Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, July 2, 2012 23:21 - 1 քննարկում

Ո՞վ է թույլ տվել այս ճարտարախոս սրիկային ծաղրել հային «կիսաբաց պատուհաններից»…

Արդեն 3-րդ հաղորդումն է, որ նայում եմ «կիսաբաց պատուհաններ» հաղորդման շրջանակներում և երեք հաղորդման ժամանակ էլ կատարվում է ճիշտ ու ճիշտ նույնը…
Հրաչ անունով այս ստահակը,որի հաղորդման նպատակը բնականաբար պետք է ուղղված լիներ իր հաղորդմանը դիմած անարդարության զոհերին օգնելուն,անարդարությունը բացահայտելուն ու լրագրողական հետաքննության շրջանակներում մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն,փաստորեն հաղորդում է կազմակերպում,տաղավար է հրավիրում միամիտ մարդկանց,նրանց վարքաբեկելու,նրանց ավելի ստորացնելու և նրանց ունեցած ցավը բազմապատկելու համար…Միշտ էլ ցայտուն երևում է,որ այս ողորմելի «հաղորդավարը» ավելի շուտ հակված է ուժեղ,հզոր կողմին արդարացնելուն,քան թե տուժածներին ինչ որ բանով սատար կանգնելուն և օգնելուն:Երբ տուժածները փաստեր են բերում կատարված անարդարությունների մասին,միշտ ու միշտ այս Հրաչ կոչեցիալը ինչ որ «չի հասկանում» և փորձում է իբր «պարզել»,թե ինչու՞ պիտի ասենք տան տղամարդու փոխարեն կանայք գնան գյուղապետի մոտ,«չհասկանալով»,որ «Եվրոպական արժեքներով» առաջնորդվող մեր Հանրապետությունում ի՞նչ տարբերություն կին ու տղամարդու մեջ և ի վերջո՝ գյուղում աշխատող տղամարդուն ինչու՞ չէին կարող օգնել ընտանիքի կանայք,ի՞նչ մի զարմանալի,անբնական բան կար այդ արարքում:Եվ այս տարրական բաներ «չհասկացող» Հրաչը,հեռուստատեսության հաղորդավար է ու ստանձնել է այսպիսի կարևոր թեմաներով հաղորդումներ վարելու պատասխանատվությունը,երբ խոսքի սկզբից-վերջից շատ տարրական բաներ «չի հասկանում»…Իր հաղորդմանը դիմած անիրավվածների հանդեպ տեղի ունեցած անօրինականությունները,զոռբաների անօրինական արարքները բացահայտելու,նրանց դատափետելու փոխարեն,նա սկսում է քրքրել մարդկանց անցիալն ու ամբողջ հաղորդումն ուղղել այդ մարդկանց բարոյականության,նրանց անցիալի,նրանց անձնական կյանքում տեղ գտած թերությունները բարձրաձայնելու կողմ,ինչի արդյունքում ավելի անվանարկվում են տուժածները,քան թե՝ կատարված անօրինականության մեղավորները:
ՈՒ՞մ դուդուկի տակ է պարում այս Հրաչ կոչեցիալը,ու՞մ է ծառայում,ու՞մ ավելի լավ «հասկանում» և որքա՞ն է վաստակում իր այս բացահայտ ու լկտի կողմնապահության համար…
Եվ ի վերջո,ո՞վ է թույլ տվել նման ճարտարախոս «անհասկացողին» խաղալու մարդկանց ներաշխարհի հետ ու այն էլ բացահայտ միտումնավոր…

Svetlana



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Համլետ
Jul 3, 2012 14:24


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20765') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xBB\xD5\xB0\xD5\xB8\xD6\x82\xD5\xA4\xD5\xAB...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xBB\xD5\xB0\xD5\xB8\xD6\x82\xD5\xA4\xD5\xAB...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xBB\xD5\xB0\xD5\xB8\xD6\x82\xD5\xA4\xD5\xAB \xD5\xAC...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219