Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, May 31, 2012 22:07 - 2 քննարկում

Մի գորտ խոսեց` իր օգտին…

18:33 • 31.05.12

5-րդ գումարման Ազգային Ժողովը, դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ճահիճ է լինելու: Արդեն այսօր, ԱԺ լիագումար նիստի աշխատանքային մթնոլորտից Վահան Հովհաննիսյանը նման տպավորություն է ստացել: Tert.am–ի հետ զրույցում դաշնակցականը նշեց. «Բայց կցանկանայի, որ այդպես չլիներ, եթե կոմֆորտ է իրեն զգում մեծամասնությունն էս վիճակում, նրանց գործն է, բայց երկրի համար այս խորհրդարանը, չեմ կարծում, որ կարողանա օգտակար լինել»:
Ի պատասխան մեր այն հարցի, թե նաև ԱԺ հանձնաժողովներում առաջադրված չլինելու և այլ գործոններով պայմանավորված ՀՅԴ-ն է՞լ ավելի ընդդիմադիր խմբակցություն է դառնալու, քան 4-րդ գումարման ԱԺ-ում էր, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Մենք ընդդիմադիր կուսակցություն ենք, ընդդիմադիրի ծայրահեղականը կամ մեղմ, լպրծունը ես չեմ հասկանում։ Ընդդիմությունը ընդդիմություն է»:
Վահան Հովհաննիսյանը նաև հավելեց, որ նախորդ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության գործունեությունը հստակ օրինակն է նրա, «թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը. սևին պետք է ասի՝ սև, սպիտակին՝ սպիտակ և դա էլ մենք անելու ենք »:
Նշենք, որ մոտավորապես նույն՝ «լավին լավ ենք ասելու, վատին՝ վատ» բովանդակությամբ հայտարարություն էլ մինչև վերջերս կոալիցիայում գտնվող ԲՀԿ-ն արեց, որն այսօր, համաձայն Գագիկ Ծառուկյանի հայտարարության, լինելու է կառուցողական դաշտում:
Այս մասին մեր դիտարկմանն ի պատասխան, Դաշնակցության ներկայացուցիչն ասաց, որ «խիստ կառուցողական» տերմինը ինքը լավ չի հասկանում և նկատեց. «Բայց կարող է պատահել, որ ինչ-որ վատ բաներ լինեն, որ իրենք չնկատեն կամ լավ բաներ, որոնք այդքան էլ լավ չեն: Յուրաքանչյուր կուսակցություն ինքը կորոշի իր պահվածքը, մեր ուղղությունը հստակ է, մեր ուղղության մասին հասարակությանը ամեն ինչ հայտնի է: Նոր գյուտեր չեն լինելու»:
Հայտնի է, որ խորհրդարանում ներկայացված ուժերից առնվազն երեքը՝ ՀՅԴ-ն, Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը» ընդդիմադիր են: Եվ հետևաբար հարց է առաջանում, այս երկու քաղաքական ուժերից , ո՞ր մեկի հետ է համատեղ գործելու ՀՅԴ-ն՝ տարբեր օրենսդրական նախաձեռնություններ պաշտպանելիս կամ դրանց ընդդիմախոսելիս և վերջապես՝ կառավարության գործունեության հետ կապված: Վահան Հովհաննիսյանն ասաց, որ խորհրդարան է, և այս կամ այն հարցի հետ կապված՝ դաշնակիցներ կարող ես գտնել կամ չգտնել, բայց դա չի կարող բերել «ալիանսի» և հիմա էլ չի լինելու:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ «Ժառանգության» հետ Դաշնակցության հարաբերությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում փչացան և, հետևաբար, համագործակցությունը կարող է և չստացվել, ապա Վահան Հովհաննիսյանն ասաց. «Մեր հարաբերությունների մեջ երբեք էլ… (հետագա պատասխանից երևում է, որ Վահան Հովհաննիսյանն ի նկատի ունի, որ դրանք փայլուն չեն եղել –Tert.am ) և հավելեց. «Ինչպես Դուք նկատեցիք՝ մենք երբեմն-երբեմն էինք համագործակցում և այդ «երբեմնը», այո, միշտ էլ կարող է կրկնվել»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ՀԱԿ «երբեմն-երբեմն» համագործակցության հնարավորությանը, ապա Վահան Հովհաննիսյանն ասաց. «Դա կարող է ստացվել նույնիսկ առանց մեր որոշման։ Կարող է ինչ-որ հարց լինի, որի հետ կապված մենք և նրանք քվեարկենք համահունչ՝ առանց պայմանավորվելու: Բայց դա վերագրել ալիանսի, ճիշտ չէ»:

Այսուհանդերձ, հարցին, թե չի՞ ափսոսում, որ Հայ ազգային կոնգրեսը ներկա չի առաջին նիստին, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա ինձ չի հետաքրքրում»:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

ohan
Jun 1, 2012 19:42


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20374') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF \xD5\xB6\xD5\xA1...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF \xD5\xB6\xD5\xA1...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBB\xD5\xBD\xD5\xAF \xD5\xB6\xD5\xA1\xD5\xAD\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219