Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, February 6, 2012 22:37 - 18 քննարկում

«ՇԱՆԹ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Հարգելի խմբագրություն,այսօր՝ 2012 թ.-ի  փետրվարի 7-ին,  մեկ անգամ ևս Ձեր հեռուստաալիքով դիտեցի քաղցկեղին վերաբերվող հաղորդում: Վարում էր Արամ Աբրահամյանը և նրա հյուրն էր ուռուցքաբանության պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը:Այս անգամ նորից նրան լսելիս համոզվեցի,թե որքան խղճալի վիճակում է գտնվում բժշկությունն առհասարակ և թե ամոթն ու խիղճը  կորցրած բժիշկներն ինչպես են ապակողմնորոշելով մահվան աչքերին նայող հիվանդին,նրանց կյանքի հաշվին միլիոններ դիզում:Վստահ եմ,որ շատ հիվանդություններ ու նաև քաղցկեղը քիմիայով իբր «բուժող» բժիշկները կազմում են համաշխարհային վտանգավոր մաֆիայի մասը:Ցավում եմ,որ հատկապես մեր հայ բժիշկները լինելով հին ու իմաստուն,մեծ ավանդություններ ունեցող ազգի ներկայացուցիչներ,փոխանակ բնության մասնիկը կազմող մարդկային օրգանիզմի հիվանդությունների բուժման համար դառնան դեպի բնություն և իրենց հուզող հարցերի պատասխանները փնտրեն բնության գրկում, փողապաշտության մոլուցքից ելնելով մաս են կազմում համաշխարհային բժշկական մաֆիային և ջանք ու եռանդ չեն խնայում մոլորեցնելու սեփական ազգին:Այսօր մեկ անգամ ևս,ահա այս պրոֆեսոր կոչված Հայրապետ Գալստյանը մերժում էր բնական բուժման,բուսաբուժության ամեն մի ձև,հրաշքներ կատարող համեմունքներն անգամ համարելով վնասակար և դրան հակառակ՝ մարդու համար ոչ բնական ու նույնիսկ այնքան վտանգավոր քիմիան համարելով քաղցկեղի միակ ու արդյունավետ մեթոդ: Ես չեմ կարող լռել:Գալստյանն ու նրա նման վայ բժիշկները ազգի դավաճաններ են,որոնք շատ լավ իմանալով,որ քիմիան ԵՐԲԵՔ էլ բուժման ձև չէ,սխալ ու վնասակար հայտարարություններ են անում և մոլորեցնում մարդկանց,ինչ է թե իրենց գրպանների պարունակությունը չպակասի հանկարծ:Այս հաղորդումը դիտելուց հետո,ցանկություն առաջացավ 2010 թ.-ին «Շանթ» հեռուստաալիքին գրած նամակս,որը շարադրել էի այն ժամանակ նույն այս վայ-պրոֆեսորին ու սրա նման Բազեյան ազգանունով մեկ ուրիշ ուռուցքաբանին նույն հեռուստաալիքով լսելուց հետո,տրամադրել «Լույսաշխարհ» կայքին:

————————————————————————————

Հարգելի «Շանթ» հեռուստաալիքի խմբագրություն,երեկ՝ հունիսի 16-ի երեկոյան Ձեր «Հեռանկար» հաղորդման ժամանակ խոսվում էր բոլորին անհանգստացնող քաղցկեղ հիվանդության բուժման ավանդական և ոչ ավանդական ձևերի մասին:Ոչ միայն դիտեցի հաղորդումը,այլև՝ ձայնագրեցի այն:Հարգարժան պարոնների բանավեճի հանդեպ անտարբեր մնալ չէի կարող,ինչն էլ ստիպեց  գրել ձեզ: 48-ամիա կին եմ,ապրում եմ Բելգիայում:Առողջությունից երբեք չեմ բողոքել մինչև 2009 թվականի սկզբները:2009-ի հունվարից թույլ,բայց անընդհատ ցավեր զգացի որովայնիս ներքևի մասում:Սկզբում մտածեցի որ մրսածության հետևանք է,կանցնի:Բայց երբ դրանք ամիսներ շարունակ  և նույնիսկ տաք եղանակներին սկսեցին կրկնվել և ավելի մեծ հաճախականությամբ,ուղեկցվելով բավականի ուժեղ գլխապտույտներով,հոգնածությամբ,իսկ հետո արդեն ահավոր պրիստուպներով՝ դիմեցի բժշկի:Դա 2009 թ-ի Սեպտեմբերի 17-ին էր:Գինեկոլոգիական հետազոտության(էխոգրաֆիայի) արդյունքում պարզվեց, որ ձախ կողմում ուռուցք կա:Անմիջապես արյան ստուգում անցկացրեցին և սկաներային ֆոտո հանձնեցի:Պարզվեց որ փորիս մասում,դեպի ողնաշար մի քանի ավշային գեղձեր բավականին ուռած են:Անմիջապես բիոփսիա արեցին,հանված կտորներն ուղարկեցին լաբորատոր զննության և 13 հոգուց բաղկացած բժշկական կոլեգիան հաստատեց որ ունեմ ավշային գեղձերի չարորակ քաղցկեղ:Եվրոպացի բժիշկներն անմիջապես մանրամասն բացատրում և ամենասարսափելի ախտորոշումն ու դրա տխուր հետևանքներն անգամ ասում են հիվանդին:Այդպես էլ ինձ հետ եղավ:Բժիշկն ինձ ասաց,որ քաղցկեղ ունեմ,տարածված մետաստազներով,որ երբեք չեմ բուժվի,որ իրենք բուժման ոչ մի մեթոդ չունեն և միակ բանը որ կարող են անել, կյանքս  ամենաշատը 2 տարի երկարացնելու համար՝դա քիմիան է,հակառակ դեպքում 3 ամսից բոլորովին կվատանամ,իսկ ամենաշատը 6 ամսից կմահանամ:Ես կտրուկ հրաժարվեցի:Բժիշկը ամուսնուս և աղջկաս ներկայությամբ համոզեց,հետո բարկացավ իմ համառության վրա,բայց ես մնացի անդրդվելի:Նա զանգահարել ու հայտնել էր մեր ընտանեկան բժշկին,որ ես հրաժարվում եմ բոլոր տեսակի բժշկական օգնությններից,ավելացնելով,որ ես ունեմ ընդհամենը 3 ամիս ժամանակ ապրելու,լավագույն դեպքում 6 ամիս:Այդ ժամանակ արդեն լսել էի պարոն Ջորջ Աշկարի սիսեռաբուժության մասին ու գիտեյի,որ քիմիա ընդունելուց հետո  բուժման հավանականությունը բավականին նվազում է:Ահավոր,աննկարագրելի օրեր անցկացրեցի,կորցրեցի քունս,հանգիստս,բայց երբեք՝հավատս բուժման նկատմամբ:Իմ առջև դրված էր 2 տարբերակ,մեկը բժիշկների առաջարկած քիմիան էր,որը հենց իրենց՝բժիշկների ասելով ապրելու ոչ մի հույս չէր տալիս,բացի մի քանի ամիսներ հիվանդ վիճակով կյանքս երկարացնելուց,մյուսը՝ Աշկարի սիսեռաբուժությունն էր,որը խոստանում էր 100% ապաքինում:Կանգնած էի դժվար երկընտրանքի առաջ:Մտածում էի,եթե ընտրում եմ քիմիան,ուրեմն գնում եմ դեպի մահվան ճանապարհը,որտեղից փրկության ոչ մի ելք չկա,իսկ եթե պիտի մահանամ,ուրեմն ինչու՞  չընտրել 2-րդը՝սիսեռաբուժությունը,որը կյանք է խոստանում:Միևնույն է՝ սխալվելու դեպքում ոչինչ չեմ կորցնում կարելի է ասել,բացի քիմիայով երկարացված մի քանի ամիսների հիվանդ ու տանջանքներով լի «կյանքից»:Հակառակ շատերի խորհրդին,հակառակ մեր ընտանեկան բժշկի հորդորներին,ես ընտրեցի սիսեռաբուժությունը:Սկսեցի աղջկաս հետ միասին գիշեր-ցերեկ ինտերնետով փնտրել Աշկարին,նրա հասցեն,հեռախոսի համարը,քանի որ բացարձակ գաղափար չունեյի թե ինչպես պետք է տեղադրել սիսեռը:Երկօրյա փնտրտուքներից հետո,ի վերջո գտանք: Նա ճիշտ այդ ժամանակ գտնվում է Լեհաստանում:Կապնվեցինք ազգությամբ լեհ նրա ասիստենտի հետ և հաջորդ օրն իսկ մեկնեցինք Լեհաստան:2009թ-ի Հոկտեմբերի 12-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հանդիպեցի Աշկարին:Այնտեղ,ի տարբերություն մեզ՝հայերիս կային հավաքված բավականին մեծ թվով մարդիկ ամեն մասնագիտության տեր,նաև բժիշկներ,որոնք ոչ միայն մեծ հարգանքով լսում էին պ. Աշկարին,այլև իրենք ևս կապեցին սիսեռ ոտքներին,թեև հիվանդ չէին:Նա անձամբ կապեց սիսեռն իմ ոտքին:Ես բավականի հուսադրված ետ վերադարձա Բելգիա,անընդհատ պահպանելով կապն Աշկարի հետ:Բելգիա վերադառնալուն պես չհանգստացա,վերցրեցի բոլոր ուսումնեսիրություններն ու գնացի Բելգիայի ամենահայտնի՝ Լյուվենի գիտահետազոտական ինստիտուտ,հայտնի պրոֆեսորների մոտ հետազոտման:Այդ կլինիկան հայտնի է ոչ միայն Բելգիայում,այլ նրա սահմաններից դուրս,որտեղ աշխարհի բոլոր ծայրերից հիվանդներ են գալիս բուժման,այնտեղ են բուժվում նաև Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները:Այդ հիվանդանոցում նորից ստուգման ենթարկեցին ինձ ամենաառաջնակարգ ապարատներով,2 տարբեր պրոֆեսորներ լաբորատոր ստուգման ենթարկեցին ավշային գեղձից հանված կտորները և պատասխանը նույնն էր՝ ավշային գեղձի քաղցկեղ տարածված վիճակում,ողնաշարիս մոտ գտնվող ամենամեծ գեղձը 4,6 սմ էր,նրանից վերև նորից մեկը՝3,2սմ,կոնքամասում կային 1,5 ու 1սմ-ոց մի քանի մեծացած գեղձեր ևս,մատաստազները դեռևս չէին տարածվել լիարդիս վրա,բայց լիարդիս վրա կային մի քանի բարորակ ուռուցքներ,որոնք հավանաբար կապ չունեյին այդ քաղցկեղի հետ:Բժշկական կոլեգիայի նիստը որոշեց անմիջապես վիրահատել,հեռացնել բոլոր ուռուցքները,որից հետո քիմիա անել:Վիրահատությունը նշանակված էր 2009թ-ի դեկտեմբերի 10-ին:Նորից՝ հակառակ շրջապատիս,ընտանիքիս անդամների հորդորներին՝ գնալ վիրահատության,ես հրաժարվեցի ամեն տեսակի բժշկական օգնությունից:Հոգեվիճակս սարսափելի էր,վախենում էի և միակ հուսադրող բանը որ կար,դա Աշկարից ստացած նամակներն էին:Սիսեռը դնելուց շատ կարճ ժամանակ,մոտ 2 շաբաթ հետո զգացի որ այլևս արյան ճնշում չունեմ,բոլոր ճնշման դեղերս նետեցի աղբարկղը:Արդեն 8 ամիս է,որ մեկ հատիկ ճնշման դեղ չեմ խմել և ինձ հոյակապ եմ զգում,վերացան բոլոր ցավերս,պրիստուպներս արդեն 8 ամիս է ոչ մի անգամ չեն կրկնվել,իսկ նախկինում ամեն 10-15 օրը մեկ կրկնվում էին,վերադարձել եմ բնականոն կյանք,արդեն 4 ամիս է նորից սկսել եմ աշխատել և բոլորովին հոգնածություն չեմ զգում,արյանս անալիզներն ամսե-ամիս դարձան ավելի մաքուր,մինչև այս տարվա մայիս ամսին արդեն լրիվ նորմալ ցույց տվեց ամեն բան:Ի վերջո ս/թ-ի Մայիսի 14-ին գնացի բոլորովին ուրիշ կլինիկա պետ-սկաներային հետազոտման,որտեղ ոչ ոք չգիտեր իմ հիվանդության մասին:Ես էի այդպես ցանկացել,չէի ուզում նախօրոք բժիշկներին ուղղորդել:Սկաներային ֆոտոյի արդյունքն այս էր՝ ամենամեծ գեղձը,որն սկզբում 4,6սմ էր,փոքրացել էր մոտ 2սմ-ով,մյուս մեծացած գեղձը՝3,2սմ-ոց այլևս չկար,լրիվ վերացել էր,լիարդիս վրա եղող բարորակ ուռուցքները 100%-ով մաքրվել էին ,որի պատճառով էլ հենց լրիվ կարգավորվել էր լիարդիս ֆունկցիան,մյուս ավելի փոքր հիվանդ գեղձերը բոլորն ավելի էին փոքրացել:Ընտանեկան բժիշկս զարմանքից ապշել էր:Նա գիտեր իմ սիսեռաբուժության մասին,2 անգամ բացել և ստուգել էր սիսեռը:Նա իմ ներկայությամբ զանգահարեց ու այս մասին հայտնեց այն բժշկին,որն ամենասկզբում էր ախտորոշում կայացրել:ՈՒշադիր լսելով ընտանեկան բժշկիս բոլոր բացատրություններն ու կատարված փոփոխությունը,այդ բժիշկն շտապեց հայտարարել,որ՝.«այդպիսի բան լինել չէր կարող,առանց որևիցէ բուժօգնության,տիկին Մարգարյանը 3 ամիս հետո մահացած պիտի լիներ:Քաղցկեղը փոքրանալ չի կարող,ուրեմն մենք սխալվել ենք,դա քաղցկեղ չի եղել»…Ահա բժշկի պատասխանը:Այդ բժիշկ կոչված մարդիկ պատրաստ են հայտարարել որ սխալվել են,միայն թե չընդունեն,որ բժշկությնից դուրս ինչ որ մի ուրիշ մեթոդ կարող է փրկել մարդուն:Դե եթե Եվրոպական թվով 17 բժիշկ,3 պրոֆեսոր բազմաթիվ հետազոտություններից հետո կարող են սխալված լինել,ուրեմն էլ ինչպե՞ս վստահել բժիշկներին:Իսկ նրանց այդ սխալը կարժենար իմ կյանքը,քիմիայի ընդունումից,վիրահատությունից հետո իմ ջարդված,հիվանդացած,իմմունիտետազուրկ,հաշմված օրգանիզմը:Հետաքրքիր է,եթե լիներ պատասխանատվության մի դաժան օրենք,ի՞նչ պիտի ասեյին այդ բժիշկները,կասեյի՞ն նորից որ սխալվել են,թե՞ կնդունեյին սիսեռաբուժության հրաշքը:Ճիշտ է,արդյունքներն ինձ մոտ դեռ 100%-ոց չեն,դեռ շարունակում եմ կապել սիսեռը,բայց ամենակարևորն այն է,որ ես ինձ հոյակապ եմ զգում,առաջին ախտորոշումից անցել է ուղիղ 9 ամիս և ես բացարձակ ոչ մի բողոք չունեմ ու ապագան բավականին հուսադրող է: Հարգելի խմբագրություն,թող այնպես չթվա,որ ես ինձ վրա եմ վերցրել պ.Աշկարի պաշտպանությունը,թեև դրա իրավունքը կարծում եմ հաստատապես ունեմ,Ես ուղղակի ցավ զգացի Ձեր կազմակերպած հաղորդման ժամանակ,ոչ իհարկե պ.Աշկարի համար,այլ այն մեծարգո պարոնների,որոնք այդ կարճատև հաղորդման ժամանակ իրենց այնքան անվայել ու ծիծաղելի պահեցին:Պատկառելի տարիքի,պաշտոնի,կրթության տեր մարդիկ էին,բայց չէին խորշում վիրավորել մարդուն,որը թև բժիշկ չլինելով,փորձել է օգտակար լինել մարդկանց:Պրոֆեսորի կոչում ունեցող այն մեկը,նստած Աշկարի դիմաց չի ամաչում ու ստախոսում է,թե Աշկարին վիրահատելուց հետո քիմիա են արել:Մի հարցնող լիներ,ի՞նչ էր ուզում ապացուցել,որ քիմիան բուժու՞մ է մադկանց,որ վիրահատության միջոցով բուժվու՞մ է քաղցկեղը:Ե՞րբ,ո՞րտեղ,ու՞մ են բուժել քաղցկեղից այսքան ժամանակ այդ բժիշկները:Շանտաժի ,ահաբեկման միջոցով ցանկանում էին լռեցնել ճշմարտության ձայնը,ինչ է թե իրենց բժշկական լաբորատորիաներում չի ստեղծվել բուժման այս մեթոդը:Այդ պարոններից մեկը,որն իրեն գոնե քիչ թե շատ կիրթ չէր կարողանում պահել հեռուստաէկրանի առաջ,հայտարարեց թե՝. «սիսեռը դնում են,կորցնում մի քանի ամիսներ,հետո գալիս են մեզ մոտ արդեն ուշացած,ու շ է լինում…»,մոտավորապես այսպիսի մի բան:Հարց տվող չեղավ՝պարո´ն,ի՞նչն է ուշ լինում,ի՞նչ անելու համար է ուշ լինում,Ձեր ձեռքով,ձեր քիմիայով մահանալու համա՞ր է ուշ լինում:Սպի՞ է մնում ոտքին,է՜,թող մնա:Ձեր վիրահատություններից ի՞նչ է,սպի չի՞ մնում,սպի՞ն է կարևորը,թե՞ կյանքը:Թե հնար լիներ,պարոնայք,ես կգայի,կկանգնեյի Աշկարի կողքին,ե´ս և էլի հարյուրավոր ինձ նմանները՝ որպես ապացույց նրա մեթոդի,ձե՞ր կողքին ով է գալու կանգնի,դու՞ք ինչ ապացույց ունեք… Մեր հին ու իմաստուն ժողովուրդը դարեր շարունակ ունեցել է հեքիմներ՝ժողովրդական բժիշկներ,որոնք զանազան հիվանդություններ են բուժել բուսական միջոցներով,մինչ օրս էլ Հայաստանում ընդունելի է տզրուկաբուժությունը,որպես ռևմատիզմի և այլ հիվանդությունների բուժման միջոց,ինչ է՞,այդ տզրուկներին դու՞ք եք գտել ձեր լաբորատորիաներում,միշտ էլ իմացել ենք,որ այսպես կոչված չիբանները առողջարար են,որոնց միջոցով կեղտոտ արյունը դուրս է գալիս մարմնից,իսկ ձեզ համար,համաշխարհային բժշկության համար դրանք ինֆեկցիաներ են,որոնք կտրելով,մաքրելով կասեցնում եք իրական,ներքին ինֆեկցիայի,վարաքված արյան բնականոն դուրս հորդումը մարմնից:Աշկարի սիսեռաբուժությունը կարելի է ասել տզրուկաբուժության մի ձևն է,արհեստական չիբանի պրոցես,որի միջոցով մաքրվում է օրգանիզմը թունավոր,վնասակար նյութերից:ՈՒ՞մ են պետք ձեր ժամանակակից լաբորատորիաները,որտեղ դեռևս փրկության ոչ մի ելք չկա քաղցկեղով հիվանդի համար:Աշկարն այո´,բժիշկ չէ,կարող էր նաև ֆիզիկոս չլինել,կարող էր լինել մի հասարակ գյուղացի,բնության մարդ պարզապես,ինչպես մեր բազմաթիվ ժողովրդական հեքիմներն այսօր,հետո՞ ինչ,նշանակում է ուրեմն ոչի՞նչ է,խաբեբա՞…Ինչու՞,որ ձեզ՝բժիշկներիտ նման մի քանի ամսվա հիվանդ կյանքի սուտ խոստումներ չի՞ տալիս ու մեռնող մարդու հաշվին միլիոններ դիզում:Ինչու՞ էք այդքան սարսափում Աշկարից,պարոն բժիշկներ,նա դեռ ոչ ոքի չի սպանել,խաբեբայությամբ, մեռնող հիվանդի ճարահատյալ հարազատներին չի թալանել մինչև վերջին լուման…Բուժում է,թող ինքն էլ այդ ձևով բուժի,ինչու՞ չեք փորձում լսել,հասկանալ,օգնել,ուսումնասիրել,ինչու՞:Հարվածու՞մ է ձեր գրպանին…ուրիշ էլ ի՞նչ…Անհրաժե՞շտ է՝ կուղարկեմ,ես անձամբ կբերեմ,ու էլի շատերն ինձ նման,իմ հիվանդության ամբողջ պատմությունն ու փաստերը,ձեր Եվրոպացի կոլեգաների ստորագրություններով հանդերձ,նրանց հաստատ ախտորոշումներով,ունեմ ասածներս հաստատող բոլոր փաստերը,դրեք ուսումնասիրեք այդ փաստերն էլ,ինձ էլ,կապնվեք ձեր այն 20 Եվրոպացի կոլեգաների հետ,գլուխ կոտրեք ու փորձեք հասկանալ,թե ձեր բարձրակարգ կոլեգաների ախտորոշումն այդ ինչպե՞ս հոդս ցնդեց:Ե´ս,ես ինքս պարոնայք բժիշկներ,բացարձակ ոչ մի ուրիշ բուժում,բուժօգնություն չեմ ստացել,բացի ստուգումներից,մեկ դեղահաբ անգամ չեմ ընդունել և այս բոլոր ամիսներին եղել եմ իմ ընտանեկան բժշկի հսկողության տակ,ամեն ամիս,երբեմն ամիսը 2 անգամ միայն արյան անալիզ եմ հանձնել նրա մոտ,այնպես որ բացակայած անգամ չկամ,որ թաքուն բուժման ինչ որ կասկածի տեղիք տամ և միակ բուժումս եղել է սիսեռաբուժությունը,ապրում եմ շնորհիվ Ջորջ Աշկարի սիսեռաբուժության և դեռ պիտի ապրեմ,ինչպես ինքը՝ բժիշկ չեղող իմ հարգարժան բժիշկը,որ մահվան անդունդից ինձ դուրս բերեց դեպի կյանք:Ի՞մ օրինակն ինչով եք բացատրելու պարոնայք բժիշկներ,մյուս հարյուրավոր բուժվածների՞ փաստն ինչով եք բացատրելու:Հանցագործություն չէ մարդուն կյանք վերադարձնելը,ինչ մեթոդով էլ որ այն լինի,հանցագործությունը մեռնող մարդուն թալանելն է,ձեր օրինականացված թալանը…

Սվետլանա Մարգարյան

17.06.2010թ. Բելգիայից



18 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

Լուսարփի
Feb 7, 2012 0:01


Fatal error: Uncaught Error: Call to undefined function mysql_query() in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php:219 Stack trace: #0 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(249): ckrating_get_rating('18182') #1 /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php(380): ckrating_display_content() #2 /home2/louyswor/public_html/wp-includes/class-wp-hook.php(300): ckrating_display_filter('<p>Bolors hete...') #3 /home2/louyswor/public_html/wp-includes/plugin.php(203): WP_Hook->apply_filters('<p>Bolors hete...', Array) #4 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(995): apply_filters('comment_text', 'Bolors heteven...', Object(WP_Comment), Array) #5 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/comments.php(41): comment_text() #6 /home2/louyswor/public_html/wp-includes/comment-template.php(1471): require('/home2/louyswor...') #7 /home2/louyswor/public_html/wp-content/themes/News/single.php(32) in /home2/louyswor/public_html/wp-content/plugins/comment-rating/comment-rating.php on line 219