ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Sunday, March 18, 2012 23:40 - 4 քննարկում
Ձեր փրկությունը ձեր ձեռքին է: Հիշեք անուն առ անուն և տեսեք թե ինչ եք անելու: ՉԿԱՇԱՌՎԵ՛Ք:
1.Սերժ Սարգսյան
2. Հովիկ Աբրահամյան
3. Տիգրան Սարգսյան 4. Տարոն Մարգարյան 5. Սամվել Նիկոյան 6. Հրանուշ Հակոբյան 7. Գալուստ Սահակյան 8. Ռազմիկ Զոհրաբյան 9. Գագիկ Մինասյան 10. Գագիկ Բեգլարյան 11. Հերմինե Նաղդալյան 12. Արմեն Աշոտյան 13. Դավիթ Հարությունյան 14. Էդուարդ Շարմազանով 15. Մանվել Գրիգորյան 16. Շուշան Պետրոսյան 17. Արտաշես Գեղամյան 18. Խոսրով Հարությունյան 19. Հայկ Բաբուխանյան 20. Արա Բաբլոյան 21. Կարինե Աճեմյան 22. Դերենիկ Դումանյան 23. Ռուբեն Թադևոսյան 24. Կարեն Ավագյան 25. Մարգարիտ Եսայան 26. Լևոն Մարտիրոսյան 27. Վարդան Այվազյան 28. Կարեն Ճշմարիտյան 29. Ռաֆիկ Գրիգորյան 30. Ռուզաննա Մուրադյան 31. Վահրամ Բաղդասարյան 32. Նահապետ Գևորգյան 33. Մանուկ Սարգսյան 34. Առաքել Մովսիսյան 35. Նաիրա Կարապետյան 36. Համլետ Հարությունյան 37. Հովհաննես Սոխլոյան 38. Սպարտակ Մելիքյան 39. Շիրակ Թորոսյան 40. Արփինե Հովհաննիսյան 41 Վլադիմիր Մովսիսյան 42. Մուրադ Մուրադյան 43. Վիգեն Սարգսյան 44. Արմեն Գևորգյան 45. Հասմիկ Պողոսյան 46 Վաչե Գաբրիելյան 47. Արմեն Մովսիսյան 48. Հրայր Թոմվասյան 49. Տիգրան Դավթյան 50. Ջեմմա Բաղդասարյան 51. Արա Հարությունյան 52. Երվանդ Զախարյան 53. Ռադիկ Մարտրիոսյան 54. Դավիթ Սարգսյան 55. Կարինե Մինասյան 56. Ռոբերտ Նազարյան 57. Արման Սահակյան 58. Արսեն Գրիգորյան 59. Սուրիկ Խաչատրյան` 60. Արև Սամուելյան 61. Սամվել Թարվեդյան 62. Էդիկ Բարսեղյան 63. Արմեն Նազարյան 64. Սոնա Ղարիբյան 65. Արթուր Նալբանդյան 66. Աշոտ Գիզիրյան 67. Շահգալդյան Կովալենկո 68. Սահակյան Սարգիս 69. Կիրակոսյան Աանհիտ 70. Ղուկասյան Արտյուշա 71. Ղուկասյան Վարդան 72. Դարբինյան Սամվել 73. Սիմոնյան Արամ
HISUS
4 քննարկումներ
Antarameg
SVETLANA
Խորտակած նավերի ու խորտակված մարդկանց առասպելը
Գրել է Լուսանցք
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է ԱԺ 2012թ. մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրություններին, այլեւս գործում է հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
ԿԸՀ-ն արդեն հասցրել է քննարկել նաեւ մի շարք բողոքներ: Այդ թվում՝ ՀՀ պառլամենտարիզմի կենտրոնի (ՀՊԱԿ) ղեկավար Ռուբեն Թորոսյանի բողոքը, ով փորձում էր ապացուցել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կառավարության մի շարք անդամներ պետական միջոցների հաշվին հօգուտ ՀՀԿ-ի քարոզչություն են իրականացնում:
Բայց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ քաղաքացու ընտրական իրավունքը չի ոտնահարվում, քանի որ նա, անկախ նշած հանգամանքից, կարող է քվեարկել իր նախընտրած քաղաքական ուժի օգտին: Բացի դրանից, հանձնաժողովի անդամները Ռ. Թորոսյանին եւ նրա նախընտրած քաղաքական ուժին խորհուրդ տվեցին հայցով դիմել Սահմանադրական դատարան:
Առ այսօր ԿԸՀ-ն մերժել է նաեւ այլոց դիմումները այն պատճառաբանությամբ, որ մերժման հիմքում ընկած է Ընտրական օրենսգրքի այն դրույթը, համաձայն որի՝ անձը ԿԸՀ կարող է դիմել այն դեպքում, երբ խախտվում են նրա անմիջական սուբյեկտիվ իրավունքները: ԿԸՀ-ն բարդացրել է նաեւ լրագրողներին հավատարմագրելու կարգը, որի դեմ ցայսօր բողոքում են զլմ-ների ղեկավարները:
Իսկ ՀՊԱԿ-ը հայտնել է, որ ԿԸՀ անդամներն առնվազն ներկայացուցիչներ են՝ ՄԻՊ-ի, վճռաբեկ դատարանի եւ Փաստաբանների պալատի նախագահների, որոնց պատասխանատվությունը նույնպես անխուսափելի է ԿԸՀ այս որակի՝ առաջիկա «ազատ ու արդար» ընտրությունների համար:
Բողոքում է նաեւ ընդդիմությունը, եւ դա գնալով սաստկանալու է, քանզի նախընտրական «տրամաբանությունն» է գործում այդ ընթացքում: Իրենց վերջին հանրահավաքում արդեն դա զգացնել տվեցին ՀԱԿ-ականները, երբ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ մաս կազմող ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ այլոք կրկին արծարծեցին մարտիմեկյան թեման եւ ամեն գնով հաղթելու վճռականությունը: Ընդդիմադիրները չգիտես ինչ տրամաբանությամբ աղաղակում են, թե բնակչության 80%-ը չի թաքցնում, որ «հնարավորության դեպքում կլքեր այս երկիրը»… Թե բնակչությունը դա ինչպես չի թաքցնում կամ ինչ ձեւերով է ի ցույց է դնում, թողնենք ժամանակին:
Իսկ ահա ժամանակը հաստատել ու չի մոռացել, որ ՀՀՇ-ական տարիներին գաղթի եւ երկրից պարզապես փախուստի մեծաթիվ փաստեր կան, ապացուցելու բան էլ չկա, անգամ Արցախյան ազատամարտի տարիներին մարդիկ ինքնաթիռի 1-2 տոմսով վաճառում էին իրենց բնակարանները եւ փախչում երկրից… Մութ ու ցուրտ տարիներին իրենց հարստությունները դիզած ընդդիմադիրները այն ժամանակ հաշվարկ չե՞ն արել: Կարեւոր չէ, դրանք կան եւ, ափսոս, որ չեն ասվում, ներկայացվում հանրությանը պաշտոնապես… Դա չարվեց նաեւ ՀՀ 2-րդ նախագահի օրոք, երբ նախագահին կից ստեղծված Քաղաքական խորհուրդը բազմէջանոց փաստաթուղթ ներկայացրեց ՀՀՇ-ական իշխանություններին դատի տալու համար… Դա չի արվում նաեւ այսօր… Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը հանրահավաքներում շարունակում է խոսել արտագաղթի ծավալներից:
Իհարկե արտագաղթ կա, այդ մասին մենք եւս գրում ենք, քննադատում եւ պատճառահետեւանքային կապերն ենք ներկայացնում, նաեւ շարունակում ենք ներկայացնել Արցախի եւ ազատագրված տարածքների վերաբնակեցման եւ առհասարակ հայության ներգաղթի խնդիրները: Բայց այս հարցը միայն նախընտրական շահարկումների թեմա չէ, որից հետո նորից ասողն ու չասողը սսկվելու են՝ տեսողության եւ հիշողության կորուստներ ունենալով…
Իհարկե 1-ին նախագահը չի մոռանում խոսել նաեւ «Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի թաթար-մոնղոլական վարչակարգի մասին»՝ նշելով, թե «Քոչարյանա-սերժական վարչախմբի ձեւավորած տնտեսական համակարգը որեւէ կապ չունի ոչ սոցիալիզմի, ոչ ֆեոդալիզմի, ոչ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ»… Այստեղ Լ. Տեր-Պետրոսյանը «մոռանում» է, թե ինչպես էին իր «գահակալության» օրոք համեմատություններ արվում սիոնիստա-մասոնական կամ այլադավան այլ համակարգի մասին, իսկ «լեւոնա-վանոյական վարչախմբի ձեւավորած տնտեսական համակարգը» հաստատ որեւէ կապ չուներ «ոչ սոցիալիզմի, ոչ ֆեոդալիզմի, ոչ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ» եւ պապայա-թաղային հեղինակության համակարգ էր… Անգամ գողական աշխարհի մարդիկ էին «վանոյա-պապայական» դարձել (այսպես կոչված
գողականներին բանտարկել ու նրանց տեղը սեփական «գողականներով» էին լցրել), էլ ուր մնաց քաղաքացիական կյանքի պատվիրված «նայողները» այլ համակարգի մասին մտածեին…
Իսկ հիմա նրանց համար այլ է, Հայաստանն ու հայության թալանած ու հարստահարած նախկին իշխանավորներն ու ներկայիս ընդդիմադիրները «ժողովրդի հիշողությունը կարճ է» կարգախոսով առաջնորդվելով՝ մտել են ընտրապայքարի մեջ: Դե ՀԱԿ-ի համամասնական ցուցակի վերջնական ձեւավորումն էլ դրվել է հենց 1-ին նախագահի վրա:
Կարծիք կար, թե կոալիցիա-կոնգրես բանակցությունների տապալումից հետո ՀԱԿ-ը կբոյկոտի ընտրությունները, բայց այդպես չեղավ: Ավելին, այս ընդդիմադիրները նորից սահմռկեցուցիչ բաներից են խոսում ու գուցե ծրագրում են նորը… Կյանքում երբեւէ որեւէ քաղաքական դժվարության չհանդիպած եւ հոր՝ Կարեն Դեմիրճյանի փառքի վրա քաղաքական ոլորտ մտած Ստեփան Դեմիրճյանը նշել է. «Եթե 2004թ. ապրիլի 14-ին իշխանություններն ուժ կիրառեցին ժողովրդի նկատմամբ, ապա 2008թ. սեփական ժողովրդի արյունը հեղելով ու արտակարգ դրություն հայտարարելով՝ գնացին հակասահմանադրական քայլերի եւ մարտի 1-ի գործի կոծկմանը… Սակայն մենք չենք կարող անտեսել առաջիկա ԱԺ ընտրությունները: Մեր խնդիրը խորհրդարանում ներկայություն ապահովելը չէ, այլ երկիրը համակարգային այս ծանր վիճակից, ճգնաժամից դուրս բերելն է»: Այսինքն, եթե հանկարծ այս մայիսին ՀԱԿ-ը ձախողի, ապա նման հռետորները դեմ չեն լինի մի հատ էլ մայիսյան սպանդ նախաձեռնել եւ հետո իրենց տաքուկ անկյուններում թաքնվելով հաջորդ քայլերին սպասել… Կարեւոր չէ, որ իրենց տերերը՝ եվրակառույցները, հայտարարել են, թե «Մարտի 1-ի» գործը փակված է, կարելի է նորերը նախաձեռնել, տարին 12 ամիս ունի……
Վազգեն Սարգսյանի փառքի վրա քաղաքական ոլորտ մտած նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, նույնպես հետ չի մնում մերթ ընդ մերթ արտահայտվելուց եւ ահա բարձրաձայնում է, որ «Սերժ Սարգսյանը ղազագիր է ստորագրել տալիս իր կոալիցիոն գործընկերներին, որ իրեն ընտրեն»: Հետաքրքիր է՝ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ի՞նչ շահ ունեն Լ. Տեր-Պետրոսյանին ընտրելու համար… Իսկ գործող նախագահին ընտրելու համար գոնե առկա եւ նկատելի շահեր ունեն:
«Ռեժիմը ջարդելու նախադրյալները կան».- ասում են կոնգրեսականները եւ կոչ անում բոլորին զինվորագրվել համաժողովրդական այս շարժմանն ու ժողովրդավարության կայացմանը: Երկու տասնամյակ հնչող սին խոսքեր են սրանք: Իսկ զինվորագրվելու կոչի իմաստը, այդ քաղաքացիներին հավաքելու նպատակը ավելի պարզ նշել է «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Ն. Փաշինյանը. «Ձեր առաջ, Աստծո առաջ պատրաստ եմ ասելու՝ այդ քաղաքացին կանգնած է բարիկադների վրա, նրան հնարավոր չէ սասանել, հնարավոր չէ կանգնեցնել 2008-ի մարտի 1-ին սկսածը: Եկել է մի քանի շրջադարձային արձանագրումներ անելու ժամանակը: Մենք պետք է արձանագրենք, որ չի կարող ապագա ունենալ այն երկիրը, որտեղ հաստատված է ժողովրդի վրա կրակած իշխանություն, որովհետեւ ժողովրդի վրա կրակած իշխանությունը թշնամի իշխանություն է»:
Իսկ ի՞նչ է ժողովրդին նպատակադրված կրակի տակ տանող ընդդիմությունը, ովքե՞ր են նրանք (ո՞ր երկրի ընդդիմությունն են)…
Դեռ լավ է, որ մյուս ընդդիմադիրները գործում են ՀԱԿ-ից զատ եւ արյունածարավ հռետորաբանությունից հեռու են գործում:
Այնպես որ, ս.թ. մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարությունը, թե՝ «ՀՀ նախագահ Սարգսյանը խորտակվող նավ է ու այն ուժերը, որ կկանգնեն նախագահի կողքին, նրանք նույնպես խորտակվող են», արժանացել է իշխանական եւ անգամ այլ ընդդիմադիր ուժերի այն պատասխանին, թե՝ «Խորտակված իշխանության եւ այժմ խորտակվող ընդդիմության առաջնորդի աղեկտուր ձայնն է հնչում այլեւս»…
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 9 (230), 2011թ.
Կարդացողի Հավանություն՝
6
6
SVETLANA
Հայ ծագումը
Գրել է Լուսանցք
Արեւմուտքի եւ Արեւելքի ճակատագրական կենտրոնում
Սկիզբը՝ թիվ 4, 6-ում
Հայկական Լեռնաշխարհը որպես երկրագնդի կենաց գոտի, տեղ, որտեղ արարչա-աստվածային «կենաց ծառն» է գտնվում ու որտեղ անմահությունն է երաշխավորվում,- սեմական աղբյուրներում հաճախ արծարծվող այս խորհուրդները հաստատում է հին հունական մեկ այլ աղբյուր՝ նախահոմերոսյան շրջանում (այս թ. ա. 2-րդ հազարամյակում) ձեւավորված «Արգոնավորդներ» առասպելը, որում պատմվում է, որ 50 հույն դյուցազուններ (նրանց մեջ է լինում նաեւ հայազգի Արմենոսը) Արգոս նավով ուղեւորվում են Այետես (Հայետես) թագավորի թագավորած Էա (Այա, Հայա,-Ս.Մ.) երկիր՝ բերելու այդտեղ գտնվող Կենաց ծառից կախված կախարդական ոչխարի ոսկե գեղմը:
Հնդ-արիական դիցաբանության հիմք Ռիգվեդայում մարդկությունը մեկ ընդհանուր նախահորից՝ Մանուից (բառացի նշանակում է մարդ) սերելով հանդերձ, նկատվում է, այնուամենայնիվ, որ մարդիկ փաստացի բաժանվում են երկու՝ միմյանց հակադիր՝ բարձր (կատարյալ) եւ ցածր (ոչ կատարյալ) ցեղերի (ռասաների): Առաջինը Արիական ցեղն է, որին նաեւ այա կամ հայա անվանում է տրվում, իսկ երկրորդը՝ ոչ արիական, որը կոչվում է նաեւ դասա (հնարավոր է, համապատասխանում է հայերենի դաս-խավին, որը տվյալ դեպքում տրոհվածի, ամբողջականությունից զրկվածի, մասնատվածի իմաստն է արտահայտում): Առաջիններին հովանավորում են արիական աստվածները (Ինդրան, Վարունան, Միթրան, Ագնին), երկրորդներին՝ դեւերը (դեմոնները), որոնք կիսաաստված են համարվում:
Ռիգվեդայի հիմքով հետագայում առաջացած վեդայական մյուս գրքերում եւս պահպանվեց մարդկային սեռի ցեղային այդ բաժանումը, այն ոչ էական տարբերությամբ, որ դրանցում արիները երբեմն անվանվում են նաեւ Արեւի (լույսի) որդիներ, իսկ ոչ արիները՝ պարզապես մարդիկ:
Արիական մեկ այլ ազգի՝ իրանցիների դիցաբանությունում եւս (հանձին զրադաշտականության) հստակորեն արտահայտված է մարդկանց՝ արիներ-ոչ արիներ բաժանումը:
Այստեղ մարդկության նախնու դերում հանդես է գալիս Արա-Մազդայի կողմից Արիանա (արիների) Վայջոյում (բառացի՝ վայրում) արարված Հայամարդը: Նա, սակայն, իր սերունդների մեջ տրոհվում է երկու հակադիր ցեղերի՝ արիների (ովքեր շարունակում են իրենց երկնային հոր՝ Արա Արարչի հետ ժառանգական կապի զգացողությունը պահպանել, եւ որն էլ նրանց հովանավորում է) եւ չարիների (ոչ Արիների), որոնց Ահրիմանը՝ Արայի հակոտնյա աստվածությունը իր կողմն է գրավում ու հովանավորում:
Մարդկությունը երկտեսակ է ներկայացվում նաեւ հին արաբական դիցաբանական ավանդույթներում, որը պահպանվել է նաեւ մուսուլմանական սուրբ գրքում՝ Ղուրանում: Ըստ այդ ավանդույթների՝ Ալլահը մինչ Ադամին՝ մարդկանց նախնուն կավից ստեղծելը, հուրից՝ ավելի կատարյալ բնական տարերքից ստեղծում է հրեշտակներին ու ջիներին (նշանակում է հրածին)՝ ի տարբերություն առաջինների՝ ի վերուստ բանականությամբ օժտված արարածների: Ջիները, ըստ Ղուրանի, ստեղծված են անծուխ կրակից, օդեղեն կամ հրեղեն մարմին ունեն, ցանկացած կերպարանք ընդունելուն ընդունակ են, ի զորու են պես-պես հրաշքներ եւ ցանկացած դժվար աշխատանք կատարելու:
Ջիները՝ հրածինները Ղուրանում հիմնականում դիտվում են որպես հողածին մարդկանց հակոտնյա արարածներ: Գրքի որոշ տեղերում նրանք համարվում են անգամ մարդուն ստեղծող աստծուն՝ Ալլահին, անմահ լինելու առումով, հարազատ արարածներ եւ նրա հետ նույն՝ անմահների շարքն են դասվում: Հատկանշական է, որ մուսուլմանական աստվածաբանները, ընդունելով հանդերձ ջիների (հրածիններիի) իրական գոյությունը, գերադասում են ձեն ձենի տված իրենց ցեղակից մյուս՝ եբրայացի աստվածաբաններին, չմանրամասնել մարդու այդ՝ իրենցից տարբեր տեսակի մասին հարցը…
Ազգի լեզուն ազգի հոգեւոր կյանքի խորհրդապատկերն է: Տեսնենք՝ ինչ է ասում հայոց լեզուն այդ առումով հայի կողմից իր ծագումի (դրա՝ այլերից տարբերության) ընկալումի մասին: Հայոց լեզվում կա երկու՝ շատ բան ասող հակադիր խորհուրդ՝ արի (բարի) եւ չար (չը-ար՝ ոչ բարի), որոնցից զանազան այլ խորհուրդներ են ածանցվել: Կրոնական ու փիլիսոփայական վարդապետություններում հետագայում իմաստափոխված ու վերացական մարդկային վարքաբանության (դրական ու բացասական) վերածված այդ խորհուրդները նախասկզբնապես նշանակել են մարդու երկու՝ ծագումնաբանորեն (կենսաբանորեն) ու բնույթով տարբեր տեսակներ՝ արի (որին ենք պատկանում մենք եւ մեր ցեղակիցները) եւ չը-ար, որին են պատկանում այլ ցեղերը: Ընդ որում, արի նշանակում է Արա Արարչին պատկանող, նրանից սերված, ի տարբերություն չը-արերի, որոնք այդպիսին չեն համարվում (հայոց լեզվում այդպիսիք համարվում են տիտանածին, վիշապածին, հողածին, երկրածին, պարզապես մարդ, մահկանացու եւ այլն): Արի-ին հոմանիշ է Արմեն-ը՝ մեր մյուս ցեղանվանումը, որ բառացի նշանակում է Արա Արարչի արարած մարդ-մեն (արարչածին), եւ մեր ազգի անվանումը՝ հայ-ը (բառացի նշանակում է բարձր, կատարյալ, անմահ, հրածին՝ հուր նշանակող ագ-այգ-հայգ-հայ լեզվական անցումով):
Հայի ծագումնաբանության մասին նրա ամենօրյա լեզուն էլ է ինչ-որ տեղեկություն տալիս: Արարատյան դաշտավայրի լեզվում, ինչպես հայտնի է, մինչեւ այսօր պահպանվում է Արա՜ դիմելաձեւը: Ի՞նչ է ասում դա: Հայկական ավանդույթներով, ինչպես հայտնի է, ծնված որդին հոր անունով է սովորաբար անվանակնքվում: Արա՜ դիմելաձը, հետեւաբար, կարելի է ենթադրել,
վաղնջական ժամանակներից է գալիս. ցեղն իրեն գիտակցելով որպես Արարչի՝ Արայի սերունդ, ըստ այդմ էլ ճանաչել է իր անհատներին,- մի բան, որը, որպես վերհուշ, ցեղի մերօրյա լեզվում չգիտակցված ձեւով պահպանվել է:
Հայ ծագումնային ինքնության, հայը՝ որպես Արարչի որդի գիտակցումի պատկերը ավելի ամբողջացնելու համար ավելացնենք, որ այդ գիտակցումը արտահայտվել է նաեւ մերօրյա հայ պատմագրության մեջ: Օրինակ՝ Անժելա Տերյանը իր գրքերից մեկում ուղղակի գրում է, որ Արա Արարչի «անունով կոչվել են ոչ միայն ցեղն (Արմեն,-Ս.Մ.) ու բնօրրանը (Արարատ, -Ս.Մ), այլեւ Հայկական Լեռնաշխարհի բազմաթիվ աշխարհագրական անուններ, գետեր, լեռներ, ավաններ, շեներ եւ քաղաքներ»:
Այսպիսով՝ ճշմարիտ էին մեր սուրբ նախնիները, որ իրենց լեզվում ու իրենց դիցաբանությունում իրենց Արմեն (Արարչի որդի) ու Հայ էին անվանում: Ճշմարիտ են արիական ու սեմական ազգերի ավանդույթները, որ հաստատում են հայ – արիների արարչական ծագումը եւ տարբերում նրանց հողածիններից: Ճշմարիտ են բոլոր ազգերը, որ մեզ Արմեն (Հայ) են անվանում:
Բայց մեզ կրկին հարց տանք. որտե՞ղ էին ապրում Արարչի որդիները: Տարրական տրամաբանությունն իսկ ասում է, որ, բնականաբար, Արարչի երկրային արարման վայրում՝ Արարատում, որտեղ Արարիչը արարել է նրանց եւ որը, որպես կենաց գոտի, մշտապես ջրից դուրս է մնում: Եվ հենց Արարտում է վերապրել նաեւ հողածին Նոյը՝ ապահովելով իր հողածին ցեղի շարունակելիությունը:
Ժամանակն է վերջապես, ազատվենք անտոհմիկ որբի վիճակից, ում ի՜նչ ծագում ասես չեն վերագրում: Ժամանակն է ճանաչենք մեր իրական ծագումը եւ ապրենք որպես Արարչի որդի, որպես մեր նախնիների օրինական (բնական) ժառանգորդ: Ընդ որում՝ այդպես կատարելով նաեւ մեր բնական դերը արի ցեղի մեջ եւ մարդ օրգանիզմում:
Ավելի լավ, քան Կոստան Զարյանն է ասել, չէր ասվի. «Մենք պետք է վերագտնենք խորհուրդների այն հավասարակշռությունը, արժեքների այն հիմնաքարերը, որ ճակատագրականորեն մերն է… Հայ կյանքը,…, պետք է կառուցանի իր մեսիականության եւ հոգեկան կայսերականության այն հոսանքը, որին բովանդակ մարդկությունը ծարավ է… Ապոլոնյան, Դիոնիսոսյան եւ Ֆաուստյան մարդու նոր համադրություն պիտի անհրաժեշտորեն իրականանա այստեղ,… Արեւմուտքի եւ Արեւելքի ճակատագրական այս կենտրոնում»:
Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ
«Լուսանցք» թիվ 7 (228), 2011թ.
Կարդացողի Հավանություն՝
9
4
HAKOB M.
Կարդաեք “Վանոյի հերթն է” Հոդվածն ու իմացեք, որ նրա անունը նույնպես կա այդ ցուցակում, որը առայժմս չեն ցույց տալիս…
http://www.hraparak.am/2012/03/16/vanoyi-hert/ նյութն, անառարկելի կեղծ, թերթի սկզբունքներին հակասող, ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՈՒ ՊԱՏՎԻՐՎԱԾ Է, որը ինչ խոսք առաջ է բերում դեռեւս հիշողությունը չկորցրած, մտածող, ազնիվ մարդկանց վրդովմունքը…
Հոդվածագիրը անտեսում է մի կարեվոր նորմ այն է` որ “Գիտակից մարդը,իր կյանքի փորձով սաղմնավորել ու ապրում է հիմնվելով առաջին հերթին բանական ու բարոյական արժեքների վրա ”
Հասարակության դեգրադացիան կանխելու համար, Պետք է, օրենքը գործի բոլորի համար հավասարապես ու աշխատի, որպես դոգմա…
ՈՒ միշտ մենք պետք է ընդունենք, որ ” ԵՐԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՈՒ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՊԱՏԺՎՈՒՄ, ԱՊԱ ԵՐԿՐՈՒՄ ԼՊԻՐՇՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՑԻՆԻԿ ԱՌՕՐԻԱ ՈՒ ՓԽԼՎՈՒՄ Է ԵՐԿԻՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՔԱՐԸ…
Եվ հոդվածագիրը, որպես հիմք վերցնելով թվարկված հանցագործների ԿԱՍԿԱԾԵԼԻ արդարացումները, վեհանձության , “Հասարակության ցնցումների կարոտ”մանիպուլացիոն արտահայտությունների միջոցով, ցանկանում է արդարացնել ՄԱՐԴԱՍՊԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ ` դա մեղմ ասած անթույլատրելի է…
Այսինքն զգացվում է , որ հող են պատրաստում Վանոյին վերադարձնելու նոր կազմավորվող իշխանական համակարգը…
Մեկնաբանությունը չծանրաբեռնելու համար , չեմ ուզում նշել մեր հանրապետության, դավադիր կերպով սպանված,
արժանավոր մարդկանց անունները, որոնք իրագործվել են անձամբ Վանոյի ղեկավարությաբ…
Եվ դժվար է մոռանալ 1996թ, լտպ -ին, որպես նախագահ, կեղծիքներով ընտրությունից հետո, անպատիժ մարդասպանի, լկտի պահվածքով, ցուցարարների նկատմամբ արտահայտած սադիստական արտահայտությունը , թե`
“Եթե պետք լիներ մի 800 հոգի էլ կգնդակահարեինք” մնացածին էլ երկու ջրցան մեքենաներով լավ կթրջեինք, կթողնեին ու կգնային տները չորանալու”
Ու ասօր ՀՀՇ ական ոհմակը նորից գալիս է իշխանության ՀԱԿ – ի հետ այն կիսելով…
Կարդացողի Հավանություն՝
3
2
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈԻՆ ԹՈՂ ԼԻՆԻ. «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
- Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք:
- Նրանց համար ովքեր չգիտեն Իրականությունը. Պետության Գողերը…ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Երկինքն ու Երկիրը իրար են խառնվել…
- ARARATIC EVROPA (FROM ARARAT TO EUROPE) NEW FILM
- Код да Винчи
- Армянский секрет Леонардо да Винчи
- “Леонардо да Винчи и Армения” – Костан ЗАРЯН
- ԳՈՂԸ՝ ՏՆԻՑ, ԵԶԸ՝ ԵՐԴԻԿԻՑ: НАПРАВЛЕННЫЕ В. ЛЕНИНУ ТЕЗИСЫ ДОКЛАДА ЧЛЕНА КАВКАЗСКОГО КРАЕВОГО КОМИТЕТА РКП(б) А. МИКОЯНА «К КАВКАЗСКОМУ ВОПРОСУ»1
- Վաճառվում է անկախություն…
- Հայաստանին խեղդում են «գազախցիկում»:
- ԾՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ: ԿՐԹՎԵԼ է ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ: (TV)
- Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ԲԱՐԻ հայ է…
- Ճանաչե՛ք իսկական Աբդուլ Համիդին…
- Հաջորդ մատաղը՝ փիղ. կամ կապույտ կետ:
- Ժամանակակից թուրք Երևանցի, քուրդ կնոջ թումբանով:
- Մի կտոր մաքուր, անարատ պատմություն…(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ
- Պատճառը հայտնի չէ: Էշը պատժված է հարազատների կողմից:
- Յոթ փականքով փակված վկայություն…
- Ի՞ՆՉ ԴԵՄՔ ՈՒՆԵՍ ԴՈՒ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ …
- Ծառուկյանը չի մտնի կոալիցիա, քանի դեռ ժողովուրդը շա՜տ սոված է…(video)
- Հայաստանի պետական այրերը առաքելական եկեղեցիներ են շինում, իսկ թուրք հայրերը հայաստանցի կանանց «շինելով» թուրքեր են ծնում և իրենց երկիրն են շենացնում…
- Բանից պարզվում է միակ խելքի եկած քաղաքական գործիչը Լևոն Տեր Պետրոսյանն է՞…
- Հայ Առաքելական Եկեղեցին՝ հայ ժողովրդի գերեզմանափոր…
- Ըստ պզտիկ խավարիչ Ասողիկի հայերը առաջացել են 301թ: Ողբամ զ ձեզ առաքելական հայրեր:
- Ազատամարտիկները ոտքի են կանգնել տռտիկ արած ընդիմության փոխարեն: Թալանամարտիկները դեմ են ազատամարտիկների շարժմանը:
- -Վատ եմ. շատ վատ,- պատասխանեց ազատագրված Շուշին 21 տարի անց:
- Վաղը Հայրիկյանն ու Սերժը համատեղ կկղկղեն դատախազի գիշերանոթի մեջ:
- Նոր պատմություն, որը գրում է նոր սերունդը՝ կարճ և կոնկրետ…
- Առաջին դասարանցի Ստեֆանիի ինքնանկարը և նամակը ուղղված Ստեփան Քիրեմիջյանին:(նամակը գրված է ինքնուրույն և բնագիրն է):
- АМАЛЕКИ, ГИКСОСЫ…ՀԱՅԸ՛ ՎԵՐԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՉԷ’
- Մեկնաբանում է «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:
- Армения может войти в состав России
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 18, 2013 1:05 - չքննարկված
ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈԻՆ ԹՈՂ ԼԻՆԻ. «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք:
- Վաճառվում է անկախություն…
- Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ԲԱՐԻ հայ է…
- Յոթ փականքով փակված վկայություն…
- Ի՞ՆՉ ԴԵՄՔ ՈՒՆԵՍ ԴՈՒ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ …
ՀԱՅԱՍՏԱՆ - May 17, 2013 4:07 - 2 քննարկում
Նրանց համար ովքեր չգիտեն Իրականությունը. Պետության Գողերը…ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Հայաստանին խեղդում են «գազախցիկում»:
- Ծառուկյանը չի մտնի կոալիցիա, քանի դեռ ժողովուրդը շա՜տ սոված է…(video)
- Ըստ պզտիկ խավարիչ Ասողիկի հայերը առաջացել են 301թ: Ողբամ զ ձեզ առաքելական հայրեր:
- Ազատամարտիկները ոտքի են կանգնել տռտիկ արած ընդիմության փոխարեն: Թալանամարտիկները դեմ են ազատամարտիկների շարժմանը:
- Փակ Շուկա, քանդո՞ւմ, թե վերակառուցո՞ւմ: Փաստորեն վերակառուցվում է աշխատանքային գծագրերով ու արագ ժամանակացույցով: Սեփականատերը անկանխատեսելի մեծ գումարներ է ներդնում այդ ռիսկային գործում: (video)
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Apr 18, 2013 23:16 - 7 քննարկում
ՈվՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ:
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սիոնի Իմաստունների Պրոտոկոլները (ամբողջությամբ)
- Книги против фальсификаций исторических фактов.
- Գլխավոր խմբագիր. “չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է”:
- Критический анализ правил Вашингтонского консенсуса
- Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации


Ալի Բաբան և 72 ԱՎԱԶԱԿՆԵՐԸ
Կարդացողի Հավանություն՝
16
0