ՀԱՅԱՍՏԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, March 1, 2012 23:56 - 6 քննարկում
ՀԱՅՈՒՀՈՒ խոսք,որ 1000 պաշտոնական ճառ արժե…
Ես բնակվում եմ Քարվաճառի շրջանի Վերինշեն համայնքում արդեն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք փոխադրվեցինք այստեղ մշտական բնակության, մենք բախվեցինք բազում դժվարությունների: Այդ դժվարություններից շատերը կարող էին նաև չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատվորեն հաղթահարեց դրանք, և այսօր ես իմ կյանքն առանց Քարվաճառի պարզապես չեմ պատկերացնում: Այս տարածքը մեզ դիմավորեց խիստ աշունով և ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թվացել:
Մենք պատրաստ չէինք այն ձմռանը ո’չ հոգեբանորեն և ո’չ էլ նյութապես: Չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, գրեթե բացակայում էր ուղևորատար հաղորդակցությունը: Շրջանում բոլոր խանութները պատկանում էին մի մարդու, և դրանցից ամենամոտիկը գտնվում էր մեր տնից 10 կմ հեռու: Թե ինչպիսի գներով էին այնտեղ ապրանք վաճառում` ես խոնարհաբար կլռեմ:
Բարեբախտաբար, այսօր դրանք այլևս հեռավոր և հաճախ անիրական թվացող հիշողություններն են: Մեր կողքին ապրող մարդիկ մեզ նման աշխատում և մաքառում էին` արարելով սեփական ապագան: Շատերը, չդիմանալով փորձություններին, հեռանում էին, սակայն նրանց փոխարեն գալիս էին նոր ընտանիքներ:
Անցան տարիներ: Մենք ունեցանք դպրոց, էլեկտրականություն, բջջային հեռախոսակապ: Տրանսպորտի հարցը դեռևս շատ լուրջ է, սակայն ամեն պարագայում ավելի լավ է, քան նախկինում:
Այստեղ ծնվում էին երեխաներ` երկհարյուրամյա ընդմիջումից հետո այս հողի առաջին հայ երեխաները, որոնց ծննդյան վկայականներում
որպես ծննդավայր նշվում էր Քարվաճառը:
Ամեն տարի տների ու գոմերի պատերից, փողոցների սալահատակից վերաբնակները դուրս էին հանում խաչքարեր ու տապանաքարեր` հայոց միջնադարյան վիմագրերով:
Դրանցից շատերը տառացիորեն ստիպված էինք հավաքել մասունք առ մասունք` սրբելով հարյուրամյա թրիքի պղծությունից կամ սվաղի մնացորդներից:
Ունեցել ենք նաև կորուստներ. կենաց դառն օրենքի բերմամբ մարդիկ մահանում էին: Մահացածներից մեկը նաև իմ հայրիկն էր` բանասեր և բանաստեղծ, զինվորական և պարզապես ողջ կյանքով հայրենի հողին անսահմանորեն նվիրված մարդ:
Նա ծնվել էր Ալավերդուն հարակից Ակոռի գյուղում, որտեղ թաղված էին նրա ծնողները: Ակոռու գերեզմանատանը հանգչում էր նրա ողջ գերդաստանը: Նրա նախնիները Լոռի էին եկել երկրաշարժից կործանված հնամենի մասիսադիր Ակոռի ավանից, որը գտնվում էր արևելահայաց լանջի դյուցազնավիպական Վիհի ստորոտում: Երբ նրան հայտնի եղավ հիվանդության անունը, նա կանչեց մայրիկիս և ինձ` որպես ավագ դուստր, և ասաց, որ մենք չհամարձակվենք անգամ մտածել իրեն թաղել Ակոռիում:
Մեր ազգականներն այսօր էլ նախատում են մեզ, որ մենք նրան հանձնեցինք «անհայտ քաղաքական ապագայով» մի հողի, սակայն այս բառերն ինձ համար խորապես վիրավորական են:
Իհարկե, այս հողի վրա մենք շատ դժվարություն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհությունը դարձել է իմ գիտակցության անկապտելի մի մասնիկը:
Այս հողի վերածնունդը դարձել է իմ կյանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամենը դպրոցում իմ ուսուցչությունը, իմ քրտինքը, իսկ երբեմն էլ` արցունքս:
Իմ քույրերն ընտանիք կազմեցին այս հողում և նվիրեցին նրան իրենց անդրանիկ զավակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր Հայաստանյայց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մեջ գտավ հավիտենական հանգիստը:
Ոմանց իմ խոսքերը կարող են չափազանց զգացմունքային թվալ, բայց ես դրանցից չեմ ամաչում, քանի որ անկախ մեր անձնական վաստակից և արժանիքներից` դրանք ունեն ոչ միայն ազգային-պետական, այլև պատմական կտրվածքով սրբազան և իմաստակիր խորհուրդ:
Մեր զինվորների արյունը և նորածին հայ մանուկների ճիչն ազատագրված եզերքում վերադարձրին մեզ Ցեղասպանությամբ և հազարամյա սփռմամբ ոտնահարված պատիվն ու իրավունքը` քայլելու ազատարարի հպարտությամբ:
Ինձ համար` որպես կնոջ, ավելի հեշտ է հասկանալ և զգալ, թե որչափ մեծ է այդ պարգևը` լինել քույր կամ կին անհավասար մարտում
թշնամուն հաղթած հայ տղամարդուն և կյանք պարգևել նրա երեխաներին:
Արդյոք այսօրվա հայ կանանցից շատերը երբևէ մտածե՞լ են, թե ով է փրկել նրանց անպատվությունից բառիս փոխաբերական և ուղիղ իմաստով: Սրանք դատարկ խոսքեր չեն, սրանք զուրկ են ճարտասանական հնարքներից և խստագույն անմիջականությամբ արտացոլում են իրականությունը:
Աշխարհը նույնն է մնացել, թուրքերը` նույնպես: Խաղաղությունը և Հայաստանի վերածնունդը հնարավոր են, միայն եթե մեր երկրի դարպասներն աննկունորեն կնքված լինեն հայ տղամարդկանց զենքով` նրանց կամքով առ կյանք և առ պատիվ:
Ցավոք, վերջին շրջանում Երևանում տեղի ունեցողն ինձ, մեղմ ասած, շատ է վրդովեցնում: Այդ անհույս պարտվողականությունը` թշնամուն մահացու զիջումներ կատարելու միջոցով խաղաղություն և բարօրություն գնելու անհեթեթ երազանքը, պարզապես նողկալի է:
Զարմանալ կարելի է, թե ինչպես հասարակության և ղեկավարության մեծ մասը կարող է այդչափ կուրացած և իրականությունից կտրված լինել: Արդյոք դուք այնքան միամի՞տ եք, որպեսզի հավատաք միջազգային հորջորջվող երաշխիքներին:
Արդյոք դուք մինչև հիմա չե՞ք գիտակցել, որ մեր տների անդորրը և ձեր պալատների ճոխությունն ուղղակիորեն կախված են Մռավի լեռնաշղթայի հավերժ սառնամանիքների և կուր-արաքսյան դաշտավայրի խեղդող ավազի մեջ մեր զինվորների պաշտպանած դիրքերից:
Դուք չգիտե՞ք, որ այն օրը, երբ մեր զինվորը կլքի այդ դիրքերը, մենք կկորցնենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների զրկանքների և նահատակության գնով վաստակած խաղաղությունը, և Հայաստանը կրկին կգահավիժի արյան հեղեղի մեջ:
Ձեզ այնքան շա՞տ է կուրացրել աշխարհի հզորների նստավայրերի արտաքին ճոխությունը, դուք այդչափ մոլեգնաբա՞ր եք բաղձացել Նոբելյան և այլ մրցանակների, ոսկու և ձեզ խոստացված հետհակամարտային ներդրումների, որ վճռել եք դավաճանել և վաճառքի հանել մեր վերջին և սրբազնագույն ժառանգությունը` Հայրենիքը:
Դուք առանց այդ էլ քամել եք մեր երկրից ամեն հնարավոր բան, ապաշնորհաբար վատնել, մսխել և ծախել եք նրա ողջ հարստությունը, իսկ այժմ որոշել եք հանուն ձեր մանր առևտրական շահի պարզունակ հաշվարկով սակարկման առարկա դարձնել նաև Ցեղասպանության զոհերի հիշատա՞կը:
Ես հասկանում եմ, որ գրեթե բոլորդ շատ հեռավոր պատկերացում ունեք պատվի, բարոյականության և երկրի հանդեպ պատասխանատվության մասին: Դա հավասարապես վերաբերվում է թե՛ իշխանական ճամբարին և թե՛ այսպես կոչված ընդդիմության պարագլուխներին, որոնք միևնույն տեսակի չարիք են:
Անիմաստ է դիմել ձեր խղճին և անցողիկ հարստությունների տակ թաղված արժանապատվությանը: Սակայն եթե դուք կարծում եք, որ մենք կենթարկվենք, ապա չարաչար սխալվում եք:
Մենք չենք ճանաչի ո՛չ ձեր ստորագրած արձանագրությունները, ո՛չ էլ մեր տների հանձնումը, մեր սրբավայրերի, գերեզմանների և ազատարար արյունը սրբապղծող «Մադրիդյան սկզբունքները»:
Հիշե՛ք դա, երբ գնում եք խոսելու կամ անարժեք թղթիկներ ստորագրելու մեր երկրի անունից: Հիշե՛ք, որ աշխարհիս հզորների րոպեական գովասանքին և ձեր խեղկատակ «քաղաքագետների», «վերլուծաբան-թուրքագետների» և «հակամարտաբանների» ծափահարություններին հաջորդելու են սերունդների անեծքը և երկնքի բարկությունը:
Դրանք անվերջ կհետապնդեն և կհարվածեն ձեզ և մահաբեր խայտառակությամբ կդրոշմեն ձեր ժառանգների ճակատը յոթը սերունդ շարունակ:
Ձեզ խոստացված «երաշխիքները» կմոռացվեն և ձեզ պարզապես կհանձնեն, պարզունակաբար «կգցեն» և կշպրտեն պատմության աղբանոց և կյանքի լուսանցք, որտեղ ձեզ կխժռեն նրանք, ովքեր այժմ ձեզ ստորաքարշաբար ծառայում են:
Այս է ձեր դատավճիռը:
Ուստի ես, Արցախի բոլոր կանանց և ազատագրված տարածքների բոլոր բնակիչների անունից, որպես կին տկար, բայց և ոգով զորեղ լինելով, ասում եմ ձեզ` դուք ոչինչ չեք հանձնելու, իսկ ձեր առևտրաբարո «արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» կմնան ձեր անզորության և ոգեղեն կուրության թղթե վկայությունը:
Հայոց Հայրենիքի միասնությունը պետք է վերականգնվի: Ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվելու:
Խանդութ Ավետյան
6 քննարկումներ
Գրիգոր
Karen
Ամէն Քույրիկ ջան !!!
Կարդացողի Հավանություն՝
46
1
Tamar Grigoryan
Հարգելի Խանդութ Ավետյան՛ Ձեր ոգին է հաղթողը, բարեբախտաբար չկա զենք որ կարողանա ոգու վրա նշան բռնել:
Կարդացողի Հավանություն՝
36
0
Vahan
Սիրելի Խանդութ Ավետյան, հիացմունքս արտահայտելու համար խոսքեր չգտնելով, պարզապես խոնարհվում եմ ՁԵՐ առջև:
Կարդացողի Հավանություն՝
12
0
Գրիգոր
Թամարա ջան բա էտ ջհուդի ծառա տերտերները իզուր են,դրանք ել հոգու վրա կրակողներն են, դրանց մասին երևի մոռացել էիր;
Կարդացողի Հավանություն՝
21
3
Suren
Հարգելի Խանդութ ջան
Հայի Ոգին է ձեր մեջ ու այն կա շատ ու շատ հայորդիների սրտում: Ո՛չ մի թիզ չենք թողնելու ետ տրվի: Այդ իրավունքը ոչ-ոք ունի: Նույնիսկ Արցախ Աշխարհում ու Հայաստանում հանրաքվեով այն չի լուծվելու: Այն արդեն լուխված է մեր որդիների արյամբ ու այն մենք պաշտպանելու ենք, ինչքան էլ իշխանությունները դնեն այն սակարկման:
Ցավոք իշխանությունը գտնվում է ոչ Հայի ձեռքերում: Սա է մեր ցավը: Սա որ չենք
հասկանում: Հայի անվան տակ իշխանական բոլոր մակարդակներում զգացվում է սիոնիստական գաղափարախոսության ջատագովները, ովքեր գլոբալիզացիայի ու կապիտալիստական կանոնակարգի սկզբունքներն են “ներդնում” Հայաստանում ու
այդ քողի տակ քանդում մեր երկիրը: Մի տասը տարի հետո երբ չքավորությունը համատարած լինի, էլ ոչ-ոք մեր հողերից չի խոսալու: Մարդիկ կերազեն միայն օրվա հացի մասին: Հենց այդ ծամանակ էլ հողերը կտան ու առանց դիմադրության:
Իսկ հիմա քանդում են ու քանդում:
Աշխարհի չարիքը սիոնիզմն է:
Սրան պիտի կանգնեցնել:
Կարդացողի Հավանություն՝
18
0
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈԻՆ ԹՈՂ ԼԻՆԻ. «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
- Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք:
- Նրանց համար ովքեր չգիտեն Իրականությունը. Պետության Գողերը…ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Երկինքն ու Երկիրը իրար են խառնվել…
- ARARATIC EVROPA (FROM ARARAT TO EUROPE) NEW FILM
- Код да Винчи
- Армянский секрет Леонардо да Винчи
- “Леонардо да Винчи и Армения” – Костан ЗАРЯН
- ԳՈՂԸ՝ ՏՆԻՑ, ԵԶԸ՝ ԵՐԴԻԿԻՑ: НАПРАВЛЕННЫЕ В. ЛЕНИНУ ТЕЗИСЫ ДОКЛАДА ЧЛЕНА КАВКАЗСКОГО КРАЕВОГО КОМИТЕТА РКП(б) А. МИКОЯНА «К КАВКАЗСКОМУ ВОПРОСУ»1
- Վաճառվում է անկախություն…
- Հայաստանին խեղդում են «գազախցիկում»:
- ԾՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ: ԿՐԹՎԵԼ է ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ: (TV)
- Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ԲԱՐԻ հայ է…
- Ճանաչե՛ք իսկական Աբդուլ Համիդին…
- Հաջորդ մատաղը՝ փիղ. կամ կապույտ կետ:
- Ժամանակակից թուրք Երևանցի, քուրդ կնոջ թումբանով:
- Մի կտոր մաքուր, անարատ պատմություն…(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ
- Պատճառը հայտնի չէ: Էշը պատժված է հարազատների կողմից:
- Յոթ փականքով փակված վկայություն…
- Ի՞ՆՉ ԴԵՄՔ ՈՒՆԵՍ ԴՈՒ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ …
- Ծառուկյանը չի մտնի կոալիցիա, քանի դեռ ժողովուրդը շա՜տ սոված է…(video)
- Հայաստանի պետական այրերը առաքելական եկեղեցիներ են շինում, իսկ թուրք հայրերը հայաստանցի կանանց «շինելով» թուրքեր են ծնում և իրենց երկիրն են շենացնում…
- Բանից պարզվում է միակ խելքի եկած քաղաքական գործիչը Լևոն Տեր Պետրոսյանն է՞…
- Հայ Առաքելական Եկեղեցին՝ հայ ժողովրդի գերեզմանափոր…
- Ըստ պզտիկ խավարիչ Ասողիկի հայերը առաջացել են 301թ: Ողբամ զ ձեզ առաքելական հայրեր:
- Ազատամարտիկները ոտքի են կանգնել տռտիկ արած ընդիմության փոխարեն: Թալանամարտիկները դեմ են ազատամարտիկների շարժմանը:
- -Վատ եմ. շատ վատ,- պատասխանեց ազատագրված Շուշին 21 տարի անց:
- Վաղը Հայրիկյանն ու Սերժը համատեղ կկղկղեն դատախազի գիշերանոթի մեջ:
- Նոր պատմություն, որը գրում է նոր սերունդը՝ կարճ և կոնկրետ…
- Առաջին դասարանցի Ստեֆանիի ինքնանկարը և նամակը ուղղված Ստեփան Քիրեմիջյանին:(նամակը գրված է ինքնուրույն և բնագիրն է):
- АМАЛЕКИ, ГИКСОСЫ…ՀԱՅԸ՛ ՎԵՐԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՉԷ’
- Մեկնաբանում է «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:
- Армения может войти в состав России
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 18, 2013 1:05 - չքննարկված
ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈԻՆ ԹՈՂ ԼԻՆԻ. «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք:
- Վաճառվում է անկախություն…
- Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ԲԱՐԻ հայ է…
- Յոթ փականքով փակված վկայություն…
- Ի՞ՆՉ ԴԵՄՔ ՈՒՆԵՍ ԴՈՒ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ …
ՀԱՅԱՍՏԱՆ - May 17, 2013 4:07 - 2 քննարկում
Նրանց համար ովքեր չգիտեն Իրականությունը. Պետության Գողերը…ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Հայաստանին խեղդում են «գազախցիկում»:
- Ծառուկյանը չի մտնի կոալիցիա, քանի դեռ ժողովուրդը շա՜տ սոված է…(video)
- Ըստ պզտիկ խավարիչ Ասողիկի հայերը առաջացել են 301թ: Ողբամ զ ձեզ առաքելական հայրեր:
- Ազատամարտիկները ոտքի են կանգնել տռտիկ արած ընդիմության փոխարեն: Թալանամարտիկները դեմ են ազատամարտիկների շարժմանը:
- Փակ Շուկա, քանդո՞ւմ, թե վերակառուցո՞ւմ: Փաստորեն վերակառուցվում է աշխատանքային գծագրերով ու արագ ժամանակացույցով: Սեփականատերը անկանխատեսելի մեծ գումարներ է ներդնում այդ ռիսկային գործում: (video)
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Apr 18, 2013 23:16 - 7 քննարկում
ՈվՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ:
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սիոնի Իմաստունների Պրոտոկոլները (ամբողջությամբ)
- Книги против фальсификаций исторических фактов.
- Գլխավոր խմբագիր. “չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է”:
- Критический анализ правил Вашингтонского консенсуса
- Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации





Ահա թե ինչու են ՀԱՅ երը արև պաշտում ,իսկ ջհուդները ոսկի http://www.youtube.com Сквозь апокалипсис. «Заключение» (Серия 9
Կարդացողի Հավանություն՝
35
1