ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, June 24, 2012 14:54 - 2 քննարկում

Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանին խաղատների այցելու ներկայացրած Դալլաքյանը դառնալ նրա ներկայացուցիչը

23-06-2012 10:10

 

 

Թերթն իր առաջնորդողում անդրադառնում է Վիկտոր Դալլաքյանի` Աժ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը դառնալու մասին լուրերին` գրելով. «Վիկտոր Դալլաքյանը պիտի որ հավակներ Ազգային ժողովում նախագահի ներկայացուցչի պաշտոնին երկու հիմնական պատճառով. Նախ` այն իդեալական հնարավորություն է` «չկտրվել» Ազգային ժողովից, որտեղ անցել է պարոնի քաղաքական պատանեկությունն ու երիտասարդությունը, ապա նաև` որակապես բավական փոխված այս խորհրդարանում նախագահի ներկսւյացուցչի պաշտոնը ձեռք է բերում նոր նշանակություն և բովանդակություն, ինչը նաև հիանալի հնարավորություն է, քաղաքական գործընթացներում իբրև խորհրդարանական ներգրավված չլինելու պարագայում` շարունակել մնալ քաղաքական գործընթացների կենտրոնում, դրանով իսկ լուծել քաղաքական կենսունակության խնդիրը գոնե մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Հետևաբար, կարելի է փաստել, որ Վ. Դալլաքյանի «կողմից» նախագահի ներկայացուցի պաշտոնն ստանալու ձգտումը միանգամայն բնական է ու արդարացված և որևէ կասկած չի հարուցում: Պատկերը փոքր-ինչ այլ է, երբ փորձում ենք խնդիրը դիտարկել նախագահ Սերժ Սարգսյանի «կողմից»: Վ. Դալլաքյանը գուցե և պրոֆեսիոնալ առումով բավարարում է նախագահի պահանջները և համապատասխան է նրա ակնկալիքներին, գուցե խիստ կարևոր հանգամանք է նաև Դալլաքյանի կուսակցական «դարձը», սակայն նախագահն այդ հավանական նշանակման մեջ որոշակի դժվարությունների է հանդիպելու զուտ բարոյական առումով: «Ներկայացուցիչ» ասվածը, այն էլ` երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, նախագահի սոսկ մեխանիկական փոխանորդություն չէ. այն որոշ չափով նաև նախագահի դավանած բարոյական արժեքների կրողը լինելու, հավատարմության և այլնի մարմնացումն է, ինչը, սակայն, Դալլաքյանի պարագայում համարյա անհնար է, եթե հիշենք, թե ինչպես էր նա ժամանակ առաջ Ս. Սարգսյանին հանրության առջև ներկայացնում իբրեւ խաղատների այցելուի և պետական միջոցներ մսխողի: Դալլաքյանի ահա այս կերպարն է, որ հանրությունը չի մոռացել, ուրեմն խիստ կդժվարանա նրան պատկերացնել նախագահի ներկայացուցի դերում ոչ միայն Ազգային ժողովում, այլև ուր ուզում է լինի»:

 

Երկիր

Maxinfo.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

HENZEL ASATRYAN
Jun 24, 2012 16:35


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20647') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\xA1\xD5\xA3\xD5\xA1\xD6\x80\xD5\xAF\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\xA1\xD5\xA3\xD5\xA1\xD6\x80\xD5\xAF\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\xA1\xD5\xA3\xD5\xA1\xD6\x80\xD5\xAF\xD5\xA1 ...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219