ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, March 26, 2012 23:50 - 1 քննարկում

Դարակազմիկ խփնվածի գրած հաղորդագրություն: Զգույշ կարդա՜ցեք, դուք էլ հանկարծ չխփնվեք:

Հայաստանի Մեծ Շնորհք ավետարանական մկրտական եկեղեցի

Նրան տեղափոխել են հոգեբուժարան:

 

Տարիներ առաջ, երբ ես նոր էի սկսել իմ հոգևոր ծառայությունը, ինձ և իմ կնոջը մի ընտանիք հրավիրեց իրենց տուն: Տան աղջիկը հիվանդ էր: Իր սիրած տղայից բաժանվելու պատճառով հոգեկան խանգարում էր ստացել: Նրա մոտ սկսվել էր հետապնդման վախը: Հնարավոր չէր հետը զրուցել: Նա ասում էր, որ իր ընտանիքի կամ սիրո քայքայման պատճառը Գորբաչովն ու Ելցինն էին , ու որ իրենք հրաման են ստացել Բրեժնևից: Հետո ավելի հստակ աղբյուրներից ճշտել էր, որ դա Ամերիկայի ու Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական գործակալությունների արած գործն էր: Դուռը թակելիս նա ասում էր. << Եկել են ինձ վերացնելու: Նրանք ուզում են ինձ կործանել և հետո կանցնեն ազգը կործանելուն: Բոլորը լրտեսներ են , բոլորը կաշառված են, բոլորի նպատակը ինձ սպանելն է: Ես գիտեմ Բուշը ասել է նրան   կամ վերբովկա եք անում կամ վերացնում եք: Բոլորը մեր թշնամիներն են ……>> և այլ բաներ: Երբ ուզում էի իր համար աղոթել, նա կասկածանքով ասաց, թէ << ես գիտեմ դրանք հատուկ կոդավորված բառեր են , ինձ վերբովկա անելու համար>>: Իրականում իր խնդիրը հոգեբանական էր,  ուղղակի մերժվածության հետևանք: Ուրիշներն էլ ասում էին, որ դա իր մոտ ժառանգական է: Այդ աղջիկը ժամանակին եղել էր երաժշտության , կարծեմ դաշնամուրի, ուսուցչուհի: Բայց ընտանեկան խնդիրների պատճառով իր մոտ սկսվել էր ցայտուն արտահայտված շիզոֆրենիա, որը դրսևորվում էր հետապնդման վախով: Կարճ ժամանակ հետո ես լսեցի, որ նրան տեղափոխել են հոգեբուժարան:
Վերջը, ասածս ի՞նչ է …..ստեղծում են կարծիք, թէ բոլորը թշնամի են և ամբողջ աշխարհի մարդկությունը, կենտրոնացած է մի մտքի վրա, այն է, թէ ինչպես կործանեն Հայ կրոնասեր ակտիվիստին: Որից հետո կանցնեն ազգը կոծանելուն: Ես մտածում եմ, որ մեր <<Հայաստանի հասարակական կարծիքների ձևավորման և պրոպագանդման բաժինի վարիչը>> այդ աղջիկն է եղել կամ հիմա նա է : Կարո՞ղ է … Եսի՞մ….



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Antarameg
Mar 28, 2012 18:08


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('19141') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB3\xD5\xAA\xD5\xA5\xD6\x80\xD5\xAB \xD6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB3\xD5\xAA\xD5\xA5\xD6\x80\xD5\xAB \xD6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB3\xD5\xAA\xD5\xA5\xD6\x80\xD5\xAB \xD6\x81\xD5\xA1...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.p in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219