ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, July 1, 2012 14:48 - 8 քննարկում

Բազմաքայլ “հարսնաքարային” տռայնոյ պրովակացիաներ, սկսյալ ռեստորանային ծեծկռտուքով…Հեռվից երևում են ՀԱԿ-ի ականջները:

«Հարսնաքարը» պայթեցնել սպառնացած փոխգնդապետը ձերբակալվել է

20:46 • 01.07.12

Այսօր ձերբակալվել է Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ այսօր առավոտյան հարուստ ռազմամթերքով այցելել էրպատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն։

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։

Սամվելյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, տեղափոխելը։

Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ Սամվելյանն արդեն հարցաքննվել է և տեղափոխվել Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարան։ Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մահացել է «Հարսնաքարում» օրեր առաջ ծեծի ենթարկված բժիշկներից մեկը՝ Վահե Ավետյանը, ով ծեծկռտուքից հետո այդպես էլ գիտակցություն չէր եկել։



8 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ruzan
Jul 1, 2012 16:45


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20723') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8A\xD5\xA1\xD5\xB5\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8A\xD5\xA1\xD5\xB5\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8A\xD5\xA1\xD5\xB5\xD5\xB8\xD6\x82\xD5\xBD\xD5\xA1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219