Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, June 23, 2012 18:46 - 2 քննարկում

Դա ի՞նչ մի մեծ զանցանք է, որ մարդիկ մտել են այդ ռեստորանը, սպորտային համազգեստով…

http://haynews.am/hy/1340109848
Իհարկե, մարդկությունը երկարատեվ իր անցած ապրելակերպով, մշակել է հասարակական վայրերում, մեծամասնության կողմից ընդունելի կանոնակարգեր…
Օրինակ ընդունված չէ թատրոն, օպերա գնալ սպորտային համազգեստով կամ հասրակական վայրերում ման գալ կիսամերկ վիճակում եվ այլն…
Սակայն դա ամենեվին չի նշանակում, որ այդ պայմաններից շեղվելիս, պետք է մարդիկ պատժվեն մահամերձ իրավիճակում ծեծ ու ջարդի ենթարկելով…
Բա ու՞ր մնաց մարդու նկատմամբ տարրական հարգանքը, խոսելու, բացատրելու կուլտուրան, ներողամտությունը, զսպվածությունը, հանդուրժողականությունը եւ այլն…
Դա ի՞նչ մի մեծ զանցանք է, որ մարդիկ մտել են այդ ռեստորանը, սպորտային համազգեստով…
Թող հենց իրենք, հաճախորդները, անհարմար զգան, նայելով իրենց շրջապատի հագ ու կապին եւ ոչ ավելին, իսկ գուցե՞ հանգամանքների բերումով, նրանք այլ ընտրանք չեն ունեցել…
Մարդիկ, որոնք իրենց զոռբայությամ, խարդախություններով, այլ անօրինական ճանապարհներով, թալանել են ժողովրդին ու դարձել են բիրդան աղաներ, տեր են դարձել բազմաթիվ օբեկտների` ռեստորանների, բանկերի, հանրախանութների եվ այլն, պարտավոր են իրենց բիզնեսներում, որպես աշխատողներ ներգրավելու մարդկանց հետ էլեմենտար վարվեցողության կանոներն հարգող օրինավոր աշխատողների, իսկ եթե օբեկտի տերը չի զգում ,որ իր ընտրյալ աշխատակիցները այդ հատկությունների պակասն ունեն, ապա դրա պատասխանատուն հենց ինքն է որ կա…
Ու պետք է նա հոգա, որ նրանք պարբերաբար համապատասխան հրահանգավորումներ ստանան վարվեցողության նորմերի առումով, այլ ոչ թե շրջապատեն իրենց, հաբռգած, չափ ու սահմանը չմբռնող, ուղեղները անջատած, միայն մարդկանց ծեծելու կարողություններին տիրապետող թիկնապահ`головарез – ներով…
Ցավալի ու զարմանալի է հնչում, ՀՀԿ մամուլի խոսնակ, Էդուարդ Շարմազանովի` ոչ տրամաբանական մոտեցումն, այս միջադեպի կապակցությամբ:
Հարգելի՛ս, ժողովուրդի մեծամասնությունը տեղյակ է, թե հիմնականում ինչպես են մարդիկ հայտնվել նոր ընտիր խորհրդարանում, եվ այստեղ խոսել այդ օբեկտի տիրոջ`Ռուբեն Հայրապետյանի պարկեշտության ու բարոյականության մասին, նրա վրայից հանելով հասարակական մեծ հնչեղություն առաջ բերած այս տհաճ միջադեպի կապակցությամբ, հիմնական պատասխանատուի դերակատարությունը, հնչում է ցավալի, դեմագոգիկ ու զայրացուցիչ, այն առումով, որ մեր երկրի կառավարման բարձրադիր հարթակում հայտնվել են Ձեր նման նեղ մտածելակերպով, իրար շողոքորթող, ժողովրդից զատված անպատասխանատու մարդիկ…
Այո,իսկական Քաղաքապետը, նահանգապետը ցավ պիտի զգա իր ազդեցության ոլորտում գտնվող, ողջ հանրության կողմից դատապարտելի, մարդկանց նկատմամբ նման գռեհիկ վարվելակերպի կապակցությամբ:
Ի՞նչ կարելի է մտածել իշխող վարչակարգի հասցեին, երբ ոստիկանության համակարգի ղեկավարությունում նշանակվում են ցածր ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող, մարդուն վայել բարոյական արժեքներից զուրկ Բազազ Արտեմներն, որոնք խրախուսում են ժողովրդին “սպասարկելու” նման կացութաձեվը…
Մի՞թե նորմալ մտածող Հայ քաղաքացու մոտ, զայրույթը չի առաջանա, երբ հանրապետության նախագահը, կառավարության կողմից առաջարկված, խորհրդարանի կողմից հաստատված, հրամանագիր է ստորագրում, այն մասին,որ Հայ էմիգրանտը արտասահմանում , աշխատավարձ, կենսաթոշակ կամ Սոց. Ապահովագրական որեւէ օգնություն ստանալիս, իր հայրենիքում ԶՐԿՎՈՒՄ Է, երկար տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած իր կենսաթոշակից …
Ասեմ, որ մինչեվ այս տարվա մայիս ամիսը, գոնե կար անցած տարիների համար երեք տարվա կտրվածքով թոշակը ստանալու հնարավորությունն, որը հիմա վարչախուբը դարձրել է մի տարվա համար, այն էլ արտերկրում վերոհիշյալ գումարներ ստանալու բացակայության դեպքում…
Այստեղ կաշառակերությունն ու օրիզանցությունը հասել է լկտիության գեր զարգացած աստիճանի, երբ վարչախմբի կողմից նշանակված կենսաթոշակառունների բաշխման պետական պտասխանատունները, խարդախություններով, փասթաթղթերի կեղծումներով, երկար տարիներ ձեվակերպում ու իրար մեջ են բաժանում, հանգուցյալների եվ արտասահմանում գտնող մարդկանց կենսաթոշակները…
Է~հ, այսպիսի թալանից հետո, որտեղի՞ց այդքան բյուջե, որ բավարարի իսկապես դրա անհրաժեշտությունը զգացող մարդկանց, սոցիալական ու կենսաթոշակների վճարման համար…

Իսկ մյուս պետությունների էմիգրանտները իրենց երկրներից ամեն ամիս կանոնավոր կերպով ստանում են իրենց վաստակած, հասանելիք կենսաթոշակները…
Տեսեք թե ինչպես, Հայ մարդուն իրենց բնորրանից կտրելու, մամուլում չհրապարակված, ժողովրդի վզին փաթաթված օրենքներ են հնարում մեր կառավարությունում, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, որն էլ հաստատվում է նոր ձեվավորված խորհրդարանի ու նախագահի կողմից…
Դե գնա ու հարգանք տածիր այդ վարչախմբի ու նախագահի նկատմամբ, որոնք նման վերաբերմունք են ցուցաբերում, ոչ իրենց կամքով, արտասահմանում հայտնված, երկքաղաքացիություն ունեցող կենսաթոշակառուների նկատմամբ…
Ես հասկանում եմ, որ կա պահանջ բյուջեն տնտեսելու, որպեսզի բավարարի ժողովրդի ընչազուրկ մասի սոց. Հատկացումները, սակայն կարդաով, լսելով որ օլիգարխիկ շատ չինովնիկներ, համաշխարհայն բանկից վարկ վերցրած պետական գումարներով, ձեռք են բերում թանկարժեք` $150 – $250 հազար արժողությամբ ծառայողական ավտոմեքենաներ`թեւթափ ես լինում ու զայրույթ ապրում…
պ-ն Էդուարդ Շարմազանով, Գուցե այս դեպքում էլ հրամանագրի ստեղծման հետ առընչվող մարդիկ պտասխանատու չե՞ն, երկար տարիների վաստակ ունեցող մարդկանց հանդեպ նման վերաբերմունքի համար:):):)

Margaryan H.



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Smerch
Jun 23, 2012 23:10


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20637') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF\xD5\xA1\xD5\xBA\xD5\xA5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF\xD5\xA1\xD5\xBA\xD5\xA5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF\xD5\xA1\xD5\xBA\xD5\xA5\xD5\xBD,...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219