ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, June 14, 2013 2:33 - 3 քննարկում

Ազգային տոնե՛րը միայն կբացեն նույն սերնդի աչքերը

by

Ազգային տոնե՛րը միայն կբացեն նույն սերնդի աչքերը

http://www.louysworld.com/ կայքէջը հայտնում է, որ ««Էջմիածինը հունվարի 14-ը հայտարարել է «Հիսուսի թլփատման տոնակատարության օր (հունվարի 6-ից 8 օր անց)»: Շնորհավորում ենք համայն հայությանը նման պատվի արժանանալու համար: Կեցցե՛ Առաքելական եկեղեցու հով-վապետը, որ կարողացավ ամենակարճ ժամկետում հաստատել Հիսուսի մարդայնացումը՝ պուպուլի կտրվածքով` այսինքն եկեղեցական “պուպուլիզմը”: Եվ նաեւ…»»…
Ինչեւէ: Մեր կարծիքով, սա եւս մեկ ազգային տոն խառնելու հեռահար միտում ունի:

Նախ հիշեցնենք, որ բոլոր հայարիական-հեթանոսական տոներն ու ծեսերը քրիստոնեաբար «կերպարանափոխվեցին» եւ դարձան հուդա-քրիստոնեա-կան, բայց առ այսօր հայերը հունվարի 1-ին անգամ տոնում են տարեփոխություն ու ամանոր, այլ ոչ թե արեւմուտքցիների նման՝ սուրբ ծննդյան տոներ: Փետրվարի 13-14-ին տոնում են հայոց կրակապաշտական-արեւապաշտական Տրնդեզը եւ ոչ թե՝ Տիառնընդառաջը (իրենց տիրոջը՝ Հիսուսին նկատի ունեն)… Հետո Վարդավառը տոնում են որպես ջրի, մաքրության՝ Աստղիկ Աստվածուհու վարդաջրով ցողվելու, մաքրվելու-գեղեցկանալու տոն եւ ոչ թե՝ քրիստոնեական հերթական մի սեւազգեստ ծիսական արարողություն… Իսկ շատ հայեր արդեն նոր տարին՝ գարնանամուտը տոնում են մարտի 21-ին, Վահագն Աստծո վերածննդի օրը… Հիշեցնենք, որ այսպես կոչված քրիստոնեական սուրբ ծննդյան օրերին հայերն արդեն Միհր Աստծո տոնն են նշում՝ ձմեռային արեւադարձի օրը… Կա նաեւ Տիրատոն, Զատիկ՝ Մայր Անահիտի տոն, դեռ պետք է վերականգնվեն Հայ Աստվածներ Հայր Արայի, Վանատուրի եւ Նանեի տոները եւ այլք, որոնք եկեղեցին այդպես էլ չքրիստոնեացրեց: Չկարողացավ: Դրա համար էլ կորցրեց… Քրիստոնեացված տո-ները հուդա քրիստոնեաբար տոնվում են միայն եկեղեցու ներսում, իսկ ժողովրդի մեջ կենացները, ջրոցին, կրակ վառելն ու նախնյաց փառաբանելը մնացին որպես հայկական (հեթանոսական) ավանդույթ, ոչ թե՝ ողբալ-աղերսելն ու Հիսուսի հարություն առնելն ու այսպես կոչված պայծառակերպվելը, հրաշափառվելը…
Սա այնքան ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցին նույնիսկ բացահայտ աղմկում է, թե հայեր, մի՛ հեթանոսացեք՝ Զատիկի գունավոր՝ բնական գույներն արտահայտող ձվերը միայն կարմիր ներկեք (իբր Քրիստոսի արյունն է), կրակի վրայով մի՛ թռեք Տրնդեզին, ջրախաղով մի՛ տարվեք Վարդավառին եւ այլն:
Բայց հայերը հեթանոս (էթնոս-ազգային) են ի բնե եւ տոներն աղիողորմ աղերսներով չեն անցկացնում, այլ՝ գինեձոներով, փառաբանում-ներով ու բնությանը համահունչ՝ բնության չորս տարերքներին (հող, ջուր, կրակ, օդ) պատվելով:
Եվ ահա, http:/ www.louysworld. com/ կայքէջի նոր լուրը եկավ հավաստելու, որ Հայ առաքելական եկեղեցին հիմա էլ մի նոր հայկական տոնի դեմն առնելու խնդիր է լուծում: Որովհետեւ հունվարի 14-ին ազգայնական, ցեղակրոն հայերը նշում են Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրը, որը հունվարի 1-ին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան տոնի հետ միասին ամանորի եւ սուրբ ծննդյան կոչված տոներն իրապես ստվերելու հեռահար վտանգի մեջ են գցել……
Լա՜վ, եթե նույնիսկ ընդունենք, որ Ցեղակրոնի օրվա դեմ չէ այս քայլը, ապա մի հարց մնում է այնուամենայնիվ՝ հայերը հիմա էլ թլպատման տոնակատարությու՞ն են նշելու…
Հերիք չէ հայ քրիստոնյաները Սիոնը եւ Իսրայելը որպես սուրբ լեռ ու տարածք են նախընտրում, քան՝ Մասիսներն ու Արարատը, «Սիոնի մանուկներին» են փառք տալիս, որպես «Արեւի որդիների», ոչ թե արեւապաշտ հայերին ու արիներին, մահացած հայի հոգին «ի վերին Երուսաղեմ» են ուղարկում, ոչ թե Հայկական լեռնաշխարհ… հիմա էլ թլպատվելն են տոն համարում…
Միեւնույնն է՝ հունվարի 14-ը Հայոց մեջ մնալու է որպես Ցեղակրոն հայի օր եւ ոչ թե հրեա Հիսուսի թլպատման տոն:
Նույն՝ http://www.louysworld. com/ կայքէջը գրում է, որ վերջերս հարց է քննարկվել կայքում, թե՝ «Ի՞նչ եք կարծում, ինչու է այսօր եկեղեցին լծված նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին…»:
Այցելուներից մեկը պատասխանել է. «Առհասարակ Քո էությունից պիտի բխի Աստվածապաշտությունը… ոչ թե եկեղեցու կամքից»: Նաեւ հայտնի ազգային մտավորական Հայկ Ասատրյանի՝ «եթե քեզնից դուրս կա Աստված, ապա դա զինակիցն է ուրիշների, եւ նրանք քեզ հետ կվարվեն որպես անոգի առարկայի» մեջբերումն է նշված ու էլի այսպիսի մտքեր:
Կայքի այցելուները կարծում են, որ «Ցանկացած գաղափարախոսություն՝ ինչպիսին էլ այն լինի, եթե չի օգնել ու չի օգնում Ազգի ու Պետականության զորացմանը, ուրեմն ոչ միայն անպիտան է, այլեւ՝ խիստ վտանգավոր»: Մասնավորապես մեկն արձագանքել է. «Ինձ, տվյալ պահին անիմաստ է թվում թեոլոգիական դետալներ ճշտելն ու գաղափարներին զուտ գիտական մոտեցում ցուցաբերելը: Որեւէ կոնկրետ վարդապետություն պետք է դիտվի իր
ամբողջության մեջ. – Հայանպա՞ստ է արդյոք այն, զորացնու՞մ է Ազգի միտքն ու հոգին, սնվում է Նրա՞ արմատներից, հավատից, թե՞ թուլացնելով Ազգի հիշողությունը՝ տանում է նրան դեպի ինքնակործանում: Եթե բոլոր ժամանակներում քրիստոնեությունը հանդիսացել է բացառապես քաղաքական գործոն, եթե Հայ եկեղեցին 1700 տարի եղել է քաղաքական հետաքրքրություններ ունեցող ամենահավակնոտ կառույցը, որը հանդգնել է Ազգի գոյությունը պայմանավորել միայն ու միայն իր վարդապետության առկայությամբ, ապա՝ սրանց հանդեպ զուտ թեոլոգիական հետաքրքրությունը ժամանակի զուր վատնում է»…
…Ի՞նչ եք կարծում, եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին, ապա միամտություն չէ՞ արդյոք՝ հատկապես «Լույս աշխարհ»-ում խնդիրը քննարկել միայն պատմափիլիսոփայական տեսանկյունից. ամփոփում են բանավեճի մասնակիցները:
Դառնալով ազգային ու եկեղեցական տոներին՝ նշենք մի զարմանալի բան էլ. դեկտեմբերի 4-ին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը»: Հընթացս երեկոյան ժամերգութ-յան, Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ հանդիսավորապես Էջմիածնի Մայր Տաճար են բերվում «Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս եւ սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները»:
Այլեւս զարմանալի չէ, որ այս հրեա առաքյալների մասունքները սուրբ են որոշ հայերի համար: Եթե որոշ հայերի համար աստվածը (նկատի ունեն Տիեզերքի Արարիչը, ինչը պարզապես խեղկատակություն է եւ հանդգնություն Տիեզերքի իրական Տիրոջ նկատմամբ) հրեական Եհովան է, ապա պարզ է, որ նրա որդին էլ կլինի նրանց փրկիչը, իսկ նրա հետեւորդ հրեաներն էլ՝ առաքյալները…
Իսկ վերջերս էլ արծարծվում է պարթեւ Գրիգոր լուսավորիչ կոչեցյալի մասունքները Հայաստան բերելու հարցը…
Ուստի՝ սույն հոդվածն ավարտում ենք վերոնշյալ կայքին հղում անելով՝ «Ի՞նչ եք կարծում, եթե այսօր եկեղեցին լծված է նոր սերնդի զանգվածային ապուշացման գործին, ապա միամտություն չէ՞ արդյոք խնդիրը քննարկել միայն պատմափիլիսոփայական տեսանկյունից»…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 3 (179), 2011թ.



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Մեսրոպ
Jun 21, 2012 4:19


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20609') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA5\xD5\xBF \xD5\xBE\xD5\xA5\xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA5\xD5\xBF \xD5\xBE\xD5\xA5\xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA5\xD5\xBF \xD5\xBE\xD5\xA5\xD6\x80\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219