Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, July 3, 2012 19:48 - 3 քննարկում

«Սերգեյ ջան, դու էլ ազգին չես հետաքրքում». Լիա Ավետիսյան (ազգագրագետ)

Մի հայուհու խոսք

Հուսով եմ այս թեմային վերջին անգամ եմ անդրադառնալու, որովհետև գտնում եմ, որ իրոք ծիծաղելի է դնելն ու քննարկելը՝ ճի՞շտ է ազգային ավանդույթը պահպանելը, պե՞տք է դրան հետևել , թե՞ ոչ: Իմ դիրքորոշումը մինչամուսնական կապերի մասին արդեն հայտնել և հիմնավորել եմ, բնականաբար անիմաստ եմ համարում նորից կրկնելը: Ուզում եմ քննարկել«Ազատ գոտու» տաղավարում հնչեցված մի քանի կարծիքներ: Ցավում եմ, որ ինքս չկարողացա ներկա գտնվել հաղորմանը՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով (անձնական):

Նախ սկսեմ «Հայուհիներ» խմբին ուղղված ամենամեծ «մեղադրականից», տաղավարի ձախ հատվածում կանգնած հյուրերը ակնարկում էին, որ մենք իբրև թե ներխուժում ենք մարդու անձնական կյանք: Իսկ ո՞վ ասաց, որ մեզանից ինչ-որ մեկը փորձ է արել ներխուժել դիմացինի անձնական կյանք: Ամենևին ոչ: Մենք ընդամենը հաստատում ենք, որ հայուհին պարտավոր է պահպանել և իր սերունդներին նույնպես ԱՎԱՆԴԵԼ այն, ինչ ինքը ստացել է իր նախորդներից. սա է հայ տեսակի հազարամյա գոյատևման ծրագիրը: Մայրերի ձեռքում է զավակների ապագան , ինչպես կասեր Նժդեհը (հա-հա, Նժդեհին միտումնավոր եմ շեշտում՝ ձեզ էլ ավելի նյարդայնացնելու համար):

Մի երիտասարդ տղա շատ վեհ միտք հայտնեց, թե Աստվածաշնչում ասվում է՝ ով մեղք չի գործել, թող առաջինը նա քար նետի Մագդալենացու վրա: Սա երևի թե ամենազավեշտալի մեղադրականն էր: Հարգելի «ձախակողմյաններ» մեզանից ոչ մեկն էլ քար չի նետել այն կնոջ վրա, որը ունեցել է մինչամուսնական կապ, մեզանից ոչ մեկը նրան անբարոյական կամ նմանատիպ պիտակներ չի կպցրել, մեր նպատակը այն է միայն, որ յուրաքանչյուր աղջիկ ստանա հայեցի (այս բառը որքան հնարավոր է այսօր շատ եմ շեշտելու, որովհետև պարոն Դանիելյանը դրանից նյարդայնանում էր, և կարծես թե տհաճ էր իրեն «հայեցի», «հայ» բառերը լսելը. աղերսում էր որ քիչ ասեն հայ) դաստիարակություն, այդ դաստիարակությունը ստանալով իսկ արդեն նա չի կանգնի նման խնդրի առաջ: Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-ինչ պատճառներով ունեցել է մինչամուսնական կապ, դա չհամարի իդեալական ապրելու բանաձև, ազատասիրության լոլոներ չկարդա, չփորձի իր կողքի հայուհուն խեթ-խեթ նայել և սարից իջած գեղացի համարել (ինչպես շատ հաճախ անում են մեր խիստ «մոդեռն» մտածելակերպ ունեցողները): Իսկ եթե Աստվածաշունչ եք մեջբերում, այն էլ ասեք, որ բոլոր կրոնները մերժում են մինչամուսնական կապը:

Ինքնըստինքյան եկանք հասանք էն լոլոյին, որը պնդում էր, թե բա մենք 21-րդ դարում ենք ապրում, քաղաքակիրթ մարդիկ ենք, ազատություն և այլն, և այլն: Հարգելիներս, ինչի՞ եք քաղաքակիրթ և ազատ ասելով հասկանում ազատ սեռական կապ: Եկեք համեմատենք, ո՞րն է ավելի քաղաքակիրթ. այն, որ պահպանվում է ավանդույթը, թե՞ այն, որ խոսում է տարիքն առած մի տատիկ, իսկ դուք ոչ միայն չեք լսում նրա խոսքը, այլ առհամարհական կեցվածք ընդունելով՝ սկսում եք իրար ինչ-որ բաներ քչփքչալ և ծիծաղել: Դա՞ է ավելի քաղաքակիրթ: Ես շատ կցանկանայի լսել ձեր սահմանումը. ի՞նչ ասել է ձեզ համար ազատությունը:

Նաև Վակտինան միտք հնչեցրեց, թե ավնադապաշտ մարդը չի ստանում սեռական դաստիարակության և անգրագետ է: Որպես այդ ամենին «ապացույց» պատմեց իր խելացի ծանոթներից մեկի մասին, որը շատ զարգացած էր, բայց չգիտեր, որ ՁԻԱՀ-ը տարածվում է սեռական ճանապարհով: Այս պատմության մեջ մի բան հաստատ ճիշտ չէ. կամ ճիշտ չէ, որ նա զարգացած էր, կամ էլ ճիշտ չէ, որ նա չգիտեր, որ ՁԻԱՀ-ը սեռական ճանապարհով է տարածվում, քանզի եթե մարդը զարգացած է, կնշանակի նաև կրթված է, իսկ կրթված մարդը անպայման տեղյակ կլիներ և դրա մասին:

Հիմա անցնենք «ձախ» կողմի ամենահիմնավոր և թերևս քննարկման արժանի պնդմանը, որ մինչամուսնական կապ չունենալը ազդում է մարդու առողջության վրա: Մի կողմ թողնենք այն, որ հիմա մեր տատերից ոչ մեկն էլ առողջության հետ կապված խնդիր չունի և քանի որ մենք կանք, բնականաբար նաև անպտղություն էլ չի ունեցել: Ավելի շատ ներկայից խոսենք : Տաղավարում կար գինեկոլոգ, որը ասաց. «եթե գրագետ ապրեն, կարող են խուսափել այդ բոլոր տեսակի խնդիրներից՝ պահպանելով ավանդույթները»: Ու էդ նույն պահին Վակտինան ու Սերգեյ Դանիելյանը նրան հերքում են՝ ոչ-ոչ , չի կարող պատահել: Հարգելի հյուրեր, ինչպե՞ս թե «ոչ-ոչ, չի կարող պատահել», եթե մասնագետն է դա ասում: Տաղավարում ներկա է հոգեբան, որը նույնպես դեմ է մինչամուսնական կապին, էլի՞ ոչ-ոչ, չի կարող պատահել:

Չեմ ուզում մեկնաբանել, թե ինչու՞ էր Սերգեյ Դանիելյանը նյարդայնանում, երբ ասվում էր «հայեցի», «հայկական ավանդույթ», կարծես թե ամեն բան, կապված «հայ» բառի հետ, նրան նյարդայնացնում է: Ինչևէ, չքննարկենք, կարծում եմ բոլորդ գիտեք նրա դիրքորոշումը թե հայկականության, թե հայկական ավանդույթների, թե միասեռականների, թե ամեն-ամեն ինչի նկատմամբ: Ուզում եմ մեկնաբանել այն, թե ինչպես նա ձեռքը օդ պարզած ավանդապաշտ հային «քյառթու» անվանեց: Գիտե՞ք, էլի չեմ ուզում շահարկել ի՞նչն է ավելի քյարթու. ավանդապաշտ մարդը, թե՞ դիմացինի խոսքը չլսելը, դիմացիդ կանգնած աղջկան «ախչիկ ջան»-ով դիմելը, բանավիճելու փոխարեն բղավելը և առհամարհական հայացքներ նետելը, ծիծաղելը դիմացինի կարծիքի վրա: Կարծում եմ յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում «քյառթու» ասվածը և դուք էլ, ամենքդ ձեզ համար կընտրեք 2 երևույթից ձեզ համար «քյառթու»-ի սահմանումը: Իսկ քանի որ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը երեկ շատ տիպիկ բնութագրեց նման մարդկանց , ովքեր ավանդապաշտին քյառթու են անվանում, պարզապես կմեջբերեմ նրա խոսքը. «Մենք այսօր մեր հասարակության մեջ ի՞նչ բառ ենք ձևավորել, որը բնութագրում է այն հային, որը պահապանողական է, որը ավանդապահ է, որը ազգային արժեքներն է արժեվորում: Ինչպե՞ս ենք նրան կոչում, կամ ինչպե՞ս են չակերտյալ ազգասերները կոչում նրան. քյառթու’: Ովքե՞ր են մոդեռն մարդիկ. նրանք, ովքեր չեն պահպանում ոչ մի ազգային, որոնց համար ազգայինը զրոյական արժեք ունի: Նման մարդիկ 2 ճյուղի են բաժանված. ոմանք տեսնում են այդ ամենը ազատամտության՝ ամեն ինչի ազատության, ոմանք դա տեսնում են բրուտալիզմի մեջ»:

Իսկ վերջում ուզում եմ ձեր մեկնաբանությանը թողնել Սերգեյ Դանիելյանի հետևյալ խոսքերը. «Մի ասեք էլի հայ-հայ, ասեք մարդ», «ինձ մի ամեն անգամ հիշեցրեք, որ ես հայ եմ», «ինձ չի հետաքրքրում հայը ունի».. չէ, բայց ամեն դեպքում ազգագրագետի մեկնաբանությունը կնշեմ . «Սերգեյ ջան դու էլ ազգին չես հետաքրքրում»:

Սրանով ամեն բան ասված է երևի թե:

Հ.գ. խնդրում եմ մեկնաբանություններում լինել կոռեկտ, պահպանել բանավեճի էթիկայի բոլոր կանոնները, և չմեկնաբանել. «արա լա՜վ էլի, էս ինչ սարից իջած բանա գրել արա, 21-րդ դարում ենք»: Ես կպատասխանեմ. լավ է, որ հիշում ես 21-րդ դարը, հիշիր նաև ինչի շնորհիվ ես 21-րդ դարում ..

Svetlana M.

http://www.1tv.am/hy/1341311467



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Արա
Jul 3, 2012 22:04


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20769') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xA5\xD5\xA9\xD5\xA5 \xD5\x8D\xD5\xA5\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xA5\xD5\xA9\xD5\xA5 \xD5\x8D\xD5\xA5\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xA5\xD5\xA9\xD5\xA5 \xD5\x8D\xD5\xA5\xD6\x80\xD5\xA3...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219