ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, May 18, 2012 1:32 - չքննարկված

Թուրքիայում քրիստոնյաները որպես հարևան 10 տոկոսով ավելի ցանկալի են՝ քան հրեաները:

 

Թուրքիայում քրիստոնյաներին ճնշում են12:55 – 18.05.2012

Վերջին մեկ տարում միջազգային կազմակերպությունները ահազանգում են, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հանդեպ ճնշումներն ավելացել են, ընդ որում` ոչ թե մահակով, այլ բյուրոկրատտական միջոցներով. այսօր լրագրողներին հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտության կենտրոնի ղեկավար, թուրքագետ Արիստակես Սիմավորյանը:

 

Նա հիշեցրեց, որ 2000 թվականից հետո Թուրքիայում հոգեւորականների նկատմամբ իրավախախտումները, հատկապես` կաթոլիկ եւ բողոքական հոգեւորականների սպանությունները ավելացել են:

 

«Թուրքիան կրոնական հանդուրժողականության առումով ամենեւին էլ այն չէ, ինչ ներկայանում է: Նաեւ ձեւական են եկեղեցիների վերականգնման ջանքերը, քանի որ մի կողմից վերակառուցում են եկեղեցիներ, մյուս կողմից` սպանվում հոգեւորականներ: Սա կրոնական անհանդուրժողականության դրսեւորում է: Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական տվյալները ցույց են տալիս, որ հարցվածների 48 տոկոսը չի ցանկանում ապրել քրիստոնյա հարեւանի, իսկ 58 տոկոսը` հրեա հարեւանի հետ»,- ասաց Արիստակես Սիմավորյանը:

 

Նա նշեց, որ այսօր Թուրքիայում կրոնական փոքրամասնությունները կազմում են բնակչության 0.1 տոկոսը կամ 120 հազար մարդ: 120 հազար քրիստոնյա համայնքից համարյա բան չի մնացել: Օրինակ` մոտ 80 հազարանոց հայ համայնքից այսօր մնացել է 59 հազարը:

 

Դրանում իրենց դերն ունեն նաեւ ԶԼՄ-ները, քանի որ եկեղեցիները ներկայացվում են որպես ահաբեկչական կառույցներ: «Օրինակ` մեր մխիթարյանականները, որ գործում են այնտեղ. մխիթարիստ բառը փոխում, դարձնում են միլիտարիստներ, որպեսզի ցույց տան, թե նրանք սպառնում են Թուրքիայի պետականությանը»,- ասաց թուրքագետը:

 

Նա նշեց, որ Թուրքիայում կա նաեւ Սեւրի պայմանագրի` հողերի կորստի վախը, նաեւ` Թուրքիայի քրիստոնեացման վախը: Ըստ թուրքական զեկույցների` 0,1 տոկոս քրիստոնյաները մի քանի տարի հետո կդառնան 10 տոկոս, որը, ըստ Սիմավորյանի, իրատեսական չէ: Նա նշեց նաեւ, որ եթե քեմալական գաղափարախոսական շրջանակներում գլխաշորն ընկալվում է որպես աշխարհիկ կարգերի դեմ սպառնալիք, ապա խաչը համարվում է երկրի գոյությանը սպառնացող գործոն:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ