ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, July 2, 2012 8:17 - 1 քննարկում

Երևանը՝ «Անդունդ»-ի եզրին…

 

Երևանում կա 3D (3 դռնանի) անդունդի նկար, մեջը լողացող կոկորդիլոսներով, կանաչ ճահճային ջրով, անհասկանալի նավակով անդունդի հատակին։ Շարլ Ազնավուրի հրապարակում, կինո Մոսկվայի դիմաց 3D «Անդունդ» նկարը ստեղծելու համար հատուկ Գերմանիայից Հայաստան էր հրավիրվել գերմանացի նկարիչ Նիկոլայ Արնդտը։ Ժամանակակից հայ նկարիչները Գերմանիա երբևէ հրավիրված չեն եղել, բայց շատերը ապրում են այնտեղ և հարակից պետություններում, առաջ փախստանական ճամբարներում, իսկ հիմա փախստականի կարգավիճակով:

«Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողներին ասաց, որ նկարն ընտրվել է քաղաքպետարանում, վիճակահանեսությամբ` գլխավոր ճաշակավոր դիզայների հետ, որը կոկորդիլոսների և ճահիճների բարձրագույն մասնագետ է, ավարտել է Աֆրիկայի Զիմբաբվե համալսարանի ազգային գեղանկարչության Ակադեմիան և ավարտական ճառախոսության թեման եղել է «Կոկորդիլոսները և Շառլ Ազնաուրի երգարվեստը»:

3D նկարի բացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նշեց, որ քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել երազանքների պատ ծրագրի ընթացքում ընտրված ցանկությունները։

Հարցին, թե ինչու՞ «Երազանքների պատի» թողնված ցանկություններից առաջինը իրականացվել է հենց այս մեկը, քաղաքապետն ասաց, որ ամենաշատ ցանկությունները եղել են քաղաքում 3D նկար ունենալ հենց կինոթատրոնի մոտ: Հավանաբար ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ով երիտասարդ տարիներին չէր հանդուրժում որևէ ռուսական անուն և դարձվածք ու հատկապես դրա համար դանակի մեղմ հարվածներով քերթում ու դանակահարում էր նորակառույց «Ռոսիա» կինոթատրոնի փափուկ հարմարավետ նստաթոռները, իր բողոքը հայտնելով Սովետական Հայաստանի ռուսամետությանը, որի համար մի փոքր դատապարտվեց կոմունիստների դաժան, ազգահալած, անմարդկային ռեժիմի կողմից, նստեց բանտում, հետո սիրեց իր հայրենիքը նոր ուժով, դարձավ Նժդեհական Կուսակցության ղեկավար, որդուն պատգամեց սիրել Երևանը և անպայման դառնալ նրա քաղաքապետը, երազների պատ հիմնել ու այլևս ձեռք չբարձրացնել այն ամենի վրա, ինչ ռուսական է կամ արտասահմանյան: Ընդհակառակը, հնարավորություն տալ օտար նկարիչներին փող աշխատել Հայաստանի հողի վրա և ամենակարևորը այդ հողը լինի կինոթատրոնի մուտքի մոտ՝ անդունդի տեսքով:
«Անդունդը» հրապարակում կպահպանվի 6 ամիս:
ՄԵՂՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Antarameg
Jul 2, 2012 17:34


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20758') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x93\xD5\xB8\xD5\xB2\xD5\xA5\xD6\x80\xD5\xAB...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x93\xD5\xB8\xD5\xB2\xD5\xA5\xD6\x80\xD5\xAB...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x93\xD5\xB8\xD5\xB2\xD5\xA5\xD6\x80\xD5\xAB \xD5\xB4...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219