Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, June 27, 2012 10:20 - չքննարկված

Մի ծաղկով գարուն կգա’…

Վահրամ Միրաքյանի, “Հեռուստաեթերի մաքրման պահանջ” հասարակական նախաձեռնության և “Մենք” ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ գրվեց բաց նամակ, ուղղված ամեն ինչից անտեղյակ- նախագահ Սերժ Սարգսյանին: Փաստորեն նման բովանդակությամբ նամակի տակ ստորագրած 50 անհատները և 44 հասարակական կազմակերպությունները սրտացավ մոտեցմամբ հաստատել են իրենց մտահոգությունն ու ներկայությունը  Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքում, ակամա հայտ ներկայացնելով և մատնանշելով թե ովքեր պետք է ընտրվեն և մասնակցեն երկրի կառավարման խնդիրներին:

Հիշեք այս հայրենասեր մարդկանց և կազմակերպությունների անուններն անուն առ անուն, հետագայում իշխանական համակարգեր ընտրելիս: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ

 

eMedia.am, 22.06.2012 | «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի, «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության ու Վահրամ Միրաքյանի նախաձեռնությամբ հրապարակվել է բաց նամակ ՀՀ նախագահին, որին միացել են մի շարք հասարակական ու մշակութային գործիչներ: Նամակը նախագահի ուշադրությունն է հրավիրում հեռուստաեթերով հրապարակվող սերիալների ու ծրագրերի կործանիչ հետևանքների վրա:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Նախագահ

Պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա` ակնկալելով Ձեր գործունմիջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:

Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած` «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:

Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների դեմ, ցավոք, հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության վրա գործնականորեն չազդեց նույնիսկ մոտ երեք տարի առաջ Ձեր հանձնարարությունը, համաձայն որի`Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պետք է առաջարկեր ձևաչափ, որըքաղաքացիական և հասարակական կառույցներին հնարավորություն կտար ներազդելուհեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակության վրա:

ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածով  («Հեռուստառադիոհաղորդումներիչարաշահման անթույլատրելիությունը») արգելվում է բռնության և դաժանության քարոզ կամ պաշտամունքպարունակող հաղորդումների, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտբռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման,դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակումը:

Սակայն իրականում տեսականորեն անսխալ այս օրենքը չի ապահովում ոլորտի կարգավորումը, քանի որ մի կողմից` օրենքը չի կիրառվում, մյուս կողից` գործնականում չկան այն գիտավերլուծական մեխանիզմները, որոնք կտան արգելվող բովանդակության սահմանման, որոշման չափանիշները (օրինակ` անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն) և որոնց համաձայն կիրականացվեն հեռուստատեսային բովանդակության, հատկապես` հեռուստասերիալների բովանդակության բարեփոխումները: Բացի այդ, վարչական օրենսգրքում բացակայում են հեռուստատեսության կողմից խախտումների կատարման  դեպքում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ դրույթները (վարչական օրենսգրքում առկա են միայն գովազդին վերաբերող խախտումների մասին դրույթներ): Ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են խախտել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և շատ դեպքերում նրանց պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ:

Իրավիճակից դուրս գալու ելքերից են.

1.Օրենքով սահմանել հստակ չափորոշիչներ, ինչպես նաև վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:

2.«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծելգիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերիբովանդակային հետազոտություններով և կանխատեսումներով: Աշխատանքային խմբում անհրաժեշտ է ներգրավվել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների,ազգագրագետների և ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին»:

3.«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» պարտավորեցնել, որպիսի ամենամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում վերջինս հանդես կգա նախորդամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:

4.Քանի որ օրենքի խախտումների վերահսկողությունը դրված է «Հեռուստատեսության և ռադիոյիազգային հանձնաժողովի» վրա, համապատասխան պայմաններ ստեղծել և աջակցել, որ այն պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները:

Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր` սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով:

ՀԳ. Կից ուղարկում ենք ՀՀ գիտական ամսագրերից մեկում հրապարակված հեռուստասերիալների բացասական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն («21-րդ ԴԱՐ», N 5, 2011 թ.) և մեկ գիտական մենագրություն այդ թեմայով.

http://noravank.am/upload/pdf/05.Vahram%20Miraqyan_21_dar_05_2011.pdf

http://www.scribd.com/doc/83318951/

Երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ

ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդության հանձնաժողով

«Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY) հ/կ

«Անկախության սերունդ» հ/կ

‎«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնություն

«Բնապահպան տնտեսագետների երիտասարդական կազմակերպություն»

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողական ձայն» ծրագիր

‎«Ալավերդու Երիտասարդների Միասնություն» ՀԿ

Հայ մշակույթի և գիտության ներկայացուցիչներ

Սոս Սարգսյան, դերասան

Արևշատ Ավագյան, ակադեմիկոս

Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ

Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ

Լևոն Շիրինյան, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Արտակ Մովսիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սամվել Շահինյան, ճարտարապետական գիտությունների դոկտոր

Վահան Ստեփանյան, ռեժիսոր («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)

Արմեն Վաթյան, սցենարիստ («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)

Խաչատուր Գասպարյան, Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ

Արթուր Շահնազարյան, կոմիտասագետ

Հովհաննես Գրիգորյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, IPSC քաղաքական և սոցիոլոգիականխորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն

Վաչագան Վահրադյան, կենսաբանական գիտ. թեկնածու

Կոմիտաս Վարդապետ Հովնանյան

Արտավազդ Եղոյան, լրագրող

Ցոլակ Գալստյան, «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար

Գագիկ Գինոսյան, մշակույթի վաստակավոր գործիչ

Մենուա Սողոմոնյան, պատմական գիտությունների թեկնածու

Գասպար Կարապետյան, Եվրոպայի Հայոց դատի փոխատենապետ

Արծրուն Պեպանյան, լրագրող

Արթուր Էբար, ռեժիսոր

Վահան Տեր-Ղազարյան, գրողների միության անդամ

Դավիթ Ամալյան, երգիչ

Արամ Թերզյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող

Տիգրան Քոչարյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ

Մկրտիչ Մկրտչյան, երգիչ

Նարեկ Գալստյան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Գրիգորյան (Մրո), երգիչ

Քրիստինե Կոստիկյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու

Հովհաննես Խորիկյան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու

Անուշ Թամրազյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող

Արամ Գասպարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու

Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր

Վահե Սարգսյան, պատմական գիտութունների թեկնածու

Դավիթ Ջամալյան, հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ

Էդվարդ Զորիկյան, երգահան

Վախթանգ Հարությունյան, երգահան

Լիլիթ Հարությունյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու

Մհեր Բաղդասարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող

Տարոն Տոնոյան, «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն

Նարինե Թուխիկյան, Հ. Թումանյանի Երևանի թանգարանի տնօրեն

Սահակ Սահակյան, երգիչ

Ստեփան Ոսկանյան, դեկան «Հայբուսակ» համալսարանում

Ալվինա Աղաբաբյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի վարիչ

Կարեն Բալայան, “Կիլիկիա” նավի նավապետ, “Այաս” ծովային հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Ժասմեն Ասրյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների

Սամվել Նադարյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի նախագահ

Ալեքսանդր Ամարյան, «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական» հ/կ ղեկավար

ՀԿ-ներ և կազմակերպություններ

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամ

«Մշակույթի հայկական ֆոնդ»

«Ծիրանի» հ/կ

«Մեկնություն» հոգեբանական հետազոտությունների կենտրոն

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն

«Հայազն» միություն

«Ժայռ» հ/կ

«Մխիթարիչ» հասարակական բարեգործական կազմակերպություն

«Հայֆոն» շարժում

«Արգիսդի» հ/կ

«Հույսի Մեծամոր» հ/կ

«Կարին» ազգագրական համույթ

«Հայրենապաշտ» հ/կ

«Միտք» վերլուծական կենտրոն

Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոն

«Ոսկե միջին» հ/կ

Կողբի գեղարվեստի դպրոց

«Հայ միասնության խաչ» հ/կ

«Հույսի կամուրջ» ՀԿ (Նոյեմբերանի մասնաճյուղ)

Տավուշի մարզ, Բարդավանի միջնակարգ դպրոց

«Հայկական Ազգային Խոհանոց» հ/կ

«Հայկական տեղեկատվական կենտրոն»

«Արատտա» ազգագրական երգ ու պարի խումբ

«Թաթուլ Կրպեյան» հ/կ

«Ազգային հնչյուն» ստուդիա

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական» հ/կ

«Երիտասարդ Տավուշ» հ/կ

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ»

Հ. Թումանյանի Երևանի տուն-թանգարան

«Ցեղակրոն ուխտեր» հ/կ

ԵՊՀ «Վարդանանք» ակումբ

«Հայաստանի անձավագիտական կենտրոն» հ/կ

«Հերոսների պանթեոն» բարեգործական հիմնադրամ

«Ակոս» մշակութային հ/կ

«Stage 7» արտիստների և գրողների համագործակցության կենտրոն

«Նախնյաց հետքերով» հ/կ

«Հայրունի» պահանջատերների համախմբում հասարակական նախաձեռնություն

Նախաձեռնող խումբ

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամ (093999390)

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն

(099 008 999)

Վահրամ Միրաքյան (09887237)



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ