ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, July 31, 2012 17:13 - 7 քննարկում

Ստակեղծիքի տարածման ճանապարհը փակվե՞ց, այլևս հուդաքրիստոնեություն չի քարոզվելու հայ մանուկների՞ն…

Զգուշացրել են՝ դասերը չսկսել ծեսերով

http://www.youtube.com/watch?v=u6Rm7Y7q6T8&feature=youtube_gdata

Հայ եկեղեցու պատմության դասաժամերին մեր դպրոցներում իրականացվում է եկեղեցու դավանաբանական քարոզչություն,-պարզել են «Կրոնական կրթության խնդիրները Հայաստանի հանրակրթական դպրոցներում» ուսումնասիրության հեղինակները։ Ըստ Ստեփան Դանիելյանի, դպրոցներից հեռացվում են այլ կրոնական ուղղությունների դավանող ուսուցիչներ։ Փորձագետն օրենքի խախտում է համարում կրթության եւ գիտության նախարարի վերջերս արված այն հայտարարությունը, որ եկեղեցու պատմություն դասավանդող ուսուցիչների ընտրությունը նախարարությունը հանձնել է Մայր Աթոռին

«Ուսուցիչների ընտրության պատասխանատուն կրթության նախարարությունն է եւ նրան ոչ ոք չի տվել այդ իրավունքը ուսուցիչների ընտրության խնդիրը այլ մի հաստատության կամ ինստիտուտի փոխանցելը»,- ասում է Ստեփան Դանիելյանը։

Մայր Աթոռի աբեղան չէր սպասում, որ կմասնակցի մի քննարկման, որտեղ եկեղեցին կարող է քննադատության օբյեկտ դառնալ։ Նա պնդում է՝ հայ եկեղեցու պատմության դասաժամերին քարոզչություն չի իրականացվում

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Վարդան աբեղա Նավասարդյանը նշում է. «Մենք մեր բոլոր հանդիպումների ընթացքում խստորեն արգելել ենք բոլոր ուսուցիչներին քարոզչություն կատարել»։

Եկեղեցին ուսումնասիրել է կրոնի դասավանդումից հեռացված այն 20 ուսուցիչների տվյալները եւ պարզել, որ բոլորն առանց բացառության կապ չունեն եկեղեցու հետ. «Այս այն ուսուցիչներն են, որ երբեք չեն եկել եկեղեցի,եւ երբեք մեր առարկայի վարկանիշը բարձրացնելու ոչ մի քայլ չեն արել»։

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը զարմանում է՝ նրանք, ովքեր չեն ուզում հայ եկեղեցու պատմություն սովորել, վաղը կասեն, որ չեն ուզում հայ ժողովրդի պատմություն ուսումնասիրել:

ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը նկատում է. «Հայոց եկեղեցու դավանանքը եղել է հայոց պետության կրոնագաղափարական հիմքը։ Բա ինչը պիտի լիներ հայոց պետության կրոնագաղափարական հիմքը»։

Պարոն Ղանդիլյանն ասում է, որ ուսուցիչներին զգուշացրել են՝ դասերը չսկսել ծեսերով. «Եվ եթե առանձին ուսուցիչներ առանձին դեպքերում անում են, դա ամենեւին չի նշանակում, թե դա հստակ իրականացվող պետական քաղաքականություն է»։

Ի դեպ, ուսումնասիրության հեղինակները շարունակելու են իրենց աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով կրկին համագործակցել եկեղեցու եւ նախարարության հետ։



7 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Anonymous
Jul 31, 2012 18:35


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21202') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8E\xD5\xA1\xD5\xB6\xD5\xB8\xD5\xB6 \xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8E\xD5\xA1\xD5\xB6\xD5\xB8\xD5\xB6 \xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8E\xD5\xA1\xD5\xB6\xD5\xB8\xD5\xB6 \xD5\xA5\xD6\x82...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219