Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, April 17, 2012 2:05 - 5 քննարկում

Պարտավոր եք հիշել այս ստոր մարդու ականջներն ու աչքերը:

Փառատոնը ձախողողները կպատժվե՞ն

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
16/04/2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ կրքերը հանդարտվել են, եւ ցուցարարներն արդեն հեռացել են: Այդ մասին մեզ հայտնեց գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Ցուցարարները հեռացել են, ոստիկանությունն էլ քիչ առաջ ավարտեց տեղազննությունը: Հատուկ կարեւորագույն գործով քննիչ է եկել, քննություն է գնում, նյութեր են նախապատրաստվում»,-ասաց Սաքունցը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի խումբ ցուցարարներ հարձակվել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա, ձվեր ու քարեր էին շպրտել գրասենյակի վրա, ջարդել պատուհանների ապակիները, ներխուժել էին գրասենյակի տարածք եւ վեճի բռնվել աշխատակիցների հետ այն բանի համար, որ նախապես հայտարարվել էր, որ գրասենյակում պետք է անցկացվի «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը: Ավելի վաղ, սակայն,  «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն»- ի ղեկավար Գեորգի Վանյանը տեղեկացրել էր, որ  չեղյալ են հայտարարում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում նախատեսված ֆիլմերի ցուցադրությունը: Ի դեպ, ցուցարարները միայն վանաձորցիներ չեն եղել:  «Իմ կարծիքով Երեւանից եւ տարբեր տեղերից էին եկել, միայն վանաձորցիներ չէին»,-հավելեց Սաքունցը: Թերեւս այս միջադեպն էր պատճառը, որ Գեորգի Վանյանը հրաժարվեց նաեւ «Հայելի» ակումբում այսօր նշանակված ասուլիսից:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Smerch
Apr 17, 2012 2:21


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19442') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xA1\xD5\xBA\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xA1\xD5\xBA\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB1\xD5\xB5\xD5\xBD \xD5\xA1\xD5\xBA\xD5\xB8\xD6\x82...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219