Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, May 7, 2012 4:47 - չքննարկված

Նախկին Վլադիմիր Իլյիչը տակից կարծիքներ է ծախում…

Սոս Սարգսյան. Ամենաշատը նախագահն է շահագրգռված ազատ ընտրություններով

18:28 06/05/2012 » Մշակույթ

Սոս Սարգսյան. Ամենաշատը նախագահն է շահագրգռված ազատ ընտրություններով

«Ավելի մեծ հույսեր ունեմ, քան անցյալ ընտրություններում: Մեր մեջ ասած ես շատ ուրախ եմ, որ Արտաշես Գեղամյանը և´ Խոսրով Հարությունյանը պետք է ընտրվեն: Հույս ունեմ, որ կընտրվեն: Նրանք իսկական քաղաքական գործիչներ են, նվիրված, կրթված: Էդ մարդկանց կարիքը կա: Գոնե մի քանի կիրթ, իմացող, իսկական քաղաքական գործիչներ լինեն»,- անդրադառնալով այն հարցին, թե այս ընտրությունները Ձեզ համար ինչո՞վ են տարբերվում մյուս ընտրություններից՝ Panorama.am-ին տված հարցազրույցում ասաց դերասան Սոս Սարգսյանը:

-Հանուն ինչի՞ ընտրեցիք:
-Հանուն մեր հայության, հանուն մեր երկրի: Ես իմ քաղաքացիական պարտքը կատարեցի: Երկրորդն էլ հույս ունեմ, որ նորընտիր ԱԺ-ն գոնե երկու քայլ առաջ կանի: Մի քիչ ետ մնալը ամոթ ա:

Մենակ էի՞ք եկել ընտրության:
-Ոչ ես իմ տիկնոջ հետ էի:

-Մեծամասնական ընտրակարգով Դուք ո՞ւմ ընտրեցիք, եթե, իհարկե, գաղտնիք չէ:
-Դա, առայժմ, գաղտնիք է:

-Այս ընտրությունները, Ձեր կարծիքով, պարզ և արդար ե՞ն ընթանում:
-Ես հույս ունեմ, որովհետև նախագահը շատ շահագրգռված է, իրեն էլ պահում է շատ սոլիդ, պարկեշտ: Կարծում եմ, որ ինքն ամենաշատն է շահագրգռված: Հույս ունեմ, որ ամեն ինչ արդար կլինի:

-Ինչ ե՞ք կարծում խորհրդային ժամանակից շատ է նահանջ ապրել մեր օրենսդիր մարմինը:
-Նախկին բոլոր սովետական հանրապետություններում շատ բան են փոխել: Առաջին հերթին՝ դադարենք կաշառք տալ, և կաշառք վերցնել: Սա կործանում է մեր ազգի համար, որովհետև շատ դժվար ենք պետություն ստեղծում` ճռռալով մի կերպ: Կաշառակերությունը սոսկալի երևույթ է: Թե´ վերցնելը, թե´ տալը շատ մեծ անբարոյականություն է: Կաշառակերությունն է, որ մեզ խանգարում է առաջ գնալ: Երկրի մթնոլորտը պետք է առողջ լինի, պետք է բարոյական լինի, մարդկային լինի:

-Այսօրվա ներկան հույսե՞ր ներշնչում է, որ կունենաք այն, ինչ-որ Դուք եք պատկերացնում, կամ երազում:
-Ես ընդհանրապես երազող մարդ չեմ: Ես լավատես մարդ եմ: Ամեն ինչ կարգին լինի: Ես չգիտեմ իմ հույսերը կարդարանա՞ն, թե՞ ոչ:

-Ձեր կարծիքով, ո՞ր ուժերը կլինեն խորհրդարանում: Եվ արդյո՞ք կոմունիստների շրջանում ապրած, կոմունիստական շրջանում իր գործունեությունը ծավալած մարդը իր ձայնը տվել է կոմունիստական կուսակցությանը:
-Ոչ, ցավոք սրտի, հենց Կոմունիստական կուսակցությունը կործանեց էն հսկա երկիրը, որ կոչվում էր Խորհրդային Միություն: Եվ էսօր էլ իրենց ոչ մի ուժ չի ներկայացնում: Կոմունիստների հետ այլևս գործ չունեմ: Չեմ կարող ասել, ժողովուրդը իր ձայնը ում է տվել:

-Հասարակությունը մտահոգություն ունի օլիգարխների համար, Ձեր հորդորը հայրաբար այն մարդկանց, ովքեր վայելում են օլիգարխի այդ կոչումը:
-Մարդը պետք է ձգտի հարստության: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Ինչու համար, այդ էդ հարցին, ինքը պետք է պատասխան տա: Ինքը պետք է իրեն հարց տա, ինչի եմ ուզում հարստանալ: Հարստանալ եմ ուզում, որպեսզի այս ինչ մանկատունը պահեմ, հարստանալ եմ ուզում, որպեսզի ծերերին պահեմ, հիվանդներին տեր կանգնեմ: Ինչ-որ նպատակ պետք է ունենալ չէ, հարստանալու համար: Լավ բան չեմ կարող ասել: Շատ քչերն են, որ օգտակար բան են արել:

-Կան այնպիսի մարդիկ, ովքեր Ձեր հարգանքի արժանացել են:
-Դժվարանում եմ ասել: Ես իրենց շրջապատում չեմ, չգիտեմ ինչ մարդիկ են:



Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ