ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, May 29, 2012 0:29 - 1 քննարկում

Սա պարոնին անունը լսելուն պես, դող մը կուգա, սառսուռ մը կիջնա վրանին, փորլուծ կլլան, սատանապաշտության կապավինեն……

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՓ ՀՆԳՅԱԿ

Մարդասիրական և փիլիսոփայական պատճառներով` մեր վերցրած փոքրիկ դադարից հետո, շարունակում ենք Ռոբերտ Քոչարյանին վերաբերող` մամուլի ու էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությունը:

Միշտ ենք ստիպված եղել ասել, որ դրանք հաճախ աչքի են ընկնում աբսուրդի բարձր գրադուսով: Այս շաբաթը սակայն, աննախադեպ էր. այդ անհեթեթություններն այնքան շատ էին, որ տեքստի ահռելի ծավալներից խուսափելու համար ստիպված ենք դրանցից միայն  “լավագույնները” նշել և ներկայացնել մեր ընթերցողին այսպես կոչված թոփ հնգյակը: Տեղերն, իհարկե, բաշխվել են խիստ պայմանական, քանզի բոլորն էլ “լավն են ու սիրելի”:

Եվ այսպես, սկսում ենք:

Հինգերորդ հորիզոնականում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն միսթըր Ռիչարդ Կիրակոսյանն է՝ յուր փչացաց պլաստինկով:

Երկրորդ նախագահի պաշտոնավարման ավարտին հաջորդած ընթացքում չի եղել մի տարի, որ այս մեծն սթրաթեջիքըլ հետազոտողը չհայտարարի, թե Ռոբերտ Քոչարյանն ավելի ու ավելի նախկին է դարձել: Այս տարի էլ նա ավանդույթը չի խախտում և հայտարարում է, թե այս տարի էլ Ռոբերտ Քոչարյանն ավելի նախկին դարձավ: Լավ, չպրծա՞վ էդ նախկին դառնալու գործընթացը: Եթե ամեն տարի երկրորդ նախագահը ավելի ու ավելի նախկին է դառնում, ինչո՞ւ է հապա, ամեն տարի Ռիչարդ Կիրակոսյանը ավելի ու ավելի շատ ժամանակ տրամադրում այդ թեմային, ավելացնում այդ մասին հայտարարելու պաթոսը, բառապաշարը, կիրքն ու անհանգստությունը:  Պարզ է, որ տարեցտարի մարդը կորցնում է վստահությունն իր ասածի նկատմամբ, փորձում նախ ինքն իրեն համոզել, թե ճիշտ է ասում: Պարզ է նաև, որ չի ստացվելու, բայց ինչ անես՝ Մոզես իզ Մոզես, բըթ բիզնես իզ բիզնես:

Անհեթեթությունների թոփ հնգյակի չորրոդ տեղում մեր ամենաանկաշառ լրատվամիջոցներն են, իրենց՝ պատմության մեջ այն ամենատրամաբանական եզրակացությամբ, թե Չիկագո` ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չգնալով, Սերժ Սարգսյանը խառնեց Ռոբերտ Քոչարյանի պլանները: Եթե ոչ մի կերպ գլուխ չեք հանում այս հանճարեղ մտքից, ապա կփորձենք մանրամասնել: Ուրեմն, եթե նախագահ Սերժ Սարգսյանը մեկներ Չիկագո, ապա միանգամից կընկներ գագաթոժողվին մասնակցելուց հրաժարված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աչքից: Իսկ քանի որ սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, ուրեմն… Հանճարեղ է, Շուրա, հանճարեղ է: Մի միտք էլ մենք հուշենք. տոլմեն հենց փաթաթում վերջացնում ես՝ լույսերը անջատի, որովհետև սարը սարին չի հանդիպի, բարեկամներ:

Իսկ մենք շարունակում ենք և այժմ տեսնենք, թե ով է մեր թոփ հնգյակի երրորդ հորիզոնականում: Մեր թոփ հնգյակի երրորդ տեղում է աշխարհի ամենահետաքրքիր ու ամենաբարոյական թերթերից մեկն իր այն հավաստիագույն տեղեկությամբ, թե ահա արդեն երեք օր է, ինչ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում նստած սպասում է, որ արժանանա Պուտինի ընդունելությանը:

Այս ցնցող լուրը, համաձայնեք, այնքան հանճարեղ է, որ արժանի չէ տկարամիտ մեկնաբանությունների: Մենք էլ ոչ մի կերպ չէինք ֆայմում, թե պարոն Քոչարյանը ինչպես է այս 4 տարիների ընթացքում մի քանի անգամ հանդիպել իր ռուս նախկին գործընկերոջը: Եվ ահա բացահայտումը. նա գնում էր ու սպասում: Դե ոչ հեռախոս կա, ոչ բան, ոչ էլ ռուսերեն գիտի, հանդիպելու համար պիտի գնաս ընդեղ մի տեղ մոտակայքում պերերիվը ձեռքիդ նստես ցպահանջ, մեկ էլ տեսար՝ կպավ: Այ՝ հիմա հասկացանք, պետական գործերից գլուխ հանող մարդն ուրիշ է էլի, հո զոռով չի, ափսոս՝ միայն թերթի խմբագրությունում է աշխատում: Տանեին, մի կարքին պաշտոնի դնեին մարդուն:

Անմտությունների լավագույն հնգյակի պատվավոր երկրորդ տեղում այս նույն թեմային անդրադարձած հայ-ռուսական-ալա-ֆռանգա լրատվական գործակալություններից մեկն է՝ իր գերազանց աշխարհագրական գիտելիքներով: Ով որ նստած չէ՝ խնդրում ենք նստել, որովետև գործը վարպետից է վախենում:

Ուրեմն Քոչարյանը ոչ թե մի քանի օր է, ինչ Մոսկվայում է ու չի կարողանում տեսակցել ՌԴ նախագահի հետ, այլ սպասում է նրան ցպահանջ: Դա, իհարկե, այդպես չէ. ինչ պրիմիտիվ եզրակացություն: Քոչարյանը ոչ թե Մոսկվայում է սպասում /ճիշտ է ասում նրա խոսնակը/, այլ Պոդմոսկովյայում, երևի որ հեռվից թափով գա հանդիպման: Կերա՞ք:

Այսքանով, թերևս, կարելի է և ավարտել, քանի որ կարող ենք և չփչացնել առանց այդ էլ բարձ տրամադրությունը: Բայց եկեք տեսնենք, թե ով է մեր թոփ հնգյակի առաջին տեղում:

Իսկ առաջին տեղում է գիտնական և դասախոս, հոյակապ անձնավորություն ու բարի մարդ, մաթեմաթիկայի բակալավր ու սոցիոլոգիայի սև գոտի յոթերրորդ դան Ահարոն Ադիբեկյանը, նույն ինքը՝ սոցյոլոգ Ադիբեկը՝ իր կարճատես վարսավիրով: Թե ինչու է նա առաջին տեղում՝ դժվար չէ կռահել, իսկ եթե չեք կռահում՝ մենք չենք հուշի, որովետև Պոդմոսկովյայից հետո ուշքի չենք եկել և առաջարկում ենք ինքնուրույն ծանոթանալ նրա մեկշաբաթյա վաղեմության հայտարարություններին: Կարծում ենք՝ չենք սխալվել:

***

Ահա այսպիսին էր մեր անմտությունների առաջին հիթ-շքերթը: Թվում է, թե տուրք տալով արդի սերիալամոլությանը, ժամանակ առ ժամանակ արժե ներկայացնել նման անմտությունների և անհեթեթությունների նորանոր թոփ հնգյակներ, յոթնյակներ և նույնիսկ` տասնյակներ, նայած թե երբ ինչպես կստացվի:

Ի գործ, տիկնայք և պարոնայք, ավելի ճիշտ՝ ի գրիչ:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Վարդան
May 29, 2012 2:07


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20315') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD5\x82\xD5\x80 \xD4\xB1\xD4\xBA ...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD5\x82\xD5\x80 \xD4\xB1\xD4\xBA ...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD5\x82\xD5\x80 \xD4\xB1\xD4\xBA \xD5\xBA\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219