Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, July 5, 2012 6:35 - 1 քննարկում

Էլիտար ծաղրածո՞ւ, փողշինող շոումե՞ն, թե վտանգավոր քաղաքականագե՞տ…

Վարդան Պետրոսյանն իր նոր ներկայացման մեջ կանդրադառնա «Հարսնաքարի» միջադեպին

13:20 • 05.07.12


Իր «Պարոնա՜յք. 50/50» ներկայացումը լոսանջելեսյան հյուրախաղերից հետո Վարդան Պետրոսյանը Երևանում որոշակի սցենարական սրբագրումների է ենթարկել՝ «Հարսնաքարի» ողբերգական դեպքերով պայմանավորված:
Ներկայացումը կրկին քաղաքական երգիծանքի ժանրում է, և Վարդան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նման ողբերգական դեպքերը այս ժանրում ներկայացնելը բավական բարդ է, բայց մյուս կողմից որպես արվեստագետ,մարդ չի կարող լռել:«Սա ամենաթողության հարց է: Գիտեք, երբ իրենց կողքը բազմացնում են գազազած շներ, նրանք կարող են հարձակվել մարդկանց վրա: Ռուսաստանում ժամանակին բակերում ցուցանակ կար, որ զգուշացվում էր՝ злая собака, մարդիկ գիտեին, որ էդ բակում կատաղած շուն կար, որը կարող էր ամեն րոպե հարձակվել: Եվ եթե տերն այդպիսի կատաղած շուն չպահի, ստեղ էդ պրոբլեմը չի լինի»,– ասաց նա:«Ուղղակի, ըստ իս, ստեղծված է մի միջավայր, որտեղ մարդիկ էդ անվան տակ, ստեղծել են պատժիչ ջոկատներ, որոնք ձեռք են բարձրացնում ում վրա ուզեն, երբ ուզեն: Սա առաջին դեպքը չէ, երկրորդը չէ»,- ասաց դերասանը և հավելեց, որ անձամբ է Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցների ժամանակ լսել, որ «դա իր քաղաքականությունն է՝ պատժամիջոցներ կիրառելը»:
Վարդան Պետրոսյանը նույնիսկ հայտարարեց, որ այսպես շարունակվելու դեպքում, երբ ծեծում են զինուժի ներկայացուցիչ, ոչ մի երաշխիք չկա, որ վաղն էլ ձեռք չեն բարձրացնի նաև նախագահի ինստիտուտի վրա:

«Լավ, էսօրվա նախագահին չեն կարող, բայց վաղը կարող է, ձեռի հետ մտնեն, ասեն` անցնում ենք Բաղրամյանով, հլը մի հատ մտնենք չափալախենք նախագահին… գնում է դեպի սա»,-ասաց դերասանը:

Իսկ որ նման արձագանք եղավ, ըստ Վարդան Պետրոսյանի, այն է, որ գերանդին խոփին է հանդիպել կամ նույնն է, թե հայ հասարակության դանակը ոսկորին է հասել է:

Անվտանգության աշխատակիցների հետ Վարդան Պետրոսյանը դեռ մութ ու ցուրտ տարիներից ու «Ոզնիներից» է շփվել, երբ թատրոնի անվտանգության համար ոստիկանությունից աշխատակիցներ են հրավիրել: Դերասանն ասաց, որ նորմալ տղաներ են եղել, մեծ գլուխներ չեն ունեցել, ոչ մեկին չեն հաշմել և ավելին՝ տարիների ընթացքում հետևելով ներկայացումներին անգամ սիրել են թատրոնը:

Եթե այսպես կոչված՝ մութ ու ցուրտ տարիներին հայաստանցի երեխաներն ուզում էին դառնալ «էլեկտրիկ», ապա հիմա՝ թիկնապահ, ասաց դերասան Վարդան Պետրոսյանը:
Ո՞վքեր ենք մենք, ովքեր են այդ 50/50 մարդիկ, ինչպես ենք տեսնում աշխարհը, աշխարհը՝ մեզ: Սրանք խիստ բազմաշերտ վերնագիր ունեցող «Պարոնա՜յք. 50/50»-ի հերոսներն են, մեր հասարակությունը: Ներկայացման ժամանակն էլ հիման է՝ 2012թ. մայիսի 6 –ի ընտրությունների և 2013-ի նախագահական ընտրությունների միջակայքը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Zal Yan
Jul 5, 2012 7:00


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20792') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xC2\xAB\xD4\xB4\xD5\xA5 \xD5\xA4\xD5\xA1 ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xC2\xAB\xD4\xB4\xD5\xA5 \xD5\xA4\xD5\xA1 ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xC2\xAB\xD4\xB4\xD5\xA5 \xD5\xA4\xD5\xA1 \xD5\xB4\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219