ԱՄԵՆՕՐՅԱ ԼՐԱՀՈՍՔ - Հեղինակ՝ ADMIN. Friday, February 10, 2012 10:22 - 9 քննարկում
…ինչու անհասկանալի սպանվեց երջանկահիշատակ Հեյդար Ալիևը:
17:51 10/02/2012 » Քաղաքական
Ս. Սարումյան. Շ. Քոչարյանի` աշխարհին ի ցույց դրած Ալիևի գրությունը` հետաձգված պատիժ
«Օրերս Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ հայտնվեցին աննախանձելի դրության մեջ. Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շ. Քոչարյանը «Միր» միջպետական հեռուստաընկերության եթերում ողջ աշխարհին ցույց տվեց այն ժամանակ դեռևս Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Հ. Ալիևի ստորագրությամբ ԼՂՀ իշխանություններին հասցեագրված մի պաշտոնական գրություն: Ալիև-ավագը, լինելով խորհրդային հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպա, թերևս, քաջ գիտակցում էր, որ իրականության ժխտմամբ պարզապես հնարավոր չէ հասնել դրա բացառմանը, իսկ ԼՂՀ-ն արդեն այդ տարիներին իրականություն էր` անկախ որևէ մեկի ցանկություններից կամ պատկերացումներից»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փորձագետ Սուրեն Սարումյանը:
«Իհարկե, Հեյդար Ալիևը բարի կամքով չէր ստորագրում ԼՂՀ իշխանություններին հասցեագրված գրության տակ. ընթանում էին մարտական գործողություններ ու երիտասարդ հանրապետության պաշտպանության բանակը արդեն ջարդել էր Ադրբեջանի զինված ուժերի ողնաշարը: Ժողովրդի լիակատար աջակցությունը վայելող, բանակի հաղթական գործողությունների արդյունքում միանգամայն ինքնավստահ ԼՂՀ իշխանությունները ոչ ճիշտ «ձևակերպված» գրությունը կարող էին պարզապես հետ ուղարկել դրա հեղինակին, իսկ դա Ադրբեջանի համար կնշանակեր նոր մարդկային զոհեր, Հեյդար Ալիևի համար` հերթական հեղաշրջում ու հրաժեշտ իշխանությանը, իսկ Ադրբեջանի պես երկրներում բռնապետները իշխանությունը կորցնելուց հետո լավագույն դեպքում հայտնվում են բանտաճաղերի հետևում:
Իհարկե, Ադրբեջանի ներկայիս նախագահը դժվար թե հիմար մարդ լինի, սակայն հիվանդագին հայատյացությունը կատարում է իր դերը. չնայած Մոսկվայի հեղինակավոր բուհերից մեկում ստացած դիվանագիտական կրթությանը, իրականությունը սթափ վերլուծելու կարողությունը դավաճանում է Ի. Ալիևին:
Հակառակ դեպքում Իլհամ Ալիևը կհասկանար, որ արդեն հեռավոր թվացող 1993 թ-ից երկու երկրների հարաբերություններում, ըստ էության, այդքան շատ բան չի էլ փոխվել, այո, ռազմաճակատում հրանոթները լռել են և ակտիվ մարտական գործողություններ չեն ընթանում, սակայն այսօր էլ ԼՂՀ պետական սահմանի ողջ երկարությամբ ՊԲ զինծառայողները կատարում են իրենց հայրենանվեր գործը, այսօր էլ ԼՂՀ գոյությունը պայմանավորված է ոչ թե այլ պետությունների, միջազգային հանրության բարի կամքով, այլ ԼՂՀ ժողովրդի միասնական ընտրությամբ և մարտունակ բանակի առկայությամբ»,- հավելեց նա:
Նրա խոսքերով, պարզապես, ի տարբերություն 1993 թ-ի, Ալիևի հոխորտանքները Ադրբեջանի համար անմիջապես չեն վերածվում տարածքային ու մարդկային կորուստների. ՊԲ ստորաբաժանումները պահպանում են հրադադարը:
«Սակայն Ի. Ալիևին ավելորդ չէ հիշել, որ իրավագիտության մեջ գոյություն ունի «հետաձգված պատիժ» հասկացությունը, և երբ իրականության զգացողությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը այնքան դավաճանի, որ նրանք փորձեն հոխորտանքներից անցնել գործի, հայ զինվորի հարվածը այս անգամ լինելու է կործանիչ»,- ասաց Ս. Սարումյանը:
Աղբյուր` Panorama.am
9 քննարկումներ
ARORDUHY
ARORDUHY
http://www.youtube.com/user/TheRapeOfJustice#p/u/9/cNk9o1_N57U
EustaceMullinsResearchCenter
The Satanic Cult that Rules the World
Կարդացողի Հավանություն՝
3
2
ARORDUHY
Բացիթող տառերիս համար ներող, էլի մերոնց լեզուն է:
Կարդացողի Հավանություն՝
1
3
Հմայակ
Ահա տեսագրությունը… Հեյդարը ադրբեջանի ժողովրդին պարացրեց պարացրեց տակից նաֆտոդօլլարները հավաքեց ու հավաքեց: Հիմա ել ես էշի բոյը առած անասուն տղենա…
http://www.youtube.com/watch?v=ho9qhCiulBM&feature=player_embedded
Կարդացողի Հավանություն՝
4
1
sofia
Սուք է Սիրյահաերի մոտ
սիրիական հարաբերությունները Մերձավոր Արևելքում հաստատված այն հարաբերություններից է, որտեղ քաղաքական կուսակցություններն ունեն միևնույն շահերը և ռազմավարությունը, այնպես, ինչպես Սիրիայի և Հայաստանի ժողովուրդներն ունեն մեկ ընդհանուր պատմություն: Սիրիայում մեծ հայ համայնք կա, որը մոտավորապես գնահատվում է 100-120 հազ…ար մարդ, նրանք ցրված են ողջ Սիրիայի տարածքում, մասնավորապես Հալեպում, Դամասկոսում, Հասակայում, այնտեղ կան հայեր, որոնք ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն: Շատ հայեր ապրում են Քասսաբում, որը տիպիկ հայկական գյուղ է՝ գլխավորապես հայկական բնակչությամբ: Գործում է նաև Աիրիայի ընկերակցություն, որը մարմնավորում է Սիրիայի համայնքը Հայաստանում. –Սիրիան նվաճվել է Տիգրան Մեծի կողմից, որը Անտիոքը դարձրել է նոր թագավորության մայրաքաղաքը: Սակայն մինչև Տիգրանի ժամանակաշրջանը, փոքրաթիվ հայեր ապրել են Սիրիայի հյուսիսում. –Հայաստանը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին՝ Գրիգոր Լուսավորիչի շնորհիվ: Մինչ այդ ժամանակաշրջանը հայ վաճառականներն ու ճանախարհորդները սովորություն են ունեցել իջևանել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Անտիոքը, Ուրֆան, Նիսիբիսը, նաև այն բոլոր քաղաքներում, որոնք ընդգրկված են եղել Մեծ Սիրիայի տարածքում –Երբ սելջուկ թուրքերը գրավեցին Հայաստանը Բյուզանդիայից, շատ հայեր լքեցին իրենց տները անվտանգ բնակավայրեր գտնելու նպատակով և նրանց մեծ մասը ժամանեցին Կիլիկիա, որտեղ ստեղծեցին Կիլիկիայի թագավորությունը: Բազմաթիվ հայեր բնակություն հաստատեցին Սիրիայի հյուսիսում, այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Անտիոքը, Հալեպը, Գազաինթեփը. –Այսպիսով, հայերը Սիրիայում ունեն շատ երկար պատմություն, սակայն հայերի մեծ մասը բնակություն են հաստատել Սիրիայում 1915 թվականից հետո Թուրքիայի կողմից կազմակերպված և իրականացված Հայերի Ցեղասպանությունից հետո: Այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում սպանվեցին ավելի քան 1.5 մլն հայ, միևնույն ժամանակ արաբները Սիրիայում մեծ աջակցություն ցուցաբերեցին Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, տրամադրելով նրանց ապաստան, սնունդ, հագուստ և օգնեցին հաղթահարել ողբերգությունը. –Մի շարք սիրիահայերի նախաձեռնությամբ Երևան լճի մոտ կառուցվել է հուշարձան՝ ի նշան երախտիքի այն օգնության և աջակցության համար, որ արաբները մշտապես ցուցաբերել են հայերի նկատմամաբ: 1979 թվականին այն ժամանակ դեռ Սովետական Հայաստան ՝է այցելել նախագահ Հաֆեզ Ալ Ասադը: 2009 թվականի հունիս ամսին Հայաստան այցելեց նախագահ Բաշար ալ Ասսադը տիկնոջ հետ, որից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխան այցով մեկնեց Սիրիա: Հայաստանում ծնունդով Սիրիայից բազմաթիվ գործարարներ կան.
Կարդացողի Հավանություն՝
13
1
sofia
Առաջին հայը զոհվեց այսօր Այո’, հայազգի երիտասարդը իր կյանքը զոհեց հանուն Սիրիայի: Վիգեն Հայրապետյան…. Նա ծառայում էր Սիրիայի բանակում: Զոհվեց այսօր ` Հալեպում, ահաբեկիչների ձեռքով: Թո`ղ լուսավորվի նրւա հոգին..
https://www.facebook.com/sofia.khachatrian?ref=tn_tnmn#!/viken.hairabedian?sk=friends&v=friends
Կարդացողի Հավանություն՝
15
1
Գևո
Երևալով Ստեփան Քիրեմիջյանը տանը չի, կայքը էնքանա անտեր մնացել , որ յոլդաշները Լույս աշխարհը գրավել են , Հայկական բանակն են ցեխի մեջ կոխում , հայկական հաղթանակած բանակի զորավարներին կոչում են պոռոտախոսներ , իսկ հազարավոր հայերի արյունը խմած Հեյդար Ալիևը իրենց համար դարձել է երջանկահիշատակ :
«Երջանկահիշատակ» բառը արտահայտում է հետևյալ իմաստը ՝ Երախտագիտությամբ հիշվող, բարեհիշատակ, երջանիկ հուշ ունեցող , կամ մարդ որին հիշելով երջանկություն բերող հուշեր են արթնանում :
Հատկապես Հեյդար Ալիևի իշխանության օրոք մենք հազարավոր զոհեր ենք տվել, հազարավոր ջահելներ զոհվել են Հեյդար Ալիևի անունը կրող տանկերից ու հրթիռներից, մի՞թե այսքանից հետո դեռ կարող է գտնվել գեթ մի հայ , որի մոտ Հեյդար Ալիևի անունը երջանկություն բերող հուշեր արթնացնի:
Ամոթ է վերջապես, ուշքի եկեք :
Կարդացողի Հավանություն՝
63
6
Ռոբերտ Գյումրեցի
Հարգելի Գեվո, դու շատ ճիշտ ես, ես վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ զրկվել եմ «Լույս Աշխարհ» կայք մտնելու իրավունքից եվ ստիպված եմ եղել սպառնալ Facebook – ով, որից հետո միայն թույլ են տվել մտնել կայք: Ահա 23 օր առաջ գրած իմ հղումը՝
=============================================================
Ռոբերտ Գյումրեցի
Jan 19, 2012 16:01
Ամոթ ձեզ, Լույս աշխարհը մթացնող ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐ, հազար ամոթ, որ իմ հղումը բազմաթիվ անգամ արհամարելուց հետո, ներկայացրել եք
Anonymous-ի անունից:
Ստեփան ջան, դու շատ ես վստահում այս իրականու’մ «Լույս Աշխարհ» կայքը, մութ անձնավորություններին:
Ուրեմն իմացե’ք Լույս Աշխարհի ՄՈՒԹ մոդերատորներ, եթե իմ այս հղումը չտեղադրեք, այն կհայտնվի Facebook-ում:
Կարդացողի Հավանություն՝
31
3
Գևո
Հարգանքներս Ռոբերտ ջան :
……………………………………………………………….
Արա հանեք ռադ արեք էդ «երջանկահիշատակ» բառը , նյարդերս խառնիք իրար: Հեյդարը հայի համար երջանկահիշատակ չի կարա լինի , մի քիչ նամուս ու աբուռ ունեցեք: Էս փաստաթուղթը Հեյդարը մեր համար չէ, որ ստորագրել է, այլ հանուն իր ազգի շահի, որովհետև այդ ժամանակ ադրբեջանական բանակը գտնվում էր չոքացրած վիճակում: Հիշեք Նժդեհի խոսքը՝«Թշնամին երբ նեղն է ընկնում, բանակցություններ սկսելու առաջարկ է անում»:
Ահա թե ինչ է հաստատում մեր ազգի նվիրյալ ազատամարտիկ Բուժականցի Պավլիկը՝ «Հատկապես ուզում եմ հիշատակել 1993 թվականի օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին , երեք ամիս, ադրբեջանական բանակի դեմ մեզ ուղղակի պայքարելու համար , կարելի է ասել նույնիսկ զենք պետք չէր, ճիպոտով կարելի էր քշել , այդպես բարոյալքված, խայտառակ վիճակ էր նրանց մոտ» :
http://www.youtube.com/watch?v=anKbg0wi7xQ
Հիմա հասկացաք , որ Արցախի հետ բանակցություններ սկսելու համար ստորագրված այս փաստաթուղթը Հեյդարը ստորագրել է փրկելու համար իր բանակի կործանումը, ստորագրել է, որպեսզի ժամանակ շահի և վերակազմավորելով իր բանակը, առավել մեծ ուժերով հարձակվի մեր վրա, իսկ դուք իրականությունից կտրված Հեյդարի գովքն եք անում:
Կարդացողի Հավանություն՝
21
2
Գրեք Ձեր կարծիքը
ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:
- ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈԻՆ ԹՈՂ ԼԻՆԻ. «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
- Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք:
- Նրանց համար ովքեր չգիտեն Իրականությունը. Պետության Գողերը…ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Երկինքն ու Երկիրը իրար են խառնվել…
- ARARATIC EVROPA (FROM ARARAT TO EUROPE) NEW FILM
- Код да Винчи
- Армянский секрет Леонардо да Винчи
- “Леонардо да Винчи и Армения” – Костан ЗАРЯН
- ԳՈՂԸ՝ ՏՆԻՑ, ԵԶԸ՝ ԵՐԴԻԿԻՑ: НАПРАВЛЕННЫЕ В. ЛЕНИНУ ТЕЗИСЫ ДОКЛАДА ЧЛЕНА КАВКАЗСКОГО КРАЕВОГО КОМИТЕТА РКП(б) А. МИКОЯНА «К КАВКАЗСКОМУ ВОПРОСУ»1
- Վաճառվում է անկախություն…
- Հայաստանին խեղդում են «գազախցիկում»:
- ԾՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ: ԿՐԹՎԵԼ է ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ: (TV)
- Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ԲԱՐԻ հայ է…
- Ճանաչե՛ք իսկական Աբդուլ Համիդին…
- Հաջորդ մատաղը՝ փիղ. կամ կապույտ կետ:
- Ժամանակակից թուրք Երևանցի, քուրդ կնոջ թումբանով:
- Մի կտոր մաքուր, անարատ պատմություն…(ԱՆՀԱՅՏ ԳՐՈՂԻ ՕՐԱԳԻՐԸ
- Պատճառը հայտնի չէ: Էշը պատժված է հարազատների կողմից:
- Յոթ փականքով փակված վկայություն…
- Ի՞ՆՉ ԴԵՄՔ ՈՒՆԵՍ ԴՈՒ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ …
- Ծառուկյանը չի մտնի կոալիցիա, քանի դեռ ժողովուրդը շա՜տ սոված է…(video)
- Հայաստանի պետական այրերը առաքելական եկեղեցիներ են շինում, իսկ թուրք հայրերը հայաստանցի կանանց «շինելով» թուրքեր են ծնում և իրենց երկիրն են շենացնում…
- Բանից պարզվում է միակ խելքի եկած քաղաքական գործիչը Լևոն Տեր Պետրոսյանն է՞…
- Հայ Առաքելական Եկեղեցին՝ հայ ժողովրդի գերեզմանափոր…
- Ըստ պզտիկ խավարիչ Ասողիկի հայերը առաջացել են 301թ: Ողբամ զ ձեզ առաքելական հայրեր:
- Ազատամարտիկները ոտքի են կանգնել տռտիկ արած ընդիմության փոխարեն: Թալանամարտիկները դեմ են ազատամարտիկների շարժմանը:
- -Վատ եմ. շատ վատ,- պատասխանեց ազատագրված Շուշին 21 տարի անց:
- Վաղը Հայրիկյանն ու Սերժը համատեղ կկղկղեն դատախազի գիշերանոթի մեջ:
- Նոր պատմություն, որը գրում է նոր սերունդը՝ կարճ և կոնկրետ…
- Առաջին դասարանցի Ստեֆանիի ինքնանկարը և նամակը ուղղված Ստեփան Քիրեմիջյանին:(նամակը գրված է ինքնուրույն և բնագիրն է):
- АМАЛЕКИ, ГИКСОСЫ…ՀԱՅԸ՛ ՎԵՐԱՆԱԼՈՒ ԲԱՆ ՉԷ’
- Մեկնաբանում է «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:
- Армения может войти в состав России
ԱԶԱՏ ԽՈՍՔ - May 18, 2013 1:05 - չքննարկված
ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔԸ ԱՍՏԾՈԻՆ ԹՈՂ ԼԻՆԻ. «Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
More In ԱԶԱՏ ԽՈՍՔ
- Հերիք չի՞ ամեն մեկս խրոխտ շուն ձևանանք:
- Վաճառվում է անկախություն…
- Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ԲԱՐԻ հայ է…
- Յոթ փականքով փակված վկայություն…
- Ի՞ՆՉ ԴԵՄՔ ՈՒՆԵՍ ԴՈՒ ԿԱՐՈ ԵՂՆՈՒԿՅԱՆ …
ՀԱՅԱՍՏԱՆ - May 17, 2013 4:07 - 2 քննարկում
Նրանց համար ովքեր չգիտեն Իրականությունը. Պետության Գողերը…ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
More In ԱՆՑՈՒԴԱՐՁ
- Հայաստանին խեղդում են «գազախցիկում»:
- Ծառուկյանը չի մտնի կոալիցիա, քանի դեռ ժողովուրդը շա՜տ սոված է…(video)
- Ըստ պզտիկ խավարիչ Ասողիկի հայերը առաջացել են 301թ: Ողբամ զ ձեզ առաքելական հայրեր:
- Ազատամարտիկները ոտքի են կանգնել տռտիկ արած ընդիմության փոխարեն: Թալանամարտիկները դեմ են ազատամարտիկների շարժմանը:
- Փակ Շուկա, քանդո՞ւմ, թե վերակառուցո՞ւմ: Փաստորեն վերակառուցվում է աշխատանքային գծագրերով ու արագ ժամանակացույցով: Սեփականատերը անկանխատեսելի մեծ գումարներ է ներդնում այդ ռիսկային գործում: (video)
ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ - Apr 18, 2013 23:16 - 7 քննարկում
ՈվՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ:
More In ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սիոնի Իմաստունների Պրոտոկոլները (ամբողջությամբ)
- Книги против фальсификаций исторических фактов.
- Գլխավոր խմբագիր. “չենք տպելու, հոդվածը խիստ հայամետական է”:
- Критический анализ правил Вашингтонского консенсуса
- Армянские диаспоральные организации в России – основные причины маргинализации


ԱՐԵՎՇԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ…
Բավականին (հեռուն) գացած միազգային կազմակերպության թողարկումներից
մեկը, մասնակից հյուրերից մեկն է, Պետրոս Հաջյանը:
Հարգանքներս…
Կարդացողի Հավանություն՝
1
1