ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, June 29, 2012 19:03 - 12 քննարկում

“Հրապարակ” -ի աշուղական կենտրոնը պցաբերանով ուրախ բայաթի է երգում…

Ինչի մասին է լռում Վանոն

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
28/06/2012 | ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ես չգիտեմ` էս նախաձեռնությունն ո՞ւր կհասնի: Մինչեւ Վանո Սիրադեղյանի հայրենադարձությո՞ւն, թե՞ հայաստանյան իրողությունների գահավեժ ընթացքը, բարոյահոգեբանական անկումները մի քայլաչափ, գոնե կես քայլաչափ կասեցնելուն: Միամիտ մարդ չկա, բոլորս էլ հասկանում ենք` ինչից եւ ումից է վտարանդի դարձել Վանոն, ինչ իրական վտանգից է տարագրվել: Բոլորս հասկանում ենք նաեւ, որ եթե անգամ օրիշխանները երդվեն-ստորագրեն, որ Վանոյի գլխից մազ չի ընկնի, դա դեռ չի նշանակում, թե մի ուրիշ «ինքնագլուխ» նաիրի հունանյան Վանոյի վերադարձին չի սպասում: Եվ, անկեղծ լինենք, դեռ ոչ ոք չգիտի, թե ինչ է մտածում էս ամենի մասին Վանոն ինքը: Բայց… Ինչ էլ որ լինի, ընթացքն ինչ-որ ճիշտ տեղ է տանելու: Եթե ոչ Վանոյին, ապա, վստահաբար, ստորագրահավաքը նախաձեռնողներին, աչքները Վանոյի ճամփին ջիգյարով ստորագրողներին ու ընդհանրապես բոլոր քննարկողներին: Անգամ նրանց, ովքեր մերժում են Վանոյին «Պաստեռնակին չեմ կարդացել, բայց դատապարտում եմ» եղանակով: Հատկապես նրանց համար Վանոյի մասին մտածումներն օգտակար կլինեն, Վանոյի արած-չարածը մնացածից թաքուն վերլուծելու եւ Վանոյից մի քանի բան նորից կարդալու կամ առաջին անգամ կարդալու առիթ կտան:

Ի սկզբանե ակնկալվում էր նման հակասական եւ բուռն հանրային արձագանք, քանի որ վերջին երկու տասնամյակների բոլոր հանրահայտ գործիչների շարքում Վանոն առավելագույնն է միֆականացվել` դրանից բխող բոլոր դրական եւ բացասական հետեւանքներով: Վանոյին անասնական ատելությամբ են վերաբերվում ձախողված գրամոլները, Վանոյի անունն անգամ անասնական սարսափ է առաջացնում քրեական եւ առանձնապես պետաքրեական առանձնյակների եւ իրենց ողջ ոհմակի մոտ:

Խոստովանենք` Վանոյի գինն իմացողների մի շերտ էլ կա, որ տարբեր պատճառներով, այդ թվում` գրական կամ քաղաքական խանդի ու նախանձի, գերադասում է Վանոյին մի փոքր ապահով հեռվից սիրել ու գնահատել: Բայց…

Վանոյի ներկայությունը Հայաստանին այսօր չափազանց շատ է հարկավոր, այնքան, որ կարելի է հուսալ, թե իշխանությունով ներծծված ուղեղներով անգամ կկարողանան հասկանալ վիճակի լրջությունը, կանխատեսել, թե ինչ լիցքեր ու հույս, ինչ զարթոնք կարող է իր հետ բերել Վանոյի վերադարձը: Բարձր արվեստի, բարձր արձակի տիրույթում իրենց հաստատած, աշխարհը որպես Բառ եւ Հույզ ընկալելու շնորհները Վանոն եւ Վազգենը զոհաբերեցին պատերազմի, սովի, մեծ ու փոքր խառնակությունների թնջուկները հաղթահարելուն, մատաղ արեցին պետության եւ բանակի կայացման ծանր ժամանակներին: Բայց մեր ազգային ինքնասպանության կույր մի պահի մեր ներքին թուրքը ոթեց Վազգենի արյունը: Հիմա, երբ ասպատակություններն իրենց լրումին են հասել ու պղծել անգամ թաքուն մնացած անկյունները, Վանոյի ներկայությունը կարող է օգնել փրկելու այն, ինչ դեռ մնացել է Հայաստանից:

Սպասենք Վանոյի արձագանքին: Արդեն քանի տարի Վանոն լռում է: Ինչի՞ մասին է լռում Վանոն:

Վանոյի ներկայությունից շատերը կզգաստանան, ինքնաբերաբար, իներցիայով կզգաստանան նրանք, ովքեր դողալով էին տալիս անունը, ովքեր երազում էին հայտնվել նրա շրջապատում, ովքեր գիտեին ու գիտեն` Վանոյի ներկայությամբ իրենք ոչինչ եւ ոչ ոք են: Ասենք, հիմա էլ` իրենց գողացած իշխանությամբ իրենք ոչինչ են վտարանդի Վանո Սիրադեղյանի համեմատությամբ: Կապ չունի` ով կհասկանա, ով` ոչ. հիմա երկիրն ունի Հայաստանը մանրամասն սիրողի կարիքը` Հայաստանը մանրամասն պղծող-բռնաբարող-սպանող, Հայաստանն արտագաղթի եւ անկումների անդունդը նետած իշխանություններից ազատագրելու համար:

….Սպասենք, երբ Վանոն կգրի-կխոսի, ընդունենք որպես փոփոխության բարեհույս նշան:

ՀԳ – «Ելք» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնությանը՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի օգտին կազմակերպված ստորագրահավաքին, արդեն 400-ից ավելի մարդ է միացել: Ստորագրահավաքը շարունակվում է:

 Կարինե ԱՇՈւՂՅԱՆ



12 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Smerch
Jun 30, 2012 0:28


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20696') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x8D\xD5\xA1 \xD6\x81\xD5\xAB\xD5\xB6\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x8D\xD5\xA1 \xD6\x81\xD5\xAB\xD5\xB6\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x8D\xD5\xA1 \xD6\x81\xD5\xAB\xD5\xB6\xD5\xAB\xD5\xA6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219