Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, May 24, 2012 13:16 - 4 քննարկում

Քիթդ մի խոթիր այնտեղ, ուր քեզ ժամանակին զգուշացրել են կամ ԱՄՆ-ի դեսպանության նոր հայտարարությունը և Հելհելյանի հին պատասխանը… ՄԻ ՄՈՒԿ ԽՈՍԵՑ ԻՐ ՀԵՐԹԻՆ

ԱՄՆ Դեսպանատունը դատապարտում է D.I.Y. ակումբի պայթեցումը

18:00 • 24.05.12

ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Երևանում  D.I.Y. ակումբի շուրջ ստեղծված իրադարձությունների կապակցությամբ։ Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև.ԱՄՆ Դեսպանատունը դատապարտում է ս.թ. մայիսի 8-ին տեղի ունեցած Երևանի D.I.Y. ակումբի պայթեցումը, ինչպես նաև ակումբի դեմ իրականացվող շարունակական վայրագությունները: Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ: Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը: Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, աններելի է: Ատելության դրսևորումները չպետք է երբևէ արդարացվեն պետական պաշտոնյաների կողմից, առավել ևս՝ գովաբանվեն:Անկախ իրենց՝ այս կամ այն փոքրամասնությանը պատկանելուց բոլոր քաղաքացիներն ու օտարերկրացի հյուրերը Հայաստանում հավասարապես պաշտպանված են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով, ուստի նրանց դեմ իրագործված ցանկացած բռնություն պետք է արագ և վճռականորեն դատապարտվի, իսկ օրինազանցները՝ պատժվեն:Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների և Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաև կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը:

Այսօր Վաշինգտոնում Պետքարտուղար Քլինթոնը կհրապարակի Մարդու իրավունքների 2011թ. տարեկան զեկույցները, որոնք հանդուրժողականության կոչ են անում բազմազանության բոլոր տեսակի դրսևորումների հանդեպ՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների և սկզբունքների վրա: Հրապարակումը կարող եք առցանց դիտել www.state.gov կայքում ժ. 10:30 (Երևանի ժամանակով՝ 18:30):

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

ԱՄՆ իշխանությունները պիտի գիտակցեն, որ ներկայի քաղաքականությամբ, ԱՄՆ-ը տարածաշրջանում առկա շահերի տարաձայնությունները տանում է իրական ֆիզիկական բախման:

Օրերս ԱՄՆ պետքարտուղարի օգնական ոմն Ֆիլիպ Քրոուլի, խոսելով հայ թուրքական արձանագրությունների վավերացման մասին հայտարարել  է.<<մենք հասկանում ենք, որ սա դժվար է: Մենք հասկանում ենք, որ այս հարցերն արժանանում են երկու ժողովուրդների շատ զգացական արձագանքին, այնուամենայնիվ կարծում ենք որ սա յուրաքանչյուրի շահերից է բխում և մենք շարունակելու ենք ճնշում գործադրել այդ երկրների վրա>>:

Չցանկանալով անրադառնալ այս պարոնի վերամբարձ տոնին` ընդամենը հիշեցնեմ, որ անկախ այսօրվա քաղաքական իրավիճակից, ինքը, լինելով անանցյալ ու անապագա մի կայսրապետության քաղաքացի, ի դեմս Հայաստանի խոսում է մի պետության ու ժողովրդի հետ, որն ունի հազարամյակների պատմություն և որի մի արքայական դինաստիայի պատմությունն անգամ ավելի երկար է քան ԱՄՆ-ի ամբողջ պատմությունը: Եվ հոխորտալուց առաջ թող հիշի երբևէ գոյություն ունեցած բոլոր կայսրությունները Աքեմենյաններից ու Սելևկյաններից մինչև Հռոմեկան կայսրություն, որոնք ևս ժամանակին մտածում էին, թե աշխարհում իրենք են թելադրում ու ճնշում, մինչդեռ հիմա պատմության փոշու տակից հազիվ են երևում, իսկ Հայաստանը եղել է կա ու կլինի անգամ այն ժամանակ երբ ԱՄՆ-ը արդեն ծածկված կլինի նույն պատմության փոշով: Իսկ հիշելուց հետո թող փորձի հասկանալ թե ինչու է այդպես, այն ժամանակ գուցե… իսկ գուցե և ոչ…Եվ ԱՄՆ իշխանությունները և մենք լավ գիտակցում ենք, որ ժամանակավրեպ լուծումներ պատմությունը չի հանդուրժում ,եվ եթե մենք այսօր փորձենք իրականացնել լուծումներ, որոնք համաձայնեցված չեն աշխարհասփյուռ 15 մլն հայերի հետ, ապա այդ գործընթացը առաջին հերթին շուռ է գալու հենց պարտադրողի դեմ: Ինձ չի թվում տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում արագորեն զարգացող լուրջ գործընթացների համատեքստում,  ԱՄՆ իշխանություններին  ձեռնտու է նման զարգացումը,և հատկապես Հայաստանում երկար տարիների աշխատանքի ընթացքում  ձեռք բերած ժողովրդավարական երկրի վարկանիշի անկումը:Սխալ քաղաքականության արդյունքում իրական ու անհրաժեշտ գործընկերոջ`հայ հասարակության, վստահության կորուստը,այնպես որ քայլեր անելուց, առավել ևս ինչ ինչ օգնականների ելույթների ուղարկելուց առաջ հարկավոր է երկար մտածել:

Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ

Էդգար Հելհելյան     www.neoarmenia.com

—————————————–

ՄԻ ՄՈՒԿ ԽՈՍԵՑ ԻՐ ՀԵՐԹԻՆ

ՊԱՐՈՆ ԴԵՍՊԱՆ,ԴՈՒՔ ՈՒ՞Մ «ՇՈՒՆՆ ԵՔ»,ՈՐ ՔԹԵՐԴ ԽՈԹՈՒՄ ԵՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ:ԴՈՒՔ ՑՆԴԵ՞Լ ԵՔ,ՁԵՐ ՀՈԳԵԿԱՆԻ ՀԵՏ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱ՞Լ Է…

ԱՅԴ Ո՞Ր ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՁԵՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ.ԴՈՒՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՏԱՐՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵ՞Ք…

ԳՆԱՑԵՔ ԱՄՆ ԵՎ ՏԽՐԱՀՌՉԱԿ,ԽԱԲԵԲԱ,ՈՒՐԱՑՈՂ,ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (THE ARMENIAN GENOCIDE) ԿՈԾԿՈՂ-ՊԱՐՏԱԿՈՂ,ԱՅԴՊԻՍԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԽՐԱԽՈՒՍՈՂ, ԲԱՐՈՅԱԶՈՒՐԿ ՕԲԱՄԱՅԻ ՀԵՏ ԶԲԱՂՎԵՔ ՊՈՌՆԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ…

«ՈՐՔԱՆՈՎ» ՏԵՂՅԱԿ ԵՆՔ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՍ,ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՄՆ-ԻՑ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԻՆՉ-ՈՐ ԾԱՂՐԱԾՈՒ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԸ…

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ՛ ԵՆՔ ՁԵՐ ՑԻՆԻԿ ՎԱՐՔԱԳԻԾԸ:

Gagik Gorginyan



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Antarameg
May 24, 2012 19:10


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20243') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA1\xD5\xBD\xD5\xBF...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA1\xD5\xBD\xD5\xBF...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD5\xB5\xD5\xA1\xD5\xBD\xD5\xBF\xD5\xA1\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219