ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, June 18, 2012 1:54 - չքննարկված

Սկլերոզի ժամանակ մոռանում ես, որ մառազմ ունես…

18 Հուն 2012 ...

Շոգը, սկլերոզն ու մառազմը

Այս շաբաթ զանգվածային լրատվամիջոցները կրկին բազմիցս շոշափել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը և կրկին ու դարձյալ հիմնականում անտեղի:

Արդեն նորություն չէ, որ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ամեն մի խոսքը կամ արարքը դառնում է Քոչարյանին հիշելու առիթ: Այս անգամ էլ կրքեր են բորբոքվում պարոն Օսկանյանի ու նրա ղեկավարած “Սիվիլիթաս” հիմնադրամի շուրջ, բայց մամուլն ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի անունն է տալիս: Պարզ է ու հասկանալի, որ “Սիվիլիթասի” “գործը” որոշ շրջանակների համար ընդամենը առիթ է երկրորդ նախագահին անվանարկելու: Չլիներ այն` հաստատ կգտնեին մեկ ուրիշը, պարզ է վաղուց:

“Սիվիլիթասի” թեման նախագահ Քոչարյանի հետ կապելու առումով տարածվեց ու զարգացավ այնքան, որ հիշելով նրա հովանավորներից մեկին, բարերար Հանդսմանին, դեդուկտիվ հետաքննության մեթոդի շնորհիվ մեր մամուլը հասավ այն եզրահանգմանը, որ Ռոբերտ Քոչարյանը մորմոն է: Թերթերից մեկի հոդվածագիրը` որպես իր այս պնդման ապացույց` թվարկում է, թե ինչ ունի մորմոն Հանդսմանը Հայաստանում և դրանց մեջ “չի մոռանում” հիշատակել թաղամասը, դպրոցն ու կարծեմ հիվանդանոցը Գյումրիում: Այո, կա Հանդսմանի միջոցներով կառուցված թաղամաս ու դպրոց Գյումրիում, և դրանք կառուցվել են հենց Քոչարյանի նախագահության շրջանում /ասենք էլ երբ կարող էին կառուցվել, եթե աղետի գոտին մոռացված ու լքված էր մինչ նրա նախագահ դառնալը/, բայց թվարկել այդ ամենը որպես Հանդսմանի ունեցվածք, մեղմ ասած ոչ ազնիվ է, ոչ պարկեշտ, ոչ էլ խելամիտ: Սա նույնիսկ ժպիտ ու ծիծաղ չի հարուցում, թեև դրա համար մեր մամուլը լիուլի առիթ է տալիս: Սակայն հոգնում ես նաև անհեթեթությունների վրա ժպտալուց կամ ծիծաղելուց, հոգնում ես այդ անհեթեթություներից զարմանալուց: Այս մեկ տարվա ընթացքում` հետևելով, թե ինչ անմտություններ է գրում մամուլը Ռոբերտ Քոչարյանի մասին, կուշտ ժպտացինք, ծիծաղեցինք ու ձանձրացանք:

Ուրեմն, անցնելով հաջորդ թեմային, արդեն առանց զարմանքի ենք նշում, որ մեր լրատվամիջոցներից մեկը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ավարտից շուրջ հինգ տարի հետո եկել է այն եզրակացության, որ երկրորդ նախագահը Հայաստանի համար ոչինչ էլ չի արել: Մի քիչ ասֆալտ է փռել Քըրք Քըրքորյանի փողերով, դե տնտեսությունը զարգացրել է, որովհետև արդեն սեփականաշնորհել էր այն և իր սեփականն էր երկրի տնտեսությունը, Ղարաբաղն էլ չի ծախել միայն ու միայն այն պատճառով, որ լավ գնորդ չի հայտնվել, ու կարգին փող չեն տվել: Ուրիշ ոչինչ, ըստ այդ լրատվամիջոցի, ոչինչ չի արել Քոչարյանը: Ի՞նչ ասես: Ինչպես հայտնի անեկդոտի հերոսն է ասում՝ ոչ թե ուռա, այլ բռավո: Քանի կար` ուրանում էին, թե առհասարակ տնտեսության զարգացում է եղել, հիմա էլ ուրեմն զարգացրել է, բայց միայն այն պատճառով, որովհետև արդեն սեփականել էր: Ասում էիք ծախել է Ղարաբաղը, հիմա էլ թե՝ չի ծախել, բայց միայն այն պատճառով, որ ուզած գինը չեն տվել: Էվոլյուցիան, իհարկե, ակներև է, պարոնայք, շարունակեք, միայն թե փող տվողներին խնդրեք մի քիչ էլ ձեր պատվի մասին մտածեն, այլապես վաղը չէ՝ հաջորդ օրը կարող է փողը տան /լսել ենք այդպիսի մի բան/ ու ասեն, թե գրեք, որ մինչև հիմա սխալվել եք, Քոչարյանի պես ազնիվ մարդ չկա աշխարհում, պարզապես դուք մոլորության մեջ եք եղել, ցավոք:

Մեկ այլ թերթ էլ առհասարակ մասնագիտացել է Ռոբերտ Քոչարյանի ուղևորությունների գծով: Ասում են` էծի խաղը կամրջի վրա է բռնում: Սրանք էլ, մինչև կամրջին հասնելը, խելոք իրենց համար ապրում են, բայց հենց հասնում են կամրջին, այսինքն հենց երկրորդ նախագահը երկրից դուրս է գալիս, խառնվում են իրար: Եվ որ երկիր ու ինչ նպատակով էլ մեկնած լինի Քոչարյանը, այդ թերթն ընդամենը մի հասցե գիտի` Մոսկվա, Կրեմլ, Պուտինի ընդունարան: Այս թերթր, որը մշտապես հղում է անում իր Վարդենիսի սառնորակ աղբյուրների հավաստիությանը, դեռևս ոչ մի ճիշտ բան չի գրել Ռոբերտ Քոչարյանի մասին: Մենք չեն ասում` լավ բան չի գրել, ասում ենք` ճիշտ բան չի գրել: Իսկ դա նշանակում է, որ կամ “հավաստի աղբյուրը” սառնորակ ու թարմ չէ, կամ պատվիրատուն վճռական է ու անզիջում /իմա՝ բութ ու շատակեր/:

Անցնող շաբաթն աչքի ընկավ նաև բժշկական տեսանկյունից. արենայում երևացին ու Ռոբերտ Քոչարյանի մասին բարբառեցին նաև քաղաքական կրկեսի ամենաէկզոտիկ դերակատարները` Արամ Կարապետյանը, Դավիթ Շահնազարյանն ու Ռիչարդ Կիրակոսյանը: Սրանց գումարվեց երկու ժողովրդական գործիք, որոնցից մեկը` էպոսագետ: Ծակ զուռնա էին, թե դատարկ դհոլ` դժվար է ասել, բայց հավեսով շախով-շուխով փչեցին ու դմբդմբացրին: Բոլոր հինգի երաժշտությունը նույնն էր, բառերը` հեղինակինը: Բոլոր արտահայտված մտքերն, իհարկե, հանճարեղ էին, կարդացեք, չեք փոշմանի:

Իսկ մենք այս առիթով մի հին անեկոտ կհիշենք:

Հարցնում է մի ծեր մարդ մյուսին.

– Քո կարծիքով սկլերո՞զն է լավ, թե՞ մառազմը:

– Իհարկե սկլերոզը, – պատասխանում է մյուսը, – որովհետև սկլերոզի ժամանակ մոռանում ես, որ մառազմ ունես:

Ցավոք, մեր մեջ էլ շատերը մոռանում են, թե ովքեր են իրենք, որտեղից ու ինչպես են առաջացել, որ հիվանդանոցում են տոնել վերջին զանգը և ում են վազելով սիգարետ հասցրել, ու իրենցից գոհ ու երջանիկ մառազմի գիրկն են ընկնում: Գուցե վրա հասած շոգ եղանակից է, կամ լուսնի խավարումից, կամ գարնանային նիսան ամիսն է իրեն զգացնել տալիս՝ չգիտենք: Թվում է, թե այս հարցի պատասխանը ոչ ոք չունի. ոչ Լոուրենս Արաբացին, ոչ Բրեժնևը, ոչ Գեստասի անքիթ դահիճը, ոչ էլ Հուդայի հինգերորդ մարզպետ պոնտոսյան ձիավոր Պիղատոսը:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ