Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, March 5, 2012 10:03 - 13 քննարկում

Բօ՛զի վաստակ, պատասխա’ն տուր..

Տիգրանը պետք է հեռանա
2012-02-08 11:54:25

Հայաստանի փլուզումը և հասարակության մեջ հուսալքությունը, գոնե կանգնացնելու համար մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա: Հեռանա իր պաշտոնից, բայց ոչ թե` երկրից: Պաշտոնանկությունից հետո նա ստիպված է լինելու պատասխանել իրավապահների և քաղաքացիական հասարակության մի շարք հարցերի: Կախված այդ պատասխաններից` կորոշվի նրա հետագա ճակատագիրը:

Հարցերի շրջանակը լայն է.
1.     Սխալ տնտեսական քաղաքականությա՞ն, թե` կանխամտածված քայլ էր փոքր ու միջին բիզնեսի ոչնչացումը Հայաստանում:
2.     Սխալի՞, կոռուպցիայի՞, թե`միտումնավոր արդյունք էր դրամի փոխարժեքի արհեստական պահպանումը և մի քանի հարյուր միլիոն դոլարի փոշիացումը երկրի պահուստներից:
3.     Ո՞ր բանկերի հետ  «լավ հարաբերություններ» ունի Տ. Սարգսյանը և ի՞նչ արտոնություններ են ստացել այդ բանկերը:
4.     Ի՞նչ  կապերի մեջ է Տ. Սարգսյանը “Ֆլեշ” ընկերության հետ, որին առանց մրցույթների, օրենքի խախտմամբ ահռելի պետական պատվերներ են իջեցվում:
5.     Հ. Առաքելյանի ֆաքսերում ուղղված աղմկահարույց մեղադրանքների ո՞ր մասն է իրականություն:
6.     Ապուշության, թե հանրությանը դիտավորյալ մոլորեցնելու արդյունք էր ի սկզբանե, սուտ նախագծերի ներկայացումը ժողովրդին /Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Գյումրին` նավահանգիստ դարձնելը,  և այլ նմանատիպ ծրագրերի հրապարակումը:

Այս հարցերի բեռի տակ ՀՀԿ-ն և նրա ղեկավար Ս. Սարգսյանը գնում են ընտրությունների: Այս հարցերը ընտրարշավի ժամանակ ամեն օր հնչեցվելու են: Եվ հարցերի պատասխանները ընտրություններից հետո անպայման տրվելու են: Ս. Սարգսյանը ունի մեկ հնարավորություն տարանջատվելու այս մղձավանջից` օր առաջ պաշտոնանկ անել վարչապետին և տապալումների մի զգալի մասը բարդել նրա վրա: Հակառակ պարագայում` ամեն ինչ պարզ է:

Կարեն Հարությունյան



13 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Ռոբերտ Գյումրեցի
Mar 5, 2012 11:06


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('18723') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xB5\xD5\xA9\xD5\xA5 \xD4\xBC\xD5\xA5...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xB5\xD5\xA9\xD5\xA5 \xD4\xBC\xD5\xA5...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xB5\xD5\xA9\xD5\xA5 \xD4\xBC\xD5\xA5\xD5\xBE\xD5...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219