են, ովքեր պայքարել են Հայաստանի անկախության համար, հայրս գիտությամբ էր զբաղվում, Կանազ-ում էր աշխատում, Պապիկս քիմիական ինստիտուտի տնօրեն էր, թոշակի է անցել, Մայրս մասնագիտությամբ գեղանկարչուհի, և դիզայներ Վալմարի աշակերտն է, գեղրավետսի ակադեմիան և Ռուաստանի Լոմոնոոսովի անվան ինստիտւոտն է ավարտել: Նախ ծնողներս ինձ ինչպես հարկն է հայեցի են դաստիարակել, բայց ես ունեցել եմ ընտրության իրավունք, ազատ կամքի, կարծիքի իրավունք, ոչ ձեր նման, որ շատերը չունեն կամ վախենում են արատահայտել սեփական կարծիք, որովհտեև վստահ են, որ հասարակությունը չի ընդունի: Պարոնայք, ես չեմ հարմարվում հասարակությանը, ես փոխում եմ հասարակությունը այն գաղփարներով ու սկզբուքններով, որոնք քսանմեկերորդ դարաշրջանն է թելադրում: Ես չունեմ որևէ մեկիցվախենալու, նեղվելու և բարդույթավորվելու կարիք: Ի տարբերություն ձեզնից շատերի՝ իմ բարոյահոգեբանական վիճակը այնքան բարձր է, որ ես բանակից հետո այնքան հեշտ եմ ամենինչ անում, կյանքին այնպես եմ ընդունում, որ ամենինչ հաջողսությամբ է պսակվոեւմ: Այ ամենն մի կողմ, անցնենք բուն թեմային, ձեզնից ոչ մեկ չի կարողանում նոր հայերենով գրված բան կարդա, ես ասում եմ հետռևյալը:
Որ ընկերներ, գեյ են, լեսբոհւի են, ինչ են, իրենք են, իրենց կյանքը, պետք չի մարդկանց քլնգել, այն պարզ պատճառով, որ նրանք քեզ ոչինճչ չեն անում, կգանք Եվրոպա ու ԱՄՆ մի քիչ նորմալ հասարակության հետ կշփվեք ու կհասկանաք, որ հայ հասարակությունը էնքան կարծրատիպ ու դեստրուկտիվ է մտածում, որ չափ ու սահման չունի, ամենինչ ծայրահեղականացնում է, ամենինչում վատը տեսնում, չարություն, անհանդուրժողականություն տարածում: Եթե նրանք մեզ չեն խանգարում, ինչ ուզում են թող անեն, միայն մեզնից հեռում մենք կարող են պայքարել միայն նրանց քարոզչական ռեսուրսների դեմ, որպեսզի թողնենք, որ ճշմարիտ հայ երիտասարդը կամ հայուհին ընկնի նրանց թակարֆը և դառնա նման մի հիվանդ: Սա էիմ ասածը պարոնայք:Ես ավել կամ պակաս որևէ բան չեմ ասել, եթե ձեր մեջ կան մարդկիկ, ովքեր ինձ դավաճանության, անհայրենասիրության կամ որևէ այլ մեղքի մեջ են թաղում, խնդրեմ: Ես միայն ուրախ եմ, որ ինձ ճանաչողնյերը գիտես ես ով է, ինչ արժեհամակարգի մարդ եմ, որքան հայրեանսեր են, որքան անուղղելի լավատես եմ և այլն: Ի տարբերություն շատ-շատերին իմ հավատքը իմ արածի նկատմամբ այնքան մեծ է, որ Աստծո կամոք, ես դեռ սայթաքում չեմ ունեցել ու հավատում եմ, որ ապագայում էլ ամենինչ կանեմ, որ չունենամ: Շնորհակալություն, սա էլ իմ պատասխանը ձեզ:

Սմբատ Ղահրամանյան

Խնդրվում է հարցերը քննարկել, առանց միմյանց վիրավորելու ADMIN



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ԳՐԻԳՈՐ
Aug 14, 2012 2:23


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21415') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD0\xA2\xD0\x9E \xD0\x93\xD0\xA0\xD0\x9E\xD0...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD0\xA2\xD0\x9E \xD0\x93\xD0\xA0\xD0\x9E\xD0...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD0\xA2\xD0\x9E \xD0\x93\xD0\xA0\xD0\x9E\xD0\xA5@ ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(147 in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219