ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, June 11, 2012 0:09 - 2 քննարկում

Բաց նամակ անմխիթար աղքատ «կտրված» պոչից՝ անչափ հարուստ «հոտած» գլխին…

Բալեքիս հացն են ուտում. ինքնահրկիզման փորձ արած տղամարդը նամակ է ուղղել նախագահին

Բալեքիս հացն են ուտում. ինքնահրկիզման փորձ արած տղամարդը նամակ է ուղղել նախագահին

09 Հունիսի 2012 – 15:28
Ինչպես հայտնում է Medialab.am-ը` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը պարզվում է բազմիցս դիմել է տարբեր ատյանների, ներկայացրել իր բողոքը, իսկ մեկ ամիս առաջ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին: Մինչ նախագահին դիմելը, ասում է, որ հանդիպել է նախագահի աշխատակազմի աշխատակցին, ներկայացրել իր խնդիրը: Սակայն այս ամենով հանդերձ, բազմազավակ հոր բողոքը տեղ չի հասել, խնդիրները մնացել են չլուծված, ինչը նրան վերջիվերջո հասցրել է ծայրահեղ քայլի՝ նախագահականի դիմաց ինքնահրկիզման փորձի: Ներկայացնում ենք նախկին ոստիկանի բաց նամակը՝ ՀՀ նախագահին:
«Բաց նամակ ՀՀ նախագահին՝ Մխիթար ԱլումյանիցՄայիսի 4-ից՝ հացադուլ Ձեր նստավայրում:

Բարեւ Ձեզ հարգելի Սերժ Սարգսյան «Հավատանք, որ փոխենք» ձեր այդ կարգախոսին այսպես կարձագանքեմ, հավատացել եմ, եւ այժմ, ներկայիս պահին աղքատների աղքատն եմ դարձել:

Հարգելի նախագահ, Ձեզ է գրում 5 փոքրիկ երեխաների, հաշմանդամ մի բալիկի հայր, մի մեծ ընտանիքի միակ հույս եւ կերակրող, չնայած արդեն ձեռքերս ինձ չեն ենթարկվում, քարի տակ են:

Ես ծնվել եմ ԼՂՀ Ստեփանակերտում, պապերս Գորիսի Տեղ գյուղից են, ասում են՝ նույնիսկ հեռավոր բարեկամներ ենք, կինս փախստական է, ունենք 11, 10, 6, 2 տարեկան եւ 1 ամսեկան հրաշք բալիկներ, տունն էլ նույնիսկ չունենք, բայց մենք հավատում էին, որ ՀՀ-ն հանձինս Ձեզ կանգնած է մեր մեջքին, որ ՀՀ-ում երիտասարդ 34 ամյա բազմազավակ ծնողին մատով իսկ չեն դիպչի, բայց երեւի թե խաբվել ենք, զուր ենք հավատացել:

Այժմ անցնեմ բուն թեման…

Հարգելի նախագահ, ես այդ հավատքով եմ 13 տարի /1998-2011 թթ/ ծառայել ՀՀ ոստիականության շարքերում եւ իմ վերջին 3 տարիների ծառայության ընթացքում իմ նախկին ղեկավարությունը չարաշահելով իր պաշտոնական դիրքը ինձ 5800 ժամ, 408 օր արտաժամ գրաֆիկից դուրս է աշխատացրել «մեռած հոգիների» փոխարեն, իսկ այժմ այդ «մեռած հոգիները» շարունակում են աշխատել եւ թոշակի գնալ, իսկ ՀՀ ոստիկանությունում էլ ուրանում են ինձ տալ իմ համելավճարները /արտաժմյա/: Իսկ այժմ իմ տունս իմ գլխիս է քանդվում:

Ես այս մասին Ձեզ էլ եմ գրել եւ մի քանի անգամ հանդիպել Ձեր աշխատակազմի աշխատակից պարոն Սուջյանի հետ, նրան փաստեր եւ ապացույցներ եմ ներկայացրել, վերջինս խոստացավ, որ մի բան կանի, սակայն մինչեւ այսօր լռում է: Իմ այս գործով զբաղվում էր ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ ավագ քննիչ Պետրոսյան Գաբրիելը, նրան էլ եմ փաստեր եւ ապացույցներ ներկայացրել, սակայն չգիտես թե ինչու նա էլ մինչ այսօր 7-8 ամիս է լռում է:

Ճիշտ է 2011 թվականին հոկտեմբերից ես իմ կամքով եմ ազատվել, քանի որ վախենում էի դեպքերի հետագա իրադարձություններից, վախենում էի, որ օրենք պահանջելու համար հանկարծ գլխիս մի փորձանք կբերեն, եւ նույնիսկ երեխայիս որոշ ժամանակ չէի թողնում դպրոց գնա վախի մթնոլորտի պատճառով:

2010 հունվարի 17-ին, ոստիկանության ՊՊԳՎ նորանշանակ պետ Ռոման Մկրտումյանը տեսնելով, որ ես չեմ լռում, մի քանի անգամ դիմել է մամուլի օգնությանը եւ ինչ-որ տեղ տեսնելով եւ իմանալով ընտանքիս եւ երեխայիս մասին, իմ նախկին պետին հրամայում է, որ ինձ որոշակի գումար տա եւ վերջինս ինձ 5000 ԱՄՆ դոլար է տալիս /1 միլիոն 930 հազար դրամ/, 4 միլիոն 500 հազար դրամի փոխարեն: Այսինքն, 2 միլիոն 570 հազար դրամ քիչ են տալիս հերիք չէ, ինձ ասում են մի թղթի կտորի վրա ստացական գրիր, որ ոչ ինձանից, ոչ էլ ոստիկանությունից այլեւս ոչ մի պահանջ չունես, որ տանք այդ գումարը: Ես էլ արդեն մի քանի ամիս լինելով անգործ՝ օգտվելով ոմանց օրենքի տգիտությունից երեխաներս աչքիս առաջ սոված այդ պահին ստիպված համաձայնվեցի: Ես այդ մասին մի նամակ էլ ՀՔԾ եմ ուղարկել, որտեղ գրել եմ որ 2 միլիոն 570 հազար դրամ քիչ են տվել, ինձ խաբել են, որ գրածս թուղթն էլ նույնիսկ անօրինական եւ ստացականի ձեւով է եղել, առանց ոստիկանության որեւէ մի կնիքի եւ ստորագրության: Նաեւ խնդրեցի, որ ինձ գրավոր պատասխանեն, սակայն արդեն 3-4 ամիս է ոչ մի լուր:

Հարգելի նախագահ, խնդրում եմ Ձեզ ոստիկանապետի հետ խոսացեք, որպես բազմազավակ մի հոր հետ, թող իրենք էլ նորից հաշվեն եւ տեսնեն, թե ինչքան գումար, որ մնացել են ինձ պարտք, թող դա հաշվեն եւ տան, որը որ արդար եւ պատասխանատու աշխատանքիս շնորհիվ եմ վաստակել: Ես այսօր ո՛չ ողորմություն, եւ ո՛չ էլ փող եմ ուզում, այլ օրենքով ինձ հասանելիքը, այժմ էլ ինձ ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, ոստիկանությունում էլ չեն վերականգնում, ասում են ի ծնե հիպերտոնիկ ես, ճնշում ունես, ասում են…., բայց չեն ասում, որ եթե այդպես էլ է, ապա իրենք են ինձ գերծանրաբեռնված աշխատանքի արդյունքում այս օրը գցել, եւ դեռ հերիք չէ բալեքիս հացն են ուտում, թող բկներին մնա, ուրիշ ոչինչ: Ուղղակի ես մի բան եմ հասկացել, որ նրանց օրենք իմացող պետք չէր, խանգարում էի եւ վերջ, ազատմանս զեկուցագիրն էլ ծիծաղի առարկա էր, նրանց հասցեին մեղադրանք, ոչ թե ազատման զեկուցագիր;

Պարոն նախագահ, դուք էլ եք հայր, պապիկ, եւ ես խնդրում եմ Ձեզ իմ բալիկներին պապիկի աչքով նայեք, օգնեք մեզ, ես դեռ 10 տարի պետք է պայքարեմ, բալիս բուժեմ, որ սկսի քայլել, ոչ թե գրկիս, կամ նստած, կամ հենակներով:

Խնդրում եմ, օգնեք, թող իմ հասանելիքը գոնե ինձ տան, որ գոնե առայժմս գոյատեւենք, մինչեւ տեսնենք, թե իմ հավատքս ինձ ուր կտանի: Եթե ցանկանում եք, ինձ կանչեք Ձեզ մոտ եւ ես Ձեզ կպատմեմ, ինձ հետ կատարվող անօրենությունների մասին:

Հարգելի եւ մեծարգո իմ հայրենակից, իմ երեխաներիս պապիկ, ինձ հազար անգամ կներեք, խնդրում եմ Ձեզ, բայց ես անելանելիությունից ելնելով, սիրտս պայթելով մայիսի 4-ից որոշել եմ այնքան ժամանակ Ձեր նստավայրի դիմաց հացադուլ անել, մինչեւ որ արդարությունը վերականգնվի եւ այդ իմ քայլը ոչ այլ ինչ ընդունեք, քան ճարահատյալ երիտասարդ, բազմազավակ ծնողի մի հերթական քայլ, որը իր բալիկներին լավ պահելու եւ չարից հետ պահելու համար ամեն ինչ կանի, որովհետեւ եթե այսպես շարունակվի այն անգործության պայմաններում, իմ բալեքս ինձ կմեղադրեն, ավելի լավ է ես քան նրանք, եթե մեղավոր եմ, կամ զրպարտում եմ ՀՀ ոստիկանությանը, թող ինձ դատեն, գնդակահարեն, իսկ եթե ոչ, ապա թող իրենց ձեռքները դնեն իրենց իսկ խղճի վրա եւ իմ օրինական աշխատած հավելավճարներս ինձ տան»:

HayNews.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

YanZal
Jun 11, 2012 1:19


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20495') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xB0\xD5\xA1\xD6\x80\xD5\xAF\xD5\xA5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xB0\xD5\xA1\xD6\x80\xD5\xAF\xD5\xA5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xB0\xD5\xA1\xD6\x80\xD5\xAF\xD5\xA5 \xD5\xAE...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219