Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, April 7, 2012 22:43 - 4 քննարկում

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ…

Քրիստոս հարյավ ի մեռելոց…
Իսկ ինչո՞ւ ի մեռելոց: Քանզի ներկայացված գործերի հեղինակները՝ Պարույր, Սևակը, Խաչիկ Դաշտենցը և Սիամանթոն, ցավոք, վաղուց հանգուցյալներ են:
Իսկ ինչ վերաբերվում է բելգիաբնակ Սվետլանա Մարգարյանի գրածին, ապա  նա իր վրա է վերցրել մեռելներից «հարյավ» եղածին քշել երկինք և չթողնել ապրել ողջերի հետ…

—————————————————————————

ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ

Այո´, մենք կայինք Նրանից առաջ:

Սակայն աçխարհի լայնքի վրայով
Մի չտեսնված մրրիկ Էր անցել:

Հրեա մի գունատ՝
Քçված իր երկրից,
Օտարականի ու հյուրի տեսքով,
Ինքն իրեն տարավ աçխարհից-աçխարհ:

Զորավոր Էին Աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ չԷին ստում:

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկավ çաղ տալու խոստումներ օդում,
Եկավ զինավառ գեղեցիկ ստով…

Միամիտ Էին Աստվածները հին,
Միամիտ այնքա´ն,
Որ ծարավն իրենց հագեցնում Էին լոկ արյամբ զոհի
ԵՎ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:

Իսկ եբրայեցին եկավ ասելու.
«Այս Է մարմինն իմ, առեք ու կերեք:
Այս Է արյունն իմ, ըմպեցեք սիրով»…

ՈՒղղամիտ Էին Աստվածները հին,
ՈՒղղամիտ Էին՝
Պարզ դերձակի պես.
Իրենց հավատի հանդերձը նրանք
Միçտ ձևում Էին ճիçտ կյանքի վրա:

Իսկ եբրայեցին եկավ կարելու
Մի համընդհանուր-կախարդիչ հանդերձ,
Որով պիտի որ հավասարվեին
Ե´Վ վտիտ ու գեր,
Ե´Վ հաստ ու բարակ…

Ճçտախոս Էին Աստվածները հին,
Ճçտախոս Էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ Էին նրանք անվանում,
Իսկ իրենց՝ աստված:

Իսկ եբրայեցին ասաց. «Մարդ եմ ես»,
ԵՎ… դարձավ աստված՝
«Մարդ եմ» ասելով…

… Զորավոր Էին աստվածները հին,
Այնքա´ն զորավոր,
Որ անկեղծ Էին ու չԷին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի ստում՝ պիտի կործանվի՜…

ԵՎ կործանվեցին աստվածները հին:

Մարդիկ,
Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում,
Պարտավոր Էին հիմա ունենալ
Միայն մի´աստված,
Բոլո՜րը՝ լոկ մի, միայն մի´աստված:
ԵՎ չգիտեին,
Թե ո՞վ Է այդ Մին
ԵՎ ի՞նչ Է ուզում…

Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք çեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
ԵՎ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալու՞կ, թե՞ ամոթահար:
ԵՎ խոսում Էին նրանք մի լեզվով ,
Որ չԷր հասկացվում:

Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռևս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ՝ սրտերի՜ մեջ,
Ապա՝ երկնքի´…
Ատրուçանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում Է բռնությամբ անքող…

…Առանց հավատի կյանքում դյուրին չԷ նույնիսկ մեռնելը,
Իսկ ապրելն… արդեն անկարելի Է:

Մարդուց խլեցին իր հավատը հին,
Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ,
Մի´միայն խոսքով,
– Դեռ նորը չկա՜ր:

Ավերվեց հինը ու փլատակվեց,
Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ,
Մի՜միայն խոսքո՜վ.
-Դեռ նորը չկա՜ր:

ԵՎ այսպես՝
Հանկարծ ու դանդաղորեն
Ամե՜ն ինչ çրջվեց,
Տակն ի վեր եղավ,
ԵՎ կարգի բերել չԷր կարող ոչ ոք.
-Ինքը çրջողն իսկ չԷ´ր կարող Էլ, չԷ՜:

Եվ այսպես՝
Կյանքից մնաց մի «մեղա»,
Որ պիտի նաև… բարձր չհնչեր:
ԵՎ այսպես՝
Անցավ ողջ հարյու՜ր տարի,
Որ կարճ Է թվում,երբ գիրք ես կարդում,
Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե
Զգում ես մաçկի´դ, զգում ես սրտո´վ,
ՈՒղեղիդ բոլո՜ր ծալքերով՝
այնժամ…

Հենց այսպես Էինք մենք ապրում այնժամ:

Հայաստան կոչված աçխարհն Էլ արդեն
Լոկ անունով Էր Հայաստան կոչվում:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
———————————————————————————————

ԹԵ ՄՆԱՅԻՆՔ ՀԵԹԱՆՈՍ

… Ի՞նչ գործ ուներ Քրիստոս,
Հեզությունը մեզ խաչող,
Ոչ խունկ ուներ, ոչ սաղմոս,
Ոչ շարական աղաչող:
Բագին լիներ մեզ փարոս,
Մեհյան լիներ Աստղիկի,
Թե լինեինք հեթանոս,
Այսքան չէինք մորմոքի:
Եվ ի՞նչ տվեց անամոթ,
Սուտ Եհովան մեր ազգին…
Անվերջ օգնեց թշնամուն,
Անվերջ զարկեց մեր բազկին,
Հարկավոր չէ Թադևոս,
Ոչ էլ Հիսուս Քրիստոս,
Բագին լիներ մեզ փարոս,
Օ՜, մնայինք հեթանոս:

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

———————————————————————————

Քսան դարու Քու վրեժդ թող որ այսօր ես լուծեմ,
Ո՜վ Աստվածուհի´դ Անահիտ:
Ահավասիկ քու բագինիդ կրակներուն մեջ նետեցի
Իմ խորտակված խաչափայտիս երկու թևերը թունավոր:
Եվ ցնծա դուն, ո´վ Ոսկեմայր,
Լուսավորչի կողերեն, ժանտ ոսկոր մը քեզ կծխեմ…

ՍԻԱՄԱՆԹՈ

—————————————————————————————

ԴՈՒ´Ք ՈՒՐԱՑՅԱԼ ՈՐԴԻՔ…

Օ՜, խաբված եք ավա՜ղ, ստրկամիտ որդիք,
Դուք գերին եք տկար Հիսուս Նազովրեցու,
Եվ Վիշապին հլու, ծնկած այդ ցեղի դեմ,
ՈՒրացել եք Գենը ձեր վեհ Արիացու…

Աստվածների գծած սահմանն հզոր Հայքի,
Փոքրացրեցիք օտար ձեր հավատքի սիրույն,
Թողած թռիչքը լույս Արիական փառքի,
Արարատից դարձաք ու նայեցիք Սիոն:

Դուք նենգ դավաճաններ ձեր սեփական Գենի,
Ձեր սեփական Աստծու և հավատքի՝ Հզոր,
Որ դարձել եք գործիք սիոնական քենի,
ՈՒ պաշտում եք օտար մարդուն խեղճ ու անզոր:

Ես լալիս եմ այսօր ձեր մեղքերի համար,
Եվ իմ հոգում մի խո՜ր ափսոսանք է մխում,
Քանզի թողած Լույսը Հզոր Արեգակի,
Մոմի կայծկլտումով ճանապարհ եք փնտրում…

Արևն եղե´լ, ու կա´, և կլինի´ անմահ,
Արեգակին ո’չ ոք չի բարձրացնի խաչին,
Կմոռացվե´ն, կանցնեն քոչվոր ցեղ ու Յահվահ,
Եվ կլռեն հավետ հեքիաթներն այն սին…

Մոտ է վախճանը ձեր՝ Վիշապազուն մարդիկ,
Մոտ է վախճանը սին հեքիաթների բոլոր,
Դեռ կելնեն քնից Արիացի որդիք,
Դարձի կգան նրանք ճամփաներից մոլոր:

Եվ Վահագնի ահեղ շանթով կզարկեն,
ՈՒ կփշրեն շղթաները խաբկանքի ,
Եկեղեցու մութ խավարից կելնեն,
ՈՒ կգնան դեպի լույսը Արեգի…

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
2008թ. Բելգիա

———————————————————————–

1-Խլե´ք քրիստոնեությունից դժոխքի հանդեպ եղած սարսափը, և դուք կխլեք նրանից հավատը: Դենի Դիդրո

2-Եկեղեցին մշտապես պատրաստակամություն է հայտնում տրամադրել դրախտային բարիքներ կանխիկ դրամի դիմաց: Ռոբերտ Ինգերսոլ

3-Աստվածաշնչի ընթերցումից առաջացած ոգեշնչումը համեմատական է ընթերցողի տգիտության աստիճանին: Ռոբերտ Ինգերսոլ

4-Բարի աստվածը պիտանի է աղքատներին: Ով ոչինչ չունի, բարի աստված ունի: Վիկտոր Հյուգո

5-Քրիստոնեությունը ստրուկների կրոն է: Սոմերսեթ Մոեմ

6-Կրոները նման են լուսատիտիկների. որպեսզի լուսավորեն, նրանց անհրաժեշտ է խավար: Արթուր Շոպենհաուեր

7-Մարդիկ ծնվում են մաքուր էությամբ, և միայն հետո հայրերը նրանց դարձնում են եբրայացիներ, քրիստոնյաներ կամ արևապաշտներև: Սաադի

8-Հեթանոսներն աստվածացրել են կյանքը, քրիստոնյաներն աստվածացրել են մահը: Աննա Ստալ

9-Աստված միշտ ստվարաթիվ գումարտակների կողմն է: Ֆրանսուա Վոլտեր

10-Մարդուն ընդունում են եկեղեցու գիրկը նրա համար, որ նա հավատում է, իսկ վռնդում են նրա համար, որ նա իմանում է: Մարկ Տվեն

11-Կրոնի համար միայն սուրբն է ճշմարիտ, փիլիսոփայության համար միայն ճշմարիտն է սուրբ: Լյուդվիգ Ֆոյերբախ



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Antarameg
Apr 8, 2012 16:21


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19305') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD6\x82\xD5\xA9...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD6\x82\xD5\xA9...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD5\x80\xD5\xA1\xD6\x80\xD5\xB8\xD6\x82\xD5\xA9\xD5\xB5\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-t in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219