ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, May 18, 2012 4:30 - 1 քննարկում

Բռեզենտով լավ փաթաթվեք, որ կարդալիս չփշաքաղվեք: Դու մի ասի «Պոնչոն» ոչ միայն «նժդեհական» է, այլև «քրիսոտնյա-ավետարանական» (կռիսոտնյա-ավետարանական)…

Չեմ կարող «ֆաշիստանալ», քանի որ քրիսոտնյա եմ

Էդուարդ Շարմազանով

Իմ վաղեմի բարեկամ Ծովինար Նազարյանին

Ծովինար ջան, ծանոթացա հրապարակային արձագանքիդ իմ դիրքորոշման վերաբերյալ: Խորապես ափսոսում եմ, որ քո լայնախոհությունն էլ է տեղի տվել եւ ոմանց նման թյուրիմացության մեջ ես հայտնվել:

Ծովինար ջան, իրավացի ես, ես չեմ կարող “ֆաշիստանալ”, քանի որ քրիսոտնյա եմ: Այս դեպքում անտեղի է ֆաշիզմին հղում անելը, քանի որ իմ կարծիքը, որը կա ու կմնա նույնը այս հարցի վերաբերյալ, բխում է իմ քրիստոնեական սկզբունքներից:

Իսկ քրիստոնեությունը հանդուրժողականության գագաթնակետն է, Արարիչն անսահման սեր է եւ այդ սերը հավասարապես բաշխում է բոլորին` անկախ նրանից շնացող են մարդիկ, թե հավատացյալ:

Ուզում եմ հավատալ, որ տարիներն իմ բարեկամի արժեհամակարգը չեն սասանել եւ եթե դեռ հավատարիմ ես քրիստոնեական արժեքներին, որոնք այնքան համամարդկային են, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Աստվածաշունչ կարդալ:

Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտի լինի ազգերից/Առակ. 24:24/. Սողոմոնի իմաստությունն այնքան տեղին է ասված:

Հատուկ քեզ համար մի քանի հիշեցում Աստվածաշնչից.

Հին Կտակարան 

…  Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է /Ղևտ. 18:22

… Եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն (Ղևտ. 20:13

Նոր Կտակարան 

Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս։ Ամեն։ Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։

Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը /Հռոմ. 1:25-27

Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ… Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն /Ա Կորնթ. 6:9-10 հմմտ. Գաղ. 5:19-21

 

Աստված բոլորիս պահապան

Էդուարդ Շարմազանով



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Tamar Grigoryan
May 19, 2012 14:52


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('20155') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Lav e lav, e...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Lav e lav, e...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Lav e lav, es k...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219