Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, May 19, 2012 16:22 - 5 քննարկում

« KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ

« KRAV MAGA »-ՈՎ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ՍՔՈՂՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿՈՎ

/ « Հայկյանների միության » հայտարարությունը/

Գաղտնիք չէ, որ մեր ազգի համար ճակատագրական փորձությունների նախաշեմին, այն ժամանակ, երբ Ցեղի բովանդակ ուժերի կենտրոնացման և հավաքական կամքով ընդհանուր թշնամուն դիմադարձելու հրամայականը, ենթադրաբար հրաշքներ պետք է գործեր՝ միավորելով հայաստանյան, թե աշխարհասփյուռ հայության ողջ ներուժը, միշտ էլ՝ արտաքին ուժերի դրդմամբ, թե առանց դրանց, ի հայտ են եկել՝ այսպես կոչված «փրկության օղակներ», որոնք, թեև ի սկզբանե՝ պատմաստեղծ ոչինչ չունենալով իրենց մեջ, այնուամենայնիվ, դիվային մի բացասականությա՛մբ են ազդել մեր հավաքական գիտակցության, կենսաբանական բնազդների և բարոյական ամրության վրա: Այդ «փրկողակներից» են՝ բոլոր ժամանակների, այսպես կոչված «ազգային խորհուրդներն» ու թող ներվի մեզ ասելու՝ «վտարանդի կառավարությունները»: Քննե՛նք հայոց պատմությունը. սրանց ծնունդները միշտ էլ գուժել են՝ ազգային իղձերի անկում, սրանց արբունքները, որպես կանոն, ուղեկցվել են մեր նվիրական երազների փշրմամբ և իբրև արդյունք՝ ավարտվել զարհուրելի հոգեբանական ողբերգանքներով: Սա ա՛յն պարագայում, երբ նմանատիպ կառույցները գլխավորվում էին մտավոր և բարոյական այնպիսի հսկաներով, ինչպիսիք էին Ահարոնյանը, Պողոս Նուբարն ու ազգային այլ գործիչներ: Պատկերը մի փոքր ա՛յլ է մեր ժամանակներում: Մտավորական սերուցքը չէ՛, որ խոսում է տարագրության մատնված հային Հայրենիք վերադարձնելու մասին: Ավելի ճիշտ, այդ մասին չի էլ խոսվու՛մ: Այսօր, միջմայրցամաքային կայսերապետությունների արհեստական միջամտությամբ լույս աշխարհ սպրդած վիժվածքների մի ողջ կոհորտա իրեն իրավունք է վերապահում՝ խոսելու Արևմտյան Հայաստանի խնդիրների մասին, ընդ որում, անում է դա ամենայն լրջությամբ ու բազմակողմանի վերլուծություններով: Մոսկվայում թե Փարիզում, ԱՄՆ-ում թե Կանադայում՝ նու՛յնն է սրանց ծագման վկայագիրը. օտար, հային խորթ տերեր՝ ուժեր, որոնք այս խամաճիկների միջոցով բթացնում են ազգի բնազդները, մղում նրան հաշտության և համակերպման գաղափարին՝ ընդդեմ կենսաբանական թշնամու, և այդ ամենն արվում է միջազգային բարոյականի, օրենքների ու բազմակողմ քննարկումների անվան ներքո: Այս ընդոծին կառույցներից՝ իր ղեկավար կազմի մտավոր, քաղաքական և գաղափարական մակարդակով առավել վշտալի վիճակում գտնվողներից է «Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ» կոչվող համքարությունը, որը վերջերս հռչակեց ինտերնետային իր «վտարանդի կառավարությունը»: Կրկնում ենք. ձեռնարկությունն այս՝ իրո՛ք հրատապ խնդիրներ ունի իրենում ընդգրկված մտագարների հոգեկան, բարոյական և մտավոր առողջության առումներով, սակայն, դա նրան չի խանգարում՝ իրեն ներկայացնելու, իբրև համահայկական մի կառույց՝ այսպես ասած, «միակ և անփոխարինելի»: «Ազգային Խորհրդի» նախագահն է՝ դեպի օտարներն իր ստորաքարշ քծնաբարոյությամբ ո՛չ մեկ անգամ աչքի ընկած Արմենակ Աբրահամյանը: Խոսքի և վարքի տարրական մշակույթից զուրկ, գռեհկաբարո և հարթուղեղ այս արարածին, սակայն, հաջողվել է համացանցի միջոցով իր շուրջն համախմբել հուզախառն կարիերիստների, մտքի ցրվածությամբ և անտրամաբանական դատողություններով աչքի ընկնող վայ-հայագետների, մտավոր ու մասնագետ փերեզակների սքանչելի մի կոհորտա: Սրանք, իհարկե, խաղում են այն դերը, որն հատկացված է իրենց պարոն Արմենակի կողմից: Ընդ որում, սրանցից շատերը երջանկությու՛ն անգամ չեն ունեցել՝ մոտիկից տեսնելու դարակազմիկ այն երևույթին, որն իրենց նախագահն է: Դա, իհարկե, ամենևին էլ չի խանգարում սրանց՝ իրենց հիվանդոտ տեսքն ու հոգեկան տագնապը եթերով պարտադրելու սեփական ազգակիցներին( ենթադրում ենք, որ սրանցից ոմանք ունեն հայկական ծագում): Աշխարհասփյուռ հայությանը՝ Արևմտյան Հայաստանի սուրբ գաղափարը շահագործելու միջոցով, թուրքական պետության հարկի տակ՝ ուծացման ու ոչնչացման ուղարկող, ամեն առիթով Թուրքիայում կատարված կամ ենթադրաբար տեղի ունեցող անիմաստ մի փաստ( ինչպիսին, ասենք, Դիարբեքիրում՝ հայոց լեզվի ժամերի բացման դեպքն էր) թմբկահարող, իրականում, այս ամենի միջոցով՝ հայոց մեջ աստիճանաբար թուրքի հետ հաշտ գոյության մահադեղը սրսկող այս կառույցին, որի միայն մտագար խամաճիկներն են մեզ երևում համակարգչային կապի միջոցներով, հարկ չէինք համարի անդրադառնալ: Ի վերջո, սրանք ոչնչով չեն տարբերվում իրենց մոսկովյան կամ ամերիկյան գործընկերներից, թերևս, միայն, առավել խորամանկ են, և ի տարբերություն կիսասատկած կարենմիքայելյանների, կարողանում են հարվածից դուրս պահել իրենց սերուցքը՝ հայհոյանքների տարափին հանձնելով լոկ իրենց արտաքին, ցուցադրվելու համար նախատեսված կեղևը՝ «վտարանդի կառավարության» վիրտուալ «նախարարներին»: Այս կառույցի ձևն ու էությունն, ինչպես արդեն նշվեց, որևէ հետաքրքրության չէր արժանանա մեր կողմից, եթե չլիներ մի հանգամանք: Դա Արմենակ Աբրահամյանի բուռն տենչն է՝ արդեն պատկառելի իր տարիքում զարկ տալու հայերեն նախադասությունների գրավոր շարադրման գործին: Իհարկե, ողջ իր ժամանակը հրեա մանուկներին դասավանդելու վրա ծախսած պարոն Արմենակն այդպես էլ չհասկացավ, որ ցանկացած լեզու կարդացվում և առավելագույնս ընկալվում է իրեն հարազատ տառերով շարադրվելու դեպքում, այնուամենայնիվ, ուրախալի է մեկ բան. հայերեն տառերին չտիրապետելու կամ դրանցով գրելն ավելորդ համարելու փաստը, ինչպես նաև տրամաբանական տարրական դատողության բացակայությունը՝ «Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի» դեպքում չի խանգարում նրան, հարկ եղած դեպքում արտահայտվելու հայերեն: Խոսքը վերաբերվում է բացառիկ մի դեպքի.

Ֆրանսիայում գործող «Հայկյանների Միություն» հասարակական կազմակերպության ներկայիս նախագահ Գևորգ Հովհաննիսյանը վերջերս հրապարակեց հայ և թուրք հարաբերությունների հոգեբանական աղետալի վիճակին վերաբերվող երկու աշխատություն, որոնցում խոսվում է թուրքի՝ իբրև մեր ցեղի կենսաբանական թշնամու իրականությունն ընկալելու և այն հայոց մեջ պարտադրաբար քարոզելու անհրաժեշտության մասին: Քննադատելով ախտալի մի շարք երևույթներ, որոնք հետապնդում են հայի մեջ թուրքի՝ իբրև թշնամու կերպարի խամրեցմանը, Գևորգ Հովհաննիսյանն հպանցիկ անդրադարձել էր նաև «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կոչված ախտաժետ կառույցի ակտիվիստների՝ համացանցում տարածվող անբարո հայտարարություններին՝ Մերձավոր Արևելքի պատերազմի նախաշեմին հայտնված երկրների հայ բնակիչներին Թուրքիայում ապաստանելու կոչերին: Ընթերցողի մոտ, բնական է, որ հարց պիտի առաջանար՝ նման քարոզներ տարածողների ազգային և բարոյական կերպարի մասին: Եվ ահա, համացանցային միջոցներով այս հոդվածներին հաջորդեց մի տեսագրություն, որը պարունակում էր Արմենակ Աբրահամյանի ուղերձը Ֆրանսիայի հրեական համայնքին: Տեսագրությունը բուռն քննարկումների տեղիք տվեց ոչ միայն այն ներկայացրած կայքի էջերում, այլև դրանից դուրս: Արմենակ Աբրահամյանն, իհարկե, պարտավոր էր հանդես գալ բացատրություններով, որն անելու փոխարեն, սակայն, որոշեց անցնել ահաբեկման ու սպառնալիքների լեզվով խոսելուն: Որոշելով, որ չէր լինի ողջ այս աժիոտաժը, եթե հրապարակ չգային Գևորգ Հովհաննիսյանի հիշյալ հոդվածները, որոնք, ինքներդ կարող եք համոզվել, կրում են զուտ գաղափարական-դաստիարակչական բնույթ, պարոն Աբրահամյանը սկսեց սպառնալից նամակների մի շարք՝ ուղղված հոդվածագրին: Այս նամակներն, իհարկե, անպատասխան չմնացին Գևորգ Հովհաննիսյանի կողմից, որն ամենայն բարեխղճությամբ պատասխանել է Արմենակ Աբրահամյանի կողմից՝ իրեն հասցեագրված հայհոյախոսություններին: Այս երկխոսությունը, որի պարունակությանը կփորձենք Ձեզ ծանոթացնել, հետաքրքիր է այնքանով, որ բացահայտում է «Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ» կոչվող կառույցի ղեկավարի իրական կերպարը, մանրախնդիր, պարզունակ ուղեղն ու տրամաբանությունը: Վերջապես, հետաքրքիր է տեսնել, թե ովքեր են հավակնում ներկայացնելու հայոց ազատագրական շարժումը:

Նախապես տեղեկացնենք, որ «Հայկյանների Միության» նախագահ Գևորգ Հովհաննիսյանը անձամբ է ճանաչում Արմենակ Աբրահամյանին, վերջինիս խնդրանքով օգնել է նրան՝ սաստելու իր սանձարձակ խոսքով ամեն չափ ու սահման անցած Կարեն Միքայելյանին, մասնակցել է Ազգային Խորհրդի իրավաբանական հանձնաժողովի մի քանի նիստերին՝ այն ժամանակ, երբ քննարկվում էին «վտարանդի կառավարության» հռչակագիրն ու հարակից այլ խնդիրներ: Կարճ ժամանակ անց, համոզվելով որ այս ամենն ընդամենը թատերական մի ներկայացում է՝ ուղղված Արմենակի գործունեության բուն կորիզը շպարելուն, և որ քննարկման դրված յուրաքանչյուր հարց իրականում վաղօրոք որոշված է եղել այդ հանձնաժողովի մասնակիցներին բոլորովին անհայտ մի շրջապատում, Գևորգ Հովհաննիսյանը խզեց իր կապերն այդ կառույցի հետ՝ հեռանալուց առաջ, սակայն, հստակ և բուռն կերպով՝թող որ մի փոքր էլ բռիորեն, արտահայտելով իր կարծիքն այս ամենի մասին: Այս ամենն, իհարկե, այնքան էլ էական չեն, սակայն, հաշվի առնելով, որ պարոն Արմենակի կողմից գրանցվում են իր հետ զրուցող յուրաքանչյուր անձի տվյալներն ու հարկ եղած դեպքում՝ դրանք օգտագործվում Արևմտյան Հայաստանի «կառավարության» բանակը ուռճացնող թվեր ներկայացնելու համար, հարկ ենք համարում հայտարարել. բոլոր այն չքմեղանքները, որոնցով Արմենակն հորդորում է Գևորգին՝ իր կառույցից դուրս գրվելու դիմում ներկայացնելու  կամ ինչ-ինչ ստորագրությունների մասին՝ կեղծ են: Համակարգչային նիստերը, որոնցից մի քանիսին մասնակցել է և Գևորգը, առիթ են տվել Արմենակին՝ նրան գրանցելու իբրև ԱՀ քաղաքացի, իսկ Գևորգի ստորագրության մասին՝ ինչ-որ թղթերի տակ, խո՛սք անգամ լինել չի կարող: Սրանք Արմենակի բարոյական կերպարն արտացոլող հնարքներ են միայն:

Իրեն ուղղված նամակներին պատասխանելուց հետո, Գևորգ Հովհաննիսյանը բավարարվեց միայն այդ նամակների պատճենները հայկական մի շարք լրատվամիջոցների պահ տալով՝ վճռելով առայժմ հրապարակային ընթացք չտալ դրանց: Պարզվում է՝ շատ իզուր: Իր առաջին գրական քայլերից ոգեշնչված Արմենակն, ըստ երևույթին, Օլիմպոսի համապատասխան գերատեսչություններից՝ մուսաների միջոցով նոր լիցք ստանալով, այժմ սկսել է իր «կառավարական» կայքէջերն ողողել նոր գլուխգործոցներով՝ հանգամանորեն անցնելով Ստեփան Քիրեմիջյանի, Վարդան Մանուկյանի, Հովհաննես Մարգարյանի և Գևորգ Հովհաննիսյանի անձերի բացահայտման «ազգանվեր» գործին: Անձերն այս, ասենք, որ բացահայտման կարիք երբևէ չեն զգացել. խոսել և գրել են բացեիբաց, նրանց մասին ցանկացած տեղեկատվություն հասանելի է բոլորին: Խնդիրն այստեղ անբարո այն սուտն է, որի միջոցով Արմենակը փորձում է ներկայացնել իր «պաշտպանյալներին»: «Լույսաշխարհի» միջոցով աշխարհասփյուռ հայությանը համախմբելու բավականին հաջող փորձեր անող Ստեփան Քիրեմիջյանը, որ կարողացել է այս տարիների ընթացքում իր շուրջ միավորել հայագիտական տարբեր ոլորտներում ստեղծագործող մարդկանց և նրանց միջոցով նպաստել հայկյան ոգու թևածմանը Սփյուռքում՝ Արմենակի կիսագրագետ գրչի թեթև հարվածով ներկայացվել է իբրև «գործակալ և հակասեմիտ»: Իր կազդուրիչ, առաքինի խոսքով և արդարամիտ, հայեցի դատողությամբ «Լույսաշխարհի» այցելուների շրջանում միշտ հիացմունք ու հպարտություն սերմանած Վարդան Մանուկյանի անունն այս զրպարտիչը փորձել է մրոտել՝ միայն իրեն հատուկ այլանդակ սառնասրտությամբ: Նույն բախտին են արժանացել հայագիտական արժեքավոր վերլուծությունների հեղինակ Հովհաննես Մարգարյանը, նաև՝ Գևորգ Հովհաննիսյանը: Միանգամայն օրինաչափ է, որ խանութպանների և արծաթագործ-փերեզակների պակասը չունեցող Արմենակն ու իր գործակիցները պետք է համակված լինեին մանրավաճառի հոգեբանությամբ: Սակայն, սեփական «փայլուն գործունեությունը» այլոց վերագրելը՝ դա արդեն վեր է ամեն պատկերացումից: Այսպես, օրինակ, Գևորգ Հովհաննիսյանին վերագրվում են ինչ-որ խանութներ, այն դեպքում, երբ սույն պարոնը երբեք չի զբաղվել առևտրով, թեև դրանում ոչ մի վատ բան չի տեսնում:Այս պարոնների «մեղքն» իրականում մեկն է. նրանք հանդգնել են հայ հասարակությանը ցույց տալ Արմենակի և իր խամաճիկների կողմից եթեր արձակվող քարոզչության բուն իմաստն ու խորքային վտանգները: Եվ այս քննադատություններին լրջմիտ կերպով, հանգամանալից պատասխանելու փոխարեն, Արմենակն անցել է անձնական վիրավորանքների և սպառնալիքների շարանին: «Հակասեմիտ», «ռասիստ»՝ ահա նրա սիրած որակումները: Ընթերցողն ինքը կհասկանա, թե որքան ողբալի են Արմենակ Աբրահամյանի մտավոր ռեսուրսները: Վերջ տալու համար «մարտնչող անգրագիտությունը» մարմնավորող այս մոլագարի ճամարտակություններին՝ Ձեզ ենք ներկայացնում նրա սպառնալից նամակների շարքը՝ ուղղված Գևորգ Հովհաննիսյանին: Միաժամանակ, նամակներից յուրաքանչյուրի տակ կցում ենք Գևորգի պատասխանը: Զինվեք համբերությամբ և փորձեք հասկանալ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահի լատինատառ անգրագիտությունների իմաստը, վայելեք Արմենակ Աբրահամյանի քաղաքական ճկուն մտքի արգասիքները, ծանոթացեք նրա մտքի գոհարներին:

Եվ այսպես, «ջերմ նամակագրություն՝ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի և «Հայկյանների Միության» նախագահ Գևորգ Հովհաննիսյանի միջև».

 

1.Parev baron Hovhanessyan,

Gouzehi vor deghiag ellaq vor gue bahem dzer Louys World-i namagner. Ahavassig orinagner, yev anchouchd him goghmen anhentouneli en.

Anhentouneli é intch bes indzi gue nergayatseneq

Anhentouneli é entanour dzer racistagan modetsum,  Arevmdian Hayasdani hayeri hanteb ays degh dzer iperté armardner gab tchunin ….

Gue nchanagé vor dzer modétsum bidi daradzem, nergayatsenelou hamar intch vidjag ounin ays or van mer Hayreniki yev azgi davadajanere, spuyrkoum

Hayutyan metch amenen lav e dessa yev ays or dzer mitchotsov amenen vade gue desnam, yev gasqenam intch bes gortsevetsinq Arevmdian Hayasdane.

Pays lav orinag tcheq dzer yereghanerou hamar, vaghe intch bidi essen dzer massin? Meghk !

Yes skhalvetsi, yerp hantsyal dari nor darvane dzezi hed nchetsi, yes skhalvetsi yerp pajag dzezi hed qisetsi yev dzezi essi “shnohavor nor dari dzez yev dzer hendaniqi”, yerpeq tchehi hespassel vor him timatse adanq davadjan marte gar, hima amenintch gasqenam.

Gyanqe hamperutyuné yev yes chad hamperutyun ounim, touq tcheq badqerasnoum intch gue nchanagé Arevmdian Hayasdani hay ellal, chad hedakerqir é

Amenintch lav gue lini, achkhar besdig é, or me g’hantibenq ays degh gam ourich degh !

 

Arménag APRAHAMIAN

 

 

Բարև պարոն Աբրահամյան.

Կարծում եմ, Լույսաշխարհում տեղադրված ակնարկներիս օրինակները պահելու մտադրությունն այնքան էլ սխալ չէ Ձեր կողմից, միայն թե, այն չպետք է, որ ինքնանպատակ լինի: Այդ օրինակները կարդալուց առաջ, լավ ընթերցեք խնդրում եմ այն երկու հոդվածներս, որոնց հաջորդեցին բոլոր այս խոսակցությունները: Կարդացեք և խորհեք դրանց շուրջ: Գուցե ի վերջո հասկանաք, որ ամենևին էլ նպատակ չեմ ունեցել ժամանակ վատնելու Ձեր կամ որևէ մեկ այլ անհատի կերպարը բնորոշելու վրա:

Հիմա կետ առ կետ անդրադառնամ այն մեղադրանքներին, որ Ձեզ իրավունք եք վերապահում ինձ հասցեագրել:

Նախ. ես Ձեզ երբեք չեմ ներկայացրել որևէ մեկին: Ես, եթե ուշադիր եք, Ձեր անձին անդրադարձել եմ միայն այնքանով, որքանով որ Դուք առնչվում եք թուրքերի հանդեպ բարյացակամ տրամադրությունների ձևավորման գործընթացին:

Երկրորդ. Ցույց տվեք իմ գրած որևէ մեկ բառ, որտեղից կարելի է հետևություն անել, թե ես արհամարհական վերաբերմունք ունեմ Արևմտյան Հայաստանի հայերի նկատմամբ: Եթե ես ասում եմ, որ թուրքական տիրապետության տակ ապրած հայերի շառավիղների մոտ թուլացել կամ կորել է ազգային ինքնագիտակցությունը, ապա առնվազն տխմար պետք է լինել՝ դա «ռասիզմ» որակելու համար: Ինձ թվում է, սակայն, որ Դուք, թուրքա-քրդական շներին նույնպես համարելով Արևմտյան Հայաստանի բնիկներ, ինձ մեղադրում եք ռասիզմի մեջ՝ դրանց հանդեպ ատելություն քարոզելուս համար:

ՈՒրեմն այսպես, պարոն Արմենակ, որոշել եք տարածե՞լ իմ մոտեցումները՝ խնդրեմ: Տարածեք բառ առ բա՛ռ: Երբեք չմոռանաք վկայակոչել այն նամակներն ու հոդվածները, որոնք գրված են իմ կողմից, և որոնք այդպես խնամքով պահել եք: Իսկ ես Ձեզ խոստանում եմ. քանի որ որոշել եք իմ գրվածքներով ցույց տալ Հայաստանում և Սփյուռքում տիրող «դավաճանական» մթնոլորտը, ապա ես կօգնե՛մ Ձեզ: Այսուհետև, գաղափարա-քարոզչական իմ գործունեության մեջ, առավել հատու՛կ ուշադրություն կհատկացնեմ Ձեր կողմից տարածվող գաղափարներին՝ հատ-հատ մերկացնելով Ձեր թուրքանպաստ վարքը: Դուք այդ ի՛նչ է, որոշել եք ինձ ահաբեկե՞լ: Խնդրե՛մ, ես վերցնում եմ Ձեր կողմից նետված ձեռնոցը: Այսուհետև ոչ թե Լույսաշխարհի՛ ընթերցողը կքննարկի իմ և Ձեր հակառակ կարծիքները, այլև հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներո՛վ կլուսաբանվեն այն բոլոր կասկածները, որոնք առաջանում են ինձ մոտ՝ Ձեր հայտարարությունների պատճառով:

Դու՛ք, մեծամիտ պարոն, Մերձավոր Արևելքի հայությանը կոչ եք անում դիմել անբարոյական մի քայլի՝ լքել իրենց ապաստանած երկրները վտանգից առաջ և… անցնել թուրքական կառավարության տանիքի տակ: Եվ չեք ամաչում օգտագործել այստեղ Արմ. Հայաստանի գաղափարը: Դու՛ք գոնե՝ հասկանու՛մ եք, ես կասկա՛ծ չունեմ, թե ինչ հետևանքներով է հղի Ձեր ծրագրի իրականացումը: Ա՛յն միամիտներն են մեղք, որոնց հմայել եք Արմ. Հայաստանի անունով:

ՈՒրեմն դուք, հանձինս ինձ՝ հասկանու՜մ եք, թե ինչու կորցրեցինք Արևմտյան Հայաստանը. մի փոքր ուղղում, պարոն. Արևմտյան Հայաստանը կորցրինք այն ողորմելի գործիչների պատճառով, ովքեր, փոխանակ թուրքի հանդեպ ատելություն ու վրեժ սերմանելու, բթացնում էին ազգի զգոնությունը, եղբայրություն անում թուրք և հրեա գործիչների հետ, հավատացնում, թե երիտթուրքերի ստեղծած դեմոկրատ պետության մեջ ապահով է հայերի կյանքը: Նմանություն չե՞ք տեսնում նրանց և Ձեր գործելաոճի մեջ:

Այդ ո՞վ եք Դուք, և ի՞նչ բարոյական իրավունքով եք համարձակվում դավաճանության մեջ մեղադրել մարդկանց՝ միայն այն բանի համար, որ հանդգնում են Ձեր դեմքին շպրտել Ձեր սխալները: Չե՞ք կարծում, որ շա՛տ փոքր եք իբրև գործիչ՝ նման բարձր տոնով խոսելու համար:

Ինչ վերաբերվում է այն օրինակին, որ տալիս եմ զավակներին՝ մի՛ մտահոգվեք: Իմ ընտանիքում լսվում է միայն հայերե՛ն, զավակներս ամեն վայրկյան շրջապատված են հայեցի դաստիարակությամբ, և երբեք չեն էլ պատկերացնու՛մ, որ աշխարհում կա առավել բարձր անուն, քան Հայն է: Մեղք եք Դու՛ք, պարոն, Ձեր հեղհեղուկ պատկերացումներով առ Ազգն ու Հայրենիքը, Ձեր սողուն վարվելակերպով՝ դեպի օտարներն ու յուրայինները, և սեփական թերությունները չընդունելու Ձեր համառությամբ:

Աշխարհն իրո՛ք, փոքր է, պարոն Աբրահամյան, և ինչու՛ չէ, անպայմա՛ն կհանդիպենք: Եթե ոչ այստե՛ղ, Հայաստանում՝ անկասկա՛ծ:

Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ Ձեր կողմից ինձ ուղարկված գրությունը անպայման ցույց կտաք Ձեր յուրայիններին:Որովհետև ես ցանկանում եմ, որ բոլորը հասկանան, թե որն է պատճառը, որ այսուհետ իմ կողմից սկսվելու է անհաշտ պայքար՝ Ձեր ծավալած ապազգային գործունեության դեմ. այն լպիրշությունը, որով, հետևություններ անելու փոխարեն, փորձում եք հոգեբանորեն նախահարձակ լինել ընդդիմախոսներին՝ ամեն բան փոխադրելով անձնական հողի վրա: Ինձ համար դա նշանակում է մեկ բան. դուք չե՛ք սխալվում անգիտակցաբար: Դուք մտածված քայլերով առաջ եք տանում մի գիծ, որի թրքաշահությունը պատմությա՛մբ է ապացուցված: Կրկնու՛մ եմ, Դուք սպառնում եք տարածել գրվածքներս՝ իմ «դավաճանությու՜նը» ցույց տալու համար, խնդրեմ, ես այսօրվանից ևեթ, իմ հերթին, ձեռնամուխ կլինեմ Ձեր իսկական պատկերը հայությանը ցույց տալու գործին: Հավատացե՛ք, անկախ նրանից, թե մեզանից ում օգտին կլինի հաջողությունը՝ շահելու է միայն հայությունը, որովհետև այսուհետ այլևս չեք կարողանալու անկաշկանդ օգտագործել Արևմտյան Հայաստանի և ցեղասպանության գաղափարները:

Այսքանը: Ինձ իրավունք եմ վերապահում Ձեր նամակին ուղղված պատասխանս ուղարկել Ձեր համախոհներից մի քանիսին՝ մի պատճառով. հետագայում խուսափելու համար այն հարցերից, թե ի՞նչն է պատճառը մեր հակառակության: Ողջ եղեք. Գևորգ

 

2. Dzer gardziqner arten hedakerqir tchen mezi hamar, yerp gouzeq dzer hatorits nstadz gernaq chouni degh tenél megue gam muyse, chad kadchutyun ouniq, houys ounim vor dzer medz hayre dzezi bes tcher.

Ays anqam al, aveli lav gasqenam intch bes gue tastirageq dzer yereghaner, hayéren lezvi dag, Davadjani garevorutyan em dalis dzez, dzer magardaqe aveli partzer tchen gernar tenél. Moratseleq arten vor mer mod kerantsvadzeq (19 Հունվար, 2011 7:26), yev hentounetsiq nuyn jamanag mer baymaner, menq vorbes Arevmdian Hayasdani hay gue hargenq mer hamagarq yev mer iravounqnere, yev yété panme ouninq essélou hamitchabes gernanq azgayin khorhurtits timoume khergel, poghoqel gam gardziqner nergayatsenel yev hima gue portseq hedeven tanag indzi khotel, him badives khepélov, bezdig marteq baron Hovhanessyan. Touq vor badiv tchuniq dzer medz hayrigi massin al iravounq tchuniq khosselou. Intch vor geseq him massin yes anqist tsevov gernam nuyn pan yev aveli essem dzer massin, vorovedev tcheq gernar votchmi pan nergayatsenel dzer dzarahutyan hed gabvadz, vorovedev dadarg mart eq. yete lezoun vosqor tchuni, touq al votch minag lezoun é, arten gerava vor voghnachkhar al tchuniq. Vorbessi indzi hantibeq him Hayrenikis bedqe sarer yertaq, pays touq sari mart tcheq, porotsi marteq, mi sekhalveq yev mi kharneveq indzi dzer hivantutyunerits  “չկան Արևմտյան և Արևելյան Հայաստաններ. կա մեկ Հայաստան, որն իր մեջ ներառում է այդ ամենը և որը մեր Հայրենիքն է” Sa é dzer racismi dessag, vorovedev ga Arevmdian Hayasdani hayutyun, yev ga Arevmdian Hayasdani hayutyan iravounqner vor menq gue bachdbanenq, nuyn bes vor ga Artsakhe yev ga Artsakhi hayutyan iravounqner vor menq al gue bachdbanenq. Yété touq tcheq hentounel vor Arevmdian Hayasdane goyutyun ouni, intchou mer mod kerantsvetsiq, intch er dzer nebadage ?

Armenag APRAHAMIAN

 

Պարոն Արմենակ, ես տեսնում եմ, որ դուք լիրբ կնոջ պես սիրում եք անպատիվ խոսքեր տեղալ: այսպես, ուրեմն, քանի որ ձեզ պես դատարկամիտ ու դեմագոգ թրքասերին այլևս կարիք չկա պատասխանելու, ասեմ սոսկ այն, որ ինձ «անպատիվ» անվանելով և շարունակ ընտանիքս վիրավորելով՝ դուք ձեր ընկեցիկությունն եք ցուցադրում: Նամուսից և պատվից չի կարող խոսել մի մարդ, ով եթերում պոռնիկի պես գոռում է իրեն հրեա անվանելու համար, իսկ ծածուկ՝ հրեաների մոտ հպարտանում է, որ իրեն հրեա են համարում: Անգրագետ եք, դրա համար էլ չեք հասկանում, որ ամբողջական հայրենիքի գաղափարը շատ ավելի վեհ է, քան այն՝ արևելյան կամ արևմտյան հայաստանների բաժանելը: ես ձեզ արդեն ասեցի, որ ձեր գարշելի կերպարը ցուցադրվելու է ամբողջ հայության մեջ: ես իմ խոսքի տերն եմ: Ես ձեզ հետ փորձեցի համագործակցել, քանի որ կարծում էի, թե հայրենանվեր մարդ եք: Շատ չանցած հասկացա, որ ընդամենը կիսագրագետ մի խամաճիկ եք, իսկ հիմա գիտեմ նաև, որ չեք խորշում նաև սողալուց և այդ հանգամանքն՝ իբրև իմաստուն քաղաքականություն ներկայացնելուց: Հազար ամոթ ձեզ, մեծ հայրիկիս մասին հիշելու փոխարեն, մտածեք այն մասին, որ մեր մեռելներն ու ապագա սերունդնրը թքելու են ձեր անվանը: Այլևս մի գրեք ինձ, կատարեք ձեր խոստումը և գրածներս տարածեք աշխարհով մեկ: Եվ պատրաստվեք, ձեզ շատ դառն, բայց արժանի հարվածներ են սպասվում:

 

3.  “չեք հասկանում, որ ամբողջական հայրենիքի գաղափարը շատ ավելի վեհ է”,

Ays degh é darperutyun, gan vor irents hamar Asdvadz né aveli veh qaghapare, hima Hayrenik é gam Asdvadz é. Yété Hayrenik é, Hayrenike ouni darper masser, vor amenen medz masse gravadz é, amenem medz qaghapar ays degh é Arevmdian Hayasdani hayeri hamar, ad gravadz Hayreniki masse azadel né, qo yeqatner yev mangabardezi magardage chad chad herou en ad qaghaparits.

Yes tchem asqanoum ???? pays yes badrastetsi yev storagretsi meg haydarautyun vor tounal storaqrétsir yerp qerantsfetsir mer mod, Hayreniki hed gabvadze,

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/HaydararutyunHAKH1.pdf

Qo khosqi der tches, “ցուցադրվելու է ամբողջ հայության մեջ”. “Sionistnere gessen, togh sents ella gam sents ella amenen garevor é vor mer massin khosis”, gereva vor yete dzer essadzov “Hryaneri gam Turqeri” amar gue dzarahem, touq Turqi ayroun ouniq, dzer armardnerits al mi hrajarvéq, chour devadz Turqek, ays or barz é.

“մեր մեռելներն ու ապագա սերունդնրը թքելու են ձեր անվանը”

Ays or van seroundner en amenen garevor pays gereva touq gab tchuniq arten ad seroundnerits, miassin gue desnenq houm vra gue teqen abaqa seroundner, pays ays orvan seroundner dzer vran gue teqen. Arevmdian Hayasdani hayeri hamar yerp gue gerven davadajaneri dem, amod pan tchi ga, haqarag medz badiv é.

Yete gouzem qrer gue qerem, yes al iravounq ounim gardziqneres dzer hanteb nergayatsenel, arten dzer hartse nergayatsetsi yev dzer qerantsman anhentouneli é him goghmen, lav gue liner vor hrajaraganme nergayatseneq vorbessi bachdonabes imananq vor Arevmdian Hayasdani hayeri hed voyevé gab tchuniq.

Arménag APRAHAMIAN

 

4. Դուք պարզապես ծիծաղելի եք, պարոն, ես ձեզ արհամարհում եմ:

 

Nman abes baron Hov hanesyan



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Tamar Grigoryan
May 19, 2012 19:58


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20156') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Nakhoroq ner...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Nakhoroq ner...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Nakhoroq nerogh...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219