ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, April 1, 2012 3:05 - 1 քննարկում

Ջազի հայրը` Լուի Արմսթրոնգ

Ջազի հայրը` Լուի Արմսթրոնգ

Mari Love

 

Լուի ԱրմսթրոնգԼուի Արմսթրոնգը` ժամանակակից երաժշտության նշանավոր դեմքերից մեկը, ամենաանմիջական կերպով կապված է ջազի հեղափոխական ձևավորման և ժողովրդականացման հետ: Որպես կոմպոզիտորի, կատարողի, մշակութային գործչի ` իր ազդեցությունը 20-րդ դարի ողջ երաժշտության վրա չի ճանաչում ոչ աշխարհագրական, ոչ էլ ժամանակային սահմաններ:
Լուի Արմսթրոնգը ամերիկյան ջազային երաժիշտ է: Արմսթրոնգն իր ծննդյան օրը հաստատ չգիտեր, այդ իսկ պատճառով ընտրեց հուլիսի 4-ը` ԱՄՆ անկախության օրը: Հետագայում կենսագիրների միջոցով հնարավոր է եղել պարզել, որ նա ծնվել է 1901 թվականի հուլիսի 6-ին:
Աֆրոամերիկացի ջազային երաժիշտ, փողահար և երգիչ Լուի Արմսթրոնգին հաճախ անվանում են «ջազի հայր»:
Ինչպես սևամորթ յուրաքանչյուր երեխայի` Արմսթրոնգի մանկությունն այնքան էլ քաղցր չէր: Ծնվել է Նոր Օռլեանում: Մայրն աշխատում էր լվացքատանը և միաժամանակ զբաղվում անօրինական մարմնավառությամբ, իսկ հայրը լքել էր ընտանիքը, երբ Լուին հինգ տարեկան էր: Երեխային մեծացնում էր տատիկը, ով նախկին ստրկուհի էր: Մանկուց Լուին ստիպված էր աշխատել, որպեսզի հոգա ընտանիքի կարիքները: Նա աշխատում էր որպես թերթ վաճառող, ածուխ կրող և այլն: Վեցամյա տարիքում Լուին փողոցում արդեն համերգներ էր տալիս: Հրեաների ընտանիքը, որտեղ նա աշխատում էր որպես օգնական, նրան կորնետ գնելու համար պարտքով փող տվեց: Լուին ինքնուրույն սովորեց երաժշտական գործիք նվագելը: Լուի Արմսթրոնգ
1913 թվականի փողոցային խուլիգանական արարքից հետո նրան ուղարկում են ուղղիչ դպրոց. իր մոր հաճախորդ ոստիկաններից մեկից նա գողացել էր նրա ատրճանակը և փողոցում կրակոցներ կազմակերպել: Չնայած բազմաթիվ դժվարությունների` նա դպրոցում կարողանում է երաժշտական դասեր առնել դպրոցի նվագախմբի դիրիժորի մոտ և սովորում է նվագել կորնետ և ալտգորն: Իսկ որոշ ժամանակ անց նա արդեն երգում էր այդ նույն նվագախմբում: 1914 թվականին, ավարտելով դպրոցը, տեղի սրճաաններում սկսում է նվագել սիրողական խմբերում:
17 տարեկանում նա ամուսնանում է մարմնավաճառ Դեյզի Փարկերի հետ: Սակայն ամուսնությունը երկար չի տևում: Քինգ Օլիվերի հետ պատահական հանդիպումը նրան հնարավորություն է տալիս սովորել նրա մոտ և երաժշտի` Չիկագո մեկնելուց հետո «Քիդ Օրի» խմբում զբաղեցնել նրա տեղը: Արմսթրոնգը միաժամանակ աշխատում էր մի քանի խմբերի հետ: Այս ժամանամիջոցում նա պրոֆեսիոնալ երաժիշտ է դառնում:
1922 թվականին Քինգ Օլիվերի հրավերով մեկնում է Չիկագո և աշխատում «Քրեոլ Ջազզ Բենդի» հետ: 1924 թվականի փետրվարին երաժիշտը կրկին ամուսնանում է, այս անգամ բենդի դաշնակահարուհի Լիլ Հարդինի հետ: Իսկ կես տարի անց նրանք տեղափոխվում են Նյու Յորք, որտեղ Լուին աշխատում է այլ խմբերի հետ: 1925- ին Լուի Արմսթրոնգն առաջին անգամ մտնում է ձայնագրման ստուդիա` որպես անհատ կատարող:Լուի Արմսթրոնգ և Լիլ Հարդին
25-ամյա տարիքում Լուին առաջին անգամ իրեն փորձում է որպես երգիչ: Լուին սկսում է իր հյուրախաղերը` այցելելով Բեյրութ, Դեթրոյթ, Վաշինգտոն և այլ վայրեր: Հյուրախաղերից հետո նա բաժանվում է Լիլ Հարդինից:
Երաժշտի լավագույն աշխատանքներից մեկը` «Swing that music», ունկնդրին զարմացնում էր  շեփորի վրա կատարվող հնարքներով: Լուի Արմսթրոնգի առաջին ինքնակենսագրականը նույնպես կոչվում էր «Swing that music»:
1938-ին Արմսթրոնգն ամուսնանում է Ալֆա Սիթի հետ. սա երաժշտի ամենակարճատև ամուսնությունն էր: Մինչդեռ չորրորդ ամուսնությունն ամենաերկարն ու ամենաերջանիկն էր: Նա ամուսնացավ Լյուսիլ Վիլսոնի հետ, ում հետ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջ:
Երաժշտական բուռն գործունեության հետ մեկտեղ Արմսթրոնգը նկարահանվում էր ֆիլմերում:Լուի Արմսթրոնգ
Ինչպես մյուս սևամորթ երաժիշտները` Արմսթրոնգը չէր կարող անտարբեր մնալ ռասսիզմի հանդեպ: 1954  թվականին, երբ  Արկանազի նահանգում սևամորթներին արգելվեց սովորել սպիտակամորթների հետ նույն դպրոցում, Լուին, ի նշան բողոքի, հետաձգում է Ռուսաստանի իր հյուրախաղերը, սակայն նա չի կարողանում հրաժարվել ձայնագրման աշխատանքներից: Նույն թվականին նա նկարահանվում է ևս երկու ֆիլմում:
1959 թվականի հունիսին նա սրտի կաթված է ստանում, բայց, բավարարվելով հիվանդանոցնում շատ քիչ ժամանակ մնալով, նա շուտով վերադառնում է իր լարված աշխատանքին: 1971 թվականին նա ձայնագրում է իր վերջին` The night before Christmas երգը:
Լուի Արմսթրոնգը մահացավ բարեպաշտ մարդու մահով` քնած ժամանակ նրա սիրտը կանգնեց: Դա 1971 թվականի հուլիսի 7-ն էր:
Արմսթրոնգը ստեղծեց կատարելու իր սեփական ոճը` իր ազդեցությունը թողնելով առանց բացառության բոլոր ջազային երաժիշտների վրա: 50 տարի շարունակ նա ձայնագրում էր երգեր, որոնք հիթ էին դառնում և անգամ այսօր հնչում են ռադիոկայաններով և հեռուստատեսությամբ: Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, տարվա ընթացքում մոտ 300 համերգներ էր տալիս` այցելելով աշխարհի ամենահեռավոր վայրերը: Նա գրում էր հոդվածներ, ինքնակենսագրություններ, հուշագրություններ: Ի վերջո Լուի Արմսթրոնգը 20-րդ դարի համաշխարհային աստղերից է:







1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

v.a=301
Apr 2, 2012 14:39


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19223') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p><a href="htt...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p><a href="htt...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'http://www.yout...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219