ԼՐԱՀՈՍ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, April 9, 2012 8:28 - 2 քննարկում

Հովհաննես Մարգարյանի չմակագրված հոդվածի հետքերով:

Երկար ժամանակ այցելում էի երբեմնի սիրածս այս կայքն ու ժամանակիս ներածին չափով հետևում տեղի անցուդարձին, սակայն այս հոդվածը կարծես փորփրեց իմ վերքերն ու այդ պատճառով չկարողացա չարձագանքել դրան:
Չգիտեմ թե ԼույսԱշխարհի ադմինիստրատորների բանակը  կթողնի այն, թե կհեռացնի, սակայն ես իմ ասելիքը կասեմ ու գոնե դրանով մի փոքր կհանգստանամ:

Ճիշտ կլիներ, եթե այս նյութը անստորագիր չլիներ ու հեղինակ ունենար, որպեսզի կարողանայինք պարզել՝ թե մեր հակափաստարկներն ո՞ւմ պիտի ուղղենք: Իսկապես, որոշ դեպքերում, եթե չասենք հիմնականում , բարեգործությունը չարիք է դառնում Հայաստանի և Հայ ժողովրդի գլխին:
Ես կխոսեմ գիտության բնագավառում Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոնի(ՄԳԿՏ) կողմից Հայաստանի «գիտությանը» տրամադրվող դրամաշնորհների մասին: Այդ գումարներն իբրև թե տրամադրվում են տնտեսապես ծանր վիճակում գտնվող երկրում գիտության զարգացումը խթանելու, գիտնականների կենսամակարդակը բարձրացնելու համար, սակայն երբ խորանում ես՝ պարզվում է,որ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Այստեղ գործում է միջազգային, ոտից գլուխ կոռումպացված մի համակարգ, որի բուն նպատակը համաշխարհային հանրությունից հնարավորինս շատ փողեր կորզելն է ու այդ փողերը մսխելը նրանց միջոցով, ովքեր ի վիճակի են որևէ գիտական առաջընթաց չապահովելով, գիտական գործունեության պատրանք ստեղծելով՝ աննպատակ վատնել դրանք: Ինչքան ներկայացված գիտական նախագծերի ղեկավարները վարպետորեն են կարողանում աննպատակ վատնել այդ փողերը, այնքան ավելի մեծածավալ դրամաշնորհներ են տրամադրվում այդպիսի «գիտնականներին»: «Հետազոտությունների բացասական արդյունքն էլ ՝ արդյունք է» հիմար սկզբունքն այստեղ լայնօրեն կիրառվում է և խրախուսվում: Շարքային գիտնականը մնում է զուրկ ամեն ինչից, ո՛չ գիտություն է կարողանում զարգացնել, ոչ հաց հանապազորյան վաստակել, ուստի երիտասարդ, խոստումնալից գիտնականների մեծ մասն անմիջապես լքում են երկիրը, այստեղ ապագա չտեսնելով, կամ փոխում իրենց գործունեության բնագավառն ու զբաղվում միայն դրամ վաստակելու գործով…
Այն փշրանքները, որոնք այդ դրամաշնորհներից հասնում են երկիրը չլքող գիտնականներին՝ բավարարում են նրանց, թշվառ վիճակից մի փոքր վեր կանգնելու համար… Այդ դրամաշնորհներից օգտվող գիտնականը կրկին ի վիճակի չէ իրեն այնպիսի մի ճոխություն թույլ տալ՝ ինչպիսին տարին մեկ անգամ մեկ երկու շաբաթով մարդավայել հանգիստ վայելելն է: Ես չեմ խոսում այն «գիտնականների» մասին, որոնք տարին մի քանի անգամ նույն գումարների հաշվին արտասահմանյան թանկարժեք գործուղումների են մեկնում՝ իբրև թե զանազան գիտական սեմինարների,կոնֆերանսների ու ժողովների մասնակցելու համար, իրականում այդ գործուղումներին երկիրը ներկայացնում են անձինք, որոնք գիտության այդ բնագավառը չեն ներկայացնում, կամ, որ ավելի սարսափելի է նրանք հենց այն անձինք են ովքեր մեծ ավանդ են ներդնում գիտության այդ ճյուղի կործանման վրա: Հայաստանի հանրապետությունն իրավունք չունի ստուգումներ իրականացնելու և պարզելու՝ թե այդ դրամաշնորհներն ինչպե՞ս և ինչի՞ վրա են ծախսվել ու ծախսվում: ՄԳԿՏ-ի գործունեությունը դիվանագիտական կարգավիճակով մեկուսացված է մեր իշխանությունների վերահսկողությունից:
Եթե խորանաս ցանկացած դրամաշնորհի ֆինանսական հաշվետվության մեջ կպարզվի, որ աշխատավարձ ստացողների 80 տոկոսն այդ գիտական հիմնարկի հետ, որի այս կամ այն գիտական ստորաբաժանմանը տրամադրվել է դրամաշնորհը, որևէ առնչություն չունեն: Նախագծի ղեկավարը կամ մենեջերը դրսում գտնում են «վստահելի» մարդիկ, ովքեր իրենց անունով բանկ մտած գումարի առնվազն 2/3-ը վերադարձնում են իրենց, իսկ սրանք էլ այդ գումարներից մի որոշակի մասը տալիս են իրենց «գործունեությունը ստուգելու» եկած аудит-ին: Վերջինս Հայաստանյան իր գործուղման արդյունքում ձեռք բերած գումարները կիսում է իր մոսկովյան շեֆերի հետ և այսպես շղթան փակվում է:
Չմոռանամ ասել, որ ՄԳԿՏ-ն Երևանում ունի իր տարածաշրջանային գրասենյակը, որի միջոցով՝ հայաստանյան նախագծերի ֆինանսների հաշվին վճարում են аудит-ների գործուղման ծախսերը Հայաստանում՝ ներառյալ ամենաթանկարժեք հյուրանոցներում մնալու ծախսերը: Հիմնականում դրանով էլ սահմանափակվում է այդ գրասենյակի գործունեությունը, որն ունի մի քանի՝ հայաստանյան չափանիշներով բարձր աշխատավարձ ստացող աշխատակիցներ և 2 թե 3 թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենաներ՝ դիվանագիտական համարներով: Այս ամենը արվում է Հայաստանին ՄԳԿՏ-ի կողմից տրամադրված դրամաշնորհների հաշվին…
Ես Ձեզ պարզորեն ներկայացրի այն սխեման, որով փոշիացվում և յուրացվում են գիտության զարգացման պատրվակով հանրապետությանը տրամադրվող գումարները:
Փաստորեն այս միջոցով տարվում է Հայաստանի գիտական միջավայրի քայքայման մի պրոցես, որին միամիտ հայերը նույնպես «բարեգործություն» են կոչում…

Դավիթ Մեծահոգի



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Suren
Apr 9, 2012 16:48


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19328') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x84\xD5\xA5\xD5\xB6\xD6\x84 \xD5\xB9\xD5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x84\xD5\xA5\xD5\xB6\xD6\x84 \xD5\xB9\xD5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x84\xD5\xA5\xD5\xB6\xD6\x84 \xD5\xB9\xD5\xA5\xD5\xB6...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219