Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, July 31, 2012 11:48 - 4 քննարկում

«Մի խումբ սփյուռքահայեր»-ի անվան տակ ինչ-որ մեկի գրած մեղադրական «մատերիալը» ընդդեմ ինչ-որ մեկի` «ՀԵՏՔ»-ի անհետք էջերում:

Լոս Անջելեսի հյուպատոս. «… Մի՛ գոռգոռացեք, Հայաստանին ամոթանք մի՛ տվեք, «շենքիս» առաջն էլ բողոքի ակցիա մի՛ կազմակերպեք…»

11:49, 27 հուլիսի, 2012
Կյանքում, սովորաբար, կան դեպքեր, որոնց վրա կարող ես աչք փակել, դեպքեր էլ կան, որոնց վրա իրավունք չունես աչք փակելու, քանի որ աչք փակելով խթան ես հանդիսանում է՛լ ավելի խորացնելու բացասական երևույթները, ինչպիսիք, այսօր կատարվում են սփյուռքում՝ Լոս Անջելեսում: Տարաբնույթ տեսակի իրադարձություններ են կատարվում համայնքում, որոնց վրա գրեթե աչք է փակում Լոս Անջելեսի ՀՀ gլխավոր հյուպատոս պրն Գրիգոր Հովհաննիսյանը: Լինելով ի պաշտոնե կարևոր անձ՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ, նա անտեսում է համայնքին, իսկ ավելի ստույգ՝ Լոս Անջելեսում բնակվող ՀՀ քաղաքացիներին: Գրեթե երեք տարուց ավելի է, ինչ պրն. Հովհաննիսյանը «կառչել» է հյուպատոսական աթոռին՝ ոչինչ չանելով համայնքի համար, բացառությամբ իր էքսցենտրիկ պահվածքով աչքի ընկնելուց՝ շենքից շենք թռչելով:Նախկինում հյուպատոսարանը գտնվում էր 50 N. La Cienega փողոցի վրա Beverly Hills քաղաքում: Վերջինիս հայտնվելուն պես տեղափոխվեցին 1000 N. Central Ave՝ իբրև թե մոտ լինեն հայաշատ Glendale քաղաքում ապրող հայրենակիցներին: Այնուհետև կրկին տեղափոխվեցին 346 N. Central Ave. Glendale, ինչպես լոսանջելեսահայերն են ասում՝ «ռուսական բաղնիք» հիշեցնող կարմիր շենք: Մեր հյուպատոսը կարծում էր՝ շենքից շենք թռչելով և մոտ լինելով հայաշատ Glendale-ի հայությանը կատարում էր դիվանագիտական իր գործունեությունը՝ միաժամանակ ցանկապատելով «Հայի Տուն» կոչված շենքի շուրջբոլորը:Տեղին է հիշել, ինչպես ժողովուրդն է ասում. «Մինչև չգա վերջինը՝ չի հիշվի առաջինը»: Ականջդ կանչի պրն. Լիլոյան, պրն. Մկրտումյան:

Գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանը համայնքի երիտասարդների, Գրողների միության, մտավորականների, լրագրողների և վերջապես համայնքի բնակչության հետ հանդիպելու ցանկություն չունի:

Այս տարիների ընթացքում նա անգամ հանդես չեկավ հեռուստատեսությամբ, բացառությամբ մի դեպքի, երբ վերջերս հանդես եկավ ARTN-SHANT հեռուստաընկերությամբ՝ մի ինչ-որ հերթական անհետաքրքիր հաղորդման շրջանակում: Սկզբից մինչև վերջ կոնսպեկտիվ իր ելույթում նա ասում էր «… Մի՛ գոռգոռացեք, Հայաստանին ամոթանք մի՛ տվեք, «շենքիս» առաջն էլ բողոքի ակցիա մի՛ կազմակերպեք…»:

Պրն հյուպատոսը մոռացել էր, որ ապրում ենք ազատ դեմոկրատական մի երկրում, որտեղ խոսքի ազատության սահմանափակումներ չկան, բայց ինքը իր ելույթով սահմանափակեց լոսանջելեսահայության խոսքի, մտքի և իր «շենքի» առաջ կանգնելու ազատությունը:

Հայաստանի վերջին իրադարձությունների ցասումն ու զայրույթը փոխանցվել է սփյուռքում ապրողներիս: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի ողբերգական մահը ցնցեց լոսանջելեսահայությանը: Տեղի ունեցան և դեռ կլինեն բողոքի ակցիաներ Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի առջև:

Հուլիսի 5 -ին կազմակերպած ակցիայի ժամանակ կազմակերպիչները հաշվի չէին առել այն հանգամանքը, որ չորեքշաբթի՝ հուլիսի 4 -ին, Միացյալ Նահանգների Անկախության տոնն է, իսկ հաջորդ օրը՝ ՀՀ Սահմանադրության, որի պատճառով երկու օր փակ էր լինելու, իսկ ուրբաթ աշխատանքային օրը ինչու էր փակ՝ պարզ չէր: Եթե Սահմանադրությունը հստակ ասում է, որ Հայաստանում ոչ աշխատանքային օր է և դա տարածվում է անգամ մեկ այլ երկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչական գործնեության վրա, դա խնդիր չէ՝ ըստ սահմանադրական գործող օրենքի ընթացակարգի:

Խնդիրն այն էր, որ Լոս Անջելեսի հյուպատոսությունը ոչ հեռուստատեսությամբ, ոչ էլ մամուլով նախապես չէր իրազեկել համայնքի բնակչությանը, որ չեն աշխատելու մի քանի օր: Հասկանում ենք, որ գլխավոր հյուպատոսը շատ զբաղված գրաֆիկով, անհոգնում մեղվի նման, օրն ի բուն աշխատում է հանուն իր բարեկեցության, հանուն իր անձնական բիզնեսների և ժամանակ չուներ նման հայտարարությամբ հանդես գալու, բայց իր փոխարեն կարող էր անել մամուլի խոսնակը՝ Լիլիթ Սեդրակյանը, որը նույնպես ներկայացնում է իշխանական Հ1 հեռուստաընկերությունը Լոս Անջելեսում: Երկու տեղից սնվում է, երկու տեղից աշխատավարձ ստանում, արձակուրդայինի ժամանակ անվճար երթևեկում, բայց արդյունքում Լիլիթ Սեդրակյանը ոչ մի բան էլ չի անում, որպես մամուլի խոսնակ: Բա մեղք չէ, երկու դժվար աշխատանք եք վերջինիս տվել, ինչպես կհասցնի:

Պատկերացնում եք, այդ օրերին Աստված մի արասցե՝ վատ դեպք պատահեր Հայաստանում ապրող որևիցե մեկի ընտանիքին և Լոս Անջելեսում ապրող իր բարեկամը, ընտանիքի անդամը, չէր կարող Հայաստան մեկնել, եթե ունենար անձնագրի ժամկետի վավերացման և վիզա ձեռք բերելու խնդիր, այն դեպքում, երբ, հյուպատոսական կազմը տեղյակ չէր պահել հանրությանը, և մի քանի աշխատանքային օր փակ էր եղել հյուպատոսարանը:

Վստահ ենք, որ Գ. Հովհաննիսյանը, որպես դիվանգիտական կորպուսի ներկայացուցիչ էքստերիտորիալության հիմունքներից ելնելով իրեն շատ ճոխություններ է թույլ տալիս հանուն իր անձնական շահի՝ վնասելով և անտեսելով համայնքը: Շատ հաճախ, երեկոները հյուպատոսարանի կողքով անցնելիս նկատում ենք, որ մեր գլխավոր հյուպատոսը շենքի ետնամասում վրան է խփել և այնտեղ կերուխում է կազմակերպել՝ որոշ կազմակերպությունների պատասխանատուների, բազմաթիվ մեծահարուստների հետ: Միթե հարիր է հյուպատոսական շենքում, բոլորի աչքի առջև անձնական բնույթ կրող հավաքներ կազմակերպելը, այն էլ՝ վրանի տակ:

Ի դեպ՝ զարմանալի է, որ հյուպատոսարանում չես կարող հանդիպել հյուպատոսական ծառայության ոչ մի գնացուցակի, օրինակ՝ անձնագրի ժամկետի վավերացման, նոր անձանգիր ստանալու, լիազորագիր հաստատելու և այլն: Ումից ինչ գին ասեք՝ չեն վերցնում:

Սա դեռ ոչինչ: Հուլիսի 13-ին Գլենդել քաղաքում ՀՀ հյուպատոսության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա կազմակերպվեց՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Այս անգամ շենքը փակելը կամ էլ շենքից բացակա լինելը անխուսափելի էր հյուպատոսի համար: Գ. Հովհաննիսյանը, այդ օրը շենքում էր, բայց իր քաղաքացիների համար հասանելի չէր: Բողոքի ակցիայի կազմակերպիչները ցանկություն ունեին բաց նամակ փոխանցելու գլխավոր հյուպատոսին, բայց, վերջինս, արհամարեց հանրությանը: Հյուպատոսարանի աշխատակիցներից ինչ որ մի անհասկանալի կերպար դուրս եկավ և ասաց, որ միայն մեկ հոգի կարող է ներս մտնել նամակը հանձնելու հյուպատոսին՝ միաժամանակ «զինաթափելով» անձին արգելեց տեսախցիկ և հեռախոս իր հետ վերև բարձրացնելու: (Տես՛ http://ttmbt.com/nemets-rubo/2012/07/14/111/ 10:31 հատված)

Հասկանալի է, որ կազմակերպիչները գուցե նախoրոք պետք է ժամադրություն վերցնեին հյուպատոսի հետ հանդիպելու և իրենց նամակը փոխանցելու համար՝ ըստ ՀՀ սահմանադրության գործող օրենքի ընթացակարգի, բայց այդ կետը նույնպես բաց էր թողնվել Գ. Հովհաննիսյանի կողմից, երբ քանի օր առանց զգուշացման փակել էր հյուպատոսարանի դռները ՀՀ քաղաքացիների առաջ:

Անկախ ձեր զբաղեցրած դիրքից, առանց հաշվի առնելու Ռուսաստանում գործարար Վեհամի աղջկան կնության ձեզ առնելու հանգամանքը, Ֆլեշ Բարսեղի սանիկը լինելու գործոնը, Հայաստանում սուրճի սեփական բիզնես և Լոս Անջելեսում սեփական շենքեր ունենալու հանգամանքը՝ առաջինը բարեխղճորեն կատարեք ձեր դիվանագիտական աշխատանքը, այլ ոչ թե կրեատուրա պահվածքով գլորեք ձեզ սահմանված ժամանակից ավելի ժամանակահատվածը՝ հանուն ձեր բարօրության:

Ակնառու է, որ իմպոզանտ անձ եք, լավ կրթություն եք ստացել, անթերի տիրապետում եք մի քանի օտար լեզուների, օժտված եք լավ բանականությամբ, բայց այս ամենը չեք ծառայացնում Լոս Անջելեսում դիվանգիտական աստիճանին հարիր իմպերատիվ դիվանագետի ձեր կոչմանը: Այս ամենի մասին քաջատեղյակ լինելով՝ ՀՀ Արտաքին Գործերի նախարար Է. Նալբանդյանը ձեր ժամկետային հաստիքը երկարացրեց այն պարզ պատճառով, որ առջևում ՀՀ նախագահական ընտրություններին նախագահի վերընտրման գործընթացում օգնություն ակնկալելու սփյուռքի «ստավկան» կարող են ձեզ վրա դնել՝ մոռանալով այն փաստը, որ սփյուռքում սեր ու հարգանք չեք վայելում:

Լոսանջելեսահայությունը դիմում է ՀՀ արտգործնախարար պրն. Է. Նալբանդյանին խնդրանքով՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին անհապաղ ետ կանչելու, և պահանջում իր տեղը նշանակել բարեխիղճ դիվանագետի, ով կփորձի մտածել համայնքի խնդիրները, հաշվի կառնի ՀՀ քաղաքացիների խնդրանքները և կաշխատի համայնքում վերացնել առկա որոշ ներքին խմորումներն, և որպես համայնքի հեգեմոն՝
չի՛ անտեսի և հանդիպումներ կունենա տեղի հայկական կուսակցությունների, պառակտված կազմակերպությունների, տարանջատված եկեղեցական թեմերի պատասխանատուների հետ՝ գաղթականի ցուպը ձեռքին հայությանը սփյուռքի ուծացման եզրից դուրս հանելու նպատակով:

Սփյուռքի անունից դիմում ենք Արմավիա ընկերությանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին տրամադրել Լոս Անջելես-Երևան թռիչքի ետդարձի միակողմանի տոմս, իսկ տոմսի գումարը գանձել «Հայաստան» Համահայկական Հիմնադրամից:

Մի խումբ սփյուռքահայեր



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Zal Yan
Aug 1, 2012 7:17


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21205') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.yout...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219