ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, April 1, 2012 23:08 - չքննարկված
Սուտ մի՛ տարածեք, «Ըստ Վարդենիսի լեռների լանջերից բխող սառնորակ ու հավաստի աղբյուրների…»:
![]()
Հակասությունների կծիկ. Կողմնորոշվեք, պարոնայք
Անցած շաբաթվա ընթացքում մեր մամուլում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հրապարակումները կրկին շատ էին, բայց այս անգամ աչքի էր զարնում այդ հրապարակումների բովանդակության հակասականությունը: Դեռ կարելի է հասկանալ, որ նույն թերթում երկրորդ նախագահին վերաբերող տրամագծորեն հակառակ տեղեկություն ու տեսակետ է թափանցում: Դե, ասենք, տարբեր հեղինակներ են և նույն բանի շուրջ տարբեր դիրքորոշում ունեն: Բայց որ նույն հոդվածի սկիզբն ու վերջն են հակամարտության ու հակառակության մեջ, վերջը հերքում է սկզբին, սկիզբն էլ պայքարում միջնամասի դեմ, և բոլոր այդ մասերը զենք են վերցնում առողջ տրամաբանության դեմ, դա արդեն փոքր-ինչ ծիծաղելի է:
Հույժ “խորաթափանց” ոչ անհայտ վերլուծաբանը, բազմաբառ, բազմիմաստ հետևություններով ուղղակի գլխապտույտ է առաջացնում, ասես ընթերցողին նարկոզ է ուզում տալ, որպեսզի գլխի չընկնեն, որ իր խորախորհուրդ եզրակացություններն ուղղակի անհեթեթություն են: Հոդվածի սկզբում պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի ռեսուրսները սպառված են` չկա ոչ հասարակական պահանջ, ոչ միջազգային աջակցություն, հոդվածագիրն, այնուամենայնիվ, նրան “բաշխում” է վարչապետի պաշտոնը, հիմա էլ եզրակացնելով, որ առանց նրա մասնակցության մեր քաղաքական կյանքն անհնար է պատկերացնել: Անհնար է Ռոբերտ Քոչարյանին ընդհանրապես դուրս թողնել քաղաքական պրոցեսներից: Հենց այստեղ ուզում ենք հարցնել. եթե կարծում եք, որ նույնիսկ Ռուսաստանում Ռոբերտ Քոչարյանն արդեն միայն թոշակառու է ընկալվում, ապա ինչո՞ւ և ինչպե՞ս էիք պնդում, որ նա Վլադիմիր Պուտինի հետ Ղարաբաղի հարցն ու տարածաշրջանային այլ խնդիրներ էր քննարկում: Համ էլ, ըստ ձեր հավաստումների, ներքաղաքական պայքարում օժանդակություն ակնկալում:
Թե որոշ վերլուծաբաններ և թե որոշ քաղաքական գործիչներ սովորություն ունեն ուղղակի ջայլամի պես գլուխները ավազի մեջ թաղելու, որպեսզի չտեսնեն իրականությունը: Բայց ջայլամները գլուխները ավազի մեջ խրած, կարծեմ սսկվում են, ծպտուն չեն հանում` իրենց կարծիքով թաքնված մնալու համար: Իրականությունը տեսնել չցանկացող մեր գործիչները պարզապես փակում են աչքերն ու մի հանգի գոռում-գոչում: Նրանք չեն ուզում հասկանալ, որ երեք-չորս տարվա վաղեմության բլեֆները, երկրորդ նախագահի հասցեին հնչող վարկաբեկիչ տեսակետները, կորցրել են ուժն ու թարմությունը: Այո, կեղծիքն էլ լինում է թարմ կամ հնացած: Կարճ ասած, եթե այդքան վստահ եք, թե Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքական վերադարձի շանս` ինչո՞ւ եք ապա այդքան իրար խառնված: Հասկանում ենք, երևի երբեմն գլուխներդ հանում եք ավազի միջից, նայում իրականությանը, տեսնում այն հազարավոր մարդկանց, ովքեր մեր հարցումների /և ոչ միայն մեր հարցումների/ ընթացքում հայտարարում են, որ սատարում են հենց Քոչարյանին, գիտակցում եք, որ նրանք փոքր մասն են միայն այդպես մտածող մեծ բանակի, և մի թեթևակի դող է անցնում ձեր մարմնով:
Կամ եթե Քոչարյանը չունի ոչ ժողովրդի համակրանքը, ոչ միջազգային աջակցություն, ոչ էլ քաղաքական հենարան երկրի ներսում, ապա ինչի՞ եք ամենաազդեցիկ կուսակցություններից մեկի նախընտրական ցուցակը ձեր թեթև ձեռքով “տանում” Ռոբերտ Քոչարյանին` հաստատման, որտեղից, ըստ ձեր “հավաստի” տեղեկությունների, հենց երկրորդ նախագահն էլ ջնջում է Վարդան Բոստանջյանի անունը:
Պարոնայք, կողմնորոշվեք: Կամ ունի Ռոբերտ Քոչարյանը վերադարձի մեծ հնարավորություն ու հասարակական պահանջ և դուք դրա դեմ եք պայքարում: Կամ էլ կարծեք, որ չունի ու հանգիստ ապրեք:
Այսքանից բացի, անցած շաբաթ մեր լրատվամիջոցները մի փոքր էլ ծամծմեցին Պուտին-Քոչարյան հանդիպման թեման ու անցան առաջ: Բայց առաջ անցնելով, այդ հանդիպման մի նոր առիթ հորինեցին: Ըստ Վարդենիսի լեռների լանջերից բխող սառնորակ ու հավաստի աղբյուրների, պարզվեց, որ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի օգնությունն է խնդրել ոչ թե աշխատանք ստանալու հարցում, այլ որպեսզի Մոսկվայում թե մերձմոսկովյան ինչ-որ շրջանում գտնվող սեփական ինչ-որ քոթեջներ վաճառի: Հետո պարզվեց, որ լուրըՎարդենիսի սառնորակ աղբյուրներից չէր, այլ երեք տարվա վաղեմություն ունեցող, ոչ այն է քաղաքական, ոչ այն է կիսաէրոտիկ www.mgpublications.com կայքից:
Ընդ որում, ինչպես նշեցինք, այդ տեղեկությունը վերաբերում է 2008 թվականին: Որպես երկրորդ նախագահի թեև ոչ պաշտոնական կայք, բայց պաշտոնապես հայտարարում ենք, որ Ռոբերտ Քոչարայանը շատ բան է կարողանում անել, սակայն չի կարող 2012 թվականից հայտնվել 2008 թվական: Այն էլ “չերեզ” Սինգապուր:
- Գասպարին Երևանի ոստիկանապետին` “Դու լակոտ ես”:
- Ժամանակի հետադարձ հաշվարկը սկսվել է
- Կարո Եղնուկյան. – Սփյուռքահայերը այսօրվա ձեր իմացած հարիֆ ախպարները չեն…
- ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈԻՆ ԹՈՂ ԼԻՆԻ. «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
- Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք:
- Նրանց համար ովքեր չգիտեն Իրականությունը. Պետության Գողերը…ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Երկինքն ու Երկիրը իրար են խառնվել…
- ARARATIC EVROPA (FROM ARARAT TO EUROPE) NEW FILM
- Код да Винчи
- Армянский секрет Леонардо да Винчи
- “Леонардо да Винчи и Армения” – Костан ЗАРЯН
- ԳՈՂԸ՝ ՏՆԻՑ, ԵԶԸ՝ ԵՐԴԻԿԻՑ: НАПРАВЛЕННЫЕ В. ЛЕНИНУ ТЕЗИСЫ ДОКЛАДА ЧЛЕНА КАВКАЗСКОГО КРАЕВОГО КОМИТЕТА РКП(б) А. МИКОЯНА «К КАВКАЗСКОМУ ВОПРОСУ»1
- Վաճառվում է անկախություն…
- Հայաստանին խեղդում են «գազախցիկում»:
- ԾՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ: ԿՐԹՎԵԼ է ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ: (TV)
- Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ԲԱՐԻ հայ է…
- Ճանաչե՛ք իսկական Աբդուլ Համիդին…
- Հաջորդ մատաղը՝ փիղ. կամ կապույտ կետ:
- Ժամանակակից թուրք Երևանցի, քուրդ կնոջ թումբանով:
- Մի կտոր մաքուր, անարատ պատմություն…(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ
- Պատճառը հայտնի չէ: Էշը պատժված է հարազատների կողմից:
- Յոթ փականքով փակված վկայություն…
- Ի՞ՆՉ ԴԵՄՔ ՈՒՆԵՍ ԴՈՒ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ …
- Ծառուկյանը չի մտնի կոալիցիա, քանի դեռ ժողովուրդը շա՜տ սոված է…(video)
- Հայաստանի պետական այրերը առաքելական եկեղեցիներ են շինում, իսկ թուրք հայրերը հայաստանցի կանանց «շինելով» թուրքեր են ծնում և իրենց երկիրն են շենացնում…
- Բանից պարզվում է միակ խելքի եկած քաղաքական գործիչը Լևոն Տեր Պետրոսյանն է՞…
- Հայ Առաքելական Եկեղեցին՝ հայ ժողովրդի գերեզմանափոր…
- Ըստ պզտիկ խավարիչ Ասողիկի հայերը առաջացել են 301թ: Ողբամ զ ձեզ առաքելական հայրեր:
- Ազատամարտիկները ոտքի են կանգնել տռտիկ արած ընդիմության փոխարեն: Թալանամարտիկները դեմ են ազատամարտիկների շարժմանը:
- -Վատ եմ. շատ վատ,- պատասխանեց ազատագրված Շուշին 21 տարի անց:
- Վաղը Հայրիկյանն ու Սերժը համատեղ կկղկղեն դատախազի գիշերանոթի մեջ:
- Նոր պատմություն, որը գրում է նոր սերունդը՝ կարճ և կոնկրետ…
- Առաջին դասարանցի Ստեֆանիի ինքնանկարը և նամակը ուղղված Ստեփան Քիրեմիջյանին:(նամակը գրված է ինքնուրույն և բնագիրն է):
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 18, 2013 14:43 - չքննարկված
Ժամանակի հետադարձ հաշվարկը սկսվել է
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Կարո Եղնուկյան. – Սփյուռքահայերը այսօրվա ձեր իմացած հարիֆ ախպարները չեն…
- ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈԻՆ ԹՈՂ ԼԻՆԻ. «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
- Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք:
- Վաճառվում է անկախություն…
- Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ԲԱՐԻ հայ է…
ՀԱՅԱՍՏԱՆ - May 18, 2013 14:52 - չքննարկված
Գասպարին Երևանի ոստիկանապետին` “Դու լակոտ ես”:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Նրանց համար ովքեր չգիտեն Իրականությունը. Պետության Գողերը…ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Հայաստանին խեղդում են «գազախցիկում»:
- Ծառուկյանը չի մտնի կոալիցիա, քանի դեռ ժողովուրդը շա՜տ սոված է…(video)
- Ըստ պզտիկ խավարիչ Ասողիկի հայերը առաջացել են 301թ: Ողբամ զ ձեզ առաքելական հայրեր:
- Ազատամարտիկները ոտքի են կանգնել տռտիկ արած ընդիմության փոխարեն: Թալանամարտիկները դեմ են ազատամարտիկների շարժմանը:
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Apr 18, 2013 23:16 - 7 քննարկում
ՈվՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ:
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սիոնի Իմաստունների Պրոտոկոլները (ամբողջությամբ)
- Книги против фальсификаций исторических фактов.
- Գլխավոր խմբագիր. “չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է”:
- Критический анализ правил Вашингтонского консенсуса
- Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации



Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ: