ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, February 11, 2009 23:42 - 26 քննարկում
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՔՐԱԳՐՎԱԾ ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՆԳՐՎԱՆ
Քննարկվող նյութի ամբողջական տեքստը՝ ԱՅՍՏԵՂ
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ (ՀԱՅԵՐԵՆ) (ENGLISH) and go
Sign the petition - ՁԵՐ ՁԱՅՆԸ ՏՎԵՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ
ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՎԱՔ ԳԼԵՆԴԵԼԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
«Հայ մտավորականության պաշտպանությունը ուսանողների ստորագրահավաքին» փետրվարի 12-ին, երեկոյան 7:30
26 քննարկումներ
vardan
vardan
լրացում
հասկանում եմ մենք բոլորս էլ խելակորուս արագությամբ փնտրում ենք այն ոսկյա արահետը, որը կլինի մեր ազգի վերածննդի ճանապարհը, սակայն հույս դնել կասկածելի օտարածին գաղափարների վրա դա վտանգավոր է, համոզված եմ և համաձայն եմ ձեզ հետ հայերը կգտնեն այդ արահետը կամ իրենք կսարքեն ինչպես դա արեցին չինացիները,
հարգանքներով վարդան
Կարդացողի Հավանություն՝
0
0
Narek
Հարգելի Վարդան, ինձ թվա՞ց , թե դա չարակամություն է ձեր կողմից:
Անձամփ շատ բան սովորեցի, կարծում էմ որ դուք նույնպես:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hrayr
Հաևգելի Վարդան,կա արդյոք ավելի հրատափ խնդիր քան վերագտնել մեր ինքնության վկայագիրը:Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց ո՛չ խավարը,մենք չենք կարող չափել խավարը։ Լույսի սովորական ճառագայթը կարող է թափանցել խավարի աշխարհը և լուսավորել այն։մենք ինչպե՞ս կարող եք իմանալ, թե որևէ տարածություն որքանով է խավար։ մենք չափում ենք, թե որքան լույս է առկա, այնպես չէ՞։ Խավարը մի հասկացություն է, որը մարդն օգտագործում է, որպեսզի նկարագրի, թե ինչ է կատարվում, երբ բացակայում է լույսը։ Հիմա Լույս Աշխարհը.մշակում է ձեռքի լույսը ,թե որքանով է կատարյալ ամեն պատվիրան ,թող դա մեր Հայ Խիղճը վկայի….այո այսօր մենք պետք է ազատվենք մեզ պարտադրված բոլոր տեսակի ստերից ու թյուրիմացություններից, որպեսզի կարողանանք ճիշտ հասկանալ մեր ազգի առաքելությունը, մեր կյանքի դերն ու նշանակությունը մարդկության պատմության այս խայտաբղետ կռվադաշտ թատերաբեմում, որտեղ պարբերաբար իրարու հետ մեծամարտի են ելնում լույսի և խավարի որդիները, որտեղ նաև շատ հաճախ զարմանալիորեն դեմ առ դեմ են ելնում ու իրար կոտորում մոլորեցնող գաղափարախոսությունների ազդեցության տակ գտնվող արյունակից եղբայրները: Եվ որպեսզի այս կենաց ու մահվան կռվում կրավորական դիրք չգրավենք, այլ հասկանալով ու ճիշտ կողմնորոշվելով մեր հոգենպաստ ու հայրենաշեն գործուն ներդրումն ունենանք արդարության համար մղվող պայքարում, անհրաժեշտ է ինքնաճանաչ ու ցեղաճանաչ դառնալ, ապրել մեր Կենաց ծառի խորհրդակիր Հայկ Նահապետի սրբազան կարգադիր ավանդությամբ:
Տգիտությամբ հիմնավորված չարափառության պայմաններում մեզանում անհնար է որևէ հոգենպաստ և հայրենաշեն գործունեություն ծավալել, եթե իրապես չգիտենք, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, եթե չենք հասկանում մեր ինքնանվանման պարտավորեցնող խորհուրդը: Պարտավորեցնո՜ղ, քանզի ինքնաճանաչ հայ բանաստեղծը իզուր չի գրել.
ՙ
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում,
Բայց մեզ էլ գիտենք –
Մեզ հայ են ասում՚
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hrayr
Պատմահայրն հայոց իզուր չի նշել. ՙ…Հայոց աշխարհ, …բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ…՚: Պարտավորեցնո՜ղ, քանզի հայոց փորձառու վիշապաքաղը` Գարեգին Նժդեհն իզուր չի ասել. ՙԱյո՜, ժողովուրդների անզորության և դժբախտության ամենաներգործուն պատճառը՝ իր սեփական էության մասին ունեցած տգիտանքն են, անինքնաճանաչությունը – իմա՝ անցեղաճանաչությունը: …Դեռ իր խորքին անծանոթ է հայությունը, և դրա համար էլ պարտվողական է՚:
Այսպիսով չպետք է զարմանալ, որ մեր այս օրերում ժողովրդացած հայ ազգը ՙժողովրդավարություն՚ է սովորում և դեմոկրատիա խաղում: Գենետիկ հիշողության մթագնում ապրած հայությունը ներկայումս դեռ ստիպված է ենթարկվել այս խաղի կանոններին, քանզի մեզանում արդեն երկու հազարամյակից ավելի է որ չի գործում ազգային պետական գաղափարախոսությունը: Փոխարենը հայությանը իրենց նպատակներին ծառայեցնելու համար այդ երկար ու ձիգ տարիների ընթացքում Հայոց աշխարհում պարբերաբար փորձարկվել են բազում օտար գաղափարախոսություններ, որոնցից ոմանք հանգամանքների բերումով ժամանակի ընթացքում համեմվել են հայ ազգային մտածողության և հավատքի որոշ տարրերով ու դարձել ներկայումս ՙհոգեհարազատ՚ իրողություն:
Այժմ, երբ հայկական լեռնաշխարհը մարդկությանը հայտնի է դառնում որպես արարչագործության և քաղաքակրթության բնօրրան, երբ հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով ի լուր աշխարհի հայտնվում է մարդկության հնագույն քարե աստղադիտարանի՝ Քարահունջի մասին, որն ավելի հին է Անգլիայի հանրահայտ Սթոունհենջից, ակամայից շատերի մոտ հարց կառաջանա, թե ովքեր են եղել այդ հնագույն աստղադիտարանի իմաստուն հեղինակները: Անփառունակ ներկա ունեցող հայ ժողովրդի համար, որի փառավոր անցյալը մթության քողով էր ծածկված, իրոք, դժվար կլինի այդ և դրա նման այլ հարցերում հեղինակային իրավունք ձեռք բերել, եթե որպես ազգ տեր չկանգնենք մեզ ավանդված ժառանգությանը:
Ներկա խառնակ ժամանակներում, երբ մենք ականատեսներն ենք Ձկան դարաշրջանից Ջրհոսի դարաշրջան Երկիր մոլորակի աստեղային մուտքի, որն ուղեկցվում է ոչ միայն պատերազմներով և բնակլիմայական աղետներով, այլ նաև ազգային մշակույթների գորշ համահարթեցմամբ ու մարդկության համատարած համարակալմամբ և վերահսկողությամբ, խիստ անհրաժեշտություն կա մեր ազգային ինքնության պաշտպանական ակտիվացման:
Ժամանակն է, որ այգաբեր հայ-արմենները տիեզերական գարնանամուտին` ձմեռային ինքնամոռաց քնից հետո, նորից վերագտնեն իրենց, հասու լինեն իրենց ոսկեղենիկ արմատին ու ծիրանածնունդ ծագումին: Եկել է հայկյան աստեղային ժամը, որ ազգովին ու ՙնորովի՚ ականջ դնենք անհիշելի ժամանակներից մեզ ավանդված առասպելական երգ-պատումներին, որոնք ունեն պահած մեզ հուզող շատ հարցերի պատասխանները, որոնցից մեկն էլ մեր ով լինելն է: Ժամանակն է, որ մեր ազնվականության վկայականը ամբողջությամբ և հիմնովին ներկայացնենք աշխարհին: Հայոց մեծ բանաստեղծը հո իզուր չի ասել, որ ՙմենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը: Բայց էդ վկայականը էն վկայականներից չի, որոնց վրա դրված է մարդկային իշխանության կնիքը, էդ էն վկայականներից է, որոնց վրա բնությունն ու աստված են դրել իրենց կնիքը, և, դրա համար էլ, ինչքան դժվար է դրա ունենալը, էնքան էլ դժվար է կարդալը՚:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hrayr
Ահա Մեր Ազնվակայության Վկայականը
Հայոց Սրբազան Տոմարն ու արեգակնային անշարժ օրացույցը
http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=744&Itemid=56
Կարդացողի Հավանություն՝
0
0
Հարգելի Պարոն Քիրեմիջիան ստորագրահավաքի համար գրված իմ նյութը
դուք դարձրեցիք քննադատության թեմա ձեր հաղորդման մեջ, բայց իմ գրելու
խստությունը գալիս էր նրանից, որ ինչպես ժողովուրդն է ասում. սա իմ ցավոտ տեղն է: Ես կրավորական կեցվածք չեմ կարող ընդունել Ամերիկյան համալսարաններում կատարվածի առընչությամբ ու ձեր տոնայնության հեգնական տոնը չէ որ իմ ինքնասիրությանը վիրավորեց, այլ այն որ այս շատ հրատապ հարցը միայն ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ համար շատ փոքր լսարան է: Այս հաղորդումից հետո ես հազարավոր հասցեներով գրեց. “Հայլուր”, “Ռադիո”, ցեղասպանության տուն-թանգարան, գիտությունների ակադեմիա, պատմության ինստիտուտ, Դաշնակցական կուսակցությանը, Գիտության -կրթության նախարարություն, հայկական բոլոր թերթերին, անգամ հենց Ռիչարդ Հովհաննիսյանին. հիմա կրթության կայքէջում
կա այս “ԱՀԱԶԱՆԳԸ”, “ՊԱՆՈՐԱՄՆ” նույնպես գրեց, բայց ցավոք
“ԱԶԳ” կոչեցյալը թերթը լռում է: Ես ձեզանից պակաս զարմացած չեմ, որ
այսքան նամակներ հղելուց հետո էլ շատ դանդաղ է քվիարկողների թիվը
աճում: ՈՒզում եմ “ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀԻ” այցելուներին հուսել, որ կարող են
օգնել ա յդ թվի աճին, մի քանի e-mail-ներ գրանցելով: անզամբ ես 20 մարդու
տեղ քվիարկել եմ: Չգիտեմ, ազնիվ է թե ոչ’ բայց արագացնելու միակ ձևը սա է:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hrayr
Քար ես դու աշխարհ
Իսկը անկենդան,
Անշունչ ու անտաշ,
Անիմաստ, անմիտ
Ոտքի տակ ընկած
Քար ես դու աշխարհ,
Իսկը մի կույր քար
Անտարբեր ու լուռ
Մարդ կոչեցյալի
Դաժան արարքի,
Uտի, նենգության
Քարեղեն վկան.
Քար ես դու աշխարհ.
Մա´րդ, վաղուց ես դեմքդ կորցրել,
ճամփիցդ շեղվել,
Հոգիդ ես ծախել
Չար սատանային
ՈՒ դարձել գործիք
Դու նրա ձեռքին.
Նա քեզ քեզանից
Խլել ու տարել,
Տեղը քարեղեն
Մի իր է դրել.
Դարձրել շահամոլ,
Լկտի, փառամոլ,
Անհագ մարդասպան.
Նա քեզ խաբել է
Ոսկով, արծաթով
ՈՒ ադամանդով…
Եվ մարտի հանել,
ՈՒ դավեր նյութել
Մա´րդ, քեզ արարող
Տիրոջ’ Աստծո դեմ.
Սոնա Արշունեցի-անչափ շանորհակալ եմ,Զեր նվիրումի համար….
Կարդացողի Հավանություն՝
0
0
Վահան
Հարգելի Ստեփան,
Ես երկու առաջարկություններ ունեմ.
1. Եկեք Լույս Աշխարհի ” Խորհրդարանում ” մշակենք և վերջնական տեսքի բերենք Պատվիրանները.
Եվ, որպեսզի այն դառնա Ազգային սեփականություն փորձենք այն կիրառել որպես ֆիլտր: Այն է՝
Բոլոր տեսակի քննարկումներն ու առաջարկները անց կացնել այդ ֆիլտրով զատելու համար Ազգայինը
ապազգայինից դրանով Պատվիրանները դարձնելրվ ԿԻՐԱՌԵԼԻ:
2. Դուք նախկինում խոսել եք մեր ԼԻԴԵՐՆԵՐ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ մասին. Մինչև հիմա էլ հիշում եմ
Նափիջևանցի ադրբեջանցու օրինակը…
Դուք իրավացի եք, ՄԵԶ ՄԵՐ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷՆ ՊԵՏՔ: Եկեք քննարկենք թե ինչպես կարող ենք
ԼԻԴԵՐՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼ. Հարգանքներով ՝ Վահան
Կարդացողի Հավանություն՝
0
0
Armenuhi
Սիրելի Սոնա միանում եմ Ձեզ պետք է սայլը տեղից շարժել… Մի քանի հոգի են ողջ ընտանիքով ստորագրել. թվերը կքառապատկվի եթե ամեն մի ընտանիքի բոլոր անդամները ստորագրեն… Մի առաջարկություն էլ ադմին-ին, նշեք ստորագրութունների քանակը ամեն օր, վստահ եմ շատերը այցելում են որ իմանան ստորագրողների քանակը և կարծես անպես է ստացվում, որ ավելի շատ այցելող կա քան ստորագրող…
Կարդացողի Հավանություն՝
0
0
ՀՐԱՅՐ ՋԱՆ ԵՍ ԵՄ ՇՆՈՐՀԱԿԱԼ.
Թող քո նման հաորդիներ շատ լինեն մեր ազգի մեջ,
ՈՒ քո հոգու անեղծ լույսի կանթեղով մաքրագործվեն անվերջ…
* * *
ՄԱՀԻՑ ԶՈՐԵՂ
Կյանքում մահից չկա դաժան բան,
Բայց ես չեմ վախենում այդ մահ կոչվածից
Մահը իմ վշտից դաժան չի այնքան
Վիշտ, որ չեմ կարող պոկել իմ սրտից.
Դաջվել է այնտեղ իմ ծնված օրից
ՈՒ դարձել միակ իմաստն իմ կյանքի’
Այրվում եմ անհաս-անհաս կարոտից
Պապերիս էրկրի’ այգեստանների
Ես երգ ու պարով մահը կընդունեմ
Թեկուզ հենց այսօր, թեկուզ այս պահին,
Միայն թե ուխտս, ուխտս կատարվեր
Ազատ տեսնեի ես Մասիս սարին:
Հանկարծ թե իղձս թաղեն հողի տակ,
Հողն էլ չի կարող բերանս փակել
Իմ սրտում դաջված վիշտը անհատակ
Հանդերձյալ կյանքն էլ չի կարող կոծկել.
Պահանջատերն եմ պապերիս երկրի
Ո´չ առաջինն եմ, և ո´չ էլ’ վերջի
Լինի հանդերձյալ, լինի այս կյանքում
է միայն իմ կարոտ սրտում:
* * *
Գիտցե´ք, աշխարհում մի հայ էլ մնա,
Հայոց եղեռնը նա չի մոռանա
Նա չի մոռանա սուրբ սարը Մասիս,
Ծովից – ծով ձգվող հողը պապերիս…
2003թ Բրյուսել
Կարդացողի Հավանություն՝
0
0
Armen
Ես մի առիթով, երբ խոսվում էր ազգային գաղափարախոսության մասին նշեցի,որ հարկավոր է սահմանել այն, թե ինչ դա: Որովհետև տարբեր պատկերացումներ կան մեր բոլորի մեջ: Իմ կարծիքով, դա ի վերջո պետք է որ առնչվի մարդու գոյությունը իմաստավորող և հույս տվող մի գիտելիքի հետ: Բայց եթե ուզում ենք ունենալ գաղափարախոսություն, որի թաքուն նպատակը պետք է լինի տեսակի գովաբանումը և սրա միջոցով բորբոքել ազգալին հպարտություն, ստեղծել գեր ԵՍ կամ Գեր ԱԶԳ, սա անպայման կհանգեցնի մի համակարգի, որ կա արդեն ՝ հրեականություն և նրա արբայնակ գաղափարախոսությունները: Մի թե՞ մենք ուզում ենք նրանց “գահնկեց” անենք, որպեսզի մենք տեղը նստենք, այն համոզմամբ որ մենք ավելի լավն ենք՞:
Իմ կարծիքը հետևյալն է՝
Եթե մենք շատ անգամ ասում ենք որ արարչագործության վայրը մեր լեռնաշխարհն է և մենք գոյատևեցինք անբողջ քաղաքաքրթության պատմության ընթացքում, դա պետք է մեզ պարտավորեցնի և մենք պետք է պատասխանատվություն զգանք ամպողջ մարդկության համար: Եվ մարդկությունը գտնի մեր մեջ այն բոլոր մարդկայինը, որ ինքը կորցվեց դարերի ընթացքում: Որպես մեր լեռնաշխարհի բնիկներ, դա պետք է որ մեր մեջ լինի անկասկած:
Այդպիսով միայն կպնդացնենք հողը և Մհերը կկարողանա դուրս կգա ժայռից…
Արմեն
Գլենդեյլ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Ռոբերտ
Հարգելի պարոն Ստեփան, խնդրում եմ օգտագործեք Ձեր հեղինակությունը եվ թիկունք կանգնեք «Ազատամտություն» լրագրին, ստորագրահավաք կազմակերպելու գործում՝
http://www.azatamtutyun.am/arm/shop/UID_4836.html
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hrayr
Ազգային գաղափարախոսությունը,ըստ հնարավորի պետքա սահմանի Ազգի բարոյական չափանիշները և կարողանա տալ դասական հայի վաքականոնը.: Նա պետք է պարզաբանի տղամարդ-կին,զավակ-ծնող,նոր սերունդ-հին սերունդև նման օչինակ հարաբերություների խնդիրը,սահմանելով յուրաքանչյուրի տեղն ու դերը Հայ իրականոիթյան մեջ:Ազգի հոգեմտավոր Ընտրանին է մշակողն ու ամբողջացնողը Աղգային գաղափարախոսության,որն էլ Ազգի մնացած անդամների համար դառնում է կյանքի կոմնորոշիչ:Ընտրյալներն իհայտ են գալիս հատկապես պատմության անկյունադարձի ժամանակ և շնորհիվ Իրենց հոգեմտավոր ու բարոյական կարողությանբ կյանքի են կոչում Ազգային գաղափարախոսությունը:Ազգային գաղափարախոսությունը,իբրև ազգային գաղափարների համակարգ,իբրև Հայ Ազգի առաքելության իմաստաբանություն,գոյություն ունի իսկզբանե,Հայի ծնունդի հետ և խնդիրը ոչ թե այն ստեղծելն է.այլ ճանաչելը,հայտնագործելը,որին ջանք չեն խնայում այսօրվա Հոգեմտավոր Նվիրյալ Ընտրանին«Լույս Աշխարը օրինակ»:Այսօր Հայաստանի իշխանության համար Ազգային գախափարախոսության խնդիրն օրակարգի հարց չդարձավ:Հայ Եկեղեցին,որ Ազգայինի ամբողջ կրողի հավակնությունը ուներ,ներկայումս ընտրել է…..վտանգելով հոգևոր հաստատության լինելու հանգամանքը:Իսկ մտավորականությունը,որպես ազագյին-հոգևոր դաշտում գործող իրար ընդհանուր գաղափարով շաղկապված համախումբ,ցավոք չկա:կան անհատ Մտավորականեր,որոնք փորձում են Ազգային գախափարախոսության ամբողջացումը և գործադրումը կենսական անրհրաժեշտության դարձնել: Ազգային միասնության միակ գրավականը, , Ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամն երը, երկրորդական համարելով կրոնական եւ քաղաքական իրենց անհ ատական համոզումները, միավորվում են Հայ լինելու հանգամանքով: Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն Հայ ցեղի ու Հայաստանի գալիքի՝ զոհաբերել իր ԵՍ-ը:
Կարդացողի Հավանություն՝
0
0
ArMen
Հարգելի Հրայր,
Ասեմ որ ես, եթե թվային լեզվով ասեմ, ընդունում եմ քո ներկայացրած պատվիրանների մոտավորապեսմոտ 80 տոկոսըր, չափազանց հարգում եմ քո և այն մարդկաց աշխատանքը, որ կարողացել եք համակարգել այս պատվիրանները, դա ուղակի հրաշալի է:
Բայց ոնցես օրինակ պատկերացնում “պարտադրել” այն դրույթները որ ընդունելի չեն ինձ և իմ նմաների համար:Գտնում եմ որ այն մասը որ վերաբերվում է ազգային նկարագրին, դա մեզ կկղզիացնի: Ինչենք անելու մնացած մարդկության հետ, ոնցենք հարաբերվելու նրանց հետ, չէ որ այնուամենայնիվ մենք նույն նավի մեջ ենք գտնվում: Գտնում եմ որ պատվիրանների այդ մասը կտանի նույն ճանապարհով ինչոր շատ ազգեր փորցել են անցնել և շատ կարճ կյանք ունեցել:
Տես օրինակ Քրիստոնեությունը արդեն 2000 տարի է գոյատևում է: ինչի հաշվին, ինչ՞ ես կարծում:
Հարգանքներով
Արմեն
Գլենդեյլ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Hrayr
Հարգելի Արմեն ջան,նախ նշեմ որ Պատվիրաների հեղինակ անշուշտ ես չեմ,այդ ամողջը հավաքագրվելէ Հայ Արինեի Երիտասարդ թիի կողմից,և իհարկե 100 տոկոս ինքս էլ չեմ կարող ընդունել այն,ինչը անհանգիստ կանի Խիղճս,և իվերջո չգրված Աստվածային Օրենք գոյություն ունի դաջված մեր խղճում,..Քրիստոնեության գոյատևման գրավականը Աստվածային Սիրո խորհուրդն է,և այդ Սիրո քուրայում ինքս վառվել եմ,սրտանց հավատում եմ Հիսուսին,բազում հրաշքներ եմ ապրել,Սուրբ Հոգով էլ մկրտվել եմ,աղոթքի շնորհք էլ է Տերը շնորհել,,,բայց Աստվածաշունչ Մատյանը լիովին չի պատասխանում մեր շատ հարցերին«մեղա Տեր Աստված»և Քրիստոսին հավատցողների առաջին գրավականը,համաձայն Պատմության «և իմ օրինակի» Հրաշքներն են,երբ անհնարինը-դարձել է հնարավոր….բայց Հայոց Պատմությունը ցույց է տալիս,որ մեր կորուստների պատճառը եղել է,որ Հայս ավելի Քրիստոնյա մարդ է եղել,քանց թե Հայ և ինչպես Ավետիք Իսահակյանն է ասել«Հին հայերի կրոնով դրախտ էին գնում միայն քաջերը, հերոսները, հայրենիքի համար զոհվածները, կռվի դաշտում ընկածները, իսկ քրիստոնեական կրոնով` սրբերը, ճգնավորները, խեղճերը, աղքատները, այս կյանքում զրկվածները, ստրուկները, հեզերը: Ստրուկների կրոն և ստրուկների դրախտ: Ահա թե ինչը արիական հայությանը դարձրեց դիմազուրկ, զրկված ուժից այս կյանքում, նվաստացրեց մեզ, դժբախտ դարձրեց, զուրկ առնական առաքինություններից, վերածեց եսազուրկ, արժանապատվությունից զերծ ոչխարի հոտի, իսկ ուր որ ոչխար կա, գայլը գլխներին կանգնած է – գայլը թուրքի, ռուսի, եվրոպացու պատկերի մեջ..»
Ինքս լուրջ հակասություների մեջ եմ հաճախ,Ազգայինի և Քրիստոնեության պատվիրաների մեջ,հաճախ իրար են բախվում և դառնում են իրարամերժ գախափարներ,որից տառապում եմ,բայց հաճախ միաձուլվում են Իրար,որից Հոգիս երանելիություն է զգում և մղում է……Ամենակարող Տերը Օգնական մեզ հասկանալու ճշմարտության,իմաստության և սիրո առեղծվածը
Կարդացողի Հավանություն՝
0
0
ArMen
Հարգելի Հրայր
Ես քրիստոնեությունը ոչ գովաբանում եմ և ոչ ել նսեմացնում եմ: Նա պարզապես իր ժամանակի ծնունդ է եղել: Քրիստոնեությունը կամ որևիցե կրոն նույն պես գաղափարախոսություն է, պարզապես ավելի երկար ժամանակահատված են դիմանում և համապատասխանում են տվյալ ժամանկի տիեզերակարգին և արտահայտչամիջոցներին: Իմ ասելս այն է, որ ժամանակակից գիտությունը մեզ ասում է որ մեր լեռնաշխարհը բացառիկ նշանակություն է ունեցել մարդկային քաղաքակրթության մեջ և մենք լինելով նրա ուղիղ ժառանգները պետք է որ ունենանք այն աստվածային շնորքը որ կարողանանք բյորեղացնող հատիկի դեր տանել և միավորել մարդկութլունը ոչ թե բուրգի սկզբունքով այլ հենց բյուրեղային ցանցի սզբունքով:Եթե մեր մեջ կա ետ աստվածային էությունը, պարզապես պետք է խոսենք և մտածենք հայերեն այն հաղորդենք մեր սերունդներին և ծամանակը մեր օգտին կաշխատի և հետևաբար ամբողջ մարդկության:
Հարգանքներով
Արմեն
Կարդացողի Հավանություն՝
0
0
Liana
Հարգելի Վարդան, խնդրում եմ ուշադիր կարդացեք Ձեր վերջին գրառումները ու կոնկրետացրեք, որպեսզի մեջը առաջարկ ու ասելիք լինի , որովհետեւ թափթփված բառեր եք շպրտում …
Արահետը գտնելու կամ սարքելու համար առաջարկներ ու նախագծեր են պետք, որոնց տրամադրման մեջ չի հապաղում հատկապես Հրայրը , ում նվիրվածությունը վարակիչ է ու գովելի… Նարեկն ու Էդուարդն էլ զգայարանների պես անընդհատ արտաքին աշխարհի ազդակներն են հնարավորության չափ փոխանցում…Ես՝ ասել եմ , սցենար գրելու փորձեր եմ անում, որովհետեւ չգիտեմ թե ուրիշ ինչ գործով կարող եմ օգնել…
Հարգարժան Ռոբերտը չի թողնում , որ Լույս Աշխարհը դյուրահավատության զոհ գնա, Սոնա Արշունեցու ստեղծագործությունները արեւային անձրեւի պես են ազդում ինձ վրա…
————————-
Հարգելի Վահան , Ձեր առաջարկը սրտովս է, շատ կուզեի նման նախաձեռնություն սկսեք… Իրոք, լավ առաջնորդներ են պետք /բայց ադրբեջանցու օրինակը ես չէի հավանել, որովհետեւ սիրում եմ , երբ տղամարդիկ իրենց թագավորի պես են զգում , եթե խառնողներ չլինեն, հայը անձնվեր ու ընկերասեր թագավոր է ու երբեք չի տառապում նախանձ կոչվող թուլությամբ, կեղծ չեն հայերիս «ՑԱՎԴ ՏԱՆԵՄ» կամ «ԳԼԽԻՍ ՎՐԱ ՏԵՂ ՈՒՆԵՍ » եւ մյուս նվիրված արտահայտությունները/:
—————————
Հարգելի Արմեն համամիտ եմ Ձեզ հետ , բայց դա քիչ է պետք է գործող լինենք ու կատարենք հարգարժան Քիրեմիջյանի առաջարկը, այսինքն, կոնկրետ առաջարկված պատվիրանները սկսենք մշակել ու առաջարկել պետկարի , անպետք, ու փոփոխության ենթարկված կետերը…
Հիմա ես էլ կփորձեմ. ասեմ, որ ինձ թվում է տարբեր բաժիններ են պետք՝ մի մասը համամրդկային հոգեւոր հիգիենայի ու առղջության պահպանման համար, մյուսը ՝ հնարավոր վնասներ կրելու դեպքերում արդեն նեղազգային նախաձեռնություններ ու պատվիրաններ…
Հարգանքներս , հատկապես Ձեզ՝ Ստեփան Քիրեմիջյան
Կարդացողի Հավանություն՝
0
0
Urartu
Վերեվը հետաքրքիր հարց բարձրացվեց Արմենի կողմից թե ինչպես պետք է սահմանել ազգային գաղափարախոսւթյունը: Երեվի սա մի քիչ դժվար հարց է: Միգուցե սկսենք ավելի պարզ հարցից եվ հետո վերադաոնանք. ի՞նչ նպատակ պետք է հետապնդի ազգային գաղափարախոսություն կոչվածը: Ինչ ենք մենք ուզում: Իմ կարծիքով կան մի քանի տարբերակներ.
Ա) ստեղծել կամ զարգացնել ազգային կամ մի այլ կրոն (կամ ազգային բարոյականության մի համակարգ) որը պետք է կոփի կամ պատրաստի հայի հոգին այս կյանքի կամ հանդերձյալ կյանքի համար:
Բ) Նրա նպատակը պետք է լինի ապահովել/ստեղծել Հայաստան աշխարհի “ապագան”:
Գ) Մեկ ուրիշ բան:
Անձամբ ես հակված եմ Բ տարբերակին: Նախ, իմ կարծիքով Ա տարբերակը ոչ այդքան կարեվոր է, ոչ էլ հեշտ իրագործելի: Արդեն կան բազմաթիվ կրոններ, վարդապետություններ որոնք հիմնվել են խելոք մարդկանց կողմից, եվ ի վերջո ամեն անհատ պետք է ազատ լինի որոշելու թե ինքը ինչ հոգեվոր ճանապարհով է գնալու:
Գալով տարբերակ Բ-ին: Ինչ ի նկատի ունենք Հայաստանի ապագա ասելով: Ինչ նպատակ պետք է դնենք մեր աոջեվ: Կան մի քանի տարբերակներ. Մեծ Հայաստան, Հզոր Հայաստան, Ապահով Հայաստան, երջանիկ Հայաստան: Իմ կարծիքով՝ ապահով, հնարավորություններով լի Հայաստան: Այնպիսի երկիր որտեղ հայ մարդը կարողանա լավագույնս դրսեվորել իրեն, բարձրացնել իրեն: Ինքնազարգացման այնպիսի հնարավորություններ ունենա որոնք մեզնից շատերը վայելում են արտասահմանում:Որպեսզի նա հնարավորություն ունենա ստեղծելու իր երջանկությունը: Ինձ թվում է սա այնքան ընդհանուր է որ շատերը կհամաձայնեն:
Որո՞նք են լուծումները: Սա ավելի դժվար հարց է եվ շատ պետք է մտածել: Այս պահին ինձ թվում է որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ կրթական համակարգ, լուրջ համալսարաններ, որոնք պետք է սնեն մշակույթին: Իմ կարծիքով մեր քաղաքականությունը պետք է լինի մշակույթի վրա հիմնված: Հայ գիտնականը, արվեստագետը, մարզիկը որը հասել է համաշխարհային բարձունքների պետք է լավագույնս ներկայացնի հայ ազգին: Բայց որպեսզի նա հասնի այդտեղ նրան բավարար չէ ազգային կրթություն: Հայկական կրթական համակարգը պետք է կարողանա մրցել ուրիշների հետ:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Liana
Մինչեւ 79 կետում ուղղելու կամ փոխելու ոչինչ չտեսա. Շատ համամարդկային են
80 կետում ինձ համար խորթ է այստեղի վաղանցիկ բառը՝ « Երջանկությունը վաղանցիկ ոգեմտացնծության վիճակ է՝ պայմանավորված գոյիմաստական հաղթանակներով: Որքան բազում և հարաճուն են հաղթանակները, այնքան տևական է երջանկության զգացումը:»
Ես զգում եմ , որ երջանկությունը ժամանակի հոսանքին համահունչ ընթանալով հնարավորինս բարի խորհուրդներ ստեղծող գործեր ու էներգիա թողնելն է, ու ամենեւին էլ վաղանցիկ չէ:
81, 85,86 կետերը զուտ ազգային են եւ պետք է առանձնացվեն այլ՝ հատուկ ներազգային բաժնի մեջ / 89,90,91,92,93ը նույնպես ներազգային են եւ պետք է առանձնացվեն Հայոց համամարդկային պատվիրաններից…նաեւ 107,109,110,111,112,113,114,116,117,124,127,128,129,130,131,132,138,140,141,142 կետերը/
Կարդացողի Հավանություն՝
0
0
Մարտիկ
Բարի Արեվ Հայքոնց,
Այդ ինչի մասին Լույս Աշխահարում է քնարկվում, համարյա նույն ծակումըն ունի որից ծնեց Խաչապաշտությունը (Քրիստոնեությունը), Հայքիած (Ցեղապաշտությունը), ավելի անց Հուրմիհերը կամել Զարէտաշտը (Արեվապաշտությունը) եվ մինչեվ կրակապաշտուչունը … այդ բոլորը Մարդկաին քախաքակրթության եվ գիտակցության իմաստավորման (փիլիսոփայութան) զարգացումի չափանիշներն են հաստատում, որոնք հիմնված են Աստվածաին (Արեած) ստեղծագորձության (Արարատեած), Հզուրության, Բարէության եվ Արթարության իմի վրայ, գիրերը նպատակադրված թելադրելում են Մարդկությանը ընձայված բնական առժանիքների պահպանման ուղեցուցներ եվ կարքեր :
Եթէ խորհենք, կտեսնենք որ այդ բոլորի ըսկիզբը ծնվել է Հայերից (Արամեներից) ու տարածվել ամենուր, ԱՐԱՄԵՆ (Աստվածամարդ) կոչումը երեվի հենց դրա համար է ստեղծվել, որոնց մոտ եղել է ու կա բնական Մարդկաին Արթարության ու Տիեզերաին գիտակցության մակարտակ և հասկացողություն:
Տեսնումենք այս դարավերջի Մարդկաին մոլորվածություն վիճակը, դա փաստում է որ ԱՐԱՄԵՆի կարիքը կա ու այս Մարդկաին անդունդ ընթացող պատմության պահերի մեջ որոնվում է ելեք, բայց դա ոչմեկի խելքի բանը չէ, ուստի ի պառտականություն Հայերին (Արեոց) պետք է որ ստեղծել համապատասխան ժամանակակից ու հառաջատար Ման ի Պաստ (manifest) կամել դավանանք (պատվիրան) , որը ինչպես երեվում է Հայ Արինեի Երիտասարդները (ըստ Հրայրին) սկիզբ են տվել այս սուրփ պառտականությանը, իսկ նրա մշակումը, լինելու է արթար Հայոց իմաստուների գործը:
Ուրեմն, Սա ոչ թէ միայն կարեվոր է, այլ պահանջ է դրված համայն Մարդկության կողմից նոր սերունդ ԱրաՄեն-ի (ԱստվածաՄարդու) դեմ որպեսի ճարանի անդունդից հանելու կործանման սլացող մարդկությանը, նա պետք է ստեղծի այն ինչ կնպաստի որպես կյանքի նպատակ ու զարգացոման ուղեցույց և հավատքով լի նորագույն դարերի մեջ ապրող իրենից առաջացած Մարդուն մի նոր Ման ի Պաստ:
Մեզ մնում է խորհենք մեր լի պատմության մեջ ու ներբերենք իմաստավորված մասնիկներ, որ մեր իմաստուները նրան մշակեն վերջնականապես և հատուցելով նորից կհաստատենք մեր Բարէությունը:
Արեած Արմեններ,
«շարունակվող կայնքում հավերժ ծնվում է ըսկիզբը և մարում նորածնունդի ըսկիզբին»
Կենաց Հայքոնց
Մարտիկ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Liana
Հարգելի ՈՒրարտու կիսատ է , անշոշափելի …. Մենք լավ գիտենք, թե ինչ պետք է անեն, իսկ մե՞նք , մեր անելիքը ո՞րը պետք է լինի այս ընթացքում … Ես սցենար ցույց տվեցի, նկատողություններ ստանալու հույսով, հետո մտածեցի, որ դեռ , միգուցե ժամանակը չէ, բայց դիտում եմ ներկայիս հայ կինոարտադրանքները վատ եմ զգում…
Երեկ ահավոր գլխացավ ունեցա , երբ դիտեցի Գոռ Վարդանյանի կարծեմ «Ադամանդ » կինոնկարը, որտեղ Հայաստանը ներկայացված էր մորուքավոր ահաբեկիչների Աֆղանստանի տեսքով, իսկ Գոռ Վարդանյանը՝ 70-ականների Սիլվեստր Ստալոնեի…
Իսկ դա ցուցադրվել է , կարծեմ բազմաթիվ երկրներում, որտեղի նայողները կկարծեն , որ բոլոր հայերը անմարդկային, լկտի ու զբոսաշրջիկներին կողոպտող անասուններ են…
Ես ի՞նչ իմանամ թե աֆղանստանցիները ինչպիսին են, նրանց գիտեմ ներկայացվող ֆիլմերով, որոնց մեջ զզվելի անմարդկային են՝ ինչպես Գոռի ֆիլմի ազգությամբ եզդի դերասանի ներկայացրած հայը…
Ես իմ հնարավորությունների մասին բազմիցս ասել եմ , իսկ այստեղ այցելող շատերը թաքցնում են իրենց հնարավորությունները ու միայն դատարկ տեղը հիասթափեցնելու ակնարկներ են անում…
Սոնա Արշունեցին ծանոթ-անծանոթի զանգել, գրել , անհանգստացրել, տեղից շարժել է ու կարող է պարզճակատ ասել, որ չի դատարկախոսում ու անում է հնարինը…
Հրայրը չի զլանում իմի բերել ապրեցնող խորհուրդներ, տեղադրել , քննարկել, ես գիտեմ , որ հարց ունենալու դեպքում նրանից օգնություն կստանամ, որովհետեւ նա անկեղծ ու նվիրված մարդ է՝ վախեր չունի…
Գործ անելուց առաջ ազատվենք կասկածամտությունից ու վախերից՝ ներկայանանք մեր անունով …
Ես Ձեր մտքերը հավանում եմ , բայց կիսատ եք ամեն ինչ թողնում, ցավոք…
Կարդացողի Հավանություն՝
0
0
Urartu
Լիանա ջան, շատ բաներ կիսատ եմ գրում որովհետեվ պարզապես չգիտեմ, ինչպես նշել եմ վերեվում: Իհարկե, շատ բաներ կան որ փորձում եմ սեղմ գրել ժամանակ խնայելու համար, եվ որոշ բաներ էլ միգուցե լավ չեմ արտահայտում: Եթե “պատվիրանական” դետալներ եք ուզում, կմտածեմ եվ կփորձեմ բավարարել ձեր ցանկությունը:
Սիրով, Արարատ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Vahan NY
Հարգելի Վարդան պատվիրանները երկու հազար տարի շարունակ մշակվել են և այն ուսումնասիրելու համար առնվազն մեկ տարի պետք է այնպես որ համբերությամբ լսեք, իմիջայլոց այդ պատվիրքանների ուսումնասիրման մեջ է Հայաստանի անվտանգությունը և ոչ միայն Հայաստանի հարգանքներով Վահան ՆՅ
Կարդացողի Հավանություն՝
0
0
Սիրելի Արարատ, կեցցեք, հարազատի պես հասկացաք ասածս:
Կարդացողի Հավանություն՝
0
0
Urartu
Լիանա ջան, գալով ձեր սցենարին, լավն է, բայց ես մի քիչ թատրոնից հեոու եմ որպեսզի ձեզ կարողանամ օգնել: Գալով իմ հնարավորություններին եվ ձիրքերին, դրանք թերի են, զբաղված եմ դրանք զարգացնելով: Մարդ կա կովել է երեկ, մարդ կա կովում է այսօր, մարդ կա կովելու է վաղը: Հարգելի Սոնան ու Հրայրը եվ դուք արդեն կայացած մարդիկ եք երեվում: Իսկ ես դեո նույնիսկ իմ ուսումս չեմ ավարտել: Հավատացնում եմ ձեզ որ հայրենասիրության տեսանկյունից ես ոչ թե քիչ այլ չափից դուրս շատ ժամանակ եմ ծախսում Լույս Աշխարհում: Ուղղակի վրաս չեմ կարողանում
Կարդացողի Հավանություն՝
0
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- …ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
- Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- FILM Good Morning-1985
- ԿՈՐԾԱՆՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՉՈ՞Ւ…
- Արա զարթնե՛ք, պոստի վրա քնում եք, արա՛…
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 7)
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 19)
- Иран.Война неизбежна
- Աղո՞թք, թե հրահա՛նգ Աստծուն և պարտադրանք քաղաքական գործիչների՛ն…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ – Film “Ընկեր Փանջունի”
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 6)
- Ձախողված սադրանք Երևանում: Վերջում կոկորդիլոսային գոհունակություն:
- LIVE – Freedom Plaza Eviction, DC (Broadcast started )
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ա՜խ այդ ազնիվ ռուսները, նրանք հայերի նման են և ավանտյուրիստ չեն դառնում…
- ՃԱՄՓԱԲԱԺԱՆ (հաղորդաշար) TV
- Ответ Славян Гундяеву !
- “Антиоранжевый” митинг на Поклонной горе собрал около 138 тысяч человек
- Նույնիսկ հրեան է ծաղրում իր ազգին դավաճանող ռուս հոգևորականին…
- Обращение к христианам
- Դանիել Ասորու ժառանգները Ռուսաստանի մասին….
- ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ (Մաս 18)
- ՀԱՐՑ, ՊԱՏԱՍԽԱՆ, ՎԵՃ: (Մաս-2)
- Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
- ՆԶՈՎՅԱԼՆԵՐ (ՄԱՍ 5)
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
- Դեմոնոկրատիա. Մարդկության հակաաստվածապետական փուլը
- Իսկ սիսեռը՞, չէ որ այն բուժում է չարորակը…
- ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԿԻՆՈՍՐԱՀ- “Film “In Time” (video)
- ՀՀ կոյուղային կառավարությունը ընտրել է զուգարանային տնտեսության զարգացման ամենաառաջատար ծրագիրը:
ԱԶԱՏ ԽՈՍՔ - Feb 10, 2012 1:21 - 2 քննարկում
Ուշադիր լսեք էս մարդուն, նայեք շուրջ բոլորդ, ձեռներդ դրեք խղճներիդ ու խոստովանեք. «Սրա նման երկրորդը ունե՞ք»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Պոռոտախոս վազգեններից ծնված փառապանծ բանակ՝ շուտով ընդդեմ տրորված ժողովրդի: Ավանտյուրիստ շարմազանովներ ու քաղաքական գործիչներ: Հրճվող Թուրքիա…
- «ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
- Չընդունելով ներքին թշնամու գոյությունը Հայաստանում, Մենք անուղղակիորեն պաշտպանում և հովանավորում ենք նրան…
- Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը…
- Փտող կառավարության հետ՝ երես առ երես…
ՀԱՅԱՍՏԱՆ - Feb 2, 2012 12:46 - 5 քննարկում
Անահիտ-Վեներան Աբովյան քաղաքում:
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ…
- BRAIN DAMAGING HABITS
- Սրանք էին, չէ՞, որ ծաղրում էին հայ ավանդական ընտանիքը:
- Խոցում 6-րդ՝ փախչող վարչապետի պոչի տակից….
- Ուզո՞մ եք Հայաստանը փրկել չարիքից: Մի քանի ընտանիքներով համախմբվեք ու ձեր նկուղում հայերեն սովորեցրեք 4-5 աֆրիկացի սևերի, հետո բաց թողեք օլիգարխների և իշապահների (իշխանության) վրա: Մուխը կմարեն՝ օրինակը ստորև:

Հարգելի Ստեպան ես զարմանում եմ չհոգնեցիք այդ պատվիրանների
վրա այդքան ժամանակ ծախսելուց,իմ կարծիքով դուք էլ էք հոգնել,
դա է վկայում այս ձեր վերջին հաղորդումը, իսկ այսպես կոչված պատվիրանների վերջին հոդվածները ընդհանրապես այստեղից այնտեղից թռցրած ցնդաբանություններ են:Խնդրում եմ փոխեք նյութը ,կան ավելի հրատապ հարցեր, Հայաստանի անվտանգության,մարդկության,տիեզերքի և այլն
Հարգանքներով Վարդան
——————————————————————————————-
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Նման «ցուցմունքների» համար Դուք կզրկվեք Լույս Աշխարհում ձայնի իրավունքից: Իհարկե ժամանակավորապես, մինչև Ձեր մոտ վերականգնվի պատշած ունկընդրի կարգավիճակ:
ԱԴՄԻՆ
Կարդացողի Հավանություն՝
0
0