ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, June 28, 2012 22:38 - 1 քննարկում

Բարի խորհուրդ Վազգեն Մանուկյանին. «Նկարվելիս ականջներդ թաքցրու, աչքերդ ծածկիր սև ակնոցով, այլապես հայտնի է դառնում է հայ չլինելդ: Զգոն եղի՛ր»:

Նախագահն է որոշելու, թե ինչ սերիալ նայենք

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՊԱՐԱԿ
29/06/2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս մի շարք մտավորականներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ՀՀ նախագահին հեռուստատեսության վերաբերյալ նամակով իրենց մտահոգությունն էին հայտնել: Սերժ Սարգսյանը հանձնարարել է փոխել հեռուստատեսությունների եթերային քաղաքականությունը, ինչը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բուռն քննարկում էր առաջացրել:

«Ժողովուրդ ջան, ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության մասին: Շատ էիք քննադատում եթերային քաղաքականությունը, Սերժն էլ որոշել է փոխել այն…. Էս էիք ուզո՞ւմ…:)))) Սրանից գրաքննության հոտ է գալիս: Հիմա Սերժն ու Վազգեն Մանուկյանն են որոշելու, թե որ սերիալն է լավ, որը` վատ… Սրանից հետո «Դժվար ապրուստի» փոխարեն «Հեշտ ապրուստ»-ն են ցույց տալու…:))))»,- գրել է օգտատեր Արթուր Խեմչյանը:

«Ռսի ասած՝ ա սուձյի կտո՞: Ո՞վ ա որոշելու, թե մենք ինչ պիտի նայենք»,- գրել է Արտակ Եղիազարյանը: «Կարծում եմ՝ նախագահը պարտավոր չի հեռուստաեթերի հարցերով զբաղվելու, ու էս պարագայում նրա ընդունած որոշումը՝ հարցը դնել Հանրային խորհրդի քննարկման, էդքան էլ ադեկվատ չի, նա կարող էր ուղղակի մերժել մի խումբ մտավորականներ ներկայացողների պահանջը հանգիստ սրտով կամ ընդհանրապես չանդրադառնալ այդ նամակին»,- նշել է Լեւոն Մարգարյանը:

«Դե միանգամից ցենզուրա մտցնենք ու ինչ-ինչ մարդկանց վստահենք մեր ճաշակը, մեր ուզածը, ամեն մեկիս թելադրի ու որոշի… Բայց ովքե՞ր են լինելու որոշ մարդիկ: Կարծում եմ՝ մեզ մոտ դա մեծ խնդիր ա, ինչ լինի, մեղադրում ենք նախագահին, դիմում ենք նախագահին ու նման բաներ… Ախր եթե այդպես է, էլ չինովնիկների, մնացածների ստվար բանակն ինչի՞ համար է… Մենք ընդունել ու ընկալում ենք, որ նախագահը ոչ միայն նախագահ է, այլեւ տոհմի «ավագ», հանրության առաջնորդ, այլ ոչ թե պաշտոնյաների «ավագ» պաշտոնյա, ու ինչ խնդիր լինի, նա պետք է որոշի… Բայց ախր ոչ ֆիզիկապես, ոչ բարոյապես, ոչ էլ այլապես ոչ մի մարդ պարզապես ամեն տեղ հասնել չի կարող… Ու ես ամենեւին էլ նախագահի պաշտպան չեմ…»,- գրել է օգտատեր Կարեն Հովհաննիսյանը:

Զորիկ Գալստյանն էլ նշել է. «Ես թքած ունեմ ԼԱՎԱԳՈՒՅՆ բրազիլական սերիալի վրա, ես ՀԱՅԿԱԿԱՆ եմ ուզում նայել: Ուզում եմ իմ ճաշակը լինի իմ որոշումների կայացման հիմքում եւ ոչ ուրիշի: Կա օրենք, չի կարելի ցուցադրել պոռնոգրաֆիա, չեն ցուցադրում: Ես դեմ եմ, որ չգիտեմ ով որոշի, թե ես ինչ նայեմ կամ չնայեմ»:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Zal Yan
Jul 16, 2012 5:00


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('21015') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.armc...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219