ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, June 28, 2012 22:17 - չքննարկված

Քոռ բո՞ւ, թե բայղո՞ւշ:

Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է գերգաղափարայնացված «վարդապետության» գերին. Հմայակ Հովհաննիսյան

22:37 • 28.06.12

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես և հատուկ է բոլոր քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին, դարձել է իր առաջ քաշած գերգաղափարայնացված «վարդապետության» գերին և արդեն ենթարկվում է սեփական կանխատեսումների իներցիայի ուժին:

Tert.am –ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության մասին ՀԱԿ վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարություններին:

«Այդ կատաստրոֆիկ կանխատեսումները ( նկատի ունի առաջիկա կատաստրոֆայի մասին կանխատեսումները – Tert.am ) նոր չեն և Լևոն Տեր-Պետրոսյանն արել է դեռ 97-98թթ.՝ ակնկալելով մոտալուտ դեյտոնյան տարբերակի կիրառում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ վերջին հանրահավաքին ընդդիմության առաջնորդը հայտարարեց, որ հունիսի 18-ին Մեքսիկայում հրապարակված Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ղարաբաղյան հակամարտությանը նվիրված վերջին հայտարարությունն իր դարձվածաբանությամբ էապես տարբերվում է նախորդ երեքից:

Հմայակ Հովհաննիսյանն ի պատասխան նշեց, թե Մինսկի խումբը որոշակի անհամբերություն ցուցաբերում է մշտապես, և այս վերջինը նրա խոսքով ամենևին էլ «բայղուշությունների համար» հիմք չի տալիս: Քանի որ, նախ, դեյտոնյան տարբերակի անխուսափելիության վարկածը լսում ենք 1998 թվականից:

«Սակայն արդեն անցել է 14 տարի և, բարեբախտաբար, Դեյտոնի տարբերակը իրագործումը ղարաբաղյան հարցի կարգավորման ասպարեզում տեղի չունեցավ»,-հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը՝ չթաքցնելով, որ Մինսկի խմբի համանախագները ստիպված են հաշվի նստել Ադրբեջանի կողմից ցուցաբերվող անհամբերության հետ: Անհամբերություն, որով Ադրբեջանը, ըստ նրա, ձգտում է հասնել իր ստատուս քվոյի վերանայմանն իր օգտին:

Ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք քսան տարին մեծ ժամանակահատված չէ հույս ունենալու համար, որ ստատուս քվոն միշտ կմնա նույնը և դրա այլընտրանքը չի լինի պատերազմը, Հմայակ Հովհաննիսյանը բերեց այլ ձգձգված հակամարտությունների օրինակը:

«Եվ դա չի նշանակում, որ Մինսկի խմբի նախագահները պետք է պարտադիր փորձեն պարտադրել այդ լուծումը, քանզի գիտակցում են, որ սա, ավաղ, միակ հակամարտությունը չէ, որի լուծումը ձգձգվում է և որի լուծման հետևանքները գնալով խորանում են»,- ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը՝ վկայակոչելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության օրինակը՝ վկայությունն այն բանի, որ ժամանակը գնում է, իսկ կողմերի միջև ներդաշնակության տարրեր գտնելը՝ դժվարանում:

Հմայակ Հովհաննիսյանը այս համատեքստում մեջբերեց ռուսական հայտնի ասացվածքը, որ «վատ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ պատերազմը»:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ