Ակսել ՎԱՐԴԱՆՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, February 7, 2009 22:56 - 1 քննարկում

Մարտ Հայերեն

Մարտ Հայերեն

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա.

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Քա՛ջ Վարդանանց սուրը փայլուն

Ավանդել է ազատություն,

Հայոց հողին լու՛յս եղիցի,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:

Սիրտս վահան սուրբ Մաշտոցին,

Զիմաստության առաքելին,

Սուրս հու՛ր է կայծակների,

Առա՛ջ, առա՛ջ քա՛ջ լեռնեցի:

Խփե՛ք թմբուկ լե՛ռը զնգա,

Թո՛ղ մեկիս դեմ հազա՛րը գա

Ամպից իջած անվախ բազեն

Մարտնչում է մի՛շտ Հայերեն:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Hrayr
Feb 8, 2009 8:37

Հավերժ Հայաստան
Վայրագ ազգերի քյալան ձիերի՛
Սմբակների տակ տրորված իմ հող,
Դու բոցկլտացող բի՛բն ես արևի,
Լուսափայլության շողեր հորինող:

Անըմբռնելի ներող ու բարի,
Իմ աստվածային երկիր վանքերի,
Լռության լեզուն քո խաչքարների
Այբենությունն է իմ մրմունջների:

Ժայռերի կրցքին արմատներ խրող,
Արևից դեղին անթառամ ծաղիկ,
Սրաթև Փյունիք հողմեր նվաճող,
Երկի՛ր Նաիրի, հույսերիս գալիք:

Շեկ արևելքի մինուճար փիրուզ,
Երկինքը ցայող հույսերի հավույզ,
Բոլոր ջրերից ուրիշ իմ Սևան,
Հույսերի օվկյան, Սայաթ Նովական:

Ու ծիրանագույն բուրաստանների
Բակունցյան թռիչք գերագույն մտքի,
Ճյուղերդ միշտ վե՛ր, սլացիկ բարդի՛,
Ինքնամփոփ՛, հպա՛րտ, անգուշակելի՜:

Մատյան նաիրյան, հայոց պատմություն,
Մաքառումների հիշատակարան,
Մրրկահավքի երգ, վերածնություն,
ԵՎ խռովահույզ, և անդենական:

Ոգու կորով իմ առյուծ արծվաթև,
Ոսոխի անհագ կոկորդին չոքած,
Իմ փետուրը քո թևից եմ պոկել,
Քո ճիրաններով իմ սի՛րտն է զինված:

Խա՛յթն եմ արևի շեկ Ավարայրի,
Որտեղ պարսկական փղերն են չոքել,
Հրավիրում եմ ձեզ մենամարտի,
Հրեշ թայլատներ ու՞ր էք թաքնվել:

Մենք ստեղծել ենք, դուք հափշտակել,
Հայտնագործել ենք, իսկ դուք գողացել,
ԵՎ ո՛չ մի անգամ ասպետ չե՛ք եղել,
ԵՎ սողացե՛լ եք, և ողորմաց՛ել:

Անկումիտ, դաժան ու ոճրախնդիր,
Մարդու նմանվող թշվառականներ,
Ձեր գոյությունը արդեն մի ոճիր,
Զարմանալի է, ու՞ր էք աստվածնե՜ր:

Ես լերկ ձեռքերով ինչպես վայրենի
Հադեսի կուրցքը կպատառոտեմ,
Եթե նա նորից գլուխ բարձրացնի
Իմ բազմաչարչար ժողովրդի դեմ:

Ու երբ մուրճերը ժամանակների
Մատներն այս գրող դարձնեն փոշի,
Կկազմեմ մի գունդ ուրվականների
Մինչև Նաիրին չազատագրվի:

Հազարամյակներ ես կվոլորեմ ,
Ես ամեն գարուն կգամ Կիլիկիա,
Ու ձնծաղիկներ քեզ կնվիրեմ,
Հոգիս հողիդ մեջ թող արմատնե՜ր տա:

Հողի՛դ մեջ մնա քեզ ջերմացնելու,
Ինչպես կայծկլտուն օջախն հայկական,
Անքակտելի՛ է ջիղն արիացու,
Իմ հավերժահարս, հավերժ, Հայաստան:

ԱԿՍԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Կարդացողի Հավանություն՝ Thumb up 0 Thumb down 0

Գրեք Ձեր կարծիքը

ՀՂՈՒՄՆԵՐ ԳՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

- Չի խրախուսվում ամբողջովին մեծատառերով գրված հղումները,
- Մի գրեք փողոցային դարձվածքներով,
- Արգելվում է գովազդային հղումները,
- Մի գրանցեք անձնական վիրավորանքներ:

Գրառում կատարելուց հետո ստուգեք Ձեր էլ–փոստարկղը (Inbox եւ Spam) հավելյալ գործողությունների համար.

Comment



` 1 2 3 4 5 6 7 8 9 0 - = Back
TAB q w e r t y u i o p [ ] \
Caps a s d f g h j k l ; ' Enter
Shift z x c v b n m , . / Shift
Ctrl Alt   Alt Ctrl

Միացնել հայերենը

*