Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, July 12, 2012 11:20 - 13 քննարկում

«Բոզության դասընթացներ» ՀՐԱՊԱՐԱԿ-ում: Խորհուրդներ ապագա բոզերին: Վարում է բազմավաստակ հայտնի բօզ՝ Սոնա ԱՄԱՏՈՒՆԻՆ:

Կա՞ կին, որը չի դավաճանել ամուսնուն… գոնե մտովի

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
16/03/2012 | Միայն կանանց համար

Կա՞ արդյոք կին, որն իր ողջ կյանքի ընթացքում չի դավաճանել ամուսնուն… գոնե մտովի: Չեմ կարծում: Յոթը փեշ հագնող, իր ամուսնուց “դենը” տղամարդ չճանաչող կանանց ժամանակներն անցել են: Էմանսիպացիայի ու գենդերային հավասարության մեր ժամանակներում կինը տղամարդու ընկերն է, մրցակիցն ու ախոյանը: Եթե նա փող է աշխատում, ֆիզիկական ու մտավոր բարդ խնդիրներ լուծում, երեխա մեծացնում, կարիերա անում, պաշտոն զբաղեցնում, ապա ինչո՞ւ չպետք է երբեմն էլ “ձախ” գնա:

Ուրիշ բան որ չլինի՝ զուտ իր իրավունքների համար պայքարն ու տղամարդու հետ հավասարը հավասարի զգալու ցանկությունը դրան կտանի: Պատկերացրեք մի պահ՝ ողջ կյանքում իր ամուսնու սիրուհիների դեմ պայքարից հոգնած, մշտապես կեսգիշերն անց նրան դիմավորած, երբեմն էլ այդ արկածախնդիր կյանքի արդյունքում նրա վաստակած վեներական հիվանդությունների զոհը դարձած կինն ի՜նչ հաճույքով “եղջյուրներ” կդնի իրեն մահու չափ հոգնեցրած ամուսնու գլխին: Դե որտեղ քոնը կասես՝ էնտեղ էլ իմն ասա, տեսնենք ով՝ ում:

Այս հավերժ վրեժի, ամուսին կոչվող անուղղելի արարածին պատժելու ձգտումից կարելի է անգամ հենց էնպես՝ “զա կայֆ” դավաճանել, ուր մնաց՝ եթե հանդիպի նորմալ տղամարդ, որը մի քիչ ավելի ուշադիր լինի ու հոգատար, քան սեփական կողակիցդ: Երբ վաղուց արդեն քո նկատմամբ անտարբեր դարձած ու քեզ որպես տնային ծառայողի ու վհուկ շեֆի յուրօրինակ հիբրիդ դիտող ամուսինդ սկսում է չնկատել քո հմայքը, քո նոր հագուստը, քո անսովոր սանրվածքը, իսկ օտար մեկն առիթը բաց չի թողնում քեզ հաճոյախոսելու ու քո արժանիքներն ընդգծելու համար, դու հոգեբանորեն արդեն պատրաստ ես դավաճանության:

Իսկ երբ քեզ նոր-նոր հայտնագործող տղամարդը հիանում է քո 10 տարվա վաղեմության կիսաշրջազգեստով, քո 100 անգամ պատմած անեկդոտի վրա կես ժամ ծիծաղում եւ օրվա վերջում թաց աչքերով անմեղ-անմեղ առաջարկում “աշխատանքից հետո միասին սուրճ խմել”, դու արդեն գիտես, թե ինչով է ավարտվելու այդ “սրճախմությունը”: Մնում է, որ ամեն ինչ հարթ գնա, եւ տղամարդն իր մտադրությունն իրագործելիս կտրուկ շարժումներ չանի: Հնարավոր է, որ երբ մի քանի անշառ հանդիպումից հետո դու հայտնվես նրա անկողնում, սկզբում դիսկոմֆորտ զգաս ու մեղավորության զգացում ունենաս դավաճանությունը կյանքի նորմա դարձրած ամուսնուդ հանդեպ, բայց դրանք հավանաբար կարճատեւ ու անցողիկ զգացումներ կլինեն:

Մնայունը կլինեն հաղթանակի զգացումն ու անգամ ամուսնուդ լիակատար անգիտության պայմաններում նրա “քիթը կոտրելու” թաքուն բերկրանքը: Շատ հնարավոր է, որ այս արկածը ձեզ առանձնապես բավարարում չբերի՝ ոչ ֆիզիկական, ոչ հոգեկան առումով եւ շատ կարճ կյանք ունենա: Բայց հաստատ ձեր ինքնագնահատականը կբարձրանա, եւ դուք ավելի վստահ կզգաք ձեզ հակառակ սեռի հետ հարաբերվելիս: Իսկ ամուսինը… ամուսինը գայլ չի, անտառ չի փախչի: Հակառակը՝ գուցե ներքին մի զգայարանով զգա, որ ձեզ հետ ինչ-որ բան է կատարվում եւ վտանգի զգացումից սթափվի: Այնպես որ, դավաճանությունը կարող է անգամ օգտակար լինել: Եթե, իհարկե, բավարար չափով զգույշ եք եւ կոնսպիրացիայի բոլոր կանոնները պահպանում եք:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ



13 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Baroyakan-kin
Jul 12, 2012 13:49


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20946') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Qo anune Eva...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Qo anune Eva...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Qo anune Eva pe...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219