Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, May 25, 2012 18:22 - 1 քննարկում

Before and After…

BEFORE

Մեր ուժը մեր հավատքի մեջ է…1982-05-25

Նորագավիթի Վ.Ի.Լենինի անվան կոլտնտեսությունը, ոգևորվելով կուսակցության վերջին համագումարի որոշումներով, պարտավորություն է վերցրել ժամկետից 10 օր շուտ սկսել ծիրանի բեքահավաքը և այն ավարտել երկու շաբաթվա ընթացքում,նախատեսված 20 օրվա փոխարեն, պետությանը և սպառողին հանձնելով 40 հազար տոննա «Երևանյան» և «Շալախ» տեսակի ծիրան, գերակատարելով պետական առաջադրանքը 30-40 տոկոսով:
Չնայած տարին չորային է և սկսած փետրվարից մինչ ապրիլ ամիսների ընթացքում տեղացած չընդհատվող կարկուտի պատճառով ծիրանենիները սաստիկ տուժել են, սակայն սովետական հայ հայրենանվեր աշխատավորի ապագայի նկատմամբ ունեցած հավատքի առջև խոնհարվում է նաև բնությունը իր բոլոր արհավիրքներով հանդերձ:
Նորագավիթցիների հավատքով ներշնչված, մասիսցիները կարկուտի քարուքանդ արած բաջարեղենի դաշտերը, շուրջ 3800 հեկտար, մեկ գիշերվա մեջ վարեցին ու կրկնական ցանեցին և պարտավորվեցին մայրաքաղաքին տրամադրել նախատեսվածից առավել վաղահաս բանջարեղենի մի քանի տասնյակ հազար տոննա նոր սելեցիայով աճեցրած որակյալ արտադրանք:
Պահածոների գործարանները կազմ ու պատրաստ սպասում են նոր բերքից նոր հոսքային գծերով ժամանակակից պահածոներ պատրաստելու հայրենանվեր գործընթացին:
ԹՂԱԹԱԿԻՑ՝ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
25 մայիս 1982թ.

 

AFTER

Մեր ուժը մեր հավատքի մեջ է…
2012-05-24 19:11:39

 

Մեր  ուժը մեր հավատքի մեջ է

Մայիսի 16–ին Երևանի թիվ 192 դպրոցում սովորականից տարբերվող բաց դաս էր: Թեման հայ եկեղեցու դերն էր հայ ազատագրական պայքարում: Այս դասը պետք է օրինակելի լիներ աշակերտների համար: Այդպես հավատացած էին դասը կազմակերպող ուսուցիչները` հայոց պատմության ուսուցիչ Շուշան Գրիգորյանը և հայ եկեղեցու պատմության ուսուցիչ Անահիտ Խաչատրյանը: Այն նաև ոգեկոչումի դաս էր` մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում ազգային վերելքի համար, անկախ պետություն և բանակ ունենալու համար պայքարած գործիչներին: Գարեգին Նժդեհի գաղափարն էր միջոցառման ոգին: Նրա կողքին երրորդ հանրապետության գործիչների անուններն էին հնչում` Վազգեն Սարգսյան, Աշոտ Նավասարդյան, Սամվել Գևորգյան, Անդրանիկ Մարգարյան: Բաց դասին մասնակցելու էին եկել բազմաթիվ հյուրեր, մայրաքաղաքի այլ դպրոցների տնօրեններ, Երևանի «Սբ. Նահատակաց» եկեղեցու հոգևորականներ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի աղջիկը` Անուշ Նավասարդյանը, Արցախյան ազատամարտի հերոս Սամվել Գևորգյանի այրին` Ռայա Գևորգյանը: Նրա հուզմունքն ու ոգևորությունը մեծ էին. «Այս միջոցառումները շատ կարևոր ու ողջունելի են հատկապես մատաղ սերնդին ազգային դաստիարակություն տալու համար: Իսկ մատաղ սերունդը նաև ծնողին է դաստիարակում, երեխաների միջոցով կրթում ենք նաև ծնողին: Իհարկե, շատ կարևոր է նաև, որ մեր հերոսների ու գործիչների պատգամները զուտ խոսքեր չլինեն, երեխաները գիտակցեն դրանց կարևորությունը»: Բաց դասը կայացավ Սամվել Գևորգյանի անունը կրող լսարանում: «Այս բաց դասերին մասնակցելով` մենք ավելի խելացի ենք դառնում, սկսում ենք ավելի լավ ճանաչել մեր մեծերի գաղափարները»,-ասաց 7-րդ դասարանի աշակերտ Ալթունյան Հակոբը: Այս թեմայով բաց դասի գաղափարը թիվ 192 դպրոցի տնօրեն Ալվարդ Թադևոսյանինն էր ` այն համոզմամբ, որ «Կարևորը հավատքն է, եթե պահենք հավատքը, ամեն ինչ լավ կլինի»:
Սիրանուշ Նազլուխանյան


 


1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գոռ Աբրահամյան
May 26, 2012 22:17


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20280') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>let it be &#...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>let it be &#...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'let it be ....\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php( in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219