ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, July 8, 2012 7:25 - 1 քննարկում

Թունավորում են մատաղ սերնդին…

Posted on July 8, 2012 by Markoff Beastein

Երեկ ընկերներիցս մեկը skype-ում գրեց “ախպեր, հոգեբան տղա ես , հլը տես ի՞նչ են անում մեր քաղաքում” ու ուղարկեց միքանի սիրողական որակի նկարներ․ կանխավ ներեղություն նկարների որակի համար։
ՈՒրեմն նկարները նկարահանվել են Երեվան քաղաքում դեպի դպրոց տանող միակ ճանապարհի վրա գտնվող դալանի պատերին, որտեղով օրեկան դպրոց են այցելում հազարավոր աշակերտներ։
Առաջին հայացքից նկարը “պոզիտիվ” նկար է, արև, կանաչ, սիրահար զույգեր, փուչիկներ, բայց միքիչ մանրակրկիտ զննումից հետո բացահայտվում է մի հրեշավոր գաղափար։
Ընդհանուր նկարը մի քանի կադրանոց ֆոտոժապավենի տեսք ունի, եթե կադրերը հերթականությամբ պտտենք 24կադր/1վարկյան արագությամբ , ապա կստացվի մինի-մուլտֆիլմ։
Առաջին կադրը անֆորմա տեսք ունի՝ սպիտակ ամպիկների տեսքով, աներևույթ պատկեր, որ ընկալվում է որպես անորոշություն

Երկրորդ կադրի մեջ երեխան անորոշությունից տեղափոխվում է հստակ տեսողական և պատկերավոր դաշտ, որտեղ պատկերված է մարդկային (եթե կարելի է մարդ կոչել այդ մարդանման կերպարներին․ անհամաչափ մարմին, ամբողջ մարմինից մեծ, քառակուսի գլուխ, ոչ ականջ, ոչ քիթ և այլն․․) մի զույգ (արու և էգ) ովքեր սկսում են իրենց կյանքի “արևածագը”։ Երկրորդ կադրի եղանակը մռայլ, ամպամած ու մութ է ու տարօրինակ կերպով անձրևը տեղում է հենց արական սեռի ներկայացուցչի ռախիդ գլխի վրա, մյուս տարօրինակությունն այն է ,որ մարդկային սիրտ ունի միայն արական սեռի ներկայացուցիչը, իսկ իգականը զրկված է մարդկային սրտից և ընթացում պետք է պարզ դառնա ,որ տղան պետք է կիսի իր սիրտը ու հանձնի անսիրտ էակին։
Մյուս կադրերում նրանք ապրում են իրենց կյանքը գնալով դեպի կյանքի “մայրամուտ”։

Սպասե՛ք, սպասե՛ք թույնը վերջին համեղ պատառների մեջ է։

Վերջին կադրերը ինձ ապշեցրին շատ։

Կնայեք ու կասեք “ի՞նչ է որ, մարդիկ ապրեցին կյանքը ուրախ, երջանիկ և միասին ու հիմա վստահ կարող են դիմավորել կյանքի “մայրամուտը”․․․
Նայեցի՞՞՞ք, գտա՞՞՞ք մահացու թույնը․․․Չէ՞, դե ասեմ․․․
Նրանք սկզբից մինչև վերջ մնացին ԶՈՒՅԳ, ընտանիք չկազմեցին ու չբազմացան, այ սա է այն մահացու թույնը ,որ ներարկվում է մատաղ սերնդի մեջ։
Երկրորդ թույնը այն է ,որ արմատ քցող հաստաբույն կաղնուց վերածվում ես դաշտի ծաղկի՝ ծնվեցի՞ր, ապր՛ի, չորացի ու անհետացի բայց կաղնու պես արմատ մի՛ քցիր։
ՈՒշադի՛ր նայեք “Happy End”-ին՝ կյանքի ավարտին․ վառել են , շատ դաժան ձևով են վառել ու ընդհատել կյանքը, այն դեպքում, որ հայի գիտակցության ու սրտի մեջ կա հավատ ու հույս, մեր սրտերում ոչմեկ չի՛ մահանում, մենք հաղթե՛լ ենք մահ կոչվացին, մենք անմահ ենք։

http://markoffbeastein.wordpress.com



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

v.a=301
Jul 14, 2012 15:52


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20988') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.bgsu...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219