Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, July 13, 2012 1:42 - 3 քննարկում

Վախկոտ ես ու պատկանածդ ոհմակին հատուկ ստորությամբ…

Վախկոտ ես ու պատկանածդ ոհմակին հատուկ ստորությամբ,միտումնավոր դավաճանում ես նախկին ընկերոջդ՝ Աշոտ Մանուչարյանին:Պատմությանդ սկզբից մինչև վերջ հարյուր անգամ շեշտում ես Մանուչարյանի անունն ու երբ հասնում ես դավաճանությանը՝ այսինքն վագոնները կանգնեցնելու հրաման տալու փաստին,այնպես՝կարծես թեթև,սվաղելով մեկ անգամ էլ ես հիշատակում նրա անունն,իբրև այդ հրամանը տվողի ու անցնում ես առաջ:Բայց մենք հիշողություն ունենք Ստամբոլցյան Խաչիկ և ապրում են դեռ քո պատկանած ոհմակի ու նաև հենց քո կողմից կատարված բազմաթիվ ազգակործան գործերի կենդանի վկաները,ովքեր Քսան տարի է արդեն անեծքով ու հայհոյանքով են հիշում ձեզ:Հիշում ենք նաև,որ ձեր ասած Սումգաիթի և Բաքվի ջարդերը տեղի ունեցան 1988-ին,իսկ ԼՏՊ-ն նախագահ դարձավ միայն 1990-ի օգոստոսի վերջին…
Միտումնավո՞ր եք խառնում ժամանակագրությունը,թե՞ իրոք բոլոր ՀՀՇ-ական նախկին պարագլուխներդ տառապում եք հիշողության կորստով…
Նախիջևանի հայաթափումը իրո´ք հենց ձեր ՀՀՇ-ական պարագլուխների դավաճանության հետևանքն էր,դա անժխտելի փաստ էր և այն ժամանակ բոլորը գիտեին այդ մասին:Հիշու՞մ եք, թե ինչպես էին շաբաթներ շարունակ բարձր լեռան գագաթին ինքնապաշտպանական մարտեր մղում Նախիջևանի Զնաբերդ հայկական գյուղի և շրջակա այլ գյուղերի բնակիչները,սպասելով օգնության,որը պետք է լիներ իրականում Նախիջևանի ազատագրումը:Ձեր սուտ խոստումներով դուք կասեցրիք ոչ միայն այդ գործողության համար պատրաստ, գրոհի սպասող և ժամերն անհամբերությամբ հաշվող կամավոր ջոկատների առաջխաղացումը դեպի Նախիջևան,այլև պատճառ հանդիսացաք,որ քաջ Զնաբերդցիներն ստիպված լքեն իրենց դիրքերն ու մի կերպ,մազապուրծ մտնեն Հայաստան,վերջնականապես թշնամուն թողնելով Նախիջևանը:«Մենք ագրեսորներ չենք,մենք պաշտպանվողներ ենք»,սա էր ձեր բոլորի տխմար ու անբեկանելի զառանցանքն այն ժամանակ,որ ստիպում էիք ընդունել բոլորին:Զնաբերդցիները ցնցված,ատամները կսեղմած ձեր դեմ,ձեզ հայհոյելով ու կքած ձեր դավաճանության բեռի տակ՝ մտան Հայաստան…
Իսկ դրանից հետո,սկսած 1989-ի վերջերից, այլևս ոչ մի գնացք, Հայաստանից չէր մտնում և մտնել էլ չէր կարող Նախիջևան,այնպես որ,հավաքեք ձեր մտքերն ու մի փորձեք շիլա սարքել ու մատուցել միամիտներին…Դուք այդ գնացքները դեպի Ադրբեջան ուղարկելու մասին զեկուցել չէիք կարող «պարոն նախագահ» ԼՏՊ-ին այն պարզ պատճառով,որ ԼՏՊ-ի նախագահ լինելուց շա՜տ առաջ արդեն,այլևս ոչ մի գնացք մեր սահմանից չէր անցնում այն կողմ և հետո,ձեր ասած ջարդերն ու հայ կանայք աշխատում էին լրագրողների հետ Ադրբեջանում այն ժամանակ,երբ ձեր «պարոն նախագահը» դեռ նախագահ չէր:Այնպես որ,եթե հավատանք, իբր 1991-ին տեղի ունեցած ձեր պատմությանը,եթե հավատանք,որ 91-ին նախագահ եղող ԼՏՊ-ի օրոք դեռ հնարավոր էր Հայաստանից Ադրբեջան գնացքներ ուղարկել,ուրեմն պետք է նաև արձանագրենք,որ այդ ժամանակ Աշոտ Մանուչարյանը ընդհամենը ՆԳ նախարար էր,եթե այդպես կարելի է անվանել այն ժամանակվա նրա պաշտոնը,մի պաշտոն,որն ընդհամենը կարծես կարճ ժամանակով ողորմություն նետեցին նրան ոհմակի առաջնորդները:Մանուչարյանի այն ժամանակվա ոչ դիրքը,ոչ էլ պաշտոնը նրան ուժ և իրավունք չէին տալիս նման հարցերով զբաղվելու,գնացքների մուտքն Ադրբեջան արգելելու և մա´նավանդ՝ ձեր ասած «երկրապահների»-ն (այդ բառն անգամ մի տեսակ կցկտուր ասացիք,կարծես զղջալով,որ դուրս թռավ ձեր բերանից)նման հրաման տալու…Պատմում եք ժամանակն ու դեպքերը խառնելով իրար և վախենում եք ասել,որ այդ ժամանակ նման հրաման տալու իրավասու էր միայն Վազգեն Սարգսյանը,մանավանդ որ սկզբից մինչև վերջ էլ նրան էին ենթարկվում «երկրապահները» և մանավանդ, որի անունը հենց սկզբից էլ սերտ կապված էր Նախիջևանի հարցում տեղի ունեցած դավաճանության՝հայաթափման հետ և ինչու՞ միայն Նախիջևանի…
Այնպես որ,Ստամբոլցյան Խաչիկ,դեռ կանք,դեռ կենդանի ենք և դեռ՝ ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ,ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ…

Svetlana Margaryan



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Smerch
Jul 13, 2012 5:15


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20975') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBF\xD5\xA5\xD6\x81\xD6\x81\xD5\xA5\xD5\x9B...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBF\xD5\xA5\xD6\x81\xD6\x81\xD5\xA5\xD5\x9B...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBF\xD5\xA5\xD6\x81\xD6\x81\xD5\xA5\xD5\x9B\xD5\xBD,...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219