Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, June 20, 2012 6:16 - 2 քննարկում

Նաֆսը` նավս, բայց իրականում ինչ է պատահել:

Բոլոր նրանց, ովքեր զբաղվում են նաֆսելու, թուղթուգիր անելու և, համապատասխանաբար, որոշակի ծառայությունների դիմաց իրենց իսկ արած նաֆսից՝ հաճախորդին ազատելու աստվածահաճո գործով: Տեսեք, թե համացանցային իրականության մեջ գործող իրավաբանական և ֆիզիկական վիրտուալ անձերի դեմ ինչ հիանալի և բազմապրոֆիլ նաֆսեր են գործում: Պարզապես ապշել կարելի է. անցել են արդեն նաֆսած բմբուլների, կոճի թելերի և թուղթուգրային այլ հնացած մեթոդների դարերը: Այսօր, սիրելիներս, այդ ամենի համար անհրաժեշտ է ընդամենը համակարգիչ՝ և Նորին Մեծություն Նաֆսը, առանց որևիցէ մեկի ջանքերի, հավիտյանս հավիտենից կընկերակցի վաղուց արդեն վիրտուալ իրականությունից կտրվել չկարողացող մարդուկներին:
Զգուշացում. ստորև հայտնաբերված տարբերակը թեև ունի իր սկզբնաղբյուրը, սակայն վաղուց արդեն պատկանում է ֆեյսբուքյան հասարակությանը: Այնպես որ, չփորձեք այն կիրառել մեկ այլ անձի կամ կազմակերպության վրա: Եվ այսպես.

Նաֆս
(ԱՐԵՎՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ)

Արեւմտեան Հայաստանի Հայերու Վտարանդի Կառավարութիւնն արտահերթ նիստում, ձայներու գերակշռող մեծամասնութեամբ որոշեց. «Հայկական ԶԼՄ-ների հասցեին արված զրպարտագրերի, ազգային ուժերի հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյախոսութիւնների, ապատեղեկատվութեան և խառնակիչ, անկայուն վարքագծի, բարեկամ հրեաներուն հայերի դեմ լարելու, ինչպես նաև 21-րդ դարի մարտահրավերները համառորեն անտեսելու համար՝ Արեւմտեան Հայաստանի Հայերու Անվտանգութեան Խորհուրդը իր անվստահութիւնը կը հայտնի Արցախեան պատերազմի մասնակից, ազգային հերոս, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի նախագահ Արմենակ Աբրահամեանի նկատմամբ, կասեցնելով նրա լիազորութիւնները Արեւմտեան Հայաստանի Հայերի Խորհուրդի նախագահի պաշտոնում: Խորհուրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Արեւմտեան Հայաստանի Հայերու Վտարանդի Կառավարութեան լրատվական ծառայութեան պետ Արամ Հարությունեան: Նոր նախագահի ընտրութեան համար առաջիկայում կգումարվի Արեւմտեան Հայաստանի Հայերու արտահերթ համագումար, որի կայացման օրն ու վայրը առանձին կտեղեկացվեն մեր հայրենակիցներուն»:

Արեւմտեան Հայաստանի Հայերու Վտարանդի Կառավարութեան
Լրատվական Բաժին
22.05.2012 թ.

ՈՒշագրավն այն է, որ ՆԱՖՍ կոչվող այս փաստաթղթի հայտնվելուց հետո, ասես լռել են ԱՀ Վտարանդի կառավարության թմբուկները. մի՞թե այդքան հզոր բան է այդ «նաֆս» կոչվածը:
Հայտարարության աղբյուրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով.
http://www.facebook.com/maretta.hovakimyan/posts/215365458582583



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

sevacher
Jun 20, 2012 6:58


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20596') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBD\xD5\xB8\xD5\xBD\xD5\xBF\xD5\xB8\xD5\xBE...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBD\xD5\xB8\xD5\xBD\xD5\xBF\xD5\xB8\xD5\xBE...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBD\xD5\xB8\xD5\xBD\xD5\xBF\xD5\xB8\xD5\xBE\xD5\xA1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219