ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Friday, February 10, 2012 10:22 - 9 քննարկում

…ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:

Ս. Սարումյան. Շ. Քոչարյանի` աշխարհին ի ցույց դրած Ալիևի գրությունը` հետաձգված պատիժ

17:51 10/02/2012 » Քաղաքական

Ս. Սարումյան. Շ. Քոչարյանի` աշխարհին ի ցույց դրած Ալիևի գրությունը` հետաձգված պատիժ

«Օրերս Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ հայտնվեցին աննախանձելի դրության մեջ. Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը «Միր» միջպետական հեռուստաընկերության եթերում ողջ աշխարհին ցույց տվեց այն ժամանակ դեռևս Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ. Ալիևի ստորագրությամբ ԼՂՀ իշխանություններին հասցեագրված մի պաշտոնական գրություն:  Ալիև-ավագը, լինելով խորհրդային հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպա, թերևս, քաջ գիտակցում էր, որ իրականության ժխտմամբ պարզապես հնարավոր չէ հասնել դրա բացառմանը, իսկ ԼՂՀ-ն արդեն այդ տարիներին իրականություն էր` անկախ որևէ մեկի ցանկություններից կամ պատկերացումներից»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փորձագետ Սուրեն Սարումյանը:
«Իհարկե, Հեյդար Ալիևը բարի կամքով չէր ստորագրում ԼՂՀ իշխանություններին հասցեագրված գրության տակ. ընթանում էին մարտական գործողություններ ու երիտասարդ հանրապետության պաշտպանության բանակը արդեն ջարդել էր Ադրբեջանի զինված ուժերի ողնաշարը: Ժողովրդի լիակատար աջակցությունը վայելող, բանակի հաղթական գործողությունների արդյունքում միանգամայն ինքնավստահ ԼՂՀ իշխանությունները ոչ ճիշտ «ձևակերպված» գրությունը կարող էին պարզապես հետ ուղարկել դրա հեղինակին, իսկ դա Ադրբեջանի համար կնշանակեր նոր մարդկային զոհեր, Հեյդար Ալիևի համար` հերթական հեղաշրջում ու հրաժեշտ իշխանությանը, իսկ Ադրբեջանի պես երկրներում բռնապետները իշխանությունը կորցնելուց հետո լավագույն դեպքում հայտնվում են բանտաճաղերի հետևում:
Իհարկե, Ադրբեջանի ներկայիս նախագահը դժվար թե հիմար մարդ լինի, սակայն հիվանդագին հայատյացությունը կատարում է իր դերը. չնայած Մոսկվայի հեղինակավոր բուհերից մեկում ստացած դիվանագիտական կրթությանը, իրականությունը սթափ վերլուծելու կարողությունը դավաճանում է Ի. Ալիևին:
Հակառակ դեպքում Իլհամ Ալիևը կհասկանար, որ արդեն հեռավոր թվացող 1993 թ-ից երկու երկրների հարաբերություններում, ըստ էության, այդքան շատ բան չի էլ փոխվել, այո, ռազմաճակատում հրանոթները լռել են և ակտիվ մարտական գործողություններ չեն ընթանում, սակայն այսօր էլ ԼՂՀ պետական սահմանի ողջ երկարությամբ ՊԲ զինծառայողները կատարում են իրենց հայրենանվեր գործը, այսօր էլ ԼՂՀ գոյությունը պայմանավորված է ոչ թե այլ պետությունների, միջազգային հանրության բարի կամքով, այլ ԼՂՀ ժողովրդի միասնական ընտրությամբ և մարտունակ բանակի առկայությամբ»,- հավելեց նա:
Նրա խոսքերով, պարզապես, ի տարբերություն 1993 թ-ի, Ալիևի հոխորտանքները Ադրբեջանի համար անմիջապես չեն վերածվում տարածքային ու մարդկային կորուստների. ՊԲ ստորաբաժանումները պահպանում են հրադադարը:
«Սակայն Ի. Ալիևին ավելորդ չէ հիշել, որ իրավագիտության մեջ գոյություն ունի «հետաձգված պատիժ» հասկացությունը, և երբ իրականության զգացողությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը այնքան դավաճանի, որ նրանք փորձեն հոխորտանքներից անցնել գործի, հայ զինվորի հարվածը այս անգամ լինելու է կործանիչ»,- ասաց Ս. Սարումյանը:

Աղբյուր` Panorama.am



9 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ARORDUHY
Feb 10, 2012 16:13