Հրայր, Canada - Հեղինակ՝ Admin. Friday, February 20, 2009 22:05 - 5 քննարկում
Գոյություն ունի՞ արդյոք չարը
HRAYR գրել է:
Գոյություն ունի՞ արդյոք չարը
(ժամանակակից աշխարհաճանաչողական հոգևոր զրույց)
Համալսարանում պրոֆեսորն իր ուսանողներին մի հարց տվեց.
– Այն ամենը, ինչ գոյություն ունի ստեղծել է Աստվա՞ծ։
Մի ուսանող համարձակ պատասխանեց.
– Այո, Աստված է ստեղծել։
– Աստված ստեղծել է ամեն ի՞նչ։
– Այո, պարոն,- պատասխանեց ուսանողը։
Պրոֆեսորը հարցրեց.
– Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ, ուրեմն Աստված է ստեղծել չարը, քանի որ այն գոյություն ունի։ Եվ համաձայն այն սկզբունքի, որ մեր կատարած գործերն են մեզ բնութագրում, ուրեմն Աստված հենց ինքը չա՞րն է։
Ուսանողը, այդպիսի պատասխան լսելով, լռեց։ Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից։ Նա պարծեցավ ուսանողների մոտ, որ ինքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Աստծո հանդեպ հավատը միֆ է։ Մեկ ուրիշ ուսանող ձեռք բարձրացրեց և ասաց.
– Կարո՞ղ եմ ձեզ հարց տալ, պրոֆեսո՛ր։
- Իհարկե,- պատասխանեց պրոֆեսորը։
Ուսանողը վեր կացավ և հարցրեց.
- Պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞։
- Դա ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի։ Դու երբևէ չե՞ս մրսել։
Ուսանողները ծիծաղեցին երիտասարդի հարցի վրա։
Նա ասաց.
– Իրականում, պարոն, ցուրտը գոյություն չունի։ Ֆիզիկային օրենքների համաձայն, այն, ինչ մենք ցուրտ ենք անվանում, ջերմության բացակայությունն է։ Առարկան կամ մարդուն կարելի է ուսումնասիրել՝ ելնելով այն բանից, թե արդյո՞ք օժտված է էներգիայով, կամ էներգիա արձակու՞մ է։ Բացարձակ զրոն (-460°՝ ըստ Ֆարենհայթի) ջերմության լրիվ բացակայությունն է։ Այդ ջերմաստիճանում ողջ մատերիան դառնում է իներտ և հակազդելու անընդունակ։ Ցուրտը գոյություն չունի՛։ Մենք այդ բառը ստեղծել ենք, որպեսզի բնութագրենք, թե ինչ ենք զգում ջերմության բացակայության դեպքում։
Ուսանողը շարունակեց.
-Պրոֆեսո՛ր, խավարը գոյություն ունի՞։
– Իհա՛րկե, գոյություն ունի։
– Դուք դարձյալ սխալվում եք, պարո՛ն, խավար նույնպես գոյություն չունի։ Իրականում խավարը լույսի բացակայությունն է։ Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ո՛չ խավարը։ Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման, որպեսզի սպիտակ լույսը տարրալուծենք բազմաթիվ գույների և ուսումնասիրեք յուրաքանչյուր գույնի տարբեր ալիքների երկարությունները։ Դուք չեք կարող չափել խավարը։ Լույսի սովորական ճառագայթը կարող է թափանցել խավարի աշխարհը և լուսավորել այն։ Դուք ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որևէ տարածություն որքանով է խավար։ Դուք չափում եք, թե որքան լույս է առկա, այնպես չէ՞։ Խավարը մի հասկացություն է, որը մարդն օգտագործում է, որպեսզի նկարագրի, թե ինչ է կատարվում, երբ բացակայում է լույսը։
Ի վերջո, երիտասարդը հարցրեց պրոֆեսորին.
– Պրոֆեսոր, չարը գոյություն ունի՞։
Այս անգամ պրոֆեսորը անվստահ պատասխանեց.
- Իհարկե, ինչպես արդեն ասացի։ Մենք ականատես ենք դառնում նրան ամեն օր։ Դաժանություն, բազմաթիվ հանցագործություններ, բռնություններ՝ ողջ աշխարհով մեկ։ Այս օրինակները ոչ այլ ինչ են, եթե ոչ չարի դրսևորումներ։
– Չարը գոյություն չունի, պարո՛ն, կամ, համենայնդեպս, այն գոյություն չունի Նրա համար։ Չարը պարզապես ԱՍՏԾՈ բացակայությունն է։ Այն նման է խավարին և ցրտին. բառ է, որն ստեղծվել է մարդու կողմից՝ Աստծո բացակայությունը բացատրելու համար։ Աստված չի ստեղծել չարը։ Չարը ո՛չ հավատ է, ո՛չ սեր, որոնք գոյություն ունեն, ինչպես լույսն ու ջերմությունը։ Մարդու սրտում աստվածային սիրո բացակայությունն է չարը։ Այն նման է ցրտին, որ հայտնվում է, երբ չկա ջերմություն, կամ խավարին, որ տիրում է, երբ չկա լույս։
Պրոֆեսորը նստեց իր տեղը։
5 քննարկումներ
Լիանա Մարտիրոսյան / 32 տ./ Սեուլից
Թամար-Գ. Ն.Յ. 1968թ.
Ողղակի բրավո՜՜:
Կարդացողի Հավանություն՝
1
1
ArMen, 37տ., Glendale
Լավն էր, Սոկրատեսյան ոճով:
Կարդացողի Հավանություն՝
0
1
Armenuhi 34տ
”Ծիծաղում է նա, ով ծիծաղում է վերջում” լավ դաս էր;
Կարդացողի Հավանություն՝
0
1
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
ՀՐԱՅՐ ՋԱՆ
Խավարն էլ, ցուրտն էլ, չարն էլ գոյություն ունեն աշխարհի երեսին ու Աստված ամեն մի լավի կողքին ստեղծել է վատը, որ մարդ տարբերակի լույսը’ խավարից, ջերմությունը’ ցրտից, չարը’ բարուց ու միշտ ձգտի կատարյալի, որը աշխարհը կանգուն է պահում.
Կարդացողի Հավանություն՝
3
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՄԻՑ ԿՈՐԶՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ…
- Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
- Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
- Էշն ինչ գիտի՜, նուշն ի՞նչ է…
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:
- «Հայրենիք» ակումբը լույս է ընծայել Գևորգ Հովհաննիսյանի «Հայոց Տերերը» աշխատությունը…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- Վիշապի Կարկատանով Կարմիր գլխարկը և տատիկի կարկանդակը:Նամակ Լույսաշխարհին:
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-4)
- ПРОЦВЕТАНИЕ: готова ли к нему Земля? (FILM)
- Զգուշացեք լեզվի և շրթունքի վրա մետաղյա գնդիկներ ունեցող մուտանդներից: Հեռու պահեք ձեր ջահելներին “գնդիկավոր” -ներից:
- Հանձնարարականներ «Ազատ, Անկախ Հայաստանին» Եվրոպական ԿՐԵՄԼԻՑ…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-3)
- Դավիթ Ամալյան.- Ես դեմ եմ բոլոր կուսակցություններին, ինձ համար կարևոր են մարդկային հատկանիշները:
- Ես դեմ եմ հանրային տեսարանների ցուցադրմանն ու համասեռամոլների պրոպագանդմանը:
- Կոտորածներից փրկված հայուհին Թուրքիայից ներողություն է պահանջում
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-2)
- 14.05.2012 – “ԻՆՉ ՏԵՍԵԼ ԵՆՔ` ՆՐԱ ՕՐՈՔ ԵՆՔ ՏԵՍԵԼ” /Նոր տեսանյութ/
- ԳԻՐՔ, ՈՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ…
- ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Part-1)
- …это преступление в государственном масштабе.
- ԿԸՀ-ն հրապարակել է մեծամասնականի վերջնական արդյունքները
- Ինչպես հանրահայտ երգում է ասվում` То ли ещо будет, то ли ещо будет ой, ой, ой…
- Մոսկվայում կնքված զինադադարի պայմանագիրը տապալված փաստաթուղթ է. Կոմանդոս
- ԱՐԵՎԱԾԱԳ ՎԱՆԱՁՈՐԻ՞Ց: Նոր Ազգային Ժողովը կունենա մեկ ԻՍԿԱԿԱ՞Ն պատգամավոր: Բացառություն, որը կարող է դեռ հույս ներշնչել:
- Երգչուհին մեղավոր չէ, Ստամբուլը գ7երի շքերթների քաղաքն է, գայթակղություններով լի…
- ՆԱԽԱՆՇԱՆ. Իշխանությունները կպայթեն ինչպես հրապարակի փուչիկները, քանի որ կապեկչի են, ագահ, անկազմակերպ…
- Հավերժական Հայ` Նարեկ Գազազյան (քանոն):
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 18, 2012 5:10 - 1 քննարկում
Կենտրոնի Պետոն լավ չխաղա՞ց Ծոմակի դեմ…
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Գալո՛ւստ, քաղաքականությունը թող ու պրոստատդ բուժի, աչքերիցդ երևում ա…
- Բա որ ասո՞ւմ էինք Սասուն ջան «Պապիկը» DIY կլուբի անդամ ա, չէիր հավատում…
- Մեր ինչի՞ն է պետք Ղարաբաղը…
- …это преступление в государственном масштабе.
- Ինչպես հանրահայտ երգում է ասվում` То ли ещо будет, то ли ещо будет ой, ой, ой…
ԱՆՑՈՒԴԱՐՁ - May 18, 2012 17:35 - չքննարկված
Իսկ դու ի՞նչ ապագա ես նախընտրում զավակներիդ .
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…
- Հարգելի, մեծապատիվ նախկին բոլշևիկ-մենշևիկներ, տռոցկիստ-ստալինականներ, կոմունիստ-հհշականներ:
- Արդարությունը Զոլյանի թիկունքին է…
- Զգուշացեք լեզվի և շրթունքի վրա մետաղյա գնդիկներ ունեցող մուտանդներից: Հեռու պահեք ձեր ջահելներին “գնդիկավոր” -ներից:
- ՆԱԽԱՆՇԱՆ. Իշխանությունները կպայթեն ինչպես հրապարակի փուչիկները, քանի որ կապեկչի են, ագահ, անկազմակերպ…
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - May 9, 2012 9:28 - 2 քննարկում
Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Обращение к христианам
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Jews, Zionists Behind Armenian Genocide Holocaust…
- За xолокост-геноцидом Армян стоят сионисты.
- Священный Арарат: Обиталище Богов

Կեցցես Հրայր, շնորհակալ եմ. ինչ լավն էր… Փշաքաղվեցի: Խեղճ մարդկությունը այս աղբյուրների ծարավից է այսպես տառապում:
Անգին Լույս Աշխարհ, խնդրում եմ, տարածվիր, որպեսզի մարդկանց մտքերը չմոլորվեն:
Կարդացողի Հավանություն՝
3
1