ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ - Հեղինակ՝ . Wednesday, February 22, 2012 5:12 - 2 քննարկում

Հայաստանը սատկեսյանների կճղակների տակ…

Հրապարակված է 20.02.2012

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, արխիվ

Հայաստանի նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ալիկ Սարգսյանի խոսքով` ինքը երբեւէ Մարգար Օհանյանին չի հետապնդել:

«Իմ կարծիքով ինքը անարդարացի է, եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց ես ըմբռնումով եմ մոտենում», – ասաց Ալիկ Սարգսյանը:

Այսինքն դուք չե՞ք հետապնդել Մարգար Օհանյանին, հաշվի առնելով, որ նա հակադրվել է Ձեր կադրային նշանակումներին եւ այլ անհամաձայնություններ է ունեցել Ձեզ հետ:

Ա.Ս. – «Չէ, որեւիցե էդպիսի խնդիր ես չեմ կարողանում հիշեմ ու մտաբերեմ, որ որեւիցե հետապնդում ես նրա նկատմամբ իրականացրել եմ»:

Դուք ասել ե՞ք, որ նա գա, ընկնի ձեր ոտքերը, որպեսզի ներեք իրեն:

Ա.Ս. – «Ես էդպիսի բան երբեք չեմ ասել եւ չեմ էլ ակնարկել: Նրա ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում: Ես նրա հետ որեւիցե անգամ խնդիր չեմ ունեցել: Ամբողջ համակարգը այդ մասին գիտի»:

Իսկ աշխատանքից ազատե՞լ եք Մարգար Օհանյանի հարազատներին եւ բարեկամներին, ովքեր շփվել են նրա հետ:

Ա.Ս. – «Չէ, եթե մարդիկ ազատվում են աշխատանքից, ապա ծառայական պարտականությունների հետ կապված են ազատվում: Միգուցե քրեական գործի առնչությամբ որոշ մարդկանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է կամ ազատվել են զբաղեցրած պաշտոնից, գործի շահերից ելնելով վերցրել ենք կադրերի տակ, բայց նման հետապնդում նրա նկատմամբ չի իրականացվել, երբեւէ»:

Այդ դեպքում ինչո՞ւ է Մարգար Օհանյանը հայտարարում, որ հետապնդել եք իրեն:

Ա.Ս. – «Ես չգիտեմ, դա իրեն կհարցնեք»:

Իսկ ճի՞շտ է, որ դուք նրա հեռախոսազանգերին չեք պատասխանել:

Ա.Ս. – «Նման բան երբեք չի եղել, նա ընդամենը մի անգամ է ինձ զանգահարել գործով որեւիցե բան զեկուցելու` խոսել է իմ աշխատակիցների հետ: Ընդամենը մեկ անգամ, ուրիշ հեռախոսազանգ ես չեմ հիշում եւ երբեւէ չի եղել: Որեւէ դեպք չի եղել, որ մեկի զանգին չպատասխանեմ, այն էլ իմ աշխատակիցների, իմ գործընկերների, որոնց հետ ամեն օր կապի մեջ եմ եղել»:

Օհանյանը նշում էր, որ այդ ստուգումները Ճանապարհային ոստիկանությունում սկսել եք այն բանից հետո, երբ անցած տարվա ապրիլից սկսած լարվել են ձեր փոխհարաբերությունները:

Ա.Ս. – «Դա իր անձնական կարծիքն է, ես համամիտ չեմ: Սա սովորական ստուգումներ են, բոլոր ծառայություններում էլ դա եղել է… ոչ միայն Ճանապարհային ոստիկանությունում: Եվ դա որեւիցե կապ չուներ հայտնաբերված չարաշահումների հետ»:

Դուք նորից պնդո՞ւմ եք, թե կցանկանայիք Մարգար Օհանյանին տեսնել ազատության մեջ, որպեսզի փոխվեր նրա խափանման միջոցը:

Ա.Ս. – «Ես այս ամեն ինչից հետո ոչ մի բան այլեւս չեմ ուզում: Օրենքը կորոշի, ինքն էլ թող օրենքի առաջ պատասխան տա: Ես որեւիցե բան չունեմ ասելու, արդեն նույնիսկ մարդկային, էմոցիոնալ որեւիցե բան եւս չեմ ուզում ասել»:
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ով մեղադրվում է բենզինի յուրացման մեջ, փետրվարի 20-ին դատարանում ցուցմունք տալիս բավական ուշագրավ հայտարարություն արեց` նշեց, որ իր դեմ ուղղակի հաշվեհարդար է իրականացվել, իսկ այդ հաշվեհարդարը սկսվել է այն բանից հետո, երբ խնդիրներ են ծագել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Գրիգոր
Feb 22, 2012 8:15

Կաշառքով նստած պետության ղեկավարման աթոռներին պետական գույքի հափշտակության համար դատն էլ այս տեսակ կլինի ու կզարմանամ որ արդար դատ կլինի / երանի լիներ / ;

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 23 Thumb down 0

Antarameg
Feb 23, 2012 2:54

Առնետները իրար կոկորդ են կռծում գոյատեվելու համար

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 6 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*