ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Monday, June 18, 2012 15:37 - 2 քննարկում

Արա կռիսյակ, թալանը պրծա՞ր, հիմա էլ մուրում ե՞ս:

Տիգրան Սարգսյանը Բրյուսելում արտահայտել է այն իրողությունը որ Հայաստանը, իր վեց միլիոն արտասահմանում հայրենակիցների օգնության դրամի փոխանցման քանակը պետք է շատացնել, հատկապես , հին արտագախտողներից…նա ասել է որ վերջին քսան տարում դուրս եկած հայերը բավական ուղարկում են իրանց ընտանիքներին, սակայն պետք է գնալ այն հին հայ արտագախտողների, կամ նրանք որ ցեղասպանությունից հետո երբեք նույնիսկ Հայաստան չեն տեսել, կամ այցելել, ու պետք է նրանցից փորձել «րեմիտանս»–ֆինանսական օգնություն պահաջել, կամ խնդրել….Անշուշտ բոլոր ժողովուրդներն էլ իրենց հայրենակիցներին օգնում են, Աֆրիկացիները, հնդիկները, ասիացիները էվ այլն, գնում աշխատում են արտասահման ու դրամ ուղարկում իրենց երկիրները, իրենց բարեկամներին…ու Հայասանը բացառություն չի…խնդիրը կարծում եմ նա է, որ այսպիսի վատ նկարագիր ունեցող երկրի ղեկավարության խոսքը հազիվ թե արժեք ներկայացնի, ու երբ խոսքը նրանց մասին է որ Հայաստան չեն էլ գնացել ու տեսել…ապա, այդ մասսան ինչ որ պատճառներով չեն ցանկացել…լինի քաղաքական, լինի կոռուպցյա, լինի անվտանգություն, կուլտուրաի կամ այլ հանգամանքներ որ վանում է նրանց ու չի գրավում Հայրենիք…պետք է ուսումնասիրել խնդիրները…Ամերիկացիք մեծ գումարներ են տալիս մարդասիրական Աֆրիկա, Լատին Ամերիկա, սակայն Հայաստանը չի կարողացել ճիշտ ներկայացնել խնդիրնրերը, լինի բնական, լեռնային երկիր, աշխարհագրական դժվար պայմաններ, պատերազմ, թշնամիների բլոկադան, անհանդուրժող հարեվաններ, …Մտածում եմ որ հայերս այնքան հպարտ ու անկարող, անօգնական վիճակում ենք գտնվում, ահա երկու հազար տարի… որը գիտելիքների պակասից է գալիս…չենք կարողացել մենք մեզ ճիշտ դրսեվորել աշխարհում….ու տակավին չենք գտել մեր տեղը այս աշխարհում…անշուշտ ես բարձր բարձր մտածում եմ, ու կարող է սխալ լինեմ…բարդ հարցեր են..

Հունիս 06, 2012 | 15:16

Տրանսֆերտներն էական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Բրյուսել կատարած այցի շրջանակներում` պատասխանելով արտասահմանցի լրագրողների հարցերին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, իսկ Հայաստանից դուրս` վեց միլիոն հայ, իսկ դրամական փոխանցումներ կատարողները վերջին 20 տարում գնացածներն են, ոչ թե այն 4-5 միլիոնը, որոնք Հայոց ցեղասպանության հետեւանքով են գտնվում Հայաստանից դուրս:

«Խոսքը հին եւ նոր էմիգրանտների մասին է: Հների 95 տոկոսը երբեւէ չի եղել Հայաստանում եւ դա իր մեջ մեծ ներուժ է պարունակում, որը կարող է խթանել մեր երկրի տնտեսական աճը: Թեեւ նրանք Հայաստանում չեն եղել, նրանք ապրում են Հայկական աշխարհում, ունեն իրենց կուսակցությունները, հայկական դպորցները, եկեղեցիները եւ այլն: Մենք մշակել ենք այդ ներուժն օգտագործելու նոր ռազմավարություն: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: Դրա շնորհիվ մենք հայկական աշխարհում իրականացնում ենք համահայկական ծրագրեր: Մենք ունենք տասնյակ համահայկական կառույցներ, ճարտարապետների, բժիշկների, իրավաբանների միություններ և այլն, որոնք իրականացնում Հայաստանի զարգացմանը միտված ծրագրեր»,- ասել է Տ. Սարգսյանը:

Վարչապետը նաեւ նշել է, որ ստեղծվել է Ազգային մրցունակության խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են Սփյուռքում հաջողության հասած մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Խորհրդի նպատակն է` իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբացահայտեն Հայաստանի մրցունակությունը եւ մեր երկրիրը կդարձնեն մրցունակ, ինչպես նաեւ կխրախուսեն ներդրումները Հայաստանում:
http://news.am/eng/news/108399.html



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ղառի Վալետ
Jun 18, 2012 18:51


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20575') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x89\xD5\xA7, \xD5\xA1\xD5\xB5\xD5\xBD...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x89\xD5\xA7, \xD5\xA1\xD5\xB5\xD5\xBD...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x89\xD5\xA7, \xD5\xA1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xBB...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): re in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219