ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 17, 2012 4:20 - 5 քննարկում

…պետությունը փլուզվում է:

Տիպիկ պատմություն

Posted on 16.02.2012 by Սևակ Դանիելյան

Բոլոր համալսարանների կողքին գտնվում են տարբեր տեսակի սրճարաններ, ճաշարաններ, բիստրոներ և նմանատիպ այլ վայրեր: Բացառություն չէ և մեր համալսարանը: Այսօր հերթական անգամ ճաշելուց հետո ես զրույցի բռնվեցի բիստրո տիրուհու հետ և պարզվեց, որ նա ապրիլի 1-ից ստիպված պիտի լինի փակել իր հաստատությունը:Ես հետաքրքրվեցի, թե ինչն է նրան ստիպել գնալ նման քայլի: Պարզվեց, որ որոշ ժամանակ առաջ օրինագիծ է ընդունվել, որը 3 անգամ ավելացնում է փոքր բիզնեսի հարկային բեռը: Եթե նախկինում նա ֆիքսված 25 000 դրամ հարկ էր վճարում, ապա ապրիլի մեկից ստիպված կլինի վճարել 75 հազար դրամ: Ընդ որում, եթե նախկինում ամեն ամսի 15-ին գործարարը վճարում էր 25 հազար դրամ և հանգիստ աշխատում, ապա ապրիլի 1-ից պետք է եռամսյակով վճարեն, այսինքն նախօորոք`երեք ամիս առաջ: Դա չհաշված այն բոլոր վճարումները, որոնք տվյալ հաստատության տերը ստիպված պիտի լինի վճարել լույսի, գազի, տարածքի վարձակալման համար: Էլ չեմ ասում, որ պետք է նաև վճարել վթարային, սանիտարական և այլ ծառայությունների համար: Հարկային բեռի եռակի ավելացումը կբերի նրան, որ այս բիստրոն, ինչպես և այլ շատ փոքր բիզնեսներ կփակվեն: Եվ փոքր բիզնեսի ներկայացուցիչները կամ կհամալրեն գործազուրկների շարքերը, կամ կդառնան վարչապետի կողմից պաշտելի «Հայկական աշխարհի» մի մասնիկը, այսինքն կհեռանան Հայաստանից: Եվ նման լիքը պատմությունների կարելի է հանդիպել.այս բիստրոյի պատմությունը շատ տիպիկ է ներկայիս Հայաստանի իրավիճակը բնութագրելու համար:Այդպիսին է մեր իրականությունը: Իշխանությունները օրինագծեր են ընդունում, մեծ բյուջե են կազմում, բայց չեն հասկանում, որ այդ օրենքներն ու բյուջեն թուլացնում են մեր պետությանը:

Իշխանությունները մեծ բյուջեի ծրագիր ընդունելով`հայտարարում են, թե դա հնարավորություն կտա ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը: Այդ բյուջեի մուտքերի ապահովման համար ավելացնում են բիզնեսմենների կողմից տրվող հարկը, ինչի արդյունքում շատերը ստիպված եղան փակել իրենց ձեռնարկությունները: Արդյունքում, այս իրվաիճակը կհանգեցի նրան, որ բյուջեն լցնելու աղբյուրն ուղղակի կդադարի գոյություն ունենալ: Դրան գումարած այն, որ մեծաթիվ սրճարանների, ձեռնարկությունների, խանութների փակումը կուժեղացնի մենաշնորհը, ինչն իր հերթին կբերի ինֆլացիոն ռիսկերի աճին: Այն աշխատաարձերն ու թոշակները, որոնց համար մեծացվել է բյուջեն, անիմաստ կդառնան:

Բիստրոն աշխատում է 2007թ-ից և դրա տերն ասում է, որ եկամտի ամենալավ ժամանակահատվածը հենց 2007 թիվն էր: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ երկրում գործում էր պարզեցված հարկի ռեժիմը, որը հնարավոություն էր տալիս փոքր ու միջին բիզնեսին հանգիստ աշխատել ու զարգանալ: Սակայն ՀՀԿ-ի թեթև ձեռքով օրենքը չեղյալ հայտարարվեց, որի արդյունքում փոքր ու միջին բիզնեսի վերջն եկավ: Ինչքան էլ ներկայիս իշխանությունները չսիրեն Քոչարյանին և փորձեն իրենց գրչակների միջոցով շուռ տալ այն բոլոր ձեռքբերումները, որոնք արձանագրվել էին Քոչարյանի նախագահության տարիներին, մի բան չեն կարող փոխել`կան իրական թվեր, որոնք ցույց են տալիս, որ պետությունը փլուզվում է: Փոքր ու միջին բիզնեսը զարգանում էր, իսկ ասյօր նրանց խեղդում են: Փոքր ու միջին բիզնեսին ճնշելու հարցում իշխանությունների հենարանը խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներն են, սակայն նրանք պետք է հասկանան, որ հենց փոքր ու միջին բիզնեսին խեղդեն, նրանց հերթն է գալու: Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն էլ կհայտարարվեն անհանդուրժելի ու անընդունելի և կկուլակաթափվեն:

Ինչո՞ւ Քոչարյանի ժամանակ փոքր ու միջին բիզնեսին չէին ճնշում: Քանի որ երկրում ուռճացված բյուջե չէր ընդունվում: Իսկ 2007- 2009 թվերին ՀՀԿ-ի և առաջնորդ Սերժ Սարգսյանի «ջանքերով» բյուջեն երկու անգամ ավելացվեց: Իսկ ինչի՞ հաշվին պիտի լցվեր այդ բյուջեն, եթե մենք չունենք գազ, նավթ ու այլ օգտակար հանածոներ: Իհարկե` հարկերի ավելացման. արդյունքում մարդիկ ստիպված եղան փակել իրենց ձեռնարկությունները:

Այո՛, Քոչարյանի ժամանակ բյուջեն փոքր էր, այո՛ Քոչարյանի ժամանակ վերջնականապես ձևավորվեց կառավարման կլանա-օլիգարխիկ համակարգը, սակայն բիզնեսը չէին խեղդում: Բիզնեսը երկրի վիճակի կարևոր չափորոշիչ է: Իսկ ինչպիսի՞ն է հիմա բիզնեսի վիճակը Հայաստանում: Պատասխանն ակնհայտ է`ողբալի: Հետևաբար երկրում էլ իրավիճակը ողբալի է:

Լավ է, որ Ագային ժողովի ընտրություններին մի քանի ամիս է մնացել: Ընտրությունները հնարավորություն կտան ազատվել խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնությունից և թույլ կտան կառուցել որակյալ պետություն: Պետություն, որում շարքային քաղաքացուն կհարգեն, իսկ բիզնեսմենին կխրախուսեն և ոչ թե կխեղդեն հարկերով ու շորթումներով:

Սևակ Դանիելյան



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

SVETLANA
Feb 17, 2012 5:59


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('18337') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>\xD4\xBC\xD5\xAB\xD5\xB8\xD5\xBE\xD5\xAB\xD5\xB6...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>\xD4\xBC\xD5\xAB\xD5\xB8\xD5\xBE\xD5\xAB\xD5\xB6...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', '\xD4\xBC\xD5\xAB\xD5\xB8\xD5\xBE\xD5\xAB\xD5\xB6 \xD5\xB0...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-temp in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219