ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, May 28, 2012 2:31 - 4 քննարկում

Ինչպիսի՞ ընդիմություն կլինի ԲՀԿ-ն

28-05-2012 14:06

Խորհրդարանական ընտրություններից ինչպես առաջ, այնպես էլ հետո ամենաքննարկվող հարցը կոալիցիայի լինել-չլինելու հարցն էր, իսկ ինչպես հետընտրական գործընթացները ցույց տվեցին կոալիցիա այնուամենայնիվ չեղավ`գոնե ԲՀԿ-ի մասով:

ԲՀԿ-ն դարձավ ընդիմություն, իսկ որպես ընդիմություն հանդես գալու փորձառություն կուսակցությունը չունի:Ահա այստեղ է առաջանում հարցերի հարցը `ինչ որակի ընդիմություն կլինի ԲՀԿ-ն, իսկ դա կախված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
Հավանական տարբերակներից մեկն այն է, որ կուսակցությունը հանդես կգա “կառուցողական” ընդիմության կերպարով և կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը `դրա դիմաց ստանալով մի քանի նախարարական պորտֆել և կոմպրոմիսային ՀՀԿ-ական վարչապետ: Այս սցենարի դեպքում ԲՀԿ-ն կկորցնի հասարակական աջակցությունը`վերածվելով ՕԵԿ-ի:
Մյուս հնարավոր տարբերակը այն է, որ ԲՀԿ-ն հանդես կգա ընդիմության կերպարով , կառաջադրի նախագահի սեփական չանցողիկ թեկնածու Վարդան Օսկանյանին ( Ծառուկյանի առաջադրումը բացառվում է մի շարք պատճառներով) `դրանով հանդերձ ապահովելով Սերժ Սարգսյանի հաղթանակը: Փոխարենը նախագահական ընտրություննեից հետո Օսկանյանը կդառնա վարչապետ և կձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն, որին կմիանա նաև ՀՅԴ-ն:
Երրորդ հնարավոր տարբերակը այն է, որ նախագահական ընտրություններում հանդես կգա նաև Ռոբերտ Քոչարյանը և ԲՀԿ-ն , ինչպես նաև այլ կուսակցություններ , կպաշտպանեն Քոչարյանի թեկնածությունը, այս դեպքում իշխանության ճնշումները ԲՀԿ-ի վրա կլինեն առավելագույնը:

ԵՎ վերջապես մյուս տարբերակը այն է, որ Քոչարյանը կստանձնի վարչապետի պաշտոնը , ԲՀԿ-ն կկանգնի ամուր դիրքերի վրա`անկախ նրանից կունենա սեփական նախագահի թեկնածու, թե ոչ, քանի որ այս դեպքում որպես ՀՀԿ-ին հակակշիռ ԲՀԿ-Քոչարյան շահերն համընկնում են:
Մոտակա տասնօրյակում արդեն կուրվագծվի առավել  հնարավոր սցենարը:
Բ.Հ.Ք.Վ.

Maxinfo.am



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

HAKOB M.
May 28, 2012 16:47


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20310') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>&#8220;\xD4\xB5\xD6\x80\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>&#8220;\xD4\xB5\xD6\x80\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '"\xD4\xB5\xD6\x80\xD5\xAF\xD6\x80\xD5\xAB \xD5\xB0\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219