Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, June 21, 2012 17:41 - չքննարկված

Բոլորն իրենց խղճի եվ Աստծո Դատաստանի առջեվ են պատասխանատու:

Բոլորի մեկնաբանությունները կարդացի, ու, խոստովանվեմ, որ կյանքումս երբեք այսքան վիրավորական խոսքեր չ’էի կարդացել որեվէ մեկի հասցեին, ինչպես՝ դուք՝ հարգելի Տիկնայք եվ Պարոնայք, ձեզ թույլ եք տվել անելու Վարհրամ Սահակյանի հասցեին՝ նետելով ամեն կարգի անբարո խոսքեր:

Հարց եմ տալիս՝ Հարգելիներս: Մեզնից որեվիցէ մեկն, արդյոք, իրավունք ունի «քար նետելու» դիմացինի երեսին՝ վերջինիս, նման անհարգալից ձեվով նսեմացնելու համար:

Ինչ ամոթ…. ինչ անարգանք… եվ ցավով եմ նկատում, որ ձեզնից շատերն նույնիսկ նորմալ խոսել չ’են կարող, ուր մնաց՝ բանավիճել, հասկանալու համար Վահրամի պատասխան կեցվածքն այս խնդրի շուրջ:

Ես անձամբ երբեք չ’եմ տեսել Վահրամին, եվ միայն վերջերս եմ շատ պատահաբար հայտնաբերել նրա մեծ Տաղանդը, նրա մարդասիրությունն ու անձնվիրությունը…նրա Հայեցի մտածելակերպը…Երնեկ ձեզնից շատերն նրա այս բոլոր հատկանիշների 10% -ով օժտված լիներ….

Շատ-շատերը, երբ մարդն ընկնում է, ինչպես հայրս էր ասում իր ժամանակին « երբ հիվանդն ընկնում է… դանակավորն շատանում է…» Ինչ պատահեց ձեզ… մարդիկ… ինչ…Փոխանակ հասկանալու Վահրամի զայրութի պատճառը, ամենավատթար գույններով նրան սեվացնում եվ վիրավորում եք…. հազար ամոթ՝ մեզ, նման հայերիս….

Արդյոք, դուք միշտ եք ճիշտ խոսել եվ երբեվէ չ’եք նյարդայնացել այն բանից, այն անկարելիությունից, որ շրջապատում ամեն ինչ չէ, որ վարդագույն է: Արդյոք, դուք ինքներդ ընդունակ կը լինեիք գոնե մի նախադասությամբ խիզախություն ունենալ եվ ձեր կարծիքն հայտնել խնդրի շուրջը: ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, որ կը շրջեիք ձեր երեսն ու կը հեռանայիք անտարբերությամբ, սակայն Վահրամն, ինչպես հասկացա այսօր, այն հայ մտավորականն է Հայաստանում, որ, իրոք, ստեղծագործում է ոչ թե իր գրպանի համար, այլ՝ հայ մշակույթում մնայուն արժեքներ ստեղծելու:

Ինչ մնում է հայ զինվորականների խնդրին, ապա՝ դա հարցի ուրիշ կողմն է: Չը կա զոհ, առանց հանցանքի: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր զինվորականների 99% «արհեստավարժ»՝ պրոֆէսիոնալ, հարբեցողներ են եվ հայի տաքարյունությամբ չի բացառվում եվս, որ հենց իրենք են ստեղծել նման իրավիճակ….Ինչեվէ… Բոլորն իրենց խղճի եվ Աստծո Դատաստանի առջեվ են պատասխանատու:

Հիշիր Աստվածաշնչյան հայտնի խոսքը՝ «Մի դատիր, որ չը դատվես…» :

ժամանակը կը գա, եվ՝ բարին հետը, իսկ Վահրամ Սահակյանին ի սրտէ կը մախթեմ շատ շտապ ապաքինում եվ վերադարձ՝ դեպի Արվեստ, դեպի Կյանք… դեպի մեր Բիբլիական ԱՐԱրատն, ու իր Ոսկյա Գրչով եվ հայաշունչ ստեղծագործություններով մեզ հիացնելու եվ Հայ Բեմարվեստը շարունակելու բարձրացնել այնպես, ինչպես արել է մինչ այժմ:

Հարգանքներիս հավաստայքը՝

սեվաչեր



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ